ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 695-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» N 496-Ն որոշման 1-ին կետի 1․1-ին ենթակետում «և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը հանել, իսկ «և ճանապարհային հարկի» բառերը փոխարինել «, ճանապարհային հարկի և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի վճարման նպատակով անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|