Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 916-Ն

 

ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հրապարակումը։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 916-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է հետևյալ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի (այսուհետ` լաքաներկանյութեր) վրա, որոնք նախատեսված են առավելապես շենքերի և շինությունների ներքին ու արտաքին հարդարման, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներում (բացառությամբ ցողացիրների) և կահույքի համար`

1) լաքաներկանյութեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)` սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ոչ ջրային միջավայրում (այսուհետ` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր) 3208.

2) լաքաներկանյութեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)` սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ջրային միջավայրում (այսուհետ` ջրադիսպերսային լաքաներկանյութեր) 3209:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության, մակնշման վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ լաքաներկանյութերի վրա`

1) խեժեր.

2) լաքաներկանյութերի կիսաֆաբրիկատներ.

3) լաքաներկանյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի հետ շփվող նյութերի և առարկաների ներկման կամ պատման համար.

4) լաքաներկանյութեր, որոնք հանդիսանում են օծանելիքակոսմետիկական արտադրանք.

5) լուծիչներ, նոսրացուցիչներ.

6) կարծրացուցիչներ՝ նախատեսված լաքաներկանյութերի համար.

7) ներկեր` տպագրական, գեղարվեստական, այդ թվում` ջրաներկեր:

4. Լաքաներկանյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) արծնաներկ (արծն)` ներկ, որը գունանյութերի կամ դրանց հետ լցանյութերի խառնուրդի կախույթն է լաքի մեջ.

2) գունանյութ` նյութ` մանրադիսպերս մասնիկների տեսքով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր օպտիկական-պաշտպանական կամ դեկորատիվ հատկությունների շնորհիվ.

3) թաղանթագոյացնող նյութ` լաքաներկային միջավայրի չցնդող մաս, որը գոյացնում է թաղանթ և կապում գունանյութը.

4) լաք` նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է կարծր, թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.

5) լաքաներկային միջավայր` բաղադրիչների համախումբ, որը կազմում է ներկի հեղուկ ֆազը.

6) լաքաներկանյութ` ցանկացած նյութ՝ ներառյալ բոլոր օրգանական լուծիչները, կամ այնպիսի լաքաներկանյութ, որը դրա համապատասխան կիրառության համար պարունակում է անհրաժեշտ օրգանական լուծիչներ, և որն օգտագործվում է՝ մակերևույթի վրա դեկորատիվ, պաշտպանական կամ ֆունկցիոնալ այլ հատկությունների շնորհիվ թաղանթ գոյացնելու համար.

7) լաքաներկանյութի թաղանթ` չընդհատվող շերտ, որն ստացվում է մակերևույթի միանգամյա կամ բազմապատիկ պատումից.

8) լաքաներկանյութի չորացում՝ կերպափոխումների համալիր, որը հանգեցնում է հեղուկ լաքաներկանյութի թաղանթի պնդացմանը.

9) լցանյութ` փոշենման նյութ` սովորաբար սպիտակ կամ թույլ գունավորված, 1,7-ից պակաս բեկման ցուցիչով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր ֆիզիկական և քիմիական հատկությունների շնորհիվ.

10) ներկ` գունանյութ պարունակող հեղուկ կամ մածուցիկ կամ փոշենման նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է ոչ թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.

11) վերափոխված բնական պոլիմեր` պոլիմեր, որի քիմիական կառուցվածքը ներառում է բնական նյութ` մասամբ ձևափոխված համապատասխան քիմիական ռեակցիաների արդյունքում.

12) նյութեր՝ ցանկացած քիմիական տարր և դրա միացություն, երբ դրանք հանդիպում են բնական վիճակում կամ առաջանում են արդյունաբերության մեջ` պինդ, հեղուկ կամ գազային վիճակում.

13) խառնուրդ՝ երկու կամ ավելի նյութերից բաղկացած խառնուրդ կամ լուծույթ.

14) օրգանական միացություն՝ ցանկացած միացություն, որ պարունակում է ածխածնի առնվազն մեկ տարր կամ ջրածնի, թթվածնի, ծծմբի, ֆոսֆորի, սիլիցիումի, ազոտի կամ հալոգենի մեկ կամ մի քանի տարրեր` բացառությամբ ածխածնի օքսիդների, անօրգանական կարբոնատների և բիկարբոնատների.

15) ցնդող օրգանական միացություն (ՑՕՄ)՝ ցանկացած օրգանական միացություն, որի նախնական եռման ջերմաստիճանը պակաս կամ հավասար է 250°C` չափված 101,3 կիլոպասկալ ստանդարտ ճնշման պայմաններում.

16) ՑՕՄ-ի պարունակություն՝ ցնդող օրգանական միացությունների զանգվածը՝ արտահայտված գրամներով լիտրում (գ/լ)` օգտագործման համար պատրաստ արտադրատեսակի բաղադրությունում: Պատվածքի ձևավորման ժամանակ քիմիական ռեակցիայի ենթարկվող` տվյալ արտադրատեսակում առկա ցնդող օրգանական միացությունների զանգվածը չի համարվում ՑՕՄ-ի պարունակության մաս.

17) օրգանական լուծիչ՝ ցանկացած ցնդող օրգանական միացություն, որն օգտագործվում է առանձին կամ այլ տարրերի հետ՝ ելակետային նյութեր, արտադրանք կամ թափոններ լուծելու կամ նոսրացնելու համար, կամ գործածվում է որպես մաքրող նյութ՝ աղտոտիչներ լուծելու համար, կամ որպես մածուցիկության կարգավորիչ, կամ մակերևութային լարվածության կարգավորիչ, կամ պլաստիկարար, կամ պահպանիչ պատվածք.

18) ջրադիսպերսային լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնց մածուցիկությունը կարգավորվում է ջրի միջոցով.

19) օրգանանոսրացվող լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնց մածուցիկությունը կարգավորվում է օրգանական լուծիչների միջոցով.

20) ներկաստառային նյութեր՝ նյութեր, որոնք ծակոտիները փակող և (կամ) ջրամեկուսացնող հատկություններ ունեն և նախատեսված են փայտի, պատերի ու առաստաղի վրա օգտագործելու համար.

21) նախաներկաստառային ամրացնող նյութեր՝ նյութեր, որոնք նախատեսված են փխրուն մակերևույթները կայունացնելու կամ ջրամերժ հատկություններ տալու և (կամ) փայտը բորբոսից պաշտպանելու համար.

22) տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներ՝ անվավոր տրանսպորտային միջոցների երեսպատման համար օգտագործվող արտադրատեսակներ։ Դրանք են՝ նախապատրաստող և մաքրող նյութեր, որոնք նախատեսված են հին ներկանյութերը և ժանգը մեխանիկական կամ քիմիական միջոցներով հանելու կամ նոր լաքաներկանյութերի համար, ներառում են հեղուկացիր սարքը մաքրող նյութեր (հեղուկացիր և նման այլ սարքավորումները մաքրելու համար նախատեսված արտադրանք), ներկի լուծիչներ, ճարպազերծիչներ (ներառյալ պլաստիկի հակաստատիկ տեսակները) և սիլիկոնի լուծիչներ, մակերևույթն աղտոտումից մաքրելու համար լրացուցիչ մաքրող միջոցներ, որոնք օգտագործվում են ներկապատվող առարկաները նախապատրաստելիս և նախքան դրանց ներկապատումը.

23) նախաներկաստառային նյութ՝ ցանկացած լաքաներկանյութ, որ նախատեսված է քայքայումից պաշտպանելու նպատակով մետաղի մաքուր կամ երեսպատված մակերևույթը պատելու համար՝ նախքան մածիկով պատելը.

24) մածիկ՝ լաքաներկանյութ, որ նախատեսված է անմիջապես՝ նախքան մակերևութային շերտի ավելացումը, քայքայմանը դիմակայելու նպատակով պատելու համար, որն ապահովում է մակերևութային շերտի ամրությունը և նպաստում է ամբողջական մակերևութային պատվածքի գոյացմանը՝ վերացնելով մակերևույթի վրա առկա մանր թերությունները.

25) մակերևութային շերտ՝ գունավոր նյութ, որը նախատեսված է որպես միաշերտ կամ բազմաշերտ հիմք ներկապատելու և փայլ ու կայունություն հաղորդելու համար։ Դրանում ներառվում են բոլոր արտադրատեսակները, ինչպիսիք են ներկաստառային ներկանյութերը, որոնք նախատեսված են գույն և ցանկալի տեսողական էֆեկտ հաղորդելու համար, սակայն պատվածքին փայլ կամ մակերեսային կայունություն չեն տալիս, և անգույն ներկանյութերը (անթափանց), որոնք նախատեսված են պատվածքին վերջնական փայլ և կայունության հատկանիշներ հաղորդելու համար։

 

3. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում լաքաներկանյութերի շրջանառության մեջ դնելը (այդ թվում՝ ներմուծումն ու իրացումը) առանց համապատասխանության գնահատման` արգելվում է:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող լաքաներկանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ և գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Օրգանանոսրացվող լաքաներկանյութերի և արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները (ըստ լաքաներկանյութերի դասակարգման) ներկայացված են համապատասխանաբար NN 1 և 2 աղյուսակներում, ջրադիսպերսային լաքաներկանյութերինը (ըստ լաքաներկանյութերի դասակարգման)` N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Օրգանանոսրացվող լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

լաքեր

պոլիուրե- թանային

նիտրա- թաղան- թանյու-

թային

պոլիեթե- րային` չհագեցած

պեն- տաֆտա- լային

այլ

 

1

2

3

4

5

6

1.

Չցնդող նյութերի զանգվածային

մասը, %, ոչ պակաս

24

22

25

40

22

2.

Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.

(20±2) օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի,

անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի

 

 

36

 

չեն

որոշում

 

 

4

 

չեն

որոշում

 

 

12

 

 

16

 

 

72

 

չեն

որոշում

 

 

24

 

 

16

3.

Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2) օC ջերմաստիճանում, ժ, ոչ

պակաս

 

 

24

 

 

6

 

 

24

 

 

8

 

 

6

4.

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր

23 և բարձր մինչև 61-ից ցածր

61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

 

Աղյուսակ N 2

 

Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

արծնաներկեր

նիտրա- թաղանթա-

նյութային

պոլիեթերային` չհագեցած

պեն- տաֆտա-

լային

այլ

1.

Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս

21

46

44

21

2.

Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.

(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի, անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը 80 Վտ/սմ),
վ, ոչ ավելի

 

 

2

 

-

 

 

12

 

15

 

 

48

 

-

 

 

24

 

15

3.

Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ,

ոչ պակաս

 

 

6

 

 

24

 

 

8

 

 

6

4.

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և
ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր 23 և բարձր մինչև 61-ից ցածր

61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

 

Աղյուսակ N 3

 

Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

լաքեր

ներկեր

1.

Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս

30

50

2.

Ջրածնային ցուցիչը (pH)

6,5-9,5

3.

Չորացման ժամանակը (20±2)օC ջերմաստիճանում մինչև

3-րդ աստիճանը, ժ, ոչ ավելի

1

4.

Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի

չեն

որոշում

3,5

 

9. Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքաներկանյութերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:

10. Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:

11. Չորացման աստիճանը, վտանգավորության դասերը և ենթադասերը` ներկայացված NN 1 և 2 աղյուսակներում, սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան:

12. Արգելվում է լաքաներկանյութերում բենզոլի, պիրոբենզոլի, քլորացված ածխաջրածինների, մեթիլ սպիրտի օգտագործումը, ինչպես նաև դրանց օգտագործումը որպես լուծիչ, նոսրացուցիչ։

13. Լաքաներկանյութերում նյութի չոր մնացորդի հաշվով կապարի պարունակությունը չպետք է գերազանցի 0,009 տոկոսը, ցինկային միացությունների պարունակությունը չպետք է գերազանցի 10 տոկոսը, և դրանց առկայության գնահատումն իրականացվում է լաքաներկանյութերի բաղադրատարրերի վերլուծության և արտադրողի կողմից ներկայացված տեղեկատվության միջոցով։

14. Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:

15. Ոլորտը կանոնակարգող պետական լիազոր մարմինների կողմից կարող են կիրառվել (օգտագործվել) առանձնահատուկ պատմական և մշակութային արժեք համարվող կառույցների ու հնաոճ տրանսպորտային միջոցների վերանորոգման և պահպանման համար անհրաժեշտ արտադրատեսակներ։

16. Լաքաներկանյութերի համար ՑՕՄ-ի առավելագույն պարունակության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակների համար ՑՕՄ-ի առավելագույն սահմանային արժեքները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի NN 4 և 5 աղյուսակներով սահմանված արժեքներին։

 

Աղյուսակ N 4

 

ՑՕՄ-ի առավելագույն պարունակության սահմանային արժեքները լաքաներկանյութերի համար

 

 

Արտադրատեսակի ենթախումբը

Տեսակը WB (ջրային
ծածկույթ) SB

(լուծիչներով

ծածկույթ)

I փուլ, ոչ ավելի, գ/լ (*) 01.05.2025 թ.

II փուլ, (ոչ ավելի,գ/լ (*) 01.05.2027 թ.

1.

Անփայլ ներքին պատեր և առաստաղներ

(փայլը` < 25@60°)

WB

75

30

SB

400

30

2.

Փայլուն ներքին պատեր և առաստաղներ

(փայլը՝ >25@60°)

WB

150

100

SB

400

100

3.

Քարե արտաքին պատերի ներկման համար՝

հանքային հիմքով

WB

75

40

SB

450

430

4.

Ներքին կամ արտաքին հարդարման և երեսպատման ներկեր` փայտի և մետաղի

համար

WB

150

130

SB

400

300

5.

Ներքին կամ արտաքին հարդարման

լաքաներկանյութեր` ներառյալ անթափանց ներկանյութերը

WB

150

130

SB

500

400

6.

Ներքին և արտաքին երեսպատման համար

նվազագույն երեսպատում ապահովող` ջրային հիմքով փայտի ներկեր

WB

150

130

SB

700

700

7.

Նախաներկաստառային նյութեր

WB

50

30

SB

450

350

8.

Նախաներկաստառային ամրացնող նյութեր

WB

50

30

SB

750

750

9.

Միաշերտ պատվածքներ

WB

140

140

SB

600

500

10.

Երկտարր ներազդող երեսպատման նյութեր` մակերեսների, ինչպես օրինակ` հատակի վրա

օգտագործելու համար

WB

140

140

SB

550

500

11.

Բազմերանգ ներկանյութեր

WB

150

100

SB

400

100

12.

Դեկորատիվ ներկանյութեր

WB

300

200

SB

500

200

(*) գ/լ օգտագործման համար պատրաստ նյութում

 

Աղյուսակ N 5

 

ՑՕՄ-ի առավելագույն պարունակության սահմանային արժեքները տրանսպորտային միջոցների երեսմշակման լաքաներկանյութերի համար

 

 

Արտադրատեսակի

ենթախումբը

Ներկանյութերը

ՑՕՄ գ/լ (*)

01.05.2025 թ.

1.

Նախապատրաստող և

մաքրող

Նախապատրաստող

850

2.

Լրացուցիչ մաքրման միջոց

200

3.

Թափքի մածիկ

Բոլոր տեսակները

250

4.

Նախաներկաստառային նյութ

Մածիկ/լցաշաղախ և սովորական (մետաղյա)

նախաներկաստառային նյութ

540

5.

Խածատանյութով ներկաստառ

780

6.

Մակերևութային շերտ

Բոլոր տեսակները

420

7.

Հատուկ երեսպատման

նյութեր

Բոլոր տեսակները

840

(*) գ/լ օգտագործման համար պատրաստ նյութում: «1» ենթախմբից բացի` օգտագործման համար

պատրաստ արտադրատեսակում ջրի պարունակությունը պետք է հաշվի չառնվի։

 

17. NN 4 և 5 աղյուսակներով սահմանված ՑՕՄ-ի պարունակության սահմանային արժեքների համապատասխանությունը որոշելու համար օգտագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված անալիտիկ մեթոդները։

 

5. ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

18. Լաքաներկանյութ պարունակող յուրաքանչյուր սպառողական և փոխադրական տարայի, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի, ավտոցիստեռնների վրա պետք է նշվեն`

1) արտադրանքը բնութագրող հետևյալ տվյալները`

ա. արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը,

բ. արտադրող երկրի անվանումը,

գ. արտադրողի և (կամ) վաճառողի գտնվելու վայրը,

դ. արտադրատեսակի ենթատեսակը և ՑՕՄ-ի համապատասխան սահմանային արժեքը գրամ լիտրում,

ե. գործածության համար պատրաստ արտադրատեսակում ՑՕՄ-ի առավելագույն պարունակությունը՝ արտահայտված գրամ/լիտրով,

զ. լաքաներկանյութի անվանումը, գույնը և տեսակը,

է. զտաքաշը,

ը. համաքաշը,

թ. սպառողական տարաների թիվը և մեկ սպառողական տարայի զտաքաշը,

ժ. խմբաքանակի համարը,

ժա. արտադրման տարեթիվը և ամիսը,

ժբ. լաքաներկանյութի նշանակությունը (այդ թվում` շինության ներսում և (կամ) դրսում օգտագործման վերաբերյալ ցուցում) և օգտագործման եղանակը,

ժգ. լաքաներկանյութի անվտանգ պահման, փոխադրման, օգտագործման պայմանները,

ժդ. լաքաներկանյութի հետ վարվեցողության նախազգուշական միջոցառումները,

ժե. հիմնական սպառողական հատկությունները և բնութագրերը,

ժզ. պիտանիության ժամկետը,

ժէ. «Պաշտպանել կրակից» մակագրությունը` օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար,

ժը. թաղանթագոյացնող նյութի և լուծիչի տեսակները,

ժթ. երկու և ավելի բաղադրիչներով լաքաներկանյութերի համար բաղադրիչների մասին անհրաժեշտ լրացուցիչ տվյալները.

2) բեռի վտանգավորությունը բնութագրող հետևյալ տվյալները (այն օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար, որոնք դասակարգված են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների դասակարգման և մակնշման ստանդարտով)`

ա. վտանգավորության նշանը և/կամ տեքստային տեղեկատվությունը,

բ. բեռի տրանսպորտային անվանումը,

գ. դասակարգման ծածկագիրը.

3) տրանսպորտային մակնշումը բնութագրող հետևյալ վարվելակարգային նշանները (սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված բեռների մակնշման ստանդարտով)`

ա. «Բեկուն է: Զգո'ւյշ»,

բ. «Պաշտպանել խոնավությունից»,

գ. «Հերմետիկ փաթեթավորում»,

դ. «Պաշտպանել արևի ճառագայթներից»,

ե. «Ջերմաստիճանային միջակայքի պահպանում»` ջրադիսպերսային լաքաներկանյութերի համար:

19. Մակնշվածքները պետք է զետեղվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:

20. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:

21. Մանրածախ առևտրի համար նախատեսված լաքաներկանյութերի տարայի կափարիչի կամ օղակի վրա պետք է նշված լինի գունավոր լաքաներկանյութերի ներկվածքը:

22. Տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների մակնշման եղանակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին:

23. Անմիջապես սպառողական տարայի մակնշման դեպքում մակնշվածքի գույնը պետք է հակադիր լինի տարայի գույնին:

24. Երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ բեռի վտանգավորությունը բնութագրող մակնշվածքները զետեղվում են հատուկ բեռնարկղերի վրա երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

25. Տեղեկատվությունն սպառողի համար պետք է լինի հստակ և հեշտ ընթեռնելի: Պահմանը, փոխադրմանը, օգտագործմանը և օգտահանմանը ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ մակագրությունները պետք է առանձնացվեն այլ տառատեսակով, գույնով կամ այլ եղանակով:

26. Արտադրողը, ներմուծողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող լաքաներկանյութերի մասին` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետում ներկայացված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:

27. Մակնշման միջոցները պետք է ապահովեն մակնշվածքի կայունությունը լաքաներկանյութերի պահման, փոխադրման, իրացման և օգտագործման ամբողջ ընթացքում:

28. Փոքր չափերի (մինչև 0,3 դմ3) տարաների դեպքում տեղեկատվությունը զետեղվում է ներդիր թերթիկի վրա, որը կցվում է յուրաքանչյուր տարային կամ մատակարարվող լաքաներկանյութերի ապրանքաուղեկից փաստաթղթերին:

 

6. ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

29. Լաքաներկանյութերի փաթեթավորման համար օգտագործվում են հատուկ բեռնարկղեր, փոխադրական միջոցներ կամ հետևյալ տեսակների տարաները`

1) սպառողական տարաներ`

ա. բիդոններ` մետաղե,

բ. կանիստրներ` պոլիէթիլենային,

գ. տարաներ` սև, սպիտակ կամ քրոմազօծ թիթեղից, համակցված և պոլիէթիլենային,

դ. շշեր և սրվակներ` ապակե.

2) փոխադրական տարաներ`

ա. տափաշշեր և թմբուկներ` պողպատե, առանց ներքին մակերևույթի պատվածքի, ցինկապատ, ներքին պոլիէթիլենային կամ լաքաներկային պատվածքով, պողպատե` պոլիէթիլենային ներդիրով, ալյումինե (բացառությամբ թմբուկների),

բ. տակառներ` պողպատե և ցինկապատ, ալյումինե, փայտե, այդ թվում` պոլիէթիլենային ներդրակով:

30. Որոշակի լաքաներկանյութեր փաթեթավորվում են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:

31. Լաքաներկանյութերը փոխադրվում են բոլոր տեսակների ծածկված փոխադրամիջոցներով տվյալ տեսակի փոխադրամիջոցի համար գործող` բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

32. Փաթեթավորված օրգանանոսրացվող լաքաներկանյութերը պահվում են փակ պահեստային շինություններում, շրջապատող միջավայրի մինուս 40օC-ից մինչև պլյուս 40օC ջերմաստիճանի պայմաններում:

33. Փաթեթավորված ջրադիսպերսային լաքաներկանյութերը պահվում են պլյուս 5օC-ից բարձր, բայց պլյուս 35օC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

34. Թույլատրվում է փաթեթավորված լաքաներկանյութերը պահել հատուկ հարթակների վրա` պաշտպանված արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:

 

7. ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

35. Լաքաներկանյութերը վնասակար, հրդեհապայթունավտանգ նյութեր են:

36. Ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի` լաքաներկանյութերը բաժանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ վտանգավորության դասերի, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների պահանջներին համապատասխան ներկայացված վնասակար նյութերի դասակարգման ստանդարտի պահանջներին համապատասխան:

37. Որոշակի լաքաներկանյութերի վտանգավորության դասը սահմանվում է դրանց նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերով:

38. Լաքաներկանյութերի արտադրության և օգտագործման ժամանակ գոյանում են պինդ, հեղուկ և գազանման թափոններ, որոնք աղտոտում են ջրերը և մթնոլորտային օդը:

39. Լաքաներկանյութերի արտադրության, պահման, փոխադրման, իրացման և կիրառման ժամանակ պետք է ապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը:

40. Շրջակա միջավայրն աղտոտումից պահպանելու համար կեղտաջրերի հետ միասին ջրային օբյեկտ թափվող լաքաներկանյութերում պարունակվող վնասակար քիմիական նյութերի նկատմամբ պահանջները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան:

41. Սարքավորանքների և տարաների մաքրման ժամանակ գոյացած և բոլոր այլ աղտոտված լուծիչների մնացորդները պետք է վնասազերծվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան:

 

8. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

42. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության գնահատումը, կախված ռիսկի աստիճանից և դրանց բաղադրությունից` լաքաներկային միջավայրից, դրանք դասակարգվում են`

1) I կատեգորիա` ջրադիսպերսային լաքաներկանյութեր.

2) II կատեգորիա` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր:

43. Համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված հայտարարագրման ընթացակարգերից որևէ մեկով։

44. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կամ ներմուծողը (այսուհետ՝ հայտատու) սույն տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջներին արտադրանքը համապատասխանելու և համապատասխանության հայտարարագիրը սույն տեխնիկական կանոնակարգի 43-րդ կետով սահմանված կարգով հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից գրանցվելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը լաքաներկանյութերի սպառողական և փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

45. Հայտատուն պետք է ապահովի լաքաներկանյութերի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

46. Լաքաներկանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է անմիջապես փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:

47. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության գնահատման նպատակով փորձարկումները պետք է կատարվեն սույն որոշման 3-րդ կետով նախատեսված և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից։

48. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված հայտարարագրման ընթացակարգի՝

1) սերիական արտադրության դեպքում՝ մինչև 5 տարի.

2) խմբաքանակի դեպքում՝ մինչև արտադրանքի պիտանելիության ժամկետի ավարտը։

49. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության կասեցումը, վերականգնումը և դադարեցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 552-Ն որոշմամբ հաստատված կարգով։

 

9. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

50. Լաքաներկանյութերի չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

10. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

51. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

11. ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

52. Լաքաներկանյութերն ըստ քիմիական բաղադրության (թաղանթագոյացնող նյութի տեսակի) դասակարգվում են`

1) ալկիդաակրիլային.

2) ալկիդաուրեթանային.

3) ացետաբուտիրատթաղանթանյութային.

4) ացետիլթաղանթանյութային.

5) գլիֆտալային.

6) էթիլթաղանթանյութային.

7) էպօքսիդային.

8) էպօքսիեթերային.

9) էտրիֆտալային.

10) կարբամիդային.

11) կաուչուկային.

12) համապոլիմեր-վինիլացետատային.

13) համապոլիմերվինիլքլորիդային.

14) մելամինային.

15) յուղաստիրոլային և ալկիդաստիրոլային.

16) նիտրաթաղանթանյութային.

17) պենտաֆտալային.

18) պերքլորվինիլային և պոլիվնիլքլորիդային.

19) պոլիակրիլային.

20) պոլիամիդային.

21) պոլիեթերային` հագեցած.

22) պոլիեթերային` չհագեցած.

23) պոլիիմիդային.

24) պոլիուրեթանային.

25) պոլիվինիլացետալային.

26) պոլիվինիլացետատային.

27) վինիլացետիլենային և երկվինիլացետիլենային.

28) սիլիկաօրգանական.

29) քլորավորված պոլիէթիլենային.

30) քսիֆտալային.

31) ցիկլահեքսանոնային.

32) ֆենոլաալկիդային.

33) ֆենոլային.

34) ֆտորապլաստային.

35) ֆուրիլային։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան