Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 154

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2027 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրի մասին

 

Հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 2 կարգադրությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2022 թվականի թիվ որոշմամբ

 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման

 

I. Ընդհանուր տեղեկություններ

 

1. Սույն ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 23-րդ հոդվածի իրագործման նպատակով և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 2 կարգադրության և սահմանում է մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) զարգացման ուղղությունները, ինչպես նաև պարունակում է ինտեգրված համակարգի զարգացման միջնաժամկետ պլաններ 2023-2025 և 2026-2027 թվականների համար։

2. Սույն ծրագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Պայմանագրով, Միության մարմինների՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման հարցերը կարգավորող ակտերով սահմանված իմաստներով, ինչպես նաև նշանակում են հետևյալը.

վստահված երրորդ կողմ՝ կազմակերպություն, որին Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան վերապահված է էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրած անձի առնչությամբ՝ ժամանակի ֆիքսված պահին էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը) ստուգելու մասով գործունեություն իրականացնելու իրավունք.

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգ՝ անդամ պետությունների ազգային հատվածներով և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածով միավորված, ըստ տարածքների տեղաբաշխված՝ լիազորված մարմինների պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի կազմակերպական ամբողջություն.

ինտեգրված համակարգի անդամ պետության ազգային հատված, ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ տեղեկատվական համակարգեր, որոնցով ապահովվում է լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցությունը՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում.

նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակումն իրականացնելու ժամանակ օգտագործվող տեղեկագրքերի և դասակարգիչների ամբողջություն.

ընդհանուր գործընթաց՝ մեկ անդամ պետության տարածքում սկսվող, իսկ մեկ այլ անդամ պետության տարածքում ավարտվող (փոփոխվող) գործառնություններ և ընթացակարգեր, որոնք կանոնակարգված (սահմանված) են Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով ու անդամ պետությունների օրենսդրությամբ.

տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատոր՝ կազմակերպություն, որն իր ռեզիդենտության անդամ պետության օրենսդրությանը և Միության մարմինների ակտերին համապատասխան անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին ու քաղաքացիներին մատուցում է ծառայություններ՝ իր անդամ պետության կամ մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների, տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների, ինչպես նաև երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների կամ քաղաքացիների հետ կնքված՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագրերի հիման վրա.

վստահության անդրսահմանային տարածք՝ լիազորված մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ վստահության ապահովման նպատակով անդամ պետությունների կողմից համաձայնեցված իրավական, կազմակերպական և տեխնոլոգիական պայմանների ամբողջություն.

լիազորված մարմին՝ անդամ պետության պետական մարմին կամ դրա կողմից սահմանված կազմակերպություն, որն օժտված է առանձին ոլորտներում պետական քաղաքականության իրագործման լիազորություններով.

В2В-փոխգործացություն՝ տեղեկատվական փոխգործակցություն տնտեսավարող սուբյեկտների միջև.

В2G-փոխգործակցություն՝ տեղեկատվական փոխգործակցություն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ու պետական իշխանության մարմինների միջև.

G2G-փոխգործակցություն՝ տեղեկատվական փոխգործակցություն անդամ պետությունների քաղաքացիների ու անդամ պետությունների պետական իշխանության մարմինների միջև.

G2G-փոխգործակցություն՝ տեղեկատվական փոխգործակցություն անդամ պետությունների ու երրորդ երկրների պետական իշխանության մարմինների միջև։

3. Ինտեգրված համակարգը նախատեսված է Միության շրջանակներում, ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ապահովման համար՝ անդամ պետությունների համար ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ստեղծման, ընդհանուր գործընթացների իրագործման, ինչպես նաև Միության մարմինների գործունեության ապահովման նպատակով:

4. Ինտեգրված համակարգի զարգացման համար հիմք է Պայմանագիրը, Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 2 կարգադրությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարությունը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մասով տեխնիկական առաջադրանքը։

5. Որպես ինտեգրացիոն նախագիծ` Միության հաջողությունն ու զարգացումը զգալի չափով պայմանավորված են և պայմանավորված կլինեն տեղեկատվական ինտեգրման հետ կապված հարցերի արդյունավետ լուծմամբ և թվային տեխնոլոգիաների օգտագործման գործելակերպի ընդլայնմամբ։ Թվային հարթակները նորարարությունների շարժիչ ուժն են և կարևոր դեր են խաղում թվային հասարակության ու տնտեսության մեջ։

6. Թվային հարթակը միջոցների համակարգ է, որը նպաստում է թվային էկոհամակարգի՝ զգալի քանակությամբ սուբյեկտների կողմից թվային գործընթացների, ռեսուրսների և ծառայությունների օգտագործմանն ու ապահովում է դրանց անխափան փոխգործակցության հնարավորությունը։

7. Հաշվի առնելով գլոբալ տնտեսական քաղաքականության մշտապես արդիականացվող առաջնահերթությունները և համաշխարհային ասպարեզում փոփոխվող իրավիճակը՝ եվրասիական ինտեգրման առաջնահերթությունների իրագործման և անդամ պետությունների ազգային շահերի պահպանման ժամանակ Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության միջոցների, տեսակների ու որակի զարգացումը պետք է նպաստի ինտեգրացիոն գործընթացների՝ իրագործման որակապես նոր մակարդակի դուրսբերմանը, ինչն իր դրական արտացոլումը կգտնի անդամ պետությունների առջև ծառացած՝ կայուն տնտեսական զարգացման, բազմակողմանի արդիականացման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման մասով ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ, ինչն ի վերջո պետք է հանգեցնի գործարար ակտիվության աճին և անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

 

II. Նպատակները և խնդիրները

 

8. Սույն ծրագրի իրականացման հիմնական նպատակներն են՝

ա) ինտեգրված համակարգի զարգացում՝ Միության ստեղծման կարիքների ու նպատակների, ինչպես նաև տեղեկատվական փոխանակման մասնակիցների կարիքների բավարարման համար՝ Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղափոխումն ապահովելիս ու իրականացնելիս.

բ) ինտեգրված համակարգի գործառույթներին ու ծառայություններին հասանելիության հավասար իրավունքների ու պայմանների տրամադրման ապահովում.

գ) անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի զարգացման ու կիրառման տեղեկատվական ու թվային մակարդակի հավասարեցում, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ու կիրառման մակարդակի ընդհանուր բարձրացում.

դ) անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծում.

ե) տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի կատարելագործում.

զ) գլոբալ ու տարածաշրջանային տեղեկատվական-հաղորդակցական և թվային տարածության տարրերի օգտագործման ու զարգացման գործում Միության արդյունավետ մասնակցության ապահովում։

9. Սույն ծրագրի իրականացման հիմնական խնդիրներն են՝

ա) ինտեգրված համակարգի ենթակառուցվածքի զարգացում՝ եվրասիական ինտեգրման առաջնահերթություններին համապատասխան տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս որակապես նոր ու պահանջարկ ունեցող գործառույթների ու ծառայությունների տրամադրման և օգտագործման նպատակով.

բ) պետական վերահսկողություն իրականացնող՝ անդամ պետությունների մարմինների՝ Միության մարմինների ակտերով նախատեսված պետական վերահսկողության բոլոր տեսակների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովում.

գ) աջակցություն տեղեկատվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացմանը, ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների արդիականացմանը.

դ) ինտեգրված համակարգի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության (տվյալների էլեկտրոնային փոխանակման) մասնակիցների քանակի, տեղեկատվության ստացման, փոխանցման, պահպանման ու մշակման արագության ու ծավալների ավելացման հնարավորության ապահովում.

 

III. Միության շրջանակներում տվյալների միջպետական փոխանակման կազմակերպման նկատմամբ մոտեցումները

 

10. Միության շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխգործակցությունն էլեկտրոնային ձևով իրականացվում է այդ փոխգործակցության մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հաշվին՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ։

11. Ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ ինտեգրման նկատմամբ մոտեցումները ձևավորվում են՝ հաշվի առնելով անդրսահմանային համակարգերի ստեղծման միջազգային փորձը, և նախատեսում են միջպետական փոխգործակցության մասնակիցների տեղեկատվական համակարգի համատեղելիության (փոխգործունակության) ապահովումը 4 մակարդակներով՝ նորմատիվ, կազմակերպչական, իմաստաբանական և տեխնիկական։

Նորմատիվ մակարդակում փոխգործունակության ապահովման միջոցառումներն իրականացվում են Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության բոլոր մասնակիցների կողմից կիրառման համար պարտադիր նորմատիվ իրավական բազայի ձևավորման նպատակով։

Կազմակերպչական մակարդակում փոխգործունակության ապահովման միջոցառումներն իրականացվում են համապատասխան իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվության գոտիներ ունեցող կառավարման փոխգործակցող մարմիններին (Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների պատվիրատուներ ու օպերատորներ և այլն) որոշելու նպատակով։

Իմաստաբանական մակարդակում փոխգործունակության ապահովման միջոցառումներն իրականացվում են փոխանցվող ու ընդունվող տեղեկատվության միանշանակ մեկնաբանումն ապահովելու համար պայմանների ստեղծման նպատակով։

Տեխնիկական մակարդակում փոխգործունակության ապահովման միջոցառումներն իրականացվում են տրանսպորտային ու տեխնոլոգիական մակարդակներում տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջերեսներին ներկայացվող պահանջների սահմանման ու իրագործման նպատակով (առանց այդ միջերեսների ծրագրային իրականացման մասով սահմանափակումների)։

 

IV. Ընդհանուր սկզբունքները

 

12. Ինտեգրված համակարգի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

ա) անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն իրականացվում է՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտներն ու առաջարկությունները.

բ) այն էլեկտրոնային փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք փոխանակում են Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները, նախագծվում են միասնականացված կառուցվածքների օգտագործման հիման վրա տվյալների ճարտարապետությանը համապատասխան.

գ) ինտեգրված համակարգը ստեղծվում ու զարգանում է սպասարկման կողմնորոշմամբ ճարտարապետության սկզբունքներին համապատասխան, որի համաձայն անդամ պետությունների ինտեգրվող տեղեկատվական համակարգերը դիտարկվում են որպես ստանդարտացված հաղորդակարգերով փոխգործակցող՝ փոխկապակցված ծառայությունների ամբողջություն.

դ) ինտեգրված համակարգը չի փոխարինում լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը։ Ինտեգրված համակարգի օգտագործումն ուղղված է ինտեգրացիոն գործընթացների պարզեցմանն ու միասնականացմանը՝ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հաշվին.

ե) անդամ պետությունների ինտեգրվող տեղեկատվական համակարգերի փոխգործակցության հիմնական ձևանմուշը խորեոգրաֆիայի ձևանմուշն է, որին համապատասխան տեղեկատվական համակարգերը տվյալների փոխանակումը նախաձեռնում են ինքնուրույն՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ։ Տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ խորեոգրաֆիայի ձևանմուշի օգտագործումն ուղղված է լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում և ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում կիրառական ծառայություններից անկախության ապահովմանը.

զ) ինտեգրվող տեղեկատվական համակարգերի տեխնիկական իրագործումն առանձնացվում է տեղեկատվական փոխգործակցության կիրառական գործընթացներից։ Ինտեգրվող տեղեկատվական համակարգերից մեկի տեխնիկական իրագործման փոփոխման արդյունքում չպետք է պահանջվի տեղեկատվական փոխգործակցության միջերեսների փոփոխում և մյուս ինտեգրվող տեղեկատվական համակարգերի տեխնիկական իրագործման մեջ փոփոխությունների կատարում.

է) ինտեգրված համակարգի միջոցներով լուծվող կիրառական խնդիրների ցանկի ընդլայնումն ապահովվում է ինտեգրված համակարգի առկա ենթահամակարգերի գործունեության ընդլայնման հաշվին, այլ ոչ թե նոր ենթակառուցվածքների ստեղծման միջոցով.

ը) տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների կողմից տեղեկությունների համատեղ օգտագործումը պայմանավորված է կիրառվող կոնկրետ ճարտարապետական լուծումներով՝ հաշվի առնելով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորումն ու վարումը։

 

V. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության նորմատիվ իրավական ապահովումը

 

13. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության նորմատիվ իրավական հիմքերը սահմանված են Պայմանագրի 23-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական- հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 3 հավելված)։

14. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության նորմատիվ կարգավորումն իրականացվում է վերազգային ու ազգային մակարդակներում։

15. Վերազգային մակարդակում իրականացվում են տեխնիկական, տեխնոլոգիական, մեթոդական ու կազմակերպական այն փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, որոնք ուղղված են ինտեգրված համակարգի զարգացման ու գործունեության ժամանակ կիրառվող կազմակերպական և տեխնիկական լուծումների միասնականացման ապահովմանը, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակի պահպանմանը։

16. Ինտեգրված համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է փոխգործակցության 2 տեսակի հատվածներում (ազգային և միջպետական) և փոխգործակցության 3 տրամաբանական մակարդակներում (տրանսպորտային, տեխնոլոգիական և կիրառական)։

17. Վերազգային մակարդակում սահմանվում են փոխգործակցության միջպետական հատվածում՝ տրանսպորտային, տեխնոլոգիական և կիրառական մակարդակներում, փոխգործակցությանը ներկայացվող պահանջները։

18. Ազգային մակարդակում սահմանվում են տրանսպորտային մակարդակում՝ փոխգործակցության ազգային հատվածում, փոխգործակցությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարող են սահմանվել վերազգայինի մասով լրացուցիչ պահանջներ՝ տեխնոլոգիական մակարդակում փոխգործակցության նկատմամբ։

19. Տրանսպորտային ու տեխնոլոգիական մակարդակներում տեղեկատվական փոխգործակցությունը, ինչպես նաև կիրառական մակարդակում փոխգործակցության ընդհանուր կանոնները կանոնակարգվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ինտեգրված համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններով։

20. Էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) օգտագործմամբ տեղեկատվական փոխգործակցությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ «Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև եւ Հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթով։

21. Տվյալների ու էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ վստահության ապահովման իրավական, կազմակերպական ու տեխնիկական պայմանները, ներառյալ՝ տեղեկատվության պաշտպանության հետ կապված հարցերը, կանոնակարգվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներով։

22. Կիրառական մակարդակում տեղեկատվական փոխգործակցության մանրամասնեցված ընթացակարգերը կանոնակարգվում են տեխնոլոգիական փաստաթղթերով, որոնք յուրաքանչյուր ընդհանուր գործընթացի համար մշակվում են առանձին և ձևակերպվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ինտեգրված համակարգի միջոցներով իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան։

23. B2G ընթացակարգերի փոխգործունակության ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից ընդունվող առաջարկություններին համապատասխան։ Փոխգործունակության ապահովման հեռանկարային ուղղություններն են՝

ա) տեղեկատվական անդրսահմանային В2В-փոխգործակցություն՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատորների միջև.

բ) տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական В2G-փոխգործակցություն՝ մասնագիտացված բիզնես անցուղիների օգտագործմամբ.

գ) տեղեկատվական В2G-փոխգործակցություն՝ միջպետական ծառայությունների մատուցման շրջանակներում։

B2G- և В2В-փոխգործակցության իրագործման ապահովումը հնարավոր է Միության թվային հարթակի միջոցով, որը պլանավորվում է ստեղծել։

 

VI. Կազմակերպական ապահովումը

 

24. Հանձնաժողովն ապահովում է ինտեգրված համակարգի գործունեությունն ու զարգացումը՝ ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների պատվիրատուների հետ փոխգործակցությամբ։

25. Հանձնաժողովն ինտեգրված համակարգի զարգացման աշխատանքների պատվիրատու-համակարգողն է, ինչպես նաև ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի պատվիրատուն։

26. Հանձնաժողովը սեփականատիրոջ իր իրավունքներն իրականացնում և պարտականությունները կատարում է ինտեգրված համակարգի այնպիսի բաղադրիչների առնչությամբ, ինչպիսիք են ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսներն ու համակարգերը, ինչպես նաև կազմակերպում է դրանց նախագծումը, մշակումը, ներդրումը, աշխատանքների արդյունքների ընդունումն ու հետագա ուղեկցումը։

27. Հանձնաժողովն ապահովում է տվյալների փոխանակման կազմակերպումն ինտեգրված համակարգի հատվածների միջև, ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների տեղեկատվական համակարգերի միջև, ինչպես նաև շահագրգիռ անձանց տրամադրում է հասանելիություն Միության տեղեկատվական պորտալին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի միջոցով։

28. Ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների պատվիրատուները սահմանվում են անդամ պետությունների կողմից:

29. Ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների պատվիրատուները դրանց ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման մասով իրականացնում են իրենց իրավունքներն ու կատարում պարտականությունները:

30. Ինտեգրված համակարգի՝ ազգային հատվածների պատվիրատուները նաև ապահովում են ընդհանուր գործընթացների իրագործմանը մասնակցող լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածին միանալու համակարգումը։

31. Ինտեգրված համակարգի ազգային հատվածի պատվիրատուն իր գործառույթներն իրականացնելու համար սահմանում է մասնագիտացված կազմակերպություններ (ազգային հատվածի օպերատոր, ինտեգրացիոն անցուղու օպերատոր, վստահված երրորդ կողմի օպերատոր և այլն)։

32. Ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների կողմից ապահովվում է ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի մշակումը (լրամշակումը), ինչպես նաև ինտեգրված համակարգի ազգային հատվածին դրանց միացումը՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածի պատվիրատուի համակարգմամբ և մասնագիտացված կազմակերպությունների (ազգային հատվածի օպերատոր, ինտեգրացիոն անցուղու օպերատոր, վստահված երրորդ կողմի օպերատոր և այլն) հետ փոխգործակցությամբ։

33. Լիազորված մարմիններն իրենց գործառույթներն իրականացնելու համար կարող են սահմանել մասնագիտացված կազմակերպություններ (ինտեգրացիոն անցուղու օպերատորներ, վստահված երրորդ կողմի օպերատոր և տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատոր)։

34. Ինտեգրված համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման և ընդհանուր գործընթացների իրագործման նպատակով՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածի պատվիատուների (ազգային սեգմենտների պատվիրատուների կողմից սահմանված մասնագիտացված կազմակերպությունների) և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների կողմից կազմակերպվում է միմյանց հետ փոխգործակցող՝ տեխնիկական աջակցության ծառայությունների գործունեություն՝ ինտեգրված համակարգի տեխնիկական աջակցության ծառայության համակարգման ներքո, որի գործունեությունը կազմակերպվում է Հանձնաժողովի կողմից։

35. Առանձնացվում են ինտեգրված համակարգից օգտվողների հետևյալ կատեգորիաները.

ա) գործառութային ենթահամակարգերից օգտվողներ՝ օգտվում են Միության մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերից.

բ) ինտեգրացիոն ծառայություններից օգտվողներ՝ օգտվում են ինտեգրված համակարգից՝ տվյալների ու էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական էլեկտրոնային փոխանակումն ապահովելու համար, որն իրականացվում է համապատասխան ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ.

գ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից օգտվողներ՝ օգտվում են Միության տեղեկատվական պորտալից՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար.

դ) տեղեկատվական համակարգերի մշակողներ՝ օգտվում են ինտեգրված համակարգի բաց ծրագրային միջերեսներից՝ լրացուցիչ ծառայությունների մշակման համար։

36. Գործառութային ենթահամակարգերից օգտվողներն են պաշտոնատար անձինք և Հանձնաժողովի աշխատակիցները, որոնք դրանցից օգտվում են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս։

37. Ինտեգրացիոն ծառայություններից օգտվողներն են լիազորված մարմինները, Հանձնաժողովը, ինչպես նաև երրորդ երկրների լիազորված մարմինները, միջազգային կազմակերպությունները և ինտեգրացիոն միավորումները, որոնց հետ էլեկտրոնային ձևով տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան։

38. Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից օգտվողները բոլոր շահագրգիռ անձինք են, այդ թվում՝ անդամ պետությունների ու երրորդ երկրների ֆիզիկական անձինք ու տնտեսավարող սուբյեկտները, լիազորված մարմինների, Հանձնաժողովի, երրորդ երկրների լիազորված մարմինների, միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների և այլնի աշխատակիցները։

39. Տեղեկատվական համակարգեր մշակողները սեփական նախաձեռնությամբ կամ պատվերով իրականացնում են տեղեկատվական համակարգերի մշակում (լրամշակում)՝ բաց ծրագրային միջերեսների, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների, ինտեգրված համակարգի բաց տվյալների հիման վրա։

 

VII. Տվյալների փոխգործունակության ապահովումը

 

40. Ինտեգրված համակարգի տվյալների փոխգործունակության ապահովման շնորհիվ պահպանվում է փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների միատեսակ մեկնաբանումը տվյալների էլեկտրոնային փոխանակման բոլոր մասնակիցների կողմից։

41. Ինտեգրված համակարգի տվյալների մակարդակի հիմքը կազմում են Միության տվյալների մոդելը և Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգը։

42. Միության տվյալների մոդելը պարունակում է այն տարրերի ու տվյալների տեսակների նկարագրությունը, որոնք օգտագործվում են ինտեգրված համակարգի միջոցով փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերում տեղեկությունների ներկայացման համար։

43. Միության տվյալների մոդելը ներդաշնակեցվում է երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների տվյալների մոդելների հետ (Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդել, ՄԱԿ ՍԵՖԱԿՏ առանցքային բաղադրիչների գրադարան և այլն), ինչն ապահովում է էլեկտրոնային փաստաթղթերի ու տվյալների փոխանակման հնարավորությունն այն երրորդ երկրների հետ, որոնք օգտագործում են Միության տվյալների մոդելից տարբեր մոդել։

44. Միության տվյալների մոդելի հիման վրա մշակվում են ինտեգրված համակարգի միջոցով փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների կառուցվածքները, որոնք, որպես կանոն, իրենց մեջ միավորում են իրենց նշանակությամբ նման՝ մի քանի տեսակի էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների վավերապայմանների կազմ, ինչը թույլ է տալիս կրճատել պահպանվող կառուցվածքների ընդհանուր քանակը։ Տեղեկությունների փոխանակման կոնկրետ սցենարների համար մշակվում են լրացման կանոնների լրակազմեր, որոնք լրացուցիչ սահմանափակումներ են սահմանում էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների համար։

45. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգը պարունակում է անդամ պետությունների ներդաշնակեցված տեղեկագրքեր ու դասակարգիչներ, ինչպես նաև տեղայնացված միջազգային տեղեկագրքեր ու դասակարգիչներ։ Այն թույլ է տալիս ապահովել վերահսկողությունն ինտեգրված համակարգի միջոցով անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի, երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների մասով։

46. Ինտեգրված համակարգի միջոցով փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերում ու տեղեկություններում ծածկագրված տեղեկությունների ստուգման համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները Միության տվյալների մոդելի մասը չեն, ինչը թույլ է տալիս փոփոխություններ կատարել դրանց մեջ՝ անկախ Միության տվյալների մոդելի փոփոխություններից։ Տեղեկագրքերի ու դասակարգիչների կառուցվածքը կարող է մշակվել Միության տվյալների մոդելի օգտագործմամբ։

47. Հանձնաժողովն ապահովում է Միության տվյալների մոդելի, էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների կառուցվածքների, դրանց լրացման կանոնների, Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մեջ մտնող տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակումը։

48. Անդամ պետությունները, ինչպես նաև տեղեկատվական համակարգեր մշակողների միությունները և ցանկացած շահագրգիռ անձ Միության տվյալների մոդելի հիման վրա կարող են մշակել B2G և այլ ընթացակարգերի շրջանակներում տեղեկատվական փոխգործացություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների կառուցվածքներ և դրանց լրացման կանոնների լրակազմեր։

49. Առաջարկվող էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների կառուցվածքները և դրանց լրացման կանոնների լրակազմերը կամ առկա կառուցվածքների մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներն ուսումնասիրվում են Հանձնաժողովի կողմից։ Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը փոփոխություններ է կատարում Միության տվյալների մոդելի մեջ։ Տնտեսավարող սուբյեկտների միջև, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ու լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության փոխգործունակության և (կամ) միասնականացման ապահովման նպատակով Հանձնաժողովը կարող է առաջարկել այդպիսի կառուցվածքներն ու կանոնների լրակազմերը՝ B2G և В2В փոխգործակցության ընթացակարգերի իրագործման համար։

 

VIII. Տեխնիկական փոխգործունակության ապահովումը

 

50. Տեխնիկապես ինտեգրված համակարգն ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածն ու անդամ պետությունների ազգային հատվածներն են։

51. Ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցությունը՝ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում, ապահովվում է ինտեգրացիոն հարթակի օգտագործման հաշվին։

52. Ինտեգրացիոն հարթակը ներառում է ինտեգրացիոն անցուղիներ, որոնք մեկական գործարկվում են ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներից յուրաքանչյուրում և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում, ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների տեղեկատվական համակարգերի միացումն ապահովող՝ արտաքին համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգ, որոնք միավորվում են տվյալների փոխանցման պաշտպանված ուղիներով։

53. Ինտեգրացիոն հարթակի շրջանակներում էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող միասնական կանոններով։ Էլեկտրոնային փոխանակման իրագործման համար թույլատրվում է օգտագործել ինտեգրված համակարգի ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիները, որոնք մշակվել են անդամ պետությունների կողմից ինչպես ինքնուրույնաբար, այնպես էլ Հանձնաժողովի կողմից տրամադրվող տիպային ինտեգրացիոն անցուղու հիման վրա։

54. Ինտեգրված համակարգի օգտագործմամբ էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ վստահության երաշխիքներն ապահովվում են էլեկտրոնային ձևով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի հաշվին, որի առանցքային տարրերն ինտեգրված համակարգի յուրաքանչյուր հատվածի կազմի մեջ մտնող և էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) ստուգումն ապահովող՝ վստահված երրորդ կողմի ենթահամակարգերն են։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի տարրերի ամբողջական ցանկը սահմանվում է վստահության անդրսահմանային տարածքի ճարտարապետությամբ։

55. Ինտեգրված համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածն ապահովում է այդ անդամ պետության լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի միացումն այդ ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն՝ միջպետական տեղեկատվական փոխգործակցությանը դրանց մասնակցությունն ապահովելու համար։

56. Ինտեգրված համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածը, որպես կանոն, ձևավորվում է անդամ պետությունում կիրառվող միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգի հիման վրա։ Այդ դեպքում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգն ինտեգրված համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն ինտեգրելու համար կիրառվում են մասնագիտացված հարմարիչներ, որոնք մշակվում են անդամ պետության կողմից ինքնուրույնաբար կամ տրամադրվում են Հանձնաժողովի կողմից (եթե ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին մշակվել է տիպային ինտեգրացիոն անցուղու օգտագործման հիման վրա)։

57. Այն դեպքում, երբ ինտեգրված համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը բացակայում է, այդ անդամ պետության լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերն ինտեգրացիոն հարթակին միացնելու համար կարող են օգտագործվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող՝ տիպային ինտեգրացիոն անցուղու գործառությունն ընդլայնող հետևյալ լրացուցիչ բաղադրիչները.

ա) համաժամ հաղորդակցման հարմարիչ, որն ապահովում է լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի հետ հաղորդագրությունների համաժամ փոխանակման գործառույթները՝ իրական ժամանակին մոտ ռեժիմում փոխգործակցության գործառույթների ապահովմամբ.

բ) անհամաժամ հաղորդակցման հարմարիչ, որն ապահովում է լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի հետ հաղորդագրությունների անհամաժամ փոխանակման գործառույթները՝ երաշխավորված առաքման ապահովմամբ։

58. Համաժամ և անհամաժամ հաղորդակցման հարմարիչները՝ տիպային ինտեգրացիոն անցուղու հետ համակցմամբ, կարող են օգտագործվել ինչպես միջպետական տեղեկատվական փոխգործակցության, այնպես էլ անդամ պետության շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոգործակցության համար։

59. Միջպետական տեղեկատվական փոխգործակցությանը լիազորված մարմինների մասնակցության համար իրականացվում են լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի մշակումը (լրամշակումը) և դրանց միացումն ազգային հատվածին։

60. Միջպետական տեղեկատվական փոխգործակցության առանձին ընթացակարգերի իրագործմանը լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի պատրաստ չլինելու կամ դրանց բացակայության դեպքում կարող են օգտագործվել ինտեգրված համակարգի` Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ծրագրային ապահովման բաղադրիչները, որոնցով նախատեսվում է դրանց օգտագործումն անդամ պետության՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածի կազմում (բազային իրագործման բաղադրիչներ):

61. Բազային իրագործման բաղադրիչները մշակվում են՝ հաշվի առնելով ինտեգրացիոն անցուղիների օպերատորների հարթակներում դրանց օգտագործումը և ինտեգրացիոն անցուղուն դրանց ուղղակի միացումը՝ առանց միջգերատեսչական փոխգործակցության ազգային համակարգի և մասնագիտացված հարմարիչների օգտագործման։ Այդ դեպքում լիազորված մարմիններում օգտատերերի համար բազային իրագործման բաղադրիչներին հասանելիությունը կազմակերպվում է վեբ-միջերեսների օգտագործմամբ և ապահովվում է տվյալների փոխանցման պաշտպանված ուղիներով։

62. Թույլատրվում է իրագործման բազային բաղադրիչների օգտագործումը լիազորված մարմնի հարթակում։ Այդ դեպքում իրագործման բազային բաղադրիչների միացումն ինտեգրացիոն անցուղուն իրականացվում է միջգերատեսչական փոխգործակցության ազգային համակարգի և մասնագիտացված հարմարիչների օգտագործմամբ, ինչի արդյունքում կարող է պահանջվել բազային իրագործման բաղադրիչների լրամշակում։

63. Ինտեգրված համակարգը ներառում է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում իրագործվող գործառութային և ապահովող ենթահամակարգերի լրակազմը: Ընդ որում, ինտեգրված համակարգի առանցքային խնդիրների իրագործումն ապահովող ինտեգրված համակարգի միջուկին դասվում են հետևյալ ենթահամակարգերը.

ա) ինտեգրացիոն հարթակ՝ տրամադրում է ծառայություններ՝ տվյալների միջպետական էլեկտրոնային փոխանակում իրականացնելու համար՝ էլեկտրոնային հաղորդագրությունների երաշխավորված առաքման ապահովմամբ.

բ) Միության տեղեկատվական պորտալ՝ տրամադրում է ծառայություններ՝ Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության համար, որոնք ձևավորվում են Հանձնաժողովում կենտրոնացված ձևով կամ անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության հիման վրա.

գ) ընդհանուր գործընթացների կառավարման համակարգ՝ տրամադրում է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ընդհանուր գործընթացների իրագործման համար անհրաժեշտ ծառայություններ, ինչպես նաև ընդհանուր գործընթացներին մասնակցության համար ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործման համար կիրառվող միասնականացված բաղադրիչներ (բազային իրագործման բաղադրիչներ).

դ) ինտեգրացիոն հատվածի պահոց՝ ապահովում է ինտեգրված համակարգի գործունեության շրջանակներում ձևավորվող կառուցվածքավորված և չկառուցվածքավորված տվյալների հավաքագրման, պահպանման ու դրանց հասանելիության տրամադրման միասնական մեխանիզմը, այդ թվում՝ ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ։ Առաջնային տվյալների կառավարումից բացի՝ պահոցն ապահովում է առցանց (օնլայն) հաշվարկ, առաջնային տվյալների մշակման հիման վրա ձևավորվող տվյալների պահպանում ու դրանց ցուցասրահներին հասանելիության միասնական կետ.

ե) վստահված երրորդ կողմի ծառայություն՝ տրամադրում է ինտեգրացված համակարգի շրջանակներում էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ վստահության երաշխիքներ ապահովող ծառայություններ.

զ) նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգ՝ ապահովում է նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների օբյեկտները կենտրոնացված և ապակենտրոնացված վարելու և տարածելու գործառույթները.

է) ենթակառուցվածքային հարթակ՝ ապահովում է ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի ենթակառուցվածքային բաղադրիչների գործունեությունն ու կառավարումը, պարունակում է կառավարման միասնական համակարգի հետ համակարգային-տեխնիկական ենթակառուցվածքի լրակազմը.

ը) թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգ՝ տրամադրում է ինտեգրված համակարգի գործառույթներին ու տվյալներին հասանելիության ծառայություններ՝ դրանց հիման վրա՝ ինտեգրված համակարգի շրջանակներից դուրս ստեղծվող թվային հարթակների (այդ թվում՝ արտաքին) կառուցման համար։

64. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերը պետք է լինեն ընդլայնվող և նոր գործառույթների իրագործման ու ներդրման հաշվին գործառութային հնարավորությունների ճկուն աճի հնարավորություն ապահովող՝ առանց ենթահամակարգերի ճարտարապետության վրա ազդող փոփոխությունների կատարման անհրաժեշտության։

65. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի՝ որոշակի խնդրի լուծման համար միմյանց հետ համաձայնեցված կերպով փոխգործակցող տարբեր ենթահամակարգերի ծառայությունների ամբողջությունը ձևավորում է հետևյալ տրամաբանական մետաբաղադրիչները.

ա) տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փաստաթղթավորելու ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչ.

բ) ճյուղային համակարգերի ինտեգրացիոն բաղադրիչ (օրինակ՝ դրոշմավորման համակարգի ինտեգրացիոն բաղադրիչ, դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միության տեղեկատվական համակարգերի ինտեգրացիոն բաղադրիչներ, անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգեր, Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ընդհանուր գործընթացների գործառնությունների իրագործումն ապահովող բաղադրիչներ և այլն)։

 

IX. Ինտեգրված համակարգի գործառութային զարգացումը

 

66. Ինտեգրված համակարգի հարթակային արդիականացման մասով նպատակահարմար է սահմանել ինտեգրված համակարգի ստեղծման ու զարգացման ժամանակ կիրառվող՝ օգտագործվող ու հեռանկարային տեխնոլոգիաների ցանկը։ Նշված ցանկում պարունակվող տեխնոլոգիաներն անհրաժեշտ է լայնորեն օգտագործել Միության թվային հարթակի ձևավորման ու օգտագործման ժամանակ։

67. Ինտեգրված համակարգի ճարտարապետության արդիականացման ժամանակ կարևոր խնդիր է ինտեգրվող ռեսուրսների իմաստաբանական համատեղելիության ապահովումը՝ մշակել համապատասխան առաջարկություններ, փորձարկել իմաստաբանական ինտեգրման տեխնոլոգիաներ, մշակել իմաստաբանական սերվիսներ, ծառայությունների՝ էլեկտրոնային ձևի փոխակերպման ավտոմատացված նախապատրաստման միջոցներ։

68. Անհրաժեշտ է նախատեսել ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների զարգացումը և ընդհանուր գործընթացների ցանկում պարունակվող բոլոր ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելու ու կատարելու պարբերական ապահովումը։

69. Ինտեգրված համակարգը, ինչպես նաև դրա գործիքները պետք է բավարարեն անդամ պետությունների իշխանության մարմինների ժամանակակից կարիքները։

Դրա համար անհրաժեշտ է մշտական հիմունքներով անցկացնել ընդհանուր գործընթացների ցանկի արդիականացման աշխատանք՝ ձևավորել նոր ընդհանուր գործընթացներ, ճանաչել ոչ արդիական կամ միավորել (առանձնացնել) տվյալ ցանկում արդեն ներառված ընդհանուր գործընթացները։

70. Միության թվային հարթակի գործունեության ապահովումն ինտեգրված համակարգի հիման վրա և տեղեկատվության պաշտպանության ապահովումը միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ։

71. Ինտեգրված համակարգի գործառութային մասի ու ռեսուրսների ինտեգրում Միության թվային օրակարգի նախագծերի կողմից տրամադրվող ծառայությունների հետ։

72. Տարբեր տեսակի միջպետական տեղեկատվական փոխգործակցության մշակում և դրանց կիրառման նկատմամբ մոտեցումների սահմանում։

73. Ինտեգրված համակարգի ռեսուրսների օգտագործմամբ տեղեկատվական փոխգործակցության նոր տեսակների (Business2Government, Citizen2Government) ներդրումը ստեղծում է նոր հնարավորություններ՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ԻՏՀ ֆունկցիոնալի օգտագործման համար՝ միջպետական ծառայությունների և «Մեկ պատուհան» մեխանիզմների զարգացման մասով։

74. Հետագայում անդամ պետությունների գործարար համայնքի ու քաղաքացիների համար համապատասխան մոտեցումների սահմանման դեպքում ինտեգրված համակարգի հնարավորություններն ու ծառայությունները հասանելի կլինեն նաև տեղեկատվական փոխգործակցության նոր տեսակների շրջանակներում։

75. Ինտեգրված համակարգի և ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների զարգացումը ենթադրում է ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների համար միջպետական ծառայությունների մատուցման մեխանիզմների իրագործումը (Միության մարմինների համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով) ԵԱՏՄ ամբողջ տարածքում, ինչպես նաև միջպետական տեղեկատվական փոխգործակցության տարբեր տեսակների աջակցության ապահովումը (G2G, B2G, C2G):

 

X. Թվային հարթակների ինտեգրումը

 

76. Թվային հարթակների ինտեգրման մեխանիզմների ստեղծման ու զարգացման նպատակն է Միության իրավաբանական ու ֆիզիկական անձանց, երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների կողմից օգտագործվող՝ ինտեգրված համակարգի համեմատ արտաքին տեղեկատվական համակարգերի ու թվային հարթակների հետ Հանձնաժողովի և անդամ պետությունների էլեկտրոնային փոխգործակցության հնարավորության ապահովումը՝ ինտեգրված համակարգի շրջանակներից դուրս մշակվող տեղեկատվական համակարգերի ու թվային հարթակների ինտեգրված համակարգի ռեսուրսներին միանալու մեխանիզմների ստեղծման ու զարգացման և ինտեգրված համակարգի համեմատ արտաքին տեղեկատվական համակարգերի ծառայությունների ու տեղեկատվական ռեսուրսների՝ ինտեգրված համակարգի բաղադրիչների կողմից օգտագործման հնարավորության ապահովման հաշվին։

77. Թվային հարթակների ինտեգրման խնդիրների շարքին են դասվում՝

ա) արտաքին թվային հարթակների ինտեգրված համակարգի ռեսուրսներին ու ծառայություններին միանալը.

բ) արտաքին թվային հարթակների ծառայություններին ինտեգրված համակարգը միացնելը.

գ) ինտեգրված համակարգի տեղեկատվական ռեսուրսների ու թվային ծառայությունների, ինչպես նաև ինտեգրված համակարգի շրջանակներից դուրս ստեղծվող թվային հարթակների, այդ թվում՝ արտաքին, ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը՝ թվային ծառայությունների ռեեստրի ստեղծման ու թվային հարթակների ծառայությունների օգտագործման (ակտիվացման) ժամանակ դրա կիրառման հաշվին։

78. Ինտեգրված համակարգի զարգացման ընթացիկ մակարդակը թույլ է տալիս այն օգտագործել անդամ պետությունների իշխանության մարմինների, քաղաքացիների ու բիզնեսի տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար, քանի որ՝

ա) ինտեգրված համակարգի ճարտարապետությունը հիմնվում է գործընթացների միասնական մոդելի և Միությունում կարգավորման բոլոր ոլորտների ընդգրկման ուղղություններով զարգացող՝ տվյալների մոդելի օգտագործման վրա.

բ) ինտեգրված համակարգը մասնակիցների համար բաց է՝ նախագծման համար ինտեգրված համակարգի ռեսուրսների ու ծառայությունների զարգացման ու օգտագործման, ինչպես նաև պետական ու մասնավոր ծառայությունների ստեղծման հնարավորության հաշվին.

գ) ինտեգրված համակարգը հիմնվում է ժամանակակից միջազգային ստանդարտների ու առաջարկությունների հիման վրա մշակված տեղեկատվական ինտեգրման մեթոդաբանության վրա և օգտագործում է Միության շրջանակներում միասնական նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունները.

դ) ինտեգրված համակարգում օգտագործվում են անդամ պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության արդյունքում կուտակվող բաց տվյալները.

ե) ինտեգրված համակարգը հիմնվում է տվյալների էլեկտրոնային փոխանակումը (հաղորդակցման միջավայրը) ապահովող՝ անդամ պետությունների ավտոմատացված համակարգերի վրա, սակայն չի փոխարինում այդ համակարգերը։

79. Ըստ գործառութային չափորոշիչների թվային հարթակների դասակարգման դիրքորոշման տեսանկյունից ինտեգրված համակարգը կարելի է դասել ենթակառուցվածքային թվային հարթակների տեսակին։ Ինտեգրված համակարգը, որպես Միության ենթակառուցվածքային թվային հարթակ, տվյալների էլեկտրոնային փոխանակում իրականացնելու հիմնական գործիքն է Միության շրջանակներում կարգավորման բոլոր ոլորտներում ինտեգրացիոն նախագծերի իրականացման ժամանակ։

80. Ինտեգրված համակարգը ստեղծվել է ապակենտրոնացման սկզբունքների հիման վրա՝ ապահովելով անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի՝ միմյանց միջև եւ ինտեգրացիոն հատվածի հետ փոխգործակցությունը։ Ինտեգրված համակարգում ներդրված ու իրագործված որոշումներն ապահովում են անդամ պետությունների լիազորված մարմինների միջպետական փոխգործակցությունը (G2G տեսակի փոխգործակցություն)՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների մեխանիզմի օգտագործմամբ։

81. Փոխգործակցության նոր մասնակիցների, ինչպես նաև մասնակիցների տարբեր կատեգորիաների, այլ ոչ միայն պետական մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության ինտեգրում ու իրագործում պահանջող նոր բիզնես գործընթացների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է ինտեգրված համակարգի զարգացումը (ԵԱՏՄ իրավունքի համապատասխան արդիականացման դեպքում)՝ B2G (անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ու լիազորված մարմինների միջև), В2В (տնտեսավարող սուբյեկտների միջև) և C2G (անդամ պետությունների քաղաքացիների ու լիազորված մարմինների միջև) փոխգործակցության համար օգտատերերին լրացուցիչ ծառայությունների ու հնարավորությունների տրամադրման մասով, ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման շրջանակներում այնպիսի թվային հարթակների ստեղծման միտմամբ, որոնց իրագործման մեխանիզմները դեռ ամրագրված չեն ինտեգրված համակարգի գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերով։

82. Ավտոմատացման առարկան Հանձնաժողովի և անդամ պետությունների գործունեությունն է՝ ուղղված տեղեկատվական համակարգերի ու թվային հարթակների հետ, այդ թվում՝ ինտեգրված համակարգի համեմատ արտաքին, ինտեգրված համակարգի տեղեկատվական փոխգործակցության պահպանմանը։

83. Ենթահամակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակման հիմնական մասնակիցներից են տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատորները և թվային ծառայությունների օպերատորները, որոնք ծառայություններ են մատուցում քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին։

84. Տվյալներ էլեկտրոնային փոխանակման օպերատորները կարող են նաև ապահովել անդամ պետությունների լիազորված մարմինների հետ՝ իրավաբանական նշանակություն ունեցող B2G փոխգործակցության տեսակն ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածում ստեղծվող Փոխգործակցության անցուղու օգտագործմամբ։

85. Թվային ծառայությունների օպերատոր՝ անդամ պետության լիազորված մարմինը կամ դրա կողմից սահմանված կազմակերպությունը, Հանձնաժողովը կամ դրա կողմից սահմանված մարմինը, որոնք տրամադրում են թվային ծառայություններ, այդ թվում՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատորների միջոցով։

 

XI. Ենթակառուցվածքային-տեխնիկական զարգացումը

 

86. Ինտեգրված համակարգի ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը պետք է հիմնված լինի տեխնոլոգիական անկախության սկզբունքների վրա և իրագործվի տեղեկատվության մշակման ժամանակ բարձր արտադրողականություն և նվազագույն ուշացումներ ապահովող՝ մասշտաբավորման, աշխարհագրական բաշխվածության և բարձր հասանելիության պահանջները հաշվի առնող տեխնոլոգիաների միասնականացված ստեկով։

87. Նպատակահարմար է իրականացնել ինտեգրված համակարգի գործող ենթահամակարգերի թափանցիկ ու անխափան միգրացիան դեպի նոր (նորից ստեղծված) ենթակառուցվածքային ռեսուրսներ։

88. Հաշվի առնելով ՏՏ արդյունաբերության ժամանակակից միտումները՝ անհրաժեշտ է ստեղծել գործիքային-ենթակառուցվածքային հարթակ՝ որպես Միության թվային հարթակի անբաժանելի մաս։

89. Գործիքային-ենթակառուցվածքային հարթակը (ԳԵՀ) թույլ կտա ապահովել ծրագրային ապահովման մշակման, ներդրման ու շահագործման համար անհրաժեշտ բոլոր գործիքների ու ծառայությունների առկայությունը, մասնավորապես՝

ա) հաշվողական ռեսուրսները և տվյալների պահպանման ռեսուրսները.

բ) ծրագրային ապահովման մշակման ու գործադրման գործիքները.

գ) մշտադիտարկման ու կառավարման գործիքները.

դ) տեղեկատվական անվտանգության ծառայությունները.

ե) ուղեկցման ու վերահսկողության ծառայությունները։

90. ԳԵՀ-ի նախագծման ժամանակ առանձնակի կարևորություն են ներկայացնում անխափան գործունեության, մասշտաբավորման, գործիքակազմի ամբողջականության և ծառայությունների բավարար քանակի, օգտագործվող սարքավորումների միասնականացման հետ կապված հարցերը, ինչպես նաև ծրագրային ապահովումը։

91. Ներմուծափոխարինման սկզբունքների իրագործման նպատակով անդամ պետություններում մշակված ու արտադրված տեղեկատվական համակարգերի ու ծրագրային և ապարատային ապահովման կիրառումը կամ օգտագործումը։

Ներմուծափոխարինման սկզբունքների պահպանման ու իրագործման նպատակով ամենակարևոր հարցերից մեկն անդամ պետությունների ռեզիդենտների կողմից մշակված ու արտադրված հաշվողական տեխնիկայի, կապի սարքավորումների, տեղեկատվության պաշտպանության, ինչպես նաև ծրագրային ապահովման միջոցների զարգացումն ու օգտագործումն է։

Համապատասխան միջոցառումների իրականացման համար Հանձնաժողովին ու անդամ պետությունների իշխանության մարմիններին նպատակահարմար է ավելացնել ԵԱՏՄ տարածքում արտադրվող տեխնիկական միջոցների ու ծրագրային ապահովման ներդրման տոկոսը, իսկ անդամ պետություններին՝ համապատասխան տեխնոլոգիաների արտադրողներին ցանկացած ձևով խթանել ԵԱՏՄ շուկայում ներմուծվող արտադրանքի լիարժեք փոխարինման, արտադրվող արտադրանքի և դրա հետ կապված սերվիսային ծառայությունների հասանելիության, որակի, հուսալիության բարձրացման համար, ինչպես նաև բարձրացնել այդպիսի արտադրվող արտադրանքի վերաբերյալ անդամ պետությունների սպառողների տեղեկացվածության մակարդակը։

Այդպիսի քայլերը թույլ կտան ոչ միայն ապահովել ինտեգրված համակարգի անխափան գործունեությունը, այլև կբարձրացնեն դրա անվտանգության մակարդակը։

92. Ինտեգրված համակարգի կայուն գործունեությունն ապահովելու համար օգտագործվում են հետևյալ մոտեցումները.

ա) տեղեկատվական-հաշվողական գործընթացների կատարելագործում՝ դրա կայունության ապահովման մասով, այդ թվում՝ ոչնչացված կամ խեղաթյուրված տեղեկատվության վերականգնման հետ կապված ծախքերի կրճատման, տվյալների պահպանման ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հաշվին.

բ) խմբային հաշվողական համակարգերի օգտագործում.

գ) տվյալների պահպանման ու պահուստավորման հուսալի ենթահամակարգերի ստեղծում։

93. Առաջարկված մոտեցումների օգտագործումն ինտեգրված համակարգին թույլ կտա դրա վրա դրված գործառույթներն ապակայունացնող պայմաններում կատարել որակի սահմանված ցուցանիշներով, ինչպես նաև էապես կրճատել ծրագրային ապահովումը մշակելու և շահագործման մեջ դնելու ժամանակը, էապես բարձրացնել հուսալիությունն ու կառավարելիությունը, ինչպես նաև կրճատել մշակման ու ընթացիկ շահագործման ծախքերը։

 

XII. Տեղեկատվության պաշտպանության միջոցների ու եղանակների զարգացումն ու կատարելագործումը

 

94. Ինտեգրված համակարգում անվտանգության ապահովման միջոցների ու եղանակների զարգացումը պետք է համալիր բնույթ կրի, հաշվի առնի ինտեգրված համակարգում կիրառվող տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները և իրականացվի ինտեգրված համակարգի կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում։

95. Ներկայումս խիստ կարևոր է ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի ու ազգային հատվածների պաշտպանության ենթահամակարգերի արդիականացման հարցը։

Ինտեգրացված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը նախատեսված է ապահովելու համար տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունն ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում դրանց մշակման և պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանց՝ կապի այն ուղիներով փոխանցման ժամանակ, որոնք միավորում են ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ինտեգրացիոն անցուղիները և անդամ պետությունների ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիները:

Ինտեգրված համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածում տեղեկատվության պաշտպանության ապահովումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

96. Ենթահամակարգերի արդիականացման ժամանակ պետք է ապահովված լինեն այդ թվում՝

ա) ինտեգրված համակարգում տեղեկատվության անվտանգության խախտման, ինչպես նաև վնասակար ծրագրերի, վիրուսների ներթափանցման և պաշտպանվող տեղեկատվության վրա ցանկացած չարտոնված ազդեցության կամ դրան չարտոնված հասանելիության ռիսկերի կրճատում.

բ) հաշվի առնելով տեղեկատվության անվտանգության արդիական վտանգները՝ ինտեգրված համակարգում տեղեկատվության փոխանցման, պահպանման, մշակման ու օգտագործման ժամանակ դրա պաշտպանությանն ուղղված իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի իսկության ապահովմանն ուղղված միջոցների կատարելագործում.

գ) տեղեկատվության պաշտպանության մեխանիզմների իրագործում՝ տեղեկատվության պաշտպանության տեխնիկական, ծրագրային և ծրագրային-ապարատային միջոցների ժամանակակից ու բարձր տեխնոլոգիական համալիրի օգտագործմամբ.

դ) տեղեկատվության պաշտպանության կիրառվող միջոցների արդյունավետության վերլուծություն և տեղեկությունների պաշտպանության միջոցների կիրառվող համալիրի գործունեության օբյեկտիվ գնահատական.

ե) անդրսահմանային փոխգործակցությունների իրականացման ժամանակ ինտեգրված համակարգի օգտատերերի ու ծառայությունների (ռեսուրսների) նույնականացման և իսկորոշման եղանակների ստեղծում և զարգացում, այդպիսի նույնականացումների ու իսկորոշումների արդյունքների հանդեպ վստահության ապահովում։

97. Էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ անդրսահմանային փոխգործակցություններ իրականացնելու շրջանակներում անդամ պետությունների քաղաքացիների, մարմինների ու կազմակերպությունների օրինական իրավունքների իրագործում, ինչպես նաև միջպետական էլեկտրոնային փոխգործակցության արդյունքների նկատմամբ վստահության բարձրացում։

98. Պետք է ստեղծվի ու ներդրվի ինտեգրված համակարգի բաժանորդային ծածկագրման համակարգ՝ համատեղ փորձարարական-կոնստրուկտորական մշակման արդյունքների հիման վրա։ Նախատեսված են ինտեգրված համակարգի շրջանակներում մեկ լիազորված մարմնից մյուս լիազորված մարմին (ներառյալ պատասխանատու աշխատակիցներին) տվյալների փոխանցման ժամանակ դրանց նախնական ծածկագրման համար՝ սահմանափակ տարածման (հասանելիության) տեղեկությունների փոխանցման հնարավորության ապահովման նպատակով։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին» թիվ 7 կարգադրությանը համապատասխան։

Իրագործման ժամանակահատվածը՝ 2023-2024 թվականներ։

99. Անցուղային ծածկագրման տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների (այսուհետ՝ գաղտնագրային անցուղիներ) համատեղ մշակում անդամ պետությունների հետ՝ ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար։ Նախատեսված են այն գաղտնագրային անցուղիների փոխարինման համար, որոնք այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան ներդրվում են որպես ժամանակավոր լուծում։ Համատեղ մշակված գաղտնագրային անցուղիներն անհրաժեշտության դեպքում կարող են արտադրվել ցանկացած անդամ պետության տարածքում և այդուհանդերձ, համատեղելի լինեն միմյանց հետ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին» թիվ 7 կարգադրությանը համապատասխան։ Տվյալ միջոցառման շրջանակներում պետք է մշակվեն տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մշակված միջոցների սերտիֆիկացված փորձարկումների միասնական ծրագրեր ու մեթոդիկաներ՝ ներկայացվող պահանջներին համապատասխանության մասով։

Իրագործման ժամանակահատվածը՝ 2023-2025 թվականներ։

100. Տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների (ապարատային-ծրագրային գաղտնագրային մոդուլներ) համատեղ մշակում անդամ պետությունների հետ՝ Միության ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության կազմում գործող՝ վստահված երրորդ կողմի միջոցներում էլեկտրոնային թվային ստորագրության միջոցի գործառույթների իրագործման համար։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին» թիվ 7 կարգադրությանը համապատասխան։

Իրագործման ժամանակահատվածը՝ 2025-2027 թվականներ։

 

XIII. Միության վստահության անդրսահմանային տարածքի զարգացումը

 

101. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացումը պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարությամբ հաստատված զարգացման նպատակներին, խնդիրներին, սկզբունքներին ու փուլերին համապատասխան։

102. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ժամանակ պետք է ապահովվի վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, գործունեությանը և զարգացմանը ներկայացվող պահանջների կատարելագործումը՝ տեղեկատվության պաշտպանության (այդ թվում՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության) բնագավառում անդամ պետությունների համար փոխընդունելի պահանջների արդիականացման ու զարգացման միջոցով, ինչպես նաև պետք է ապահովվի դրանց փուլային կատարումը՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման յուրաքանչյուր փուլում արդյունքների ձեռքբերման պայմաններին համապատասխան։

103. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման շրջանակներում պետք է հաշվի առնվեն անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության բարենպաստ ու վստահելի պայմանների ապահովմանն ուղղված՝ միջպետական ինտեգրման զարգացման գերակա խնդիրները, ինչպես նաև Միության շրջանակներում կնքվող՝ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում նախատեսող միջազգային պայմանագրերի հիման վրա երրորդ երկրների հետ միջազգային փոխգործակցության խնդիրները։

 

XIV. Նպատակային ծրագրի իրագործման փուլերը

 

104. Նպատակային ծրագրի իրագործումը կատարվում է երկու փուլով՝

ա) I փուլ (մինչև 2025 թվականը)՝ Միության իրավունքի կազմում ընդգրկված փաստաթղթերով նախատեսված տեղեկատվական փոխգործակցության իրագործում՝ ինտեգրված համակարգի միջոցներով, թվային հարթակների ինտեգրման մեխանիզմների նախագծում՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) II փուլ (մինչև 2027 թվականը)՝ թվային ենթակառուցվածքների ու էկոհամակարգերի ձևավորում և զարգացում՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

 

XV. Մինչև 2025 թվականն ընկած փուլի հիմնական խնդիրները և ակնկալվող արդյունքները

 

105. Հիմնական խնդիրներն են՝

ա) Միության իրավունքով նախատեսված տեղեկատվական փոխգործակցության իրագործում՝ ինտեգրված համակարգի միջոցներով (այդ թվում՝ ընդհանուր գործընթացների ցանկի արդիականացում, ընդհանուր գործընթացների իրագործում).

բ) Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարմանն ուղղված առանձին միջոցառումների և նախագծերի իրագործում.

գ) ընդհանուր համակարգային նախագծման խնդիրների լուծում՝ թվային հարթակների ինտեգրման մեխանիզմների ստեղծման ու զարգացման ժամանակ։ Ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների նախագծում՝ թվային հարթակների ստեղծման ժամանակ.

դ) թվային ծառայությունների մասով միասնականացված պահանջներ պարունակող՝ Միության թվային ծառայություններին ներկայացվող պահանջների մասնագրի մշակում։

106. Ակնկալվող արդյունքները՝

ա) թվային ծառայություն, թվային ծառայությունների օպերատոր, տվյալների էլեկտրոնային փոխանակման օպերատոր, տվյալների ցուցափեղկ հասկացությունների և Միության թվային տարածքի, թվային ենթակառուցվածքների ու էկոհամակարգերի ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ այլ հասկացությունների սահմանում.

բ) թվային ծառայությունների ու տվյալների ցուցափեղկի ռեեստրի ձևավորման կարգի և կանոնների սահմանում.

գ) Միության թվային հարթակի թվային ծառայությունների ու տվյալների ցուցափեղկի օգտագործման կանոնների սահմանում.

դ) փաստաթղթավորման ու օրինակների, պատրաստի ծրագրային բաղադրիչների ձևանմուշների հավաքակազմի, թեստավորման ծառայությունների, տվյալների փոխակերպման կազմաձևման տեղեկատվական ռեսուրսի ստեղծում։

Նշված արդյունքների ձեռքբերումը պլանավորվում է նաև Միության թվային հարթակի ստեղծման աշխատանքների ընթացքում։

 

XVI. Մինչև 2027 թվականն ընկած փուլի հիմնական խնդիրները և ակնկալվող արդյունքները

 

107. Հիմնական խնդիրը՝ թվային ենթակառուցվածքների ու էկոհամակարգերի ձևավորում և զարգացում։

108. Ակնկալվող արդյունքները՝

Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման նախագծերի միասնականացում և նոր նախագծերի ստեղծում՝ թվային հարթակների ինտեգրման մեխանիզմների ստեղծման ու զարգացման ժամանակ համակարգային նախագծման՝ նախորդ փուլում ստացված արդյունքների օգտագործմամբ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրի

 

ՊԼԱՆ

 

2023-2025 թվականների Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման

 

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարողը

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր համակարգային նախագծում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ)

 

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, անդամ պետություններ, լիազորված մարմիններ)

1.1. Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն

մշտական հիմունքներով

 

1.2. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում և արդիականացում

տեղեկագրքեր և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

1.3. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության ընդհանուր համակարգային նախագծում

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

1.3.1. Ընդհանուր գործընթացների համար տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերի մշակում (ուղեկցում և լրամշակում)

տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր

   

1.3.2. Այն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում, որոնք անհրաժեշտ են երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար

տեխնիկական պայմանների նախագծեր

   

1.4. Ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների նախագծում՝ թվային հարթակի ստեղծման ժամանակ

տեխնիկական լուծումներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում

 

մշտական հիմունքներով

 

2.1. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի ու բաղադրիչների արդիականացում և մշակում՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

2.1.1. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և մշակում)՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

   

2.1.2. Ինտեգրված համակարգի ազգային հատվածներում օգտագործման համար նախատեսված՝ բազային իրագործման բաղադրիչների ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

   

2.1.3. Ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության թեստավորում անցկացնելիս օգտագործման համար նախատեսված՝ բազային իրագործման բաղադրիչների ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և զարգացում)

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

   

2.2. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ստեղծում

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

 

Հանձնաժողով

2.2.1. Ենթակառուցվածքային հարթակ

     

2.2.2. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը

     

2.3. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի արդիականացում

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

2.3.1. Միության տեղեկատվական պորտալ (ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ու բաց պորտալների մասով)

     

2.3.2. Վիճակագրության ենթահամակարգը

     

2.3.3. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը

     

2.3.4. Ինտեգրացիոն հարթակը (այդ թվում՝ արտաքին տեղեկատվական համակարգերի հետ զուգակցման մասնագիտացված հարմարիչների մշակման մասով)

     

2.3.5. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը

     

3. Վստահության անդրսահմանային տարածքի ուղեկցում և զարգացում

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

3.1. Տեխնիկական աջակցության, վստահության անդրսահմանային տարածքի տարրերի սպասարկման ապահովում

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

   

3.2. Կազմակերպատեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր, կազմակերպատեխնիկական փաստաթղթեր

   

4. Տեղեկատվական անվտանգության միջոցների համատեղ մշակում

կազմակերպչական-տեղեկատվական փաստաթղթեր, ծրագրային ապահովում

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

4.1. Ինտեգրված համակարգի բաժանորդային ծածկագրման համակարգի ստեղծում և ներդրում՝ համատեղ փորձարարական-կոնստրուկտորական մշակման արդյունքների հիման վրա։

կազմակերպատեխնիկական փաստաթղթեր

 

Հանձնաժողով

4.2. Անցուղային ծածկագրման տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակում անդամ պետությունների հետ՝ ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար

կազմակերպատեխնիկական փաստաթղթեր

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն

 

մշտական հիմունքներով

 

5.1. Տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու ժամանակ

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5.1.1. Տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելու նպատակով

թեստավորման արձանագրություններ

   

5.1.2. Տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ ընդհանուր գործընթացներին նոր մասնակիցների միանալու նպատակով

թեստավորման արձանագրություններ

   

5.1.3. Տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերի նոր խմբագրությանը համապատասխանության մասով

թեստավորման արձանագրություններ

   

5.2. Օժանդակություն ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների գործունեությանը (բացառությամբ տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի)

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

5.3. Ինտեգրված համակարգի մշակում, ուղեկցում և տեխնիկական սպասարկում՝ տեղեկատվական անվտանգության ու տեղեկատվության պաշտպանության մասով

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

 

5.3.1. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի մշակում, ուղեկցում և տեխնիկական սպասարկում

   

Հանձնաժողով

5.3.2. Ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի մշակում, ուղեկցում և տեխնիկական սպասարկում (այդ թվում՝ երրորդ երկրների հետ փոխգործակցության համար)

   

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5.4. Տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության ապահովման համար, տվյալների փոխանցման ուղիների վարձակալում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ինտեգրված համակարգի ազգային հատվածների միջև փոխգործակցության համար

կատարված աշխատանքների ակտ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

5.5. Ինտեգրված համակարգի ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործունեության ուղեկցում և ապահովում

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5.6. Ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների վարձակալում (ձեռքբերում)

կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր

Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործում՝ Միության մարմինների ակտերով սահմանված ժամկետներում

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրի

 

ՊԼԱՆ

 

2026-2027 թվականների Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման

 

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարողը

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր համակարգային նախագծում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ)

 

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, անդամ պետություններ, լիազորված մարմիններ)

1.1. Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն

մշտական հիմունքներով

 

1.2. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում և արդիականացում

տեղեկագրքեր և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

1.3. Տեղեկատվական փոխգործակցության ընդհանուր համակարգային նախագծում

տեխնոլոգիական փաստաթղթեր, կանոնակարգեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

1.4. Ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների նախագծում՝ թվային հարթակի ստեղծման ժամանակ

տեխնիկական լուծումներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում

 

մշտական հիմունքներով

 

2.1. Ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների մշակում՝ թվային հարթակի ստեղծման ժամանակ

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

2.2. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ստեղծում

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

 

Հանձնաժողով

2.3. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի արդիականացում

ծրագրային ապահովում, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

3. Վստահության անդրսահմանային տարածքի ուղեկցում և զարգացում

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

3.1. Տեխնիկական աջակցության, վստահության անդրսահմանային տարածքի տարրերի սպասարկման ապահովում

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

   

3.2. Կազմակերպատեխնիկական փաստաթղթերի մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր, կազմակերպատեխնիկական փաստաթղթեր

   

4. Տեղեկատվական անվտանգության միջոցների համատեղ մշակում

կազմակերպչական-տեղեկատվական փաստաթղթեր, ծրագրային ապահովում

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

4.1. Էլեկտրոնային թվային ստորագրության գործառույթների իրագործման համար գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակում՝ շահագրգիռ անձանց՝ միմյանց միջև տեղեկատվական փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապահովելու նպատակով

կազմակերպատեխնիկական փաստաթղթեր

 

Հանձնաժողով

5. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն

 

մշտական հիմունքներով

 

5.1. Տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու ժամանակ

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5.2. Օժանդակություն ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների գործունեությանը (բացառությամբ տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի)

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

5.3. Ինտեգրված համակարգի մշակում, ուղեկցում և տեխնիկական սպասարկում՝ տեղեկատվական անվտանգության ու տեղեկատվության պաշտպանության մասով

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

 

5.4. Տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության ապահովման համար, տվյալների փոխանցման ուղիների վարձակալում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ինտեգրված համակարգի ազգային հատվածների միջև փոխգործակցության համար

կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

5.5. Ինտեգրված համակարգի ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործունեության ուղեկցում և ապահովում

հաշվետվություններ, կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5.6. Ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների վարձակալում (ձեռքբերում)

կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր

Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործում՝ Միության մարմինների ակտերով սահմանված ժամկետներում

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: