Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2023-01.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա

 

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌ ԱՌԱՔՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 109-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով և 260-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110, ԵՏՀԿ 16.04.20 թիվ 49, փոփ. ԵՏՀԿ 06.12.22 թիվ 189)

1. Հաստատել կից ներկայացվող՝

էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը.

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգը.

էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման ձևը.

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը.

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը:

(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 49, ԵՏՀԿ 06.12.22 թիվ 189)

2. Սահմանել, որ՝

ա) անձնական օգտագործման այն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որոնք փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ (այսուհետ՝ էքսպրես փոխադրող) առաքվում են այդ ապրանքներն ստացող ֆիզիկական անձի հասցեով կամ այդ ապրանքներն ուղարկող ֆիզիկական անձից, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքների, օգտագործվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը՝ սույն որոշմամբ հաստատված ձևով՝ պայմանով, որ այդ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից.

բ) էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը չի օգտագործվում էքսպրես փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների հետևյալ կատեգորիաների մաքսային հայտարարագրման ժամանակ՝

կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ,

մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներ,

էթիլ սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, գարեջուր, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքներ,

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ և տրանսպորտային միջոցների թափքեր՝ անձնական օգտագործման համար,

ժամանակավոր արտահանման նպատակով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներ.

գ) եթե սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանը չի պահպանվում, ապա այն անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որոնք էքսպրես փոխադրողի կողմից առաքվում են այդ ապրանքներն ստացող ֆիզիկական անձի հասցեով կամ այդ ապրանքներն ուղարկող ֆիզիկական անձից, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագիրն օգտագործվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 287 որոշմամբ հաստատված ձևով.

դ) մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝ էքսպրես բեռների համար թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորական մաքսային հայտարարագիրը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակի տրամադրմամբ.

ե) Սույն որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորական մաքսային հայտարարագրի լրացման կարգը՝ էքսպրես բեռների համար ուղևորական մաքսային հայտարարագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով լրացնելու կանոնների մասով, կիրառվում է 2020 թվականի փետրվարի 1-ից։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110, ԵՏՀԿ 29.12.20 թիվ 182)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 158 որոշմամբ

 

ՁԵՎ

 

էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համար

 

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը

Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

А

ԷԲՈՒՄՀ

Առանձնա-հատկու-թյունը

   

Նախորդող փաստաթուղթը

Թերթերի քանակը

Ընդհանուր տեղեկություններ

Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ

Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

Ծանոթագրություն

Հա-մարը՝ը/կ

Ընդհա-նուր բեռնա-գիրը

Անհա-տական բեռնա-գիրը

Անհա-տական ուղար-կողը1

Անհատական ստացողը2

Հա-մարը՝ը/կ

Անվա-նումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Քանակը

Համաքաշը (բրուտտո)

Արժույթը, արժեքը

Արժույթը, արժեքը՝ անդամ պետու-թյան արժույ-թով

Ծածկա-գիրը, հատկա-նիշը

Ամսա-թիվը, հա-մարը

I

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

       

1

                 

2

                 

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

       

2

       

3

                     

4

                     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

       

….

                               
                       

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

       

500

                               
                       

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

       

Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

   

ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը

C

D

 

1Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու ժամանակ։

2Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 158 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ) մեջ նշման ենթակա տեղեկությունների կազմը, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևով և թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելու կարգը։

2. Մեկ ԷԲՈՒՄՀ-ում նշվում են տեղեկություններ անձնական օգտագործման այն ապրանքների վերաբերյալ, որոնք՝

ա) փոխադրողի կողմից առաքվում են որպես էքսպրես բեռներ և մեկ ուղարկողից տեղափոխվում են մեկ ստացողի հասցեին՝ ըստ մեկ կամ մի քանի ընդհանուր բեռնագրերի.

բ) տեղափոխվում են առավելագույնը 500 անհատական բեռնագրով։

3. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված ձևով:

4. ԷԲՈՒՄՀ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

5. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ) և տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

6. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն կարող է պարունակել ԷԲՈՒՄՀ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

7. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որտեղ ներկայացվում է ԷԲՈՒՄՀ-ն, իսկ մյուսը՝ մաքսային ներկայացուցչի համար: Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանք Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 3 օրինակից, որոնցից մեկը ներկայացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին։

8. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի վանդակները լրացվում են հաջորդաբար։

«Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲՈՒՄՀ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի առաջին թերթի վրա։

Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ», «Ծանոթագրություն» վանդակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի անբաժանելի մասն են։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝

բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).

յուրաքանչյուր թերթ ներքևի աջ անկյունում ստորագրվում է ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիքով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա:

«ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «D» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։

9. «А», «С» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի կողմից:

«А» վանդակում նշվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևավորված՝ ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը։

«С» վանդակում նշվում են տեղեկություններ և կատարվում են նշումներ՝ անձնական օգտագործման ապրանքների բացթողման կամ այդ ապրանքների բացթողումը մերժելու մասին։

«D» վանդակում նշվում են այլ տեղեկություններ (կատարվում են այլ նշումներ)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

10. Եթե մեկ անհատական բեռնագրով տեղափոխվում են երկու կամ ավելի ապրանքներ, ապա դրանց վերաբերյալ տեղեկությունները նշվում են ըստ տողերի։ Ընդ որում, ԷԲՈՒՄՀ-ի «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) 2-5-րդ վանդակները լրացվում են մեկ անգամ՝ անհատական բեռնագրով տեղափոխվող առաջին ապրանքի վերաբերյալ տեղեկությունները նշելու եղանակով։

11. ԷԲՈՒՄՀ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն տպվում է ընթեռնելի և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

Եթե օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների, սորտերի, ստանդարտների և այլնի անվանումների մեջ, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, ապա այդ տեղեկությունները ԷԲՈՒՄՀ-ում նշվում են՝ օգտագործելով լատինական այբուբենի տառերը։

12. Գտնվելու վայրի, բնակության վայրի, բնակվելու (գտնվելու) կամ անձնական օգտագործման ապրանքների առաքման (ուղարկման) մասին տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակներում՝ անջատելով ստորակետով, և ներառում են հետևյալը.

ա) երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

բ) վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրման համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՄԴ)՝ Ղրղզստանի Հանրապետության համար).

գ) բնակավայրը.

դ) փողոցը (բուլվարը, պողոտան և այլն).

ե) շենքի համարը.

զ) մասնաշենքի (շինության) համարը.

է) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:

13. Անձի ինքնությունը հավաստող փաստաթղթի մասին տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակում՝ անջատելով ստորակետով, և ներառում են հետևյալը.

ա) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

բ) փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.

գ) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (անջատելով բացատով).

դ) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:

14. Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝

ա) Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

բ) Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

գ) Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.

դ) Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

ե) Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով:

15. Ուղարկողի (ըստ ընդհանուր բեռնագրի) և ստացողի (ընդհանուր բեռնագրով) մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալը.

ա) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը,

հարկային համարը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան),

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

բ) օտարերկրյա կազմակերպության համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը,

գտնվելու վայրը (սույն կարգի 12-րդ կետին համապատասխան),

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

գ) իրավաբանական անձ չհանդիսացող և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) անունից հանդես եկող առանձնացված ստորաբաժանման համար՝

այն իրավաբանական անձի (կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն,

առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (առկայության դեպքում),

առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը (սույն կարգի 12-րդ կետին համապատասխան),

առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան),

այն իրավաբանական անձի (կազմակերպության) հարկային համարը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան),

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ համար՝

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

բնակության վայրը (սույն կարգի 12-րդ կետին համապատասխան),

հարկային համարը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան),

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան)։

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 4)

16. Անհատական ստացողի և անհատական ուղարկողի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալը.

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան), ինչպես նաև առկայության դեպքում՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը.

Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ անհատական նույնականացման համարը.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ անձնական նույնականացման համարը.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.

անձի բնակվելու (գտնվելու) վայրը կամ անհատական բեռնագրի համաձայն ապրանքների առաքման (ուղարկման) հասցեն (սույն կարգի 12-րդ կետին համապատասխան)։

17. Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները ներառում են՝

կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և նմ.):

Անձի կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակում մեկ տողով նշվում է կապուղու անվանումը և անջատելով բացատով՝ կապուղու նույնականացուցիչը:

Ընդ որում, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում յուրաքանչյուր կոնտակտային վավերապայմանի մասին տեղեկությունները նշվում են՝ անջատված ստորակետով:

18. ԷԲՈՒՄՀ-ն կարող է ներկայացվել մինչև Միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը կամ մինչև դրանց առաքումն ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները փոխադրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված կարգով (այսուհետ՝ նախնական մաքսային հայտարարագրում)։

 

II. ԷԲՈՒՄՀ-ն լրացնելը մաքսային ներկայացուցչի կողմից

 

19. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան՝ «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ուղարկող նշված անձի վերաբերյալ։

20. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան՝ «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է (ավարտվելու է) ապրանքների փոխադրումը:

21. «ԷԲՈՒՄՀ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակի ձախ ենթաբաժնում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է «ՆԵՐ» հապավումը անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս, կամ «ԱՐՏ» հապավումը՝ անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելիս «ԷԲՈՒՄՀ» վանդակի աջ ենթաբաժնին համապատասխանող՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի վավերապայմանի մեջ նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելիս վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:

22. «Առանձնահատկությունը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկության ծածկագիրը՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան: Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:

23. «Նախորդող փաստաթուղթը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարն այն դեպքում, երբ մինչև ԷԲՈՒՄՀ-ն ներկայացնելն ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ թվում այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:

Վանդակում նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, ու ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելը հաստատող փաստաթղթի համարը՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲՈՒՄՀ-ի ներկայացնելն ապրանքները ժամանակավոր պահպանման են հանձնվել (Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)։

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ անջատելով «–» գծիկի նշանով.

Վանդակը չի լրացվում

նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե ԷԲՈՒՄՀ-ը ներկայացվելու է մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը.

Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում:

(23-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 4)

24. «Թերթերի քանակը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԲՈՒՄՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։

25. «Ընդհանուր տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

1-ին սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի հերթական համարը։

2-րդ և 3-րդ սյունակներում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ընդհանուր բեռնագրի համարը և անհատական բեռնագրի համարը։

4-րդ և 5-րդ սյունակներում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները՝ անհատական բեռնագրի համաձայն (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան)։

Եթե Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքներն ուղարկողը կազմակերպություն է, ապա դրա վերաբերյալ տեղեկությունները նշվում են սույն կարգի 15-րդ կետին համապատասխան։

Եթե Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքներն ստացողը կազմակերպություն է, ապա դրա վերաբերյալ տեղեկությունները նշվում են սույն կարգի 15-րդ կետին համապատասխան։

26. «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

6-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան ռեկվիզիտով) նշվում է ապրանքի հերթական համարը՝ ըստ ԷԲՈՒՄՀ-ի և «/» բաժանիչ նշանից հետո՝ ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի:

7-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում):

8-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) որպես տեղեկատվություն նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով։

9-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ապրանքի քանակը։

10-րդ սյունակում (ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ընդհանուր համաքաշը (կգ)՝ ըստ անհատական բեռնագրի։ Նշվող արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:

11-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և ապրանքի արժեքը՝ թվանշաններով՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան: Ապրանքի արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:

12-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և ապրանքի արժեքը՝ ԷԲՈՒՄՀ-ի գրանցման օրվա դրությամբ գործող՝ անդամ պետության արժույթով: Անդամ պետության արժույթով ապրանքների արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

(26-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 4)

27. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները։ Ընդ որում, փաստաթղթերի մասին տեղեկությունները ենթակա են վանդակում նշման՝ անկախ այն բանից, թե փաստաթուղթը փաստացի ներկայացվում է ԷԲՈՒՄՀ-ի հետ համատեղ, թե չի ներկայացվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդված 2-րդ կետի հիման վրա։

Վանդակում լրացուցիչ նշվում են այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ, եթե մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվել է այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ նշելու անհրաժեշտությունը։

13-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԷԲՈՒՄՀ-ն ներկայացնելիս փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը.

«0»՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված չէ.

«1»՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված է.

14-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և համարը։ Եթե փաստաթուղթը չունի ամսաթիվ և (կամ) համար, ապա դրվում է գծիկի «-» նշանը։

28. «Ծանոթագրություն» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի ցանկությամբ վանդակում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ։

29. Անհատական բեռնագրով տեղափոխվող ապրանքների՝ անդամ պետության փոխարժեքով հաշվարկված ընդհանուր արժեքի և համաքաշի վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան ռեկվիզիտներով, իսկ թղթե կրիչի տեսքով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակի առանձին տողերում:

Անդամ պետության արժույթով գումարային արժեքի և ԷԲՈՒՄՀ-ում հայտագրվող բոլոր ապրանքների համաքաշի մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ ԷԲՈՒՄՀ-ի համապատասխան վանդակի առանձին տողերում։

(29-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 4)

30. «ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԲՈՒՄՀ-ի լրացման ամսաթիվը։

Տվյալ տեղեկությունները ներառում են՝

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի ծածկագիրը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և անջատելով ստորակետով՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը.

ԷԲՈՒՄՀ-ն լրացրած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).

զբաղեցրած պաշտոնը՝ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակին համապատասխան.

մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների դասակարգչին համապատասխան, եթե ԷԲՈՒՄՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԲՈՒՄՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից, մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի համարը, ինչպես նաև մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի տրամադրման ամսաթիվը, մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի գործողության ժամկետը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե այդ ժամկետը սահմանված է (տվյալ տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ մեկ տողով՝ անջատելով ստորակետով).

մաքսային ներկայացուցչի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան)։

Սույն կետով նախատեսված տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ առանձին տողերում:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀ-ում՝ վանդակում նշվող տեղեկությունների տակ, ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձը դնում է իր ստորագրությունը, ԷԲՈՒՄՀ-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և մաքսային ներկայացուցչի կնիքը դնելով՝ հավաստում է ԷԲՈՒՄՀ-ում նշված տեղեկությունները, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա։

(կարգը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 4)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 158 որոշմամբ

 

ՁԵՎ

 

 էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման

 

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը

Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

А

ԷԲՈՒՄՀՃ 1

Առանձնա-հատկությունը

Նախորդող փաստաթուղթը

Թերթերի քանակը

Ընդհանուր տեղեկությունները

Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները

Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկու-թյունները

Փոփոխությունների ծածկագիրը

Հա-մարը՝ ը/կ

Ընդհա-նուր բեռնա-գիրը

Անհա-տական բեռնա-գիրը

Անհա-տական ուղար-կողը1

Անհա-տական ստա-ցողը 2

Հա-մարը՝ ը/կ

Անվա-նումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Քա-նակը

Համա-քաշը (բրու-տտո)

Արժույթը, արժեքը

Արժույթը, արժեքը՝ անդամ պետու-թյան արժու-յթով

Ծածկա-գիրը, հատկա-նիշը

Ամսա-թիվը, հա-մարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

                           
                   

Ընդամենը՝ անհատական բեռնագրով

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

         

2

                           
                   

Ընդամենը՝ անհատական բեռնագրով

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

         
                             
                   

Ընդամենը՝ անհատական բեռնագրով

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

         
                             
                   

Ընդամենը՝ անհատական բեռնագրով

(ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

         

Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)

     

ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը

С

D

 

__________________________________________________________________________________________

1 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու ժամանակ։

2 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ։

(ձևը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 49)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 158 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի այն ճշգրտման (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀՃ) լրացման կարգը, որն օգտագործվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀ) հայտագրված տեղեկությունները և թղթային կրիչով ԷԲՈԻՄՀ-ի էլեկտրոնային տեսքով տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) ժամանակ։

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված ձևով:

3. ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:

4. Սույն կարգի նպատակներով «սյունակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, վանդակներ, տողեր, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ սյունակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ն կարող է պարունակել ԷԲՈԻՄՀՃ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ի կառուցվածքում:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈԻՄՀՃ-ի լրացվող օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգ) սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի օրինակների քանակին և դրանց բաշխման կարգին։

7. ԷԲՈՒՄՀՃ-ն լրացվում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:

ԷԲՈՒՄՀՃ-ի սյունակները լրացվում են ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգին համապատասխան սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԲՈՒՄՀՃ-ի առանձին սյունակների, որոնց լրացման կանոնները սահմանված են սույն կարգով:

8. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ, և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ ու շտկումներ:

9. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲՈՒՄՀՃ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի առաջին թերթի վրա։

Այն դեպքում երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի անբաժանելի մասն են։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝

բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).

յուրաքանչյուր թերթ ստորին աջ անկյունում ստորագրվում է ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիքով, եթե ԷԲՈՒՄՀՃ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի կողմից ու անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա, կամ մաքսային ներկայացուցչի անձնական համարակալված կնիքով, եթե ԷԲՈՒՄՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։

«ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «D» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։

10. Պարտադիր կարգով լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» (Միության մաքսային տարածքով արտահանվող ապրանքների համար), «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» (Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար), «А», «ԷԲՈՒՄՀՃ» (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի համար), «Առանձնահատկությունը» (եթե սյունակը լրացվել է ԷԲՈՒՄՀ-ում), «Թերթերի քանակը» (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի համար) սյունակները, «Ընդհանուր տեղեկությունները» (Բելառուսի Հանրապետության համար) սյունակի 1-ին և 3-րդ վանդակները, «ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» (բացառությամբ այն դեպքի, երբ ԷԲՈՒՄՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից) և «D» սյունակը, ինչպես նաև ԷԲՈՒՄՀ-ի սյունակներին համապատասխանող ԷԲՈՒՄՀՃ-ի այն սյունակները, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։

ԷԲՈՒՄՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 4-րդ և (կամ) 5-րդ վանդակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲՈՒՄՀՃ-ում նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 1-ին և 3-րդ վանդակները։

ԷԲՈՒՄՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակներում մեկ անհատական բեռնագրի շրջանակներում առնվազն մեկ ապրանքի մասով, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲՈՒՄՀՃ-ում՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները (լրացումները), նշվում են՝ «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողում, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողում նշման ենթակա՝ անհատական բեռնագրի մասով բոլոր տեղեկությունները (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխման (լրացման)) ։

ԷԲՈՒՄՀ-ի՝ «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողում հայտագրված տեղեկություններում՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխությունների (լրացումների) հետ առնչություն չունեցող փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, ԷԲՈՒՄՀՃ-ում լրացվում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), և «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակներում և «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողում նշման ենթակա՝ բոլոր անհատական բեռնագրերի մասով տեղեկությունները։

11. «ԷԲՈՒՄՀՃ» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակի ձախ ենթաբաժինը լրացվում է՝ ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ «ԷԲՈՒՄՀ» սյունակի լրացման կանոններին համապատասխան։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացնելիս՝ «ԷԲՈՒՄՀՃ» սյունակի աջ ենթաբաժնին համապատասխանող՝ ԷԲՈՒՄՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանի մեջ նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացնելիս սյունակի աջ ենթաբաժինը չի լրացվում:

12. «Թերթերի քանակը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացնելիս սյունակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ն լրացնելիս սյունակում նշվում է ԷԲՈՒՄՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։

13. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

6-րդ վանդակում դրվում է ԷԲՈՒՄՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի 6-րդ վանդակում նշված՝ ապրանքի հերթական համարը։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում նշված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԲՈՒՄՀ-ում նախկինում չնշված ապրանքի մասով դրվում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը և «/» բաժանման նշանով դրվում է անհատական բեռնագրի շրջանակներում ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում նշված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում ապրանքների քանակը նվազում է, ապա այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԲՈՒՄՀ-ին համապատասխան և «/» բաժանման նշանով դրվում է «0» թվանշանը։

7-րդ վանդակը լրացվում է ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

8-րդ վանդակը լրացվում է ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային վճարների հաշվարկման համար թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագրի որոշում՝ նշվում է մաքսային մարմնի կողմից որոշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագիրը։

9-12-րդ վանդակները լրացվում են ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

14. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲՈՒՄՀ-ի՝ «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները։

15. «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակը լրացվում է այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև սյունակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով)» տողերը, եթե սույն կարգի 10-րդ կետին համապատասխան այդ տողերը ԷԲՈՒՄՀՃ-ում ենթակա են լրացման։

Սյունակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիր՝ ըստ հետևյալ սխեմայի ձևավորված՝

Ներմուծեք նկարագրությունը_21961

որտեղ՝

տարր 1-ը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝

0՝ մինչև ապրանքների բացթողումը.

1՝ ապրանքների բացթողումից հետո.

տարր 2-ը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք համարվող հանգամանքներն են՝

0՝ մաքսային ներկայացուցչի նախաձեռնությամբ.

1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.

2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.

3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.

4՝ կամերալ (ներքին) մաքսային ստուգման արդյունքում.

5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.

6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու արդյունքում.

տարր 3-ը՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝

0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 4-ը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքի ծածկագրի փոփոխությունն է՝

0՝ փոփոխություններ չեն կատարվել.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 5-ը՝ ապրանքի արժեքի վերաբերյալ՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝

0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 6-ը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է, որոնք հանգեցնում են մաքսային վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխության (լրացման)՝

0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.

1՝ տեղեկությունների փոփոխության (լրացման) կատարումը հանգեցնում է մաքսային վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխության (լրացման).

տարր 7-ը՝ ԷԲՈՒՄՀ-ում նշված այլ տեղեկությունների փոփոխության (լրացման) կատարումն է՝

0՝ փոփոխություններ (լրացումներ) չեն կատարվել.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2-րդ և 3-րդ ծածկագրերի ներքո նշված դեպքերի).

2՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի ավելացում (ապրանքի լրացում).

3՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի պակասեցում (ապրանքի հանում).

Ծածկագրի բոլոր տարրերը նշվում են իրարից առանձնացվելով «/» բաժանման նշանով, իսկ տարրերի միջև բացատներ թողնել չի թույլատրվում:

16. «ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակը պարունակում է ԷԲՈՒՄՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկություններ և ԷԲՈՒՄՀՃ-ի լրացման ամսաթիվը, որոնք նշվում են ԷԲՈՒՄՀ-ի լրացման կարգով սահմանված՝ «ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակի լրացման կանոններին համապատասխան։

17. «A» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում է ԷԲՈՒՄՀՃ-ի գրանցման համարը, որը ձևավորվել է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21962

որտեղ՝

տարր 1-ը՝ այն ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են.

տարր 2-ը՝ ԷԲՈՒՄՀ-ի նկատմամբ այն ԷԲՈՒՄՀՃ-ի հերթական համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (սկսած ԷԲՈՒՄՀ-ն փոփոխող (լրացնող) առաջին ԷԲՈՒՄՀՃ-ի համար «01» համարից)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲՈՒՄՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ամսաթիվ, իսկ մինչև ապրանքների բացթողումը փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նշվում է նաև մաքսային ներկայացուցչի կողմից՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմում ներկայացնելու ժամանակը կամ ԷԲՈՒՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը, եթե նման դիմում չի պահանջվում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, նախքան ապրանքների բացթողումը, նշվում են ԷԲՈՒՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը, իսկ ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին խնդրագրի գրանցման ամսաթիվը։

18. «D» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին տեղեկատվությունը ներկայացվում է հետևյալ նշման ձևով՝ «Ճշգրտվել են հետևյալ սյունակները (վանդակները)՝»__________ (նշելով ԷԲՈՒՄՀ-ի անհատական բեռնագրի համարը, ապրանքի հերթական համարը, սյունակը (վանդակները)):

(կարգը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 49, խմբ. ԵՏՀԿ 06.12.22 թիվ 189)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի

հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ) հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կանոնները՝ նախքան ապրանքների բացթողումը և դրանից հետո։

2. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) համար կիրառվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀՃ)՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի։

ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն լրացնելու կարգ) համապատասխան։

ԷԲՈԻՄՀՃ-ն տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Թույլատրվում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնել թղթային կրիչով փաստաթղթի ձևով հետևյալ դեպքերում՝

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ընդունելու տեխնիկական հնարավորության բացակայություն մաքսային մարմնում.

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով կազմելու անհրաժեշտություն՝ սույն կարգի 47-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններին համապատասխան։

3. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմին՝ վերջինիս հարցմամբ այն դեպքում, երբ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում առկա տեղեկությունները չեն կարող ստացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

4. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքում, որի մաքսային մարմնում է գրանցված ԷԲՈՒՄՀ-ն, որում կատարվում են լրացումներ (փոփոխություններ)։

5. ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին է ներկայացվում մաքսային ներկայացուցչի կողմից։

6. ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու, գրանցելու, ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու, նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջ (այսուհետ՝ պահանջ) ուղարկելու, ապրանքների բացթողումից հետո ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ տեղեկություններն ամրագրվում են՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

 

II. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային ներկայացուցչի խնդրագրի հիման վրա՝ մաքսային մարմնի թույլտվությամբ

 

7. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ մաքսային ներկայացուցչի հիմնավորված խնդրագրի (այսուհետ՝ խնդրագիր) հիման վրա (այդ թվում՝ ԷԲՈՒՄՀ-ում այնպիսի տեղեկությունների հայտագրման կամ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված այնպիսի տեղեկությունների հստակեցման անհրաժեշտության դեպքում, որոնք իրենց բնույթով կարող են անհայտ լինել մաքսային մարմին նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ ԷԲՈՒՄՀ-ն ներկայացնելու պահի դրությամբ՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան), իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

8. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) խնդրագրի հիման վրա իրականացվում է Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում նշված պայմանների և սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանի միաժամանակյա պահպանման դեպքում։

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) չի կարող հանգեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը չպահպանելուն։

9. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային ներկայացուցիչը ներկայացնում է լրացված ԷԲՈԻՄՀՃ-ի ձևով խնդրագիր այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է ԷԲՈՒՄՀ-ն։

10. Մաքսային մարմինը ֆիքսում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ նշում է այն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

11. Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, գրանցում է ԷԲՈԻՄՀՃ-ն։

Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժում ձևակերպելու միջոցով (նշելով մերժման պատճառները, որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով)։

12. Մաքսային մարմնի կողմից ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցումն իրականացվում է՝ դրան շնորհելով ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի երկրորդից վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ այդ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի «Ա» վանդակում նշում է կատարում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

13. Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, ապա մաքսային մարմինը, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում է անձնական օգտագործման այն ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ԷԲՈՒՄՀ-ի օգտագործմամբ, որի լրացման ձևն ու կարգը հաստատված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

Վճարման փաստաթուղթը կազմվում և ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

Թղթային կրիչով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ։

14. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

15. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը ձևակերպվում է 2 օրինակից ԷԲՈԻՄՀՃ-ի օրինակների վերջին թերթերի դարձերեսին կամ А4 ձևաչափի թղթի թերթերին (եթե ԷԲՈԻՄՀՃ-ի վերջին թերթի դարձերեսին բավարար տեղ չկա) և վավերացվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ նշելով ազգանունն ու անվան սկզբնատառերը և դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։ Բելառուսի Հանրապետությունում ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը վավերացվում է՝ միայն դնելով պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։

ԷԲՈԻՄՀՃ-ի մեկ օրինակը՝ դրա գրանցման մերժմամբ, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (եթե փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում են մաքսային նպատակներով։

ԷԲՈԻՄՀՃ-ի երկրորդ օրինակը՝ դրա գրանցման մերժմամբ, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (եթե փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) հանձնվում են մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում են պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ (Բելառուսի Հանրապետությունում տվյալ փաստաթղթերն ուղարկվում են սովորական փոստային առաքանիով)։

ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը հանձնելիս այն ստացող անձը ԷԲՈԻՄՀՃ-ի այն օրինակի վրա, որը մնում է մաքսային մարմնում, դնում է դրա ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումն ստանալու ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և վավերացնում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):

 

III. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային մարմնի պահանջով

 

16. Մաքսային հսկողության անցկացման արդյունքներով՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտություն առաջանալիս Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, մաքսային ներկայացուցչին ուղարկում (հանձնում) է պահանջ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀ-ն)։

17. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով պահանջը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ 2 օրինակից՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով պահանջը պետք է պարունակի սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

18. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով պահանջը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է մաքսային ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին կամ ֆաքսի համարով, որոնք նշված են ԷԲՈՒՄՀ-ի «ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակում։

Պահանջը հանձնելիս այն ստացած անձը դրա վրա դնում է ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և վավերացնում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):

19. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, մաքսային մարմինը, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում է վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է կազմվել պահանջը), և պահանջի հետ միասին այն ուղարկում (հանձնում) է մաքսային ներկայացուցչին՝ սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան։

Ռուսաստանի Դաշնությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, մաքսային մարմինը, մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն սույն կարգի 12-րդ կետին համապատասխան գրանցելուց հետո, կազմում է վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈՒՄՀ-ն), և այն ուղարկում (հանձնում) է մաքսային ներկայացուցչին՝ սույն կարգի 13-րդ կետի համաձայն։

20. Մաքսային ներկայացուցչի կողմից պահանջն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ստանալու դեպքում պահանջն ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

21. Մաքսային ներկայացուցիչը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել պատշաճորեն լրացված ԷԲՈԻՄՀՃ-ն, իսկ մաքսավճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

Մաքսավճարների վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

22. Մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ, պահանջում նշված տեղեկություններից բացի, կարող են հայտագրվել փոփոխված (լրացված) այլ տեղեկություններ միայն այն դեպքում, երբ դրանք կապված են պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ։

Եթե փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, ապա դրանք ներկայացվում են մաքսային ներկայացուցչի կողմից՝ առանձին ԷԲՈԻՄՀՃ-ի ձևով:

23. Եթե մաքսային ներկայացուցիչը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնել մաքսային մարմին, ապա նա պարտավոր է այդ ժամկետը լրանալուց առնվազն մեկ ժամ առաջ մաքսային մարմին ուղարկել դրա մասին ծանուցում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Նշված ծանուցումը չի պահանջվում, եթե պահանջը մաքսային ներկայացուցչին ուղարկվել (հանձնվել) է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալուց առաջ երկու ժամից պակաս ժամկետում։

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը, նախքան Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և 5-րդ կետին համապատասխան, երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ժամկետում մաքսային ներկայացուցչին ուղարկում է ապրանքների բացթողման ժամկետի երկարաձգման մասին ծանուցում՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (ծանուցումն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ուղարկելու համար տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում)։

25. Մաքսային մարմինը ֆիքսում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի վրա նշում է կատարում՝ այն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

26. Մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, իրականացնում է ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ հայտագրված տեղեկությունների ստուգումը՝ ուղարկված պահանջին համապատասխանության մասով։

27. Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվել է ուղարկված պահանջին և ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգին համապատասխան, ապա մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցում է՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու ամսաթվի ու ժամի, դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի վրա՝ «Ա» վանդակում, նշում է կատարում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

28. Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն չի համապատասխանում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման պահանջին կամ կարգին, ապա մաքսային մարմինը, սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն, մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) (նշելով մերժման պատճառները, որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով)։

 

IV. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքերը

 

29. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) իրականացվում է հետևյալ դեպքերում՝

ա) Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերը.

բ) մաքսային հսկողության (ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության մասին մաքսային ներկայացուցչի խնդրագրի կապակցությամբ անցկացված մաքսային հսկողության) կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակի արդյունքների հիման վրա՝ հետևյալի հայտնաբերում՝

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված ոչ հավաստի տեղեկություններ,

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների անհամապատասխանություն ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկություններին,

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների լրացման անհրաժեշտություն.

գ) ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության առաջացում՝ մաքսային մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.

դ) պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության առաջացում։

 

V. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ խնդրագրի հիման վրա՝ մաքսային մարմնի թույլտվությամբ

 

30. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ խնդրագրի հիման վրա, իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

31. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) համար մաքսային ներկայացուցիչը մաքսային մարմին է ներկայացնում խնդրագիր և պատշաճորեն լրացված ԷԲՈԻՄՀՃ-ն։

ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում։

32. Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, եթե մաքսային մարմինը չունի տեխնիկական հնարավորություն՝ խնդրագիրն ու ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթերի ձևով ընդունելու համար։

33. Ազատ ձևով կազմված խնդրագրում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության հիմնավորումը։

34. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ խնդրագիրը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է չափից ավելի վճարված և (կամ) չափից ավելի բռնագանձված մաքսավճարների գումարների վերադարձի (հաշվանցման) համար անհրաժեշտ տեղեկություններ, դա դիտարկվում է որպես վերադարձման (հաշվանցման) դիմում, եթե, անդամ պետության օրենսդրության համաձայն, չափից ավելի վճարված և (կամ) չափից ավելի բռնագանձված մաքսավճարների գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա։

35. Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն (կամ միայն խնդրագիրը, եթե, սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է այն ԷԲՈԻՄՀ-ն, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմին։

Մաքսային մարմինը գրանցում է խնդրագիրը։

Խնդրագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ խնդրագիրը գրանցելու ամսաթվի վերաբերյալ։

Խնդրագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը խնդրագրի հետ ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ի վրա նշում է խնդրագրի գրանցման ամսաթիվը՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

Մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը ֆիքսում է այն խնդրագրի հետ մեկտեղ ներկայացվելու ժամանակ։

36. Մաքսային մարմնի կողմից խնդրագրի ուսումնասիրումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել դրա գրանցման օրվանից 30 օրացուցային օրը։

37. Խնդրագիրն ուսումնասիրող մաքսային մարմինը մաքսային հսկողությունն անցկացնում է Օրենսգրքով սահմանված կարգով։

38. Մաքսային մարմինը թույլատրում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

ա) խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն (կամ միայն խնդրագիրը, եթե սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) սույն կարգի 35-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում ստացվել են Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսային հսկողության անցկացման ժամկետի սահմաններում.

բ) ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) չի հանգեցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը չպահպանելուն.

գ) կատարվել են սույն կարգի 2-րդ (խնդրագիրն ԷԲՈԻՄՀՃ-ի հետ մեկտեղ ներկայացնելու ժամանակ), 3-5-րդ և 30-33-րդ կետերով նախատեսված պահանջները.

դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվել այլ տեղեկություններ՝ ԷԲՈՒՄՀ-ում ներառելու համար ներկայացված կամ խնդրագրում և ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ (կամ միայն խնդրագրում, եթե սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) նշված տեղեկություններից բացի։

39. ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։

40. Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, ապա մաքսային մարմինը, ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում և, սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան, մաքսային ներկայացուցչին է ուղարկում վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

41. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի՝ բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում ԷԲՈԻՄՀ-ում այդ փոփոխությունները (լրացումները) կատարվում են պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ն՝ կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդ փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այդ փոփոխությունների (լրացումների) կատարման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի՝ բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում ԷԲՈԻՄՀ-ում այդ փոփոխությունները (լրացումները) կատարվում են պաշտոնատար անձի կողմից՝ ձեռքով և վավերացվում են ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (առկայության դեպքում)՝ փոփոխությունների (լրացումների) կատարման ամսաթվի նշմամբ։

Մաքսային մարմնի կողմից վավերացված՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի պատճենը՝ կատարված փոփոխություններով (լրացումներով), մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այդ փոփոխությունների (լրացումների) կատարման օրվանից 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ հանձնելու մասին ծանուցմամբ։ Բելառուսի Հանրապետությունում նշված փաստաթուղթն ուղարկվում է սովորական փոստային առաքանիով։

42. Սույն կարգի 38-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելով սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված կարգով (նշելով մերժման պատճառները և որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով)։

Սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում միայն խնդրագիրը ներկայացնելիս պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) փոփոխման (լրացման) մերժումը ձևակերպվում է խնդրագրի ուսումնասիրման արդյունքների հիման վրա մաքսային ներկայացուցչին պատասխան ուղարկելու միջոցով։

 

VI. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային մարմնի որոշմամբ

 

43. Ապրանքների բացթողումից հետո ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը (այսուհետ՝ որոշում) ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀ-ն)։

44. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով որոշումը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը պետք է պարունակի սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

45. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչին ուղարկվում է ոչ ուշ, քան այն ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում հանձնելու մասին ծանուցմամբ։

46. Որպես որոշում կարող է դիտարկվել մաքսային հսկողության արդյունքների հիման վրա ընդունված՝ մաքսային մարմնի մեկ այլ որոշում, եթե այդ որոշումը պարունակում է՝

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջ.

ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարի վերաբերյալ տեղեկություններ, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկ.

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք։

Բելառուսի Հանրապետությունում այդպիսի որոշումը պետք է պարունակի ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը։

47. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում որոշման հետ միաժամանակ պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով ձևակերպվում (պայմանավորված այն փաստով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը) և մաքսային ներկայացուցչին են ուղարկվում՝

ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի երկրորդից վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարը շնորհելու միջոցով գրանցված ԷԲՈԻՄՀՃ-ն.

վճարման փաստաթուղթ (եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա)։

Բելառուսի Հանրապետությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, որոշման հետ միաժամանակ պաշտոնատար անձի կողմից, սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան, ձևակերպվում և մաքսային ներկայացուցչին է ուղարկվում վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը)։

48. Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցիչը, ելնելով որոշման մեջ մաքսային մարմնի կողմից նշված տեղեկություններից, որոշումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, այն մաքսային մարմին է ներկայացնում ԷԲՈՒՄՀՃ-ն, որտեղ գրանցված է ԷԲՈՒՄՀ-ն, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, իսկ մաքսավճարների վճարման դեպքում ներկայացնում է նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսավճարների վճարման, ապա նշված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից ուղարկվելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

Մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը ֆիքսում է՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։

Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվել է որոշմանը համապատասխան, ապա պաշտոնատար անձը, ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին ներկայացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, գրանցում է ԷԲՈԻՄՀՃ-ն՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի «Ա» սյունակում նշում է անում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն չի համապատասխանում որոշմանը կամ ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվել մաքսային մարմին սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետի սահմաններում, ապա ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է պաշտոնատար անձի կողմից։

Պաշտոնատար անձը, սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետ լրանալու օրվանից կամ հասցեատիրոջը որոշումը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում ստացվելու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, ԷԲՈԻՄՀՃ-ն ուղարկում է մաքսային ներկայացուցչին, եթե այն ուղարկվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսավճարների վճարման, ապա մաքսային ներկայացուցչին ԷԲՈԻՄՀՃ-ն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե այդ ժամկետը նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

49. Փոփոխությունները և (կամ) լրացումները բացառապես ԷԲՈՒՄՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) կատարվում են սույն կարգի 41-րդ կետին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման

(լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի

 

(ձև)

 

ՊԱՀԱՆՋ

 

նախքան ապրանքների բացթողումը՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին

 

«____».

___________

20____թվականի

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ծանուցում ենք, որ ______________________________ գրանցման համարով՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված ապրանքների ու տեղեկությունների մասով մաքսային հսկողության անցկացման ընթացքում հայտնաբերվել է հետևյալը՝

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Մինչև 20___ թվականի ____________ «___»-ը անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին համապատասխան լրացված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված հետևյալ տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու առնչությամբ՝

 

Համարը՝ ը/կ

Ապրանքի հերթական համարը

Սյունակի համարը/Սյունակի վանդակները/տողերը

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

 

 

 

 

...

 

 

 

 


____________________________________

(Մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ն)*

_________________

(ստորագրությունը)*

 

Անձնական համարակալված կնիքը

Պահանջն ստացվել է՝

 

___________________________-ից

(Մաքսային ներկայացուցչի Ա.Ա.Հ.-ն)*

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(պահանջն ստանալու ամսաթիվը և ժամը)

______________________

*Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 06.12.22 թիվ 189)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման

(լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի

 

ՈՐՈՇՈՒՄ

 

մաքսային մարմնի՝ ապրանքների բացթողումից հետո՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին

 

«____».

___________

20____թվականի

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

 

______________________________________________ գրանցման համարով՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) hետ կապված մաքսային գործառնությունների լրացման կարգի 29-րդ կետի _______

ենթակետի հիման վրա, ________________________________________ առնչությամբ

(ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմքերը)*

կատարվել են փոփոխություններ (լրացումներ)՝ կցվող ԷԲՈՒՄՀՃ-ի համաձայն*

անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները (լրացումները)**՝

 

Համարը՝ ը/կ

ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը

Ապրանքի հերթական համարը

Սյունակի համարը/սյունակի վանդակները/տողերը

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

 

 

 

 

 

           

 

Մինչև 20___ թվականի _____________________________________________ «___»-ը

(Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի 48-րդ կետին համապատասխան ժամկետը)

անհրաժեշտ է ներկայացնել ԷԲՈԻՄՀՃ-ն, իսկ մաքսավճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները**։

 

____________________________________

(Մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ն)*

_________________

(ստորագրությունը)*

 

Անձնական համարակալված կնիքը

(առկայության դեպքում)

________________________________

(Մաքսային ներկայացուցչի աշխատողի Ա.Ա.Հ.-ն)

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(որոշումն ստանալու ամսաթիվը)

__________________________________

* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

**Բելառուսի Հանրապետության համար։»։

 

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 06.12.22 թիվ 189)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: