Գլխավոր տեղեկություն
Համար
N 1956-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.330
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1956-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ԱՄՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.06.23
N 895-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.06.23 N 895-Ն)

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի ծառայության գծով ծախսի ամսական սահմանաչափերի նորմաները` համաձայն N 1 հավելվածի:

բ) (պարբերությունն ուժը կորցրել է 01.06.23 N 895-Ն)

(1-ին կետը փոփ. 01.06.23 N 895-Ն)

1.1. Փոստային կապի ծառայության ծախսի ծրագրավորման համար հիմք է հանդիսանում տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

(1.1-ին կետը լրաց. 01.06.23 N 895-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայանների ելից հեռախոսազանգերն ու դրանց տևողությունն ըստ ներքին հեռախոսահամարների հաշվառող ծրագրի մշակումը և տեղադրումն այդպիսի հեռախոսակայաններ շահագործող մարմինների կողմից` իրենց միջոցների հաշվին առանձնացված համակարգչում` ծրագիրը մշակող և տեղադրող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրում նախատեսելով համակարգչի հարակցումը հեռախոսակայանին, համակարգչային ծրագրի կարգաբերումն ու մեկտարյա երաշխիքային սպասարկումը:

3. Փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ շահագործող մարմինների ղեկավարներին` ավտոմատ հեռախոսակայանի հետ հարակցման համար մեկամսյա ժամկետում` առկա միջոցների հաշվին առանձնացնել նվազագույնը Pentium III 800 Mhz դասի, RAM 128 Mb, HDD 10 Gb հնարավորություններ ունեցող մեկական համակարգիչ և UPS սարք` օժանդակելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կատարմանը` կապված իրենց կողմից շահագործվող հեռախոսակայանի հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և մյուս պետական մարմինների ղեկավարներին` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը գործողության մեջ դնել իրենց ղեկավարած մարմիններում հեռախոսակապից օգտվելու կանոնները:

5.1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության, պետական պահպանության ծառայության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ղեկավարներին՝ եռամսյա ժամկետում ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող հեռախոսակապի ծառայության գծով ծախսի նորմաները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորումն ապահովելու նպատակով:

(5.1-ին կետը լրաց. 01.06.23 N 895-Ն)

5.2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հաշվեքննիչ պալատի, ինքնավար մարմինների գլխավոր քարտուղարներին (աշխատակազմերի ղեկավարներին), դատական դեպարտամենտի ղեկավարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորման նպատակով՝ եռամսյա ժամկետում ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող հեռախոսակապի ծառայության գծով ծախսի նորմաները և փոստային կապի ծառայությունների նորմաները՝ հաշվի առնելով նշված ծառայությունների անհրաժեշտ ծավալը և դրանց գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

(5.2-րդ կետը լրաց. 01.06.23 N 895-Ն)

5.3. Սույն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելու նպատակով պետական մարմիններում՝

1) առկա յուրաքանչյուր հեռախոսագծի համար տեղական ելից զանգեր իրականացնելու նպատակով նախատեսել ամսական 1000-ական դրամ (ցանցի ներսում և դեպի այլ օպերատորներ).

2) օգտագործվող հեռախոսագծերի քանակը հաշվարկել՝

ա. սույն որոշման N 1 հավելվածով սահմանված հաստիքների համար մեկական հեռախոսագիծ,

բ. սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ստորաբաժանումների համար մեկական հեռախոսագիծ՝ յուրաքանչյուր 4 աշխատողի հաշվով,

գ. տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համար՝ մեկական հեռախոսագիծ:

(5.3-րդ կետը լրաց. 01.06.23 N 895-Ն)

5.4. Սույն որոշման N 1 hավելվածով սահմանված աղյուսակի «Ընդամենը» սյունակում նշված ամսական գումարների շրջանակներում, ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձանց հատկացնել առանձին բջջային կապի հնարավորություն (փաթեթի կամ հեռախոսահամարի տեսքով):

(5.4-րդ կետը լրաց. 01.06.23 N 895-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ԱՄՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 895-Ն)

NN

ը/կ

Հաստիքը

կամ ստորաբաժանումը

Միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ
(դրամ), առանց ԱԱՀ

Միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ (դրամ), առանց
ԱԱՀ

Ընդամենը

1

2

3

4

5

1.

Ղեկավար

20,000.0

10,000.0

30,000.0

2.

Ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի, խորհրդի

անդամներ)

5,000.0

5,000.0

10,000.0

3.

Ղեկավարի խորհրդական

2,000.0

 

2,000.0

4.

Ղեկավարի օգնական

2,000.0

 

2,000.0

5.

Ղեկավարի մամուլի քարտուղար

2,000.0

 

2,000.0

6.

Գլխավոր քարտուղար

(աշխատակազմի ղեկավար)

5,000.0

5,000.0

10,000.0

7.

Գլխավոր քարտուղարի տեղակալ (աշխատակազմի

ղեկավարի տեղակալ)

2,000.0

 

2,000.0

8.

Գրասենյակի (գործակալության)

ղեկավար

3,000.0

2,000.0

5,000.0

9.

Տարածքային մարմնի

(ստորաբաժանման) ղեկավար

3,000.0

 

3,000.0

10.

Գրասենյակ (գործակալություն)

3,000.0

 

3,000.0

11.

Տարածքային մարմին

(ստորաբաժանում)

3,000.0

 

3,000.0

12.

Մասնագիտական և աջակցող կառուցվածքային

ստորաբաժանման ղեկավար

5,000.0

 

5,000.0

13.

Մասնագիտական և աջակցող կառուցվածքային

ստորաբաժանում

3,000.0

 

3,000.0

14.

Միջազգային համագործակցությունն իրականացնող վարչություն

(բաժին)

5,000.0

5,000.0

10,000.0

15.

Փաստաթղթաշրջանառությունն

ապահովող ստորաբաժանում

5,000.0

 

5,000.0

(հավելվածը լրաց. 11.02.10 N 122-Ն, 04.06.15 N 610-Ն, 07.12.17 N 1568-Ն, խմբ. 01.06.23 N 895-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
 դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
 
(հավելվածն ուժը կորցրել է 01.06.23 N 895-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2023, N 895-Ն 06.06.2023, N 1956-Ն
07.12.2017, N 1568-Ն 16.12.2017, N 1956-Ն
04.06.2015, N 610-Ն 18.06.2015, N 1956-Ն
11.02.2010, N 122-Ն 25.02.2010, N 1956-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան