Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 172
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 172

քաղ. Բիշքեկ

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ (ՀԱՆՁՆՎԱԾ) ՄԻԵՎՆՈՒՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԲԱԶՄԻՑՍ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 54-րդ հոդվածի 3-րդ կետին և 72-րդ հոդվածի 3-ին կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12927 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել հետևյալ հանգամանքները, որոնց դեպքում դադարեցվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունն այն դեպքերում, երբ ժամանակավոր պահման հանձնվող (հանձնված) միևնույն օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունն առաջացել է տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս՝

ա) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այն անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր՝ ապրանքները ժամանակավոր պահման հանձնելու համար՝

մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողում՝ կապված առանց մաքսային ընթացակարգով ձևակերպելու դրանց մաքսային հայտարարագրման հետ, այդ թվում՝ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների առաջացումից հետո,

ապրանքների ձևակերպում օտարերկրյա ապրանքների համար կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքերից բացի այլ դեպքերում.

բ) ժամանակավոր պահման պահեստի տիրապետողի համար՝

ժամանակավոր պահման պահեստից ապրանքների տրամադրում՝ կապված առանց մաքսային ընթացակարգով ձևակերպելու դրանց մաքսային հայտարարագրման հետ,

մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողում՝ կապված առանց մաքսային ընթացակարգով ձևակերպելու դրանց մաքսային հայտարարագրման հետ, Օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանգամանքների առաջացումից հետո,

ժամանակավոր պահման պահեստից ապրանքների տրամադրում՝ կապված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվության ստացման հետ, եթե ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում,

ժամանակավոր պահման այլ պահեստում ապրանքների հանձնում կամ այլ անձի կողմից դրանք ժամանակավոր պահման համար ընդունում այն վայրում, որը ժամանակավոր պահման պահեստ չէ, եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) ապրանքների ժամանակավոր պահման մի վայրից ապրանքների ժամանակավոր պահման մեկ այլ վայր իրականացվում է առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու.

գ) ժամանակավոր պահման պահեստ չհամարվող վայրում ապրանքների ժամանակավոր պահում իրականացնող անձի համար՝

ապրանքների ձևակերպում օտարերկրյա ապրանքների համար կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերից բացի այլ դեպքերում,

մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողում՝ կապված առանց մաքսային ընթացակարգով ձևակերպելու դրանց մաքսային հայտարարագրման հետ, այդ թվում՝ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների առաջացումից հետո,

ժամանակավոր պահման պահեստում ապրանքների հանձնում կամ այլ անձի կողմից դրանք ժամանակավոր պահման համար ընդունում այն վայրում, որը ժամանակավոր պահման պահեստ չէ, եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) ապրանքների ժամանակավոր պահման մի վայրից ապրանքների ժամանակավոր պահման մեկ այլ վայր իրականացվում է առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան