ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2022 թվականի |
թիվ 116 |
քաղ. Վիտեբսկ |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգում կատարվող
45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«45. Գործով որոշումը կազմված է ներածական (նախաբան) և եզրափակիչ մասերից, իսկ նկարագրական և պատճառաբանական մասերը պարունակվում են նշված որոշման հավելվածում, որը դրա անբաժանելի մասն է։
Գործով որոշման ներածական մասում (նախաբանում) նշվում են՝
գործով որոշման ընդունման ամսաթիվն ու վայրը.
նորմատիվային իրավական ակտերը, որոնց հիման վրա կայացվում է գործով որոշումը.
Գործով որոշման եզրափակիչ մասը պարունակում է՝
պատասխանողի գործողություններում (անգործության մեջ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները, այդ գործողությունների անգործության) նկարագրությունը՝ համապատասխան խախտման ժամանակահատվածի նշումով, անդրսահմանային շուկան և Պայմանագրի այն հոդվածները, որոնք խախտվել են.
գործի քննության համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները.
պատասխանողի մասին տվյալներ.
ֆիզիկական անձի համար՝ ազգանուն, անուն, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (գտնվելու վայրը), ծննդյան ամսաթիվն ու վայրը (ծննդյան վայրի մասին տեղեկությունների առկայության դեպքում), նույնականացման համարը (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար), անհատական նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), հարկ վճարողի նույնականացման համարը (Ռուսաստանի Դաշնության համար), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (համարը և սերիան) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության համար (նույնականացման համարի բացակայության դեպքում), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), տրման ամսաթիվը, փաստաթուղթը տված մարմնի անվանումը, աշխատանքի վայրը (տեղեկությունների առկայության դեպքում) (պաշտոնատար անձի համար՝ նաև պաշտոնն ու տնտեսավարող սուբյեկտի հասցեն).
անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանուն, անուն, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (գտնվելու վայրը), ծննդյան ամսաթիվն ու վայրը (ծննդյան վայրի մասին տեղեկությունների առկայության դեպքում), նույնականացման համարը (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար), տեղեկություններ անձը հաստատող փաստաթղթի մասին (համարը և սերիան) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (նույնականացման համարի բացակայության դեպքում), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), տրման ամսաթիվը, փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը, ինչպես նաև գրանցման համարը և պետական գրանցման ամսաթիվը (Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), անհատական նույնականացման համարը կամ բիզնես նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), վճարողի հաշվառման (նույնականացման) համարը (հարկ վճարողի նույնականացման համարը) (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).
իրավաբանական անձի համար՝ անվանումը և գտնվելու վայրը, գրանցման համարը և պետական գրանցման ամսաթիվը, բիզնես նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), վճարողի հաշվառման (նույնականացման) համարը (հարկ վճարողի նույնականացման համարը) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար):»:
անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության դեպքում՝
արձանագրության 16-րդ կետով նախատեսված և մեթոդաբանության համաձայն հաշվարկված տուգանքի չափը (այն սահմանելու դեպքում).
անհրաժեշտության դեպքում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման և (կամ) դրա հետևանքների վերացման, մրցակցության ապահովման միջոցառումները՝ դրանց իրականացման ժամկետների նշումով.
տուգանքը վճարելու համար անհրաժեշտ բանկային վավերապայմանները.
տեղեկություններ այն ժամկետի մասին, որի ընթացքում անհրաժեշտ է ամբողջ չափով վճարել տուգանքը և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին.
տեղեկություններ գործով որոշման բողոքարկման հնարավորության և կարգի մասին։
Գործով որոշման հավելվածի նկարագրական մասը պարունակում է՝
սույն կետի իննից-տասնմեկերորդ պարբերություններում նշված պատասխանողի համար նախատեսված տեղեկությունների նույնանման տեղեկություններ դիմումատուի մասին կամ նյութերը փոխանցող իրավասու մարմնի անվանումը.
տեղեկություններ դիմումի և ներկայացվող պահանջների մասին (այն դեպքում, եթե գործը հարուցվել է դիմումի ուսումնասիրության արդյունքներով).
տեղեկություններ Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների բացահայտման մասին (այն դեպքում, երբ գործը հարուցվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ)
տեղեկություններ գործի քննությանը մասնակցած անձանց մասին.
գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը.
տեղեկություններ ընթացակարգային գործողությունների մասին (շուկայի վերլուծության անցկացման, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին զգուշացում ուղարկելու, ինչպես նաև այդ զգուշացումը չկատարելու, տեղեկությունների հարցումների, փորձաքննությունների անցկացման, հիմնավորված միջնորդություններ ուղարկելու մասին).
տեղեկություններ ապրանքային շուկայի վիճակի վերլուծության արդյունքների մասին.
պատասխանողի փաստարկները, գործի քննությանը մասնակցած մյուս անձանց պարզաբանումները։
Գործով որոշման հավելվածի պատճառաբանական մասը պարունակում է՝
գործի փաստական և այլ հանգամանքների նկարագրությունը.
անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների փաստերի առկայությունը հաստատող գործողությունների նկարագրությունը (հղումներով Պայմանագրի հոդվածներին ).
այն ապացույցները, որոնց վրա հիմնված են գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրահանգումները, գործի քննությանը մասնակցող անձանց կողմից որպես իրենց պահանջների և (կամ) առարկությունների հիմնավորում բերված այս կամ այն փաստարկները հերքելու պատճառաբանությունները.
պատասխանողի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման խոստովանության փաստի նշում.
գործի քննության հարցերով Հանձնաժողովի եզրահանգումները.
տուգանքը հաշվարկելիս պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.
անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման և (կամ) դրա հետևանքների վերացման, մրցակցության ապահովման միջոցառումների կիրառման հիմնավորումները՝ դրանց իրականացման ժամկետներով (նշված միջոցառումները կիրառելու դեպքում)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|