Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.2022-25.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա

 

«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 018/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. М3, N2, N3, О3, О4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների իրացումը, որոնք արտադրվել են Բելառուսի Հանրապետության տարածքում՝ առանց տրանսպորտային միջոցների կայունության վերահսկողության համակարգերի, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացվում է՝

տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունների (հենասարքի տեսակի հավանությունների) հիման վրա, որոնք ձևակերպվել են՝ հաշվի առնելով սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները.

սպառողներին պարտադիր տեղեկացնելու և համապատասխան տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (տրանսպորտային միջոցի հենասարքի էլեկտրոնային անձնագրում) նշելու պայմանով:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է դրա ընդունման օրվանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 54 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում կատարվող

 

1. Աղյուսակում՝

ա) 11-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«11.

Արգելակային համակարգերի արդյունավետությունը

M1, N1

ՄԱԿ-ի կանոններ
թիվ 13Н-00

24)

   

М2, М3, N, О

ՄԱԿ-ի կանոններ
թիվ 13-10 (մինչև 2017 թվականը)

 
   

М2, М3, N, О

ՄԱԿ-ի կանոններ
թիվ 13-11 (2018 թվականից)

35), 46)».

 

բ) հինգերորդ վանդակում 102-րդ դիրքը լրացնել 46-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 46–րդ ծանոթագրությամբ՝

«46) Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրվում է Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրվող՝ М3, N2, N3, О3, О4 կատեգորիաների տրանսպորտային միջոցները չսարքավորել կայունության վերահսկողության էլեկտրոնային համակարգերով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2022, թիվ 167 25.12.2022, թիվ 54
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան