Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 194
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 194

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 194 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող

 

1. 15-րդ կետում՝

ա) 29-րդ ենթակետի քսանութերորդից երեսուներեքերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«6-րդ համարի տակ` ապրանքները «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե ԱՀ-ն օգտագործվում է որպես մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, նշվում են՝

վերամշակման արդյունքների ելքի հայտագրվող չափաքանակը.

անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան (ապրանքային դիրքի մակարդակով, եթե դա նախատեսված է Միության անդամ պետության օրենսդրությամբ), եթե այն տարբերվում է ԱՀ-ի 33-րդ վանդակում նշված ծածկագրից, և վերամշակման արդյունքների քանակը.

«վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները դրանց վերամշակման արդյունքներում նույնականացնելու եղանակները.

թափոնների ու մնացորդների անվանումը և ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

օտարերկրա ապրանքները Միության համարժեք ապրանքներով (այսուհետ՝ համարժեք ապրանքներ) փոխարինելու մասին տեղեկությունները.

ապրանքների վերամշակման գործողությունների և դրանց կատարման եղանակների մասին տեղեկությունները: Այն դեպքում, երբ «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, տվյալ տեղեկությունները չեն նշվում:».

բ) 42-րդ ենթակետի երեսունյոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնող անձի անվանումը» բառերից հետո լրացնել «(իսկ ապրանքները «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե նշված անձն ապրանքների հայտարարագրողը չէ, լրացուցիչ կերպով այդ անձի հարկային համարը՝ սույն կարգի 141 կետին համապատասխան)» բառերով:

2. X5 բաժնի անվանման մեջ և 4121 կետի առաջին պարբերությունից «մաքսային» բառը հանել:

3. 43-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, եթե «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները դրանց համարժեք ապրանքներով փոխարինման արդյունքում ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ, կատարվում է գրառում «Ապրանք N___` Միության ապրանք» կամ «__ քանակով ապրանք N___` Միության ապրանք» (այն դեպքում, երբ համարժեք ապրանքներով փոխարինումն իրականացվում է ապրանքների մասի առնչությամբ).»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան