Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2022 թվականի

թիվ 107

քաղ. Վիտեբսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 4-րդ կետի իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» թիվ 44 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի հուլիսի 15-ի

թիվ 107 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով`

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության)՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը հաստատելու ժամանակավոր կարգը.

էլեկտրոնային առևտրի ապրանքի անվտանգության մասին հայտարարության ձևը։»։

2. З1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե»-ից «է» ենթակետերով.

«ե) սույն որոշմամբ հաստատված Ժամանակավոր կարգի կիրառում.

զ) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկերի հաստատում, որոնց նկատմամբ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ պահանջների պահպանման մասով ծանուցման կարգը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան.

է) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման մասով ծանուցման կարգի կիրառման շրջանակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության մասին հայտարարության առկայության եռամսյակային մշտադիտարկման անցկացում։»։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 33 կետ.

«З3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված Ժամանակավոր կարգը գործում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման ժամանակահատվածում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։»։

4. Լրացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության)՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը հաստատելու ժամանակավոր կարգ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության)՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը հաստատելու

 

1. Սույն ժամանակավոր կարգը տարածվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների նկատմամբ, որոնց ձեռքբերումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ համապատասխանաբար Միություն, անդամ պետություններ) ֆիզիկական անձանց կողմից այնպիսի գործարք կնքելու միջոցով, որի կողմերից մեկը համարվում է էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մասնակից՝ էլեկտրոնային առևտրային հարթակներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) միջոցով, որոնք ներառված են էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ պահանջների պահպանման մասով ծանուցման կարգը՝ կազմված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի կարգադրության 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ)։

2. Սույն Ժամանակավոր կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«անվտանգության մասին հայտարարություն»՝ փաստաթուղթ, որով էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մարմինը հայտարարում է էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասին.

«էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մասնակից»՝ երրորդ երկրի անձ, որը էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի վերաբերյալ հրապարակային առաջարկ է տեղադրել «Ինտերնետ» ցանցի էլեկտրոնային առևտրի հարթակների կայքերում:

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքները ներմուծվում են անդամ պետությունների ֆիզիկական անձանց հասցեով՝ պայմանով, որ կիրառվի Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման մասով ծանուցման կարգը, որով նախատեսվում է անվտանգության մասին հայտարարությունների տեղադրում «Ինտերնետ» ցանցի էլեկտրոնային վաճառքի հարթակների կայքերում, որոնք պարունակում են անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի վերաբերյալ հրապարակային առաջարկություն (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի հարթակ)։

Սույն առաջին կետի պարբերության դրույթները չեն տարածվում էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա, որոնք ձևակերպվում են «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով։

Էլեկտրոնային առևտրի ապրանքները ձևակերպվում են «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ դրանք ենթարկվել են Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգի։

4. Անվտանգության մասին հայտարարությունը կազմվում է էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված ձևով, այնպիսի ապացուցողական նյութերի հիման վրա, որոնք պետք է պարունակեն տեղեկատվություն բոլոր այնպիսի ցուցանիշների (բնութագրերի) վերաբերյալ, որոնցով հավաստվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ անվտանգության մասին հայտարարության մեջ նշված՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը։

Ապացուցողական նյութերի շարքին, ի թիվս այլնի, դասվում են անցկացված փորձարկումների արդյունքները, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքի՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները և այլն։

Ապացուցողական նյութերի ցանկը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ։

5. Անվտանգության մասին հայտարարությունը տեղադրվում է էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով՝ «Ինտերնետ» ցանցի կայքի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող բաժնում, որը պարունակում է անդամ պետությունների ֆիզիկական անձանց ուղղված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի վերաբերյալ հրապարակային առաջարկություն։

Անվտանգության մասին հայտարարությունը ձևակերպվում է այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում անցկացվում է ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագիծը (փորձը)՝ անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում։

Էլեկտրոնային առևտրի հարթակի կայքում անվտանգության մասին հայտարարության բացակայության դեպքում այդ էլեկտրոնային առևտրի հարթակի նկատմամբ կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։

6. Էլեկտրոնային առևտրի ապրանքի ներմուծումը և մաքսային հայտարարագրման իրականացումն ապահովվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ անդամ պետությունների իրավաբանական անձանց կողմից՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի օպերատորներ)։

Էլեկտրոնային առևտրի օպերատորները էլեկտրոնային առևտրային հարթակներին տեղեկացնում են դրանց կողմից անվտանգության մասին հայտարարության տեղադրման անհրաժեշտության վերաբերյալ՝ սույն Ժամանակավոր կարգի 5-րդ կետին համապատասխան։

7. Էլեկտրոնային առևտրի օպերատորները էլեկտրոնային առևտրի ապրանքի նկատմամբ ապահովում են հետևյալը.

ա) ստուգում՝

անվտանգության մասին հայտարարության առկայության.

անվտանգության մասին հայտարարությանը կից ապացուցողական նյութերի առկայության.

էլեկտրոնային առևտրի ապրանքի՝ մարդկանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ տվյալների բացակայության (հասանելի աղբյուրներում, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցում).

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված մաքսային փաստաթղթերում անվտանգության մասին հայտարարության համարի և ամսաթվի վերաբերյալ տվյալների նշում.

գ) անվտանգության մասին հայտարարության առկայության վերաբերյալ տվյալների փոխանցում պետական իշխանության այն մարմիններին, որոնք անդամ պետությունում սահմանվել են որպես անվտանգության մասին հայտարարության առկայության վերաբերյալ մշտադիտարկում անցկացնելու համար պատասխանատու մարմիններ։

8. Անդամ պետությունների կառավարությունների կողմից ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ կարող են սահմանվել Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման հաստատման առանձնահատկություններ:

Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման հաստատման առանձնահատկությունների սահմանման դեպքում անդամ պետություններն այդ մասին 30 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետություններին հետագա տեղեկացման համար:»:

5. Լրացնել էլեկտրոնային առևտրի ապրանքի անվտանգության մասին հայտարարության ձև՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի

թիվ 44 որոշմամբ

 

ՁԵՎ

 

էլեկտրոնային առևտրի ապրանքի անվտանգության մասին հայտարարության

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

էլեկտրոնային առևտրի ապրանքի անվտանգության մասին

 

թիվ ______________________

(էլեկտրոնային առևտրի

օտարերկրյա մասնակցին

տրված համարը)

 

Էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մասնակից

______________________________________

(Էլեկտրոնային առևտրի օտարերկրյա

մասնակցի անվանումը (ազգանուն, անուն))

սույնով հայտարարում է, որ

______________________________________

(էլեկտրոնային առևտրի ապրանքի անվանումը)

համապատասխանում է պահանջներին

_________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի անվանումը)

Անվտանգության մասին հայտարարությունն ընդունվել է

_________________________________________________ հիման վրա

(տեղեկություններ այն ապացուցողական նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կազմվել է հայտարարությունը)

 

Ամսաթիվ ___________

 

Կ.Տ.»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան