Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 592-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 4-ի N 920-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1765-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները՝

1) վերնագիրը «ստեղծելու» բառից հետո լրացնել «, դրա կազմը հաստատելու» բառերով.

2) 1-ին կետից հանել «անհատական» բառը.

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 592-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժնի պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի վարիչ(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ