ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 807-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 570-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) 5-րդ կետում՝
ա․ «հարկային հաշվարկների» բառերից հետո լրացնել «, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների» բառերով,
բ․ հանել «ըստ հարկային հաշվարկների» բառերը.
2) 7-րդ կետից հանել «ներկայացրած հարկային հաշվարկների» բառերը.
3) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) յուրաքանչյուր հարկ վճարող պետք է ունենա իր գործունեության տեսակին, կատարված գործարքներին և հարկման ռեժիմին բնորոշ և կիրառելի ռիսկային չափանիշներ.».
4) 9-րդ և 30-րդ կետերից հանել «կենտրոնական» բառը.
5) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.
«20) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:».
8) IX գլխի վերնագրում «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ» բառերով.
9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հարկ վճարողների ռիսկայնության միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար, որը հարկային մարմնի սահմանած կարգով կարող է փոփոխվել 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա:».
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Գնահատված ռիսկային միավորները, ինչպես նաև 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքները պահվում են հարկային մարմնի տվյալների բազայում:».
11) ուժը կորցրած ճանաչել 19-23-րդ կետերը.
12) X գլխի վերնագրում «ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ» բառերով.
13) 25-րդ կետում «Ըստ հաշվարկների՝ բարձր» բառերը փոխարինել «Բարձր» բառով.
14) 26-րդ կետում «, ինչպես նաև հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում,» բառերը փոխարինել «հարկ վճարողները,» բառերով.
15) 29-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետից հանել «, այդ թվում՝ նաև ըստ հարկ վճարողների հաշվառման հարկային տեսչությունների» բառերը,
բ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա ռիսկային միավորների հանրագումարի փոփոխությունների իրականացումը.»,
գ․ 3-րդ ենթակետից հանել «ըստ հարկային հաշվարկների սահմանված համամասնության և ըստ որոշված» և «թվի՝ հարկ վճարողների» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|