Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2022 թվականի

թիվ 112

քաղ. Վիտեբսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մասին
 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմների ստեղծմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ 2022 թվականի IV եռամսյակում նախապատրաստել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ առաջարկները։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան