Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 91
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 հունիսի 2022 թվականի

թիվ 91

քաղ. Նուր-Սուլթան

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 020/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշմամբ ընդունված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 020/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի

հունիսի 11-ի թիվ 99 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 020/2011) կատարվող

 

1. Տեքստում «Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը», բառերը համապատասխան հոլովով փոխարինել համապատասխանաբար «Սույն տեխնիկական կանոնակարգը», «սույն տեխնիկական կանոնակարգը» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «Միության մաքսային տարածք» բառերով, «Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան» բառերը փոխարինել «Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան» բառերով՝ համապատասխան հոլովով։

2. Նախաբանի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջների կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, ինչպես նաև Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող տեխնիկական միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու համար։

3. Եթե տեխնիկական միջոցների մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջներ, ապա տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։»։

3. 1-ին հոդվածում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում՝

այն տեխնիկական միջոցների վրա, որոնք՝

այլ տեխնիկական միջոցներ արտադրողների կողմից օգտագործվում են որպես դրանց բաղկացուցիչ մասեր և նախատեսված չեն վերջնական սպառողի (օգտագործողի) կողմից առանձին կիրառության համար.

էլեկտրամագնիսական համատեղելիության նկատմամբ պասիվ են.

հատուկ նախատեսված են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգություն ապահովելու համար.

եղել են օգտագործման (շահագործման) մեջ.

բժշկական արտադրատեսակների վրա.

պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար նախատեսված, այդ թվում՝ պետական պաշտպանության պատվերով մատակարարվող պաշտպանական արտադրանքի վրա։

Եթե տեխնիկական միջոցների որոշակի դասերի, խմբերի ու տեսակների համար Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերով սահմանվել են էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջներ, ապա այդ տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու օրվանից սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունն այդ տեխնիկական միջոցների մասով դադարում է։».

2) 4–րդ կետում՝

«ազգային» բառը հանել.

«Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով։

4. 2-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերությունում «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերով.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««ներմուծող»՝ անդամ պետության տարածքում՝ դրա օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն օտարերկրյա արտադրողի (վաճառողի) հետ կնքել է արտադրանքի փոխանցման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է այդ արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ և (կամ) դրա իրացումը Միության մաքսային տարածքում և պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության համար.

3) հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«վերջնական սպառող (օգտագործող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տեխնիկական միջոցն օգտագործում է ըստ նշանակության, որը կապված չէ այլ տեխնիկական միջոցի մեջ դրա ներկառուցման հետ.».

4) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«տեխնիկական միջոցների խմբաքանակ՝ միևնույն անվանումով և (կամ) նշագրով այն տեխնիկական միջոցների ամբողջություն, որոնք արտադրվել են որոշակի ժամանակահատվածում՝ միևնույն արտադրական պայմաններում և ուղեկցվում են մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.».

5) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«օգտագործման (շահագործման) մեջ եղած տեխնիկական միջոց՝ շահագործման մեկ կամ մի քանի հատկանիշներով (աղտոտվածություն, արտաքին ու ներքին փոշոտվածություն, ծայրահեղ ջերմաստիճանների, հեղուկների ու արևային ճառագայթների ներգործության հետքեր, քայքայում, բրոնզափառ, տրորվածություններ, քերծվածքներ, ներճմլվածքներ և այլ վնասվածքներ, խախտված կամ փոփոխված նախավաճառքային կարգաբերումներ և ծրագրեր, նորոգված կամ փոխարինված հանգույցներ, դետալներ կամ բաղադրամասեր, կապարակնիքների, կասուցիչների, խցափակիչների, պաշտպանիչ պատվածքների, թաղանթների, պատյանների և շահագործման ընթացքում հեռացվող այլ տարրերի բացակայություն) տեխնիկական միջոց, որն սպառողի (օգտագործողի) կողմից կիրառվել է ըստ նշանակության, ինչի մասին առկա է փաստաթղթային հաստատում.

կենցաղային նշանակության տեխնիկական միջոց՝ տեխնիկական միջոց, որը նախատեսված է սպառողի (օգտագործողի) կողմից կիրառման համար՝ արտադրական, առևտրային կամ այլ կոմերցիոն գործունեության հետ կապ չունեցող նպատակներով, և որի շահագործման փաստաթղթերում չի պարունակվում կենցաղում կիրառման արգելք.».

6) տասնմեկերորդ պարբերությունում «(շարժական կամ անշարժ)» բառերը հանել։

5. 3-րդ հոդվածի 1-ին կետի տեքստում «Մաքսային միության մյուս կանոնակարգերին» բառերը փոխարինել «Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերին» բառերով:

6. 4-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Էլեկտրամագնիսական խանգարումների այն տեսակները, որոնք կարող են ստեղծվել տեխնիկական միջոցի կողմից և (կամ) ազդել տեխնիկական միջոցի վրա, բերված են սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում։»։

7. 5-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում՝

առաջին պարբերությունում «(տիպը, մակնիշը, մոդելը՝ առկայության դեպքում)», «և նշվեն դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում» բառերը հանել.

երկրորդ պարբերությունում «(տիպը, մակնիշը, մոդելը՝ առկայության դեպքում) » բառերը հանել.

2) 2-րդ կետում «(տիպը, մակնիշը, մոդելը՝ առկայության դեպքում)» բառերը հանել.

3) 4-րդ կետի ութերորդ պարբերությունում՝

«պահպանման» բառից առաջ ավելացնել «մոնտաժման,» բառը.

«՝ դրանց ներկայացվող պահանջների սահմանումը» բառերը հանել.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

5. Շահագործման փաստաթղթերը կատարվում են ռուսերենով և, անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում են տեխնիկական միջոցները։ Տառային ապրանքային նշանները, հատուկ անունները, բնակավայրերի անվանումները և այլ անվանումներ ու վավերապայմաններ շահագործման փաստաթղթերում կարող են ներկայացվել այլ լեզուներով։ Չափման միավորները կարող են ներկայացվել դրանց միջազգային նշագրերի օգտագործմամբ։

Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ կենցաղային նշանակության տեխնիկական միջոցի վերաբերյալ տեղեկությունները պետք է ներկայացվեն թղթային կրիչով։ Կենցաղային նշանակության տեխնիկական միջոցին կարող է կցվել շահագործման փաստաթղթերի լրակազմ փաթեթ՝ էլեկտրոնային կրիչների վրա:

Ոչ կենցաղային նշանակության տեխնիկական միջոցի լրակազմի մեջ մտնող շահագործման փաստաթղթերը կարող են պատրաստվել միայն էլեկտրոնային կրիչների վրա։

Եթե սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունների ծավալը հնարավորություն է տալիս, ապա թույլատրվում է շահագործման փաստաթղթեր չկազմել, իսկ տեղեկությունները նշել հենց տեխնիկական միջոցի կամ դրա փաթեթվածքի վրա։»։

8. 6-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում «Ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը» բառերը փոխարինել «միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը» բառերով.

2) 2-րդ կետում «այն ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար» բառերը փոխարինել «միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար։»։

9. 7-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում և 6-րդ կետի 6.2 ենթակետի առաջին պարբերությունում «սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում» բառերով:

2) 9-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «Մաքսային միության օրենսդրությանը» բառերը փոխարինել «Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին» բառերով.

3) 12-րդ կետի առաջին պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետության» բառերով։

10. 8-րդ հոդվածի 5-րդ կետում «Մաքսային միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի» բառերով:

11. 9-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

12. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածի 3-րդ կետում «լուսային» բառը հանել։

13. Նշված տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Էլեկտրամագնիսական խանգարումների այն տեսակները, որոնք կարող է ստեղծվել տեխնիկական միջոցի կողմից և (կամ) ազդել տեխնիկական միջոցի վրա»։

14. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (անհատական համակարգիչներ)՝

անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (այդ թվում՝ համակարգային բլոկներ).

դրամարկղային ապարատներ, այդ թվում՝ հաշվիչ մեքենայի հետ համատեղ աշխատող։

3. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներին միացվող կենցաղային ու գրասենյակային նշանակության տեխնիկական միջոցներ՝

տեսածրիչներ, տպիչներ և պատճենահանման ապարատներ (ներառյալ բազմաֆունկցիոնալ սարքերը).

մոնիտորներ.

անխափան սնուցման աղբյուրներ.

ակտիվ ակուստիկ համակարգեր` փոփոխական հոսանքի ցանցից սնուցմամբ.

մուլտիմեդիա պրոյեկտորներ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան