ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 3 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 2 որոշմամբ հաստատված` ապրանքների ցանկում ընդգրկված ապրանքների մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և հետագծելիության ենթակա ապրանքների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում ընդգրկելու և պահպանելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 3 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և հետագծելիության ենթակա ապրանքների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում ընդգրկելու և պահպանելու
1. Սույն կարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և հետագծելիության ենթակա ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում ընդգրկելու և պահպանելու կանոններն ու ժամկետները։
2. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկություններն ընդգրկվում են հետագծելիության ազգային համակարգում ապրանքների բացթողման ամսաթվին հաջորդող օրվանից կամ ուղեկցող նամակը կազմելու օրվանից ոչ ուշ։
Հանձնաժողովի, հանձնարարության, պահպանման, կապալի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), առևտրային փոխառության, լոգիստիկ ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան՝ ապրանքները, ներառյալ ցուցահանդեսներ, տոնավաճառներ (ցուցահանդեսներից, տոնավաճառներից) ապրանքներն Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքից ապրանքների իրացման հետ չկապված մյուս անդամ պետության տարածք տեղափոխելու դեպքում Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա այդպիսի ապրանքների տեղափոխման մասին փաստաթղթերից տեղեկություններն ընդգրկվում են հետագծելիության ազգային համակարգում՝ ուղեկցող փաստաթուղթը կազմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, եթե նման ընդգրկումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։
3. Մյուս անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններն ընդգրկվում են անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում կամ անդամ պետության այն համակարգում, որը նախատեսված է հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների պահպանման համար, դրանք ստանալու պահից 60 րոպեից ոչ ուշ։
4. Ապրանքների և դրանց շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների պահպանումը հետագծելիության ազգային համակարգերում դադարեցվում է ապրանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունների հետագծելիության ազգային համակարգում ընդգրկվելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե նման գործառնություններ չեն իրականացվել՝ ապրանքների հայտարարագրերից կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին հայտից, որոնցով նման ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, կամ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից հետագծելիության ազգային համակարգում տեղեկություններն ստանալու ամսաթվից 5 տարին լրանալուց հետո։
5. Ի լրումն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերի՝ թույլատրվում է ապրանքների տեղափոխումը մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման նպատակով։
Սույն կետում նշված դեպքերում ապրանքների տեղափոխման կարգը և ուղեկցող փաստաթղթերի ցանկը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
6. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխումը՝ հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, կարող է իրականացվել թղթային կրիչների վրա կազմված ուղեկցող փաստաթղթերի օգտագործմամբ՝ այդպիսի հանգամանքներ առաջանալու պահից մինչև դրանց վերացնելու ընթացքում։
Հետագծելիության ազգային համակարգում ընդգրկվող տեղեկությունների հավաքագրումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող՝ անդամ պետության պետական իշխանության լիազորված մարմինը տեղեկատվության փոխանցման հասանելի միջոցների օգտագործմամբ տեղեկացնում է հետագծելիության ազգային համակարգում ընդգրկվող տեղեկությունների հավաքագրումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումն ապահովող՝ մյուս անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին համապատասխան հանգամանքներ առաջանալու մասին՝ նշելով դրանց հայտնաբերման ամսաթիվը և ժամը, ինչպես նաև դրանց վերացման մասին՝ այդ հանգամանքների հայտնաբերման (վերացման) պահից 60 րոպեի ընթացքում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: