ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 17 |
քաղ. Բիշքեկ |
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2023 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույնխորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 17 որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2023 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
2023 թվականին Միության միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանը, համաշխարհային շուկայում Միության և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական շահերի առաջխաղացմանը, միջազգային ասպարեզում Միության՝ որպես վստահելի, կանխատեսելի գործընկերոջ դիրքավորմանը և կիրականացվի Միության մասին պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների և ոլորտների շրջանակներում:
2023 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս, հաշվի առնելով աշխարհում փոփոխվող աշխարհատնտեսական իրավիճակը, առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները.
փոխգործակցության ակտիվացում Միության առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցում շահագրգիռ՝ Միության անդամներ չհանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների հետ, ինչպես նաև մերձավոր արտասահմանի այլ երկրների հետ, այդ թվում՝ Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործմամբ.
համակարգային երկխոսության ձևավորում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Եվրոպական միության (ԵՄ), ԲՐԻԿՍ երկրների ու Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում այլ շահագրգիռ պետությունների ու միավորումների հետ՝ Մեծ եվրասիական գործընկերության (այսուհետ՝ ՄԵԳ) գաղափարի համատեքստում տնտեսական համագործակցության շրջանակներում.
համագործակցության զարգացում նոր կոոպերացիոն և լոգիստիկ շղթաների ձևավորման, ապրանքային հոսքերի տարանցման արագացման, միջազգային հաշվարկների համակարգի զարգացման ու այնպիսի այլ խնդիրների լուծման տեսանկյունից հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ, որոնք կնպաստեն անդամ պետությունների ներքին տնտեսական կայունությանը, այդ թվում՝ համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի, առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ինտենսիվացման ճանապարհով, որոնց հետ կնքվել են այդ հուշագրերը և առևտրային համաձայնագրերը.
աջակցություն անդամ պետությունների արտահանման ներուժի իրագործմանը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների նոր շուկաներ դուրս գալու և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու հաշվին.
աջակցության ցուցաբերում անդամ պետություններին ՀԱԱՊԱ անդամ պետությունների և Ասիայի երկրների առանցքային ֆինանսավարկային կենտրոնների հետ փոխգործակցության ամրապնդման հարցում.
անդամ պետությունների գործարար համայնքների համար բացվող նոր հնարավորությունների նույնականացում փոփոխվող համաշխարհային տնտեսության պայմաններում, համաշխարհային տնտեսության փոխակերպման պայմաններում միջազգային առևտրում և կապիտալների շուկայում տրանսպորտային-լոգիստիկ շղթաների և ֆինանսական հաշվարկների գործունեության սահմանափակումներով պայմանավորված՝ դրանց գործունեության համար խոչընդոտների հաղթահարման գործում աջակցության ցուցաբերում.
համակարգային աշխատանքի անցկացում Միության՝ որպես աշխարհում առանցքային տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորումներից մեկի դիրքորոշման հարցով:
I. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների, երրորդ երկրների հետ՝ համագործակցության առկա մեխանիզմների զարգացման նպատակով
2023 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ կնքված հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում (նշված փաստաթղթերի արդիական ցանկը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում), ինչպես նաև նշված փաստաթղթերի իրագործմանն ուղղված պլաններն ու ծրագրերն իրականացնելիս՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների և հաստատությունների, այդ թվում՝ տարածաշրջանային հանձնաժողովների հետ՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ), ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) և ուրիշ կազմակերպությունների հետ, մասնավորապես՝
ՄԱԿ ԵՏՀ-ի հետ՝ միջազգային առևտրում առևտրային խոչընդոտները վերլուծելիս ՄԱԿ ԵՏՀ-ի գործիքակազմի և մեթոդաբանական բազայի ուսումնասիրման նպատակով, առևտրային խոչընդոտների վերացման, սահմաններում հսկողության և տեղաշարժի, ոչ սակագնային միջոցների, նորմատիվ կարգավորման ոլորտում, ներառյալ՝ անվավոր տրանսպորտային միջոցների նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանումը, ինչպես նաև շուկայում վերահսկողության, փաստաթղթաշրջանառության, թվայնացման և տնտեսական վերլուծության ոլորտում միջազգային փորձի վերլուծության նպատակով՝ խորհրդատվական սկզբունքներով մասնագիտացված նստաշրջաններին մասնակցության միջոցով.
ԱԽՏՍՀ-ի հետ՝ առաջատար միջազգային գործելակերպերի ուսումնասիրման նպատակով, ինչպես նաև վիճակագրության (ԱԽՏՍՀ-ի Վիճակագրության կոմիտե), անդրսահմանային անթուղթ առևտրի (ԱԽՏՍՀ-ի Առևտրի և ներդրումների կոմիտե), էներգետիկայի և էներգախնայողության (ԱԽՏՍՀ-ի Էներգետիկայի կոմիտե), տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքի (ԱՏԽՍՀ-ի Տրանսպորտի կոմիտե) ոլորտում Միության փորձի առաջխաղացման նպատակով՝ համատեղ միջազգային միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ԱՏԽՍՀ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցության միջոցով.
ԼԱԿՏՀ-ի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով ձեռնարկատիրության ոլորտում կոնտակտների հաստատման և փոխգործակցության ընդլայնման նպատակով, այդ թվում՝ կողմնակի կազմակերպությունների հարթակներում՝ վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման և միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով.
ՄԱԱԶՀ-ի հետ՝ ՄԱԱԶՀ 15-րդ նախարարական համաժողովի արդյունքներով թարմացված մանդատի շրջանակներում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսության առաջխաղացման, ոչ սակագնային միջոցների դասակարգման վերլուծական գործիքների, Միության շրջանակներում առևտրային խոչընդոտների հայտնաբերման և վերացման, այդ թվում՝ միջազգային առևտրի վրա խոչընդոտների ազդեցությունը գնահատելիս տվյալների հավաքագրման և դասակարգման կատարելագործման համար միջազգային առևտրում ներքին շուկաների գործունեության մասով առևտրային խոչընդոտների համակարգման և դասակարգման հետ կապված ՄԱԱԶՀ-ի վերլուծական և մեթոդաբանական բազայի օգտագործման, ինչպես նաև կանոնավոր հիմքով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների համատեղ անցկացման հարցերով. համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում ձեռնարկատիրության զարգացման ոլորտում փորձի ուսումնասիրման հարցերով. մրցակցության ոլորտի հարցերով՝ Մրցակցային քաղաքականության և իրավունքի հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջաններին, ինչպես նաև ՄԱԱԶՀ-ի՝ անդրսահմանային կարտելների դեմ պայքարի աշխատանքային խմբի նիստերին մասնակցության միջոցով. սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերով՝ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջաններին և ՄԱԱԶՀ-ի՝ Էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների պաշտպանության և սպառողական արտադրանքի անվտանգության հարցերով աշխատանքային խմբերի նիստերին մասնակցության միջոցով.
Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ՝ անդամ պետությունների հետ ՄԱԱԶԿ-ի զարգացման այն նախագծերի ու ծրագրերի իրագործման փորձի հաշվառման նպատակով, որոնք իրագործվում են երկկողմ հիմքով՝ գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական, նորարարական արտադրությունների ստեղծման, «կանաչ» արդյունաբերության զարգացման, էներգաարդյունավետության բարձրացման, «մաքուր տեխնոլոգիաների», այլ ուղղությունների ներդրման և դրանք հետագայում մյուս անդամ պետությունների վրա բազմակողմանի համագործակցության ձևաչափով տարածման ոլորտում, ինչպես նաև արդյունաբերական համալիրների զարգացման և արդիականացման հարցերով համագործակցության խորացման, համատեղ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորման, առաջատար տեխնոլոգիաների տրանսֆերի, արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական ձեռնարկությունների և թվային տարածության ստեղծման նպատակով.
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿԳ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և ՊԿԳ-ի փոխգործակցության կազմակերպման նպատակով՝ բուսաբուծության և կենդանաբուծության, պարենային անվտանգության ապահովման, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովման, տարածքների բուսասանիտարական և անասնաբուժական անվտանգության հարցերով, ինչպես նաև ագրոարդյունաբերության ոլորտում ՊԿԳ-ի փորձի ուսումնասիրման նպատակով, որը թույլ կտա կատարելագործել սելեկցիոն-տոհմային աշխատանքի ոլորտում օրենսդրական բազան, կնպաստի տեղեկատվական բազայի ընդլայնմանը, անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման համար միջոցների մշակմանը.
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ՝ մտավոր սեփականության ոլորտում միջազգային լավագույն գործելակերպերի ուսումնասիրման և Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության և իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկների նախապատրաստման նպատակով՝ մտավոր սեփականության ոլորտում խնդրահարույց հարցերին ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպման, վերլուծական և տեղեկատու նյութերի փոխանակման, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով.
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ Միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկների մշակման համար միջազգային լավագույն գործելակերպերի ուսումնասիրման նպատակով՝ վերլուծական և տեղեկատու նյութերի փոխանակման, աշխատանքային միգրացիայի հարցերով համատեղ միջոցառումների, այդ թվում՝ կոնկրետ խնդրահարույց հարցերի և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մշակման մասով փորձագիտական խորհրդատվությունների անցկացման, միջազգային համաժողովներին և սեմինարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների մասնակցության միջոցով.
Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ՄԷՀ) հետ՝ էլեկտրատեխնիկական արտադրանքին ներկայացվող պահանջների սահմանման բնագավառում փորձի փոխանակման, ինչպես նաև էլեկտրատեխնիկական արտադրանքի տեխնիկական կանոնակարգման խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդատվությունների անցկացման միջոցով.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովման, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, միջազգային բժշկասանիտարական կանոնների կատարման, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու և հակամանրէային պատրաստուկների նկատմամբ ռեզիստենտության առաջացումը և տարածումը կանխարգելելու ոլորտներում Միության համար արդիական հարցերով գիտամեթոդական և փորձագիտական ներուժի զարգացման նպատակով՝ կողմերի աշխատանքային խմբերի և խորհրդատվական մարմինների նիստերին մասնագետների մասնակցության, փորձի փոխանակման և Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում ԱՀԿ-ի առաջարկությունների օգտագործման միջոցով.
Ռոտերդամի կոնվենցիայի քարտուղարության (Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիր (ՇՄԾ)) հետ՝ անդամ պետությունների քրիզոտիլային ճյուղի արտադրանքի՝ քրիզոտիլային ասբեստի միջազգային առևտրի մասով արտադրողների շահերը ներկայացնելու հարցերով.
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասության սահմաններում տվյալ կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին և ՀՄԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցության միջոցով՝ մաքսային կարգավորման ոլորտում Միության առաջատար գործելակերպերի ուսումնասիրման և փորձի առաջխաղացման նպատակով, ինչպես նաև անդամ պետությունների հետ Միության՝ ՀՄԿ-ի հիմնարար իրավական գործիքներին և միջոցներին միանալու վերաբերյալ հարցի մշակման և ՀՄԿ-ում Միության՝ անդամի կարգավիճակ ստանալուն ուղղված՝ անդամ պետությունների հետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների գործունեությանը և տվյալ կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատանքային խմբերի և մշտական կոմիտեների գործունեությանը, Միության իրավասության շրջանակներում գտնվող միջոցներով ԱՀԿ վեճերի կարգավորման ընթացակարգերին մասնակցության միջոցով.
Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) հետ՝ միջազգային և տարածաշրջանային առևտրի ընդլայնման համար հարցերի ստեղծմանը աջակցության, ներառյալ՝ էլեկտրոնային առևտրի հարցերը, առևտրի ընթացակարգերի պարզեցման, ոչ սակագնային կարգավորման, արտահանման զարգացմանն աջակցության, առևտրի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով՝ առևտրային խոչընդոտների վերացման մասով միջազգային փորձի ուսումնասիրման համար տվյալ կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության միջոցով.
ՊԳԿ-ի/ԱՀԿ-ի «Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի հետ՝ սննդային ստանդարտների մասով այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակման հետ կապված միջոցառումներին մասնակցության նպատակով (հաշվի առնելով անդամ պետությունների հետ համաձայնեցված դիրքորոշումները ներկայացնելը), որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, ինչպես նաև պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար խոչընդոտների վերացմանը.
Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության (ԿԱՊՀԿ) հետ՝ ԿԱՊՀԿ-ի միջազգային ստանդարտների կիրառման հարցերով՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ներսթափանցումից և տարածումից անդամ պետությունների տարածքների պաշտպանության մակարդակի բարձրացման և կենդանական ծագման արտադրանքի անվտանգության մասով անասնաբուժասանիտարական պահանջների օպտիմալացման նպատակով՝ անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտում Միության մարմինների ակտերում ԿԱՊՀԿ-ի միջազգային ստանդարտների կիրարկման միջոցով.
Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման ոլորտում Միության համար արդիական հարցերով գիտամեթոդական և փորձագիտական ներուժի զարգացման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև ԲԿՊՄԿ-ի բուսասանիտարական միջոցառումների ոլորտում միջազգային ստանդարտների հաշվառման միջոցով.
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) հետ՝ փաստաթղթերի համատեղ մշակման, մրցակցային կարգավորման լավագույն գործելակերպերի փոխանակման, միջազգային մրցակցային համայնքի հետ երկխոսության ստեղծման և մրցակցային քաղաքականության սկզբունքների մոտեցման նպատակով՝ աշխատանքային խմբերի գործունեությանը և այլ միջոցառումների մասնակցության միջոցով.
Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) հետ՝ շաքարի և շաքար պարունակող արտադրանքի շուկայի զարգացման ոլորտում Հանձնաժողովի և ՇՄԿ-ի փոխգործակցության կազմակերպման, փորձի ու առաջատար գործելակերպերի և տեխնոլոգիաների փոխանակման, շաքարի շուկայում նոր միտումների մասին տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական բազայի ընդլայնման, անդամ պետությունների, Հանձնաժողովի ու ՇՄԿ-ի մասնակից երկրների ներկայացուցիչների միջև երկարաժամկետ երկխոսության ստեղծման նպատակով.
Հացահատիկի միջազգային խորհրդի (ՀՄԽ) հետ՝ Հանձնաժողովի և ՀՄԽ-ի փոխգործակցության կազմակերպման նպատակով՝ հացահատիկի միջազգային առևտրի բնագավառում (մասնավորապես՝ հացահատիկի շուկայի զարգացման մշտադիտարկմանը ու կանխատեսմանը, հացահատիկի շուկայում կարգավորման առաջատար փորձի ուսումնասիրմանը վերաբերող հարցերով), հացահատիկի, լոբազգիների, ձիթատու մշակաբույսերի ու բրնձի մասով պահանջարկի և առաջարկի կանխատեսման ոլորտում փորձի ու տվյալների, ինպես նաև հացահատիկի համաշխարհային շուկայում ազդեցություն ցուցաբերող՝ անդամ պետությունների և ՀՄԽ մասնակից երկրների ագրարային քաղաքականությունում փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակման ոլորտում.
Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) հետ՝ Հանձնաժողովի և ՊԱԻԿ-ի փոխգործակցության կազմակերպման նպատակով՝ պարենային անվտանգության և գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացման, ինչպես նաև անդամ պետություններում և ՊԱԻԿ անդամ պետություններում պարենային անվտանգության իրավիճակի գնահատման ու մշտադիտարկման անցկացման հարցերով.
Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (ԱՏՄՄ), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈՒՀԿ), Երկաթուղիների միջազգային միության (ԵՈՒՄՄ), Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՄՀԽ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄՊԱԿ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ) հետ՝ համաշխարհային ինտեգրացիոն փորձի և լավագույն միջազգային գործելակերպերի կիրարկման նպատակով՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրներն իրականացնելիս, ներառյալ՝ տրանսպորտային և լոգիստիկ գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը, էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանը անցումը՝ նշված միջազգային կազմակերպությունների իրավասությանը դասվող թեմատիկայով միջազգային համաժողովներին, ֆորումներին, կլոր սեղաններին, սեմինարներին մասնակցության միջոցով.
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) հետ՝ սոցիալական և կենսաթոշակային ապահովման, աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ոլորտում լավագույն միջազգային գործելակերպերի կիրառման, ինչպես նաև եվրասիական ինտեգրման փորձի հանրայնացման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցության, նշված ոլորտներում տեղեկատվության ու փորձի փոխանակման միջոցով.
Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԿ) հետ՝ տեղեկատվության փոխանակման, համատեղ միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերով համատեղ սեմինարների անցկացման միջոցով մտավոր սեփականության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով.
Վիեննայի տնտեսության և բիզնեսի համալսարանի հետ՝ «Եվրասիական ֆիսկալ ակադեմիա» կրթական ծրագրի իրագործման շրջանակներում՝ անուղղակի հարկման, փոխադարձ առևտրի մասնակից հարկ վճարողների և հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգավորման մասով անդամ պետությունների ֆինանսական և հարկային մարմինների աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար.
այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրի իրագործման շրջանակներում՝ անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջև համակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, այդ թվում՝ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ, Միության մարմինների ակտերի նախագծերի և ԱՊՀ-ի շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի միջև հակասությունների վերացման հարցերով խորհրդակցությունների անցկացման և Միության ու ԱՊՀ-ի շրջանակներում իրավական կարգավորման կատարելագործման միջոցով, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով, այդ թվում՝ նպատակային նախագծերի ու բարձր տեխնոլոգիական նախագծերի մշակման ու իրագործման, ծագող խնդիրների լուծմանը ներկայացվող ընդհանուր մոտեցումների մշակման, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման միջոցով, ինչպես նաև ԱՊՀ-ի շրջանակներում այլ կառուցվածքների հետ, մասնավորապես՝
ԱՊՀ-ի միջպետական վիճակագրական կոմիտեի հետ՝ գործունեության ժամանակակից սկզբունքների հիման վրա Միության վիճակագրական համակարգի զարգացման նպատակով և հաշվի առնելով վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները՝ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, փորձի փոխանակման միջոցով, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական մեթոդաբանության ներդաշնակեցման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության բարձրացման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ու տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման հարցերով.
ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի (ՄՄՂԽ) հետ՝ անդամ պետություններում աշխատանքային միգրացիայի մշտադիտարկմանը վերաբերող հարցերով փորձի փոխանակման նպատակով՝ ՄՄՂԽ-ի աշխատանքային խմբերի անցկացվող համատեղ միջոցառումներին և նիստերին մասնակցության միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) և Հարկերի ու ներդրումների հարցերով միջազգային կենտրոնի (ՀՆՄԿ) հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև Միության մասին պայմանագրին համապատասխան, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների անցկացման միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզման ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի (ՖՀՍՂՀ) հետ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով միջազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով՝ ՖՀՍՂՀ աշխատանքային մարմինների համատեղ միջոցառումներին և նիստերին մասնակցության միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների ապահովագրական վերահսկողության մարմինների ղեկավարների միջպետական համակարգող խորհրդի հետ՝ անդամ պետությունների ապահովագրական օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Միության մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին ու Միության մարմինների ակտերին համապատասխան՝ համատեղ միջոցառումների, համաժողովների, ֆորումների անցկացման ու նիստերին մասնակցության միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հետ՝ արժեթղթերի շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Միության մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին ու Միության մարմինների ակտերին համապատասխան՝ համատեղ միջոցառումների, համաժողովների, ֆորումների անցկացման ու նիստերին մասնակցության միջոցով.
ԱՊՀ գործադիր կոմիտեին առընթեր հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի հետ՝ աուդիտորական գործունեության և հաշվետվություն կազմելու ու հաշվապահական հաշվառման ծառայությունների տրամադրման բնագավառում անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության, Միության և ԱՊՀ-ի իրավունքի կատարելագործման ոլորտում համատեղ միջոցառումներին մասնակցության, տեղեկատվության փոխանակման միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի (ԲԿՀԽ) հետ՝ ԲԿՀԽ-ի աշխատանքային մարմինների համատեղ միջոցառումներին և նիստերին մասնակցության միջոցով.
ՇՀԿ-ի հետ՝ առավել սերտ գործնական համագործակցություն հաստատելու նպատակով, ներառյալ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության միջև փոխըմբնռման մասին» 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրի իրագործման, էկոնոմիկայի ոլորտում նախագծերի իրագործման մասով 2023-2025 թվականների միջոցառումների պլանի համաձայնեցումը, ՇՀԿ-ի աշխատանքի թեմատիկայի հետ կապված՝ անդամ պետությունների հանրային միջոցառումների հարթակների ներուժն օգտագործելու նպատակով՝ անդամ պետությունների և ՇՀԿ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների, ինչպես նաև փորձագիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
ՀԱԱՊԱ-ի հետ՝ ի կատարումն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև փոխըմբռնման մասին» 2018 թվական նոյեմբերի 14-ի հուշագրի և 2020 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև համագործակցության 2021-2025 թվականների ծրագրի, որոնցով նախատեսվում է ՀԱԱՊԱ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը, և որոնք հիմք են ստեղծում էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային փոխակերպման, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, ЕSG սկզբունքների հիման վրա կլիմայական նախագծերի իրագործման համար, որոնց կատարման համար անհրաժեշտ է զարգացնել երկրների միջև համագործակցությունը՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման, տեխնիկական կանոնակարգման, ներքին շուկաների անարգել գործունեության, թվային տնտեսության զարգացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, սպառողների իրավունքների պաշտպանության և Միության իրավասության շրջանակներում փոխգործակցության այլ ասպեկտների վերաբերյալ հարցերով տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով՝ հաշվի առնելով հեռանկարում Հանձնաժողովի և ՀԱԱՊԱ-ի համագործակցության դուրսբերումը տնտեսական գործընկերության ճյուղային կամ երկխոսության մակարդակի, ինչպես նաև անդամ պետությունների և ՀԱԱՊԱ անդամ պետությունների գործարար համայնքների միջև կոնտակտների զարգացմանն աջակցության նպատակով՝ գործնական ֆորումներին և այլ համատեղ միջոցառումների մասնակցության միջոցով.
Աֆրիկական միության հետ՝ ենթակառուցվածքի և գյուղատնտեսության, առևտրի, ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտներում համակարգային փոխգործակցության ակտիվացման նպատակով՝ համատեղ միջոցառումներին, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից կազմակերպվող համաժողովային միջոցառումների շրջանակներում անդամ պետությունների և անդամ պետությունների գործարար համայնքների, Աֆրիկյան միության անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության միջոցով.
Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության մասով հանձնաժողովի միջև փոխըմբռնման մասին» 2022 թվականի հուլիսի 21 հուշագրի շրջանակներում.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի հետ՝ ի կատարումն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների միջև գործընկերության մասին» 2019 թվականի հուլիսի 5-ի հռչակագրի դրույթների՝ ինտեգրացիոն փորձի փոխանակման, անդամ պետությունների գործարար համայնքների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների միջև ուղիղ կոնտակտների զարգացման, ինչպես նաև տնտեսության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոոպերացիոն կապերի հաստատման նպատակով՝ համատեղ կլոր սեղաններ կազմակերպելու միջոցով.
Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության մասին» 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրին համապատասխան հիմնադրված՝ Առևտրատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում ձևավորված պայմանավորվածությունների իրագործման միջոցով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության զարգացման նպատակով.
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության միջև փոխըմբռնման մասին» 2017 թվականի մարտի 23-ի հուշագրի շրջանակներում՝ ներքին շուկայում ապրանքների շարժի հետագծելիության մասով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում փորձի փոխանակման միջոցով համագործակցության խորացման, էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման ու փոխադարձ ճանաչման, համատեղ սեմինարների կանոնավոր անցկացման միջոցով համաշխարհային տնտեսության զարգացման բացասական միտումների հաղթահարման լավագույն գործելակերպերի վերլուծության նպատակով, ինչպես նաև 2021 թվականի օգոստոսի 25-ին ստորագրված՝ «Մրցակցային քաղաքականության և իրավակիրառման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության միջև համագործակցության ծրագրի» իրագործման շրջանակներում փոխգործակցության նպատակով.
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության (ՍԻԵԿԱ) հետ՝ ի կատարումն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության միջև փոխըմբռնման մասին» 2021 թվականի փետրվարի 25-ի հուշագրի՝ Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների և անդամ պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցության նպատակով՝ համատեղ միջոցառումների անցկացման, Հանձնաժողովի և ՍԻԵԿԱ-ի միջև տնտեսական համագործակցության զարգացման մասով առաջարկությունների մշակման, փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով.
Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության հետ (ԱՓՎՄԽ)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության քարտուղարության միջև փոխըմբռնման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 13-ի հուշագրում նշված ոլորտներում համագործակցության զարգացման նպատակներով.
երրորդ երկրների հետ՝
Միությանն առընթեր դիտորդ պետությունների հետ, այդ թվում՝ համատեղ գործողությունների պլանների իրագործման, գործարար համայնքների միջև երկխոսության ինտենսիվացման և համատեղ աշխատանքային խմբերի փոխգործակցության օրակարգի ընդլայնման շրջանակներում.
Արգենտինայի Հանրապետության, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունգարիայի, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության Կամբոջայի Թագավորության, Կորեայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թայլանդի Թագավորության, Ֆարերյան Կղզիների, Էկվադորի Հանրապետության, Չիլիի Հանրապետության, ինչպես նաև այլ պետությունների հետ, որոնց պետական իշխանության մարմինների հետ Հանձնաժողովը կնքել է հուշագրեր՝ ճյուղային փոխգործակցության զարգացման շեշտադրումով առևտրատնտեսական համագործակցությունը խորացնելու համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով, այդ թվում՝ հուշագրերի (հռչակագրերի) իրագործման միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման միջոցով (անհրաժեշտություն սահմանման դեպքում), համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպերի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի (այսուհետ՝ Գործարար խորհուրդ) և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների՝ դրանց աշխատանքին մասնակցության ներգրավման նպատակով.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ Համատեղ հանձնաժողովի և այլ աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության միջոցով, որոնց ստեղծումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև՝ առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով, այդ թվում՝ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև Միության մասին պայմանագրով սահմանված՝ տնտեսության առանցքային ճյուղերում փոխգործակցության ուղիների ընդլայնման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև չինական շուկայում անդամ պետությունների ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով, «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և դրա հետագա իրագործման միջոցով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման շրջանակներում՝ քննություն անցկացնող մարմինների միջև քննությունների մեթոդաբանական և ընթացակարգային ասպեկտների և առևտրային պաշտպանության միջոցների ոլորտում արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման, ինչպես նաև մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում համագործակցության նպատակով՝ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության շուկայի կարգավորման հարցերով պետական վարչության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության շուկայի կարգավորման հարցերով վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառի համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2021 թվականի նոյեմբերի 16-ի հուշագրի շրջանակներում, նշված Համատեղ հանձնաժողովի որոշումներին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության շուկայի կարգավորման հարցերով պետական վարչության հետ համագործակցության ու Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման նպատակով.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերին համապատասխան (Սինգապուրի Հանրապետության համար՝ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից)՝ ապրանքների առևտրի զարգացմանն աջակցության, ինչպես նաև փոխադարձ տնտեսական և առևտրային համագործակցությանն օժանդակության նպատակով։
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդպիսի երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով, ներառյալ՝ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, այդպիսի երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում խորացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և այլ առաջատար համաշխարհային նախաձեռնությունների իրագործման շրջանակներում, այդ թվում՝ կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դեմ պայքարը՝ 1992 թվականի մայիսի 9-ի՝ Կլիմայի փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիային և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը.
ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) հետ՝ դրա փորձագիտական ներուժին հասանելիություն ստանալու նպատակով՝ նախ և առաջ ապրանքների միջազգային առուվաճառքի, վեճերի կարգավորման, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության, էլեկտրոնային առևտրի հարցերով՝ Միության իրավունքում միջազգային առևտրի հարցերի կարգավորման պարամետրերի սահմանման ընթացքում հաշվառման համար.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ՝ ՏՀԶԿ գլոբալ ֆորումներին և ՏՀԶԿ-ի հետ անցկացվող այլ միջոցառումների մասնակցության միջոցով, այդ թվում՝ մրցակցության ոլորտում.
Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (ՄՎՄԱ) և Արժեթղթերի հարցերով հանձնաժողովների միջազգային կազմակերպության (ԻՕՍԿՕ) հետ՝ ֆինանսական շուկաների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում իրականացնելու կապակցությամբ՝ հաշվի առնելով ԻՕՍԿՕ և ՄՎՄԱ լավագույն միջազգային գործելակերպերը և սկզբունքները՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրությանը (Միության մասին պայմանագրի թիվ 17 հավելված) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանին համապատասխան՝ անդամ պետությունների՝ ֆինանսական ոլորտում օրենսդրությամբ նախատեսված նորմերի և պահանջների մոտարկման նպատակով.
Բորսաների համաշխարհային դաշնության (ԲՀԴ) հետ՝ բոլոր բաժնետերերի համար հավասար իրավունքների ապահովման և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կառուցվածքների համակարգման, արժեթղթերի առևտրի կարգավորման, բորսայական գործի տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման, ինչպես նաև ֆոնդային շուկայի վրա ազդեցության քաղաքականության ձևավորման նպատակով՝ արժեթղթերի և ածանցյալ գործիքների առևտրի միջազգային կազմակերպիչների հետ փոխգործակցության, ինչպես նաև համատեղ միջոցառումների, համաժողովների և ֆորումների անցկացման միջոցով.
Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ արժութային-ֆինանսական ոլորտում միջազգային համագործակցության զարգացման համար՝ արժույթների կայունացման, արժութային քաղաքականության համակարգման և ֆինանսական շուկաների կարգավորման հարցերով խորհրդակցությունների անցկացման և փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետությունների միջև հաշվարկների բազմակողմանի համակարգում մասնակցության միջոցով՝ համաշխարհային առևտրի աճին խոչընդոտող արժութային սահմանափակումների վերացման համար.
Կենտրոնական Ասիայի Էլեկտրաէներգետիկայի համակարգող խորհրդի (ԿԱ ԷՀԽ) հետ՝ այն պետությունների հետ փոխգործակցության փորձը հաշվի առնելու նպատակով, որոնց էներգահամակարգերն աշխատում են Կենտրոնական Ասիայի Միավորված էներգետիկ համակարգի շրջանակներում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում Միության մարմինների նորմատիվ իրավական ակտերը մշակելիս.
Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի (ICAR) հետ՝ դրա փորձագիտական ներուժին հասանելիություն ստանալու համար՝ անդամ պետությունների կողմից մթերատվության, տոհմային կենդանիների արտակազմվածքի գնահատման, կաթի որակական ցուցանիշների լաբորատոր անալիզի կազմակերպման և անցկացման ոլորտում լավագույն գործելակերպերի ներդրման նպատակով, ինչպես նաև անդամ պետություններում տոհմային գործի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու համար հսկիչ-ասիստենտական և փորձագետ-բոնիտերային ծառայությունների ստացման նպատակով.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԲՐԻԿՍ-ի հետ՝ Միության մասին պայմանագրով սահմանված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացումն ուսումնասիրելու նպատակով, այդ թվում՝ անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչների՝ ԲՐԻԿՍ-ի օրակարգի շրջանակներում միջոցառումներին մասնակցության միջոցով.
«Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի հետ՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու ազատ առևտրի մասին համաձայնագրերի (տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի) կնքման, ԱԽՏՀ մասնակից պետությունների պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների ու Հանձնաժողովի ներկայացուցիչների՝ համատեղ նախագծերին ու նախաձեռնություններին մասնակցության միջոցով.
Համապարփակ տարածաշրջանային տնտեսական գործընկերության (ՀՏՏԳ), Ինտեգրման լատինամերիկյան ասոցիացիայի (ԻԼԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ), Աֆրիկայի ենթատարածաշրջանային միավորումների և տարածաշրջանային ինտեգրման այլ միավորումների հետ՝ Միության մասին պայմանագրով սահմանված՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության կարգավորման և զարգացման նպատակով.
ԵՄ-ի հետ՝ Հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, սանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտում ԵՄ մասնագիտացված մարմինների միջև երկխոսություն հաստատելու նպատակով՝ առևտրային քաղաքականության, այնպիսի գործիքների կիրառմամբ «չորս ազատությունների» իրականացման ապահովման համար խոչընդոտների վերացման փորձի փոխանակման որոշ ասպեկտների, ինչպիսիք են ՍՈԼՎԻՏ-ը (SOLVIT), «Ձեր Եվրոպան» (Your Europe), «Միասնական շուկայի ցուցատախտակը» (Single Market Scoreboard) և այլն, ինչպես նաև Միության գործունեության այլ ուղղությունների մասով՝ անդամ պետությունների, Հանձնաժողովի, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային համաժողովների և այլ միջոցառումների անցկացման միջոցով՝ հաշվի առնելով Միության տնտեսական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը.
երրորդ երկրների հետ՝
Միության անդամներ չհանդիսացող՝ ԱՊՀ այն շահագրգիռ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ դրանց հետ հարաբերությունների ձևավորման նպատակով.
Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան բանակցությունների նախաձեռնման վերաբերյալ որոշումների ընդունման դեպքում), ընդ որում, Միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործումը կապահովվի միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումներին համապատասխան: Այդ ուղղության ամրապնդումն առավելապես արդիական է Միության գործընկեր երկրների կողմից սահմանափակող առևտրային և այլ միջոցների կիրառումն ընդլայնելու համատեքստում, ինչն առաջացել է ինչպես համավարակի տնտեսական էֆեկտներով, այնպես էլ առանձին անդամ պետությունների նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության ակտիվացմամբ.
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Բահրեյնի Թագավորության, Բրունեյ Դարուսսալամ Պետության, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Կատարի Պետության, Քուվեյթի Պետության, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Մալայզիայի, Մյանմայի Միության Հանրապետության, Սուդանի Հանրապետության, Օմանի Սուլթանության, Ֆիլիպինների Հանրապետության, Նիկարագուայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ հաշվի առնելով Միության հետ երկխոսություն սահմանելու մասին իրենց նախաձեռնությունները և առաջարկները.
ԵՄ այն անդամ պետությունների հետ, որոնց կառավարությունների հետ ստորագրվել են հուշագրեր և կնքվել համաձայնագրեր, և ԵՄ այն անդամ պետությունների հետ, որոնք շահագրգռվածություն են ցուցաբերում Հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման գործում՝ հաշվի առնելով Միության տնտեսական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը:
ՄԵԳ-ի ձևավորման նախաձեռնության համատեքստում արտաքին գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման շրջանակներում 2023 թվականին Հանձնաժողովն ուշադրություն կդարձնի հետևյալ ուղղություններին.
«Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը աջակցություն, այդ թվում՝ Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում.
ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման վերաբերյալ Միության գործընկերների հետ բանակցային գործընթացի ակտիվացում.
անդամ պետություններում արտադրված ապրանքների արտահանումն ավելացնելու համար հետաքրքրություն ներկայացնող նոր հեռանկարային առևտրային գործընկերների որոնում.
անդամ պետությունների գործարար համայնքների նախաձեռնությունների ուսումնասիրում՝ գործարար ասոցիացիաների գծով արտասահմանյան գործընկերների հետ կոնտակտների ցանցի ձևավորման մասով.
Միության առևտրատնտեսական փոխգործակցության զարգացում առանցքային ինտեգրացիոն և միջպետական միավորումների, ինչպես նաև Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում առաջատար համաշխարհային տնտեսությունների հետ.
Միության, ԱՊՀ-ի, ՀԱԱՊԱ-ի, ՇՀԿ-ի գործադիր մարմինների ղեկավարների ու փորձագետների և Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում միջպետական փոխգործակցության այլ շահագրգիռ կառուցվածքների և ֆորմատների ներկայացուցիչների երկխոսությանն աջակցություն՝ հեռանկարում առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման արդիական հարցերի քննարկման համար հարթակ ձևավորելու նպատակով (Միության միջազգային գործընկերների մասնակցությամբ).
ՄԵԳ-ի ձևավորման համատեքստում իր իրավասության շրջանակներում եվրասիական տնտեսական ինտեգրման տեղեկատվական ուղեկցման մասով աշխատանքի ակտիվացում.
ՄԵԳ-ի գաղափարի համատեքստում համաշխարհային տնտեսության փոխակերպման արդիական հարցերով առանցքային միջազգային տնտեսական ֆորումների հանրային թեմատիկ նստաշրջաններին մասնակցություն:
Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ կշարունակվի տնտեսական փոխգործակցության մասով եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների փոխկապակցման և Միության՝ որպես ՄԵԳ-ի ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման կենտրոններից մեկի՝ դիրքավորման աշխատանքը:
Ընդ որում, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երկրների հետ Միության տնտեսական համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով դրանց ինտեգրացիոն նախաձեռնությունները և գործընկերությունները՝ ուշադրություն դարձնելով առանցքային միավորումների և միջազգային կազմակերպությունների միջև կոնտակտների ամրացման կարևորությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառուցվածքների հարթակներում:
Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում կշարունակվի «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման մասով Համատեղ հանձնաժողովի Եվրասիական մասով համաձայնեցված՝ ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության ամրապնդման խնդիրներին համապատասխանող՝ ճյուղային համագործակցության առաջնահերթ նախագծերի ցանկի իրագործման ընթացքի մշտադիտարկումը:
Առանձին անդամ պետությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման պայմաններում անհրաժեշտ է բաց պահել եվրոպական երկրների ձեռնարկատերերի և գործարար շրջանակների միավորումների հետ հաղորդակցության ուղիները: Առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնանա Հանձնաժողովը, բիզնեսի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն դնելը թույլ չտալը, տնտեսական կարգավորման կայունությունն ապահովելն է:
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ պլանավորում է ավարտել առանցքային գործընկեր երկրների և ապրանքների խմբերի որոշման մասով աշխատանքը և գործարկել բանակցային գործընթաց՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին միջազգային պայմանագրերի նախագծերի քննարկման մասով՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններում:
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կնախապատրաստի առաջարկներ՝ դեղապատրաստուկի արտադրական հարթակի (արտադրական հարթակների)՝ Միության պատշաճ արտադրական գործունեության (GМР հավաստագիր) պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հարցով երրորդ երկրների հետ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:
Հանձնաժողովը կշարունակի Գործարար խորհրդի հետ սերտ աշխատանքը և անդամ պետությունների գործարար համայնքների հետ երկխոսությունը, այդ թվում՝ սպառման հեռանկարային շուկաների սահմանման մասով՝ գործարար համայնքի շահերին առնչվող հարցերով Միության միջազգային գործունեության իրագործման ժամանակ անդամ պետությունների հետ գործարար շրջանակների առաջարկները մշակելու միջոցով:
Միջազգային ասպարեզում Միության խնդիրների արդյունավետ լուծմանը կնպաստի իրեն դրական դրսևորած՝ միջազգային միջոցառումների մասին Գործարար խորհրդին և գործարար համայնքների ներկայացուցիչներին տեղեկացնելու գործելակերպը՝ միջոցառումներին համապատասխան գործարար պատվիրակությունների մասնակցությունն ապահովելու նպատակով:
Կարևոր է նաև հետագայում օպերատիվ կերպով արձագանքել Միության հետ տնտեսական երկխոսության զարգացման մեջ անդամ պետությունների գործարար համայնքների կողմից շահագրգիռ երրորդ երկրների հետ Միության համագործակցության ակտիվացման վերաբերյալ ստացվող առաջարկներին:
Հանձնաժողովը հետևողականորեն կզարգացնի փոխգործակցությունը միջազգային գործարար և փորձագիտական համայնքների հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, գործարար համագործակցության խորհուրդների, զարգացման տարածաշրջանային բանկերի, առանցքային միջազգային դիսկուսիոն հարթակների և այլոց հետ:
Զարգացման ինստիտուտների, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցության շրջանակներում հիմնական ջանքերը կուղղվեն նշված ինստիտուտների մանդատների շրջանակներում ծրագրերի և նախագծերի առաջխաղացմանը:
Կարևոր է շարունակել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին երրորդ երկրների առաջնորդներին հրավիրելու գործելակերպը։
Հանձնաժողովն անդամ պետությունների աջակցությամբ կշարունակի ձեռնարկել Միության միջազգային օրակարգի առաջխաղացմանն ուղղված ջանքեր՝ Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Եվրասիական տնտեսական ֆորումի, Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի հարթակներում, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ միջազգային մակարդակի այլ միջոցառումների շրջանակներում:
Միության միջազգային գործունեությունն իրականացնելիս կարող են հաշվի առնվել Հանձնաժողովի կոլեգիային առընթեր միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի առաջարկները և առաջարկությունները, որոնք ընդունվել են դրա բոլոր մասնակիցների կողմից:
Կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի պաշտոնատար անձինք միջազգային կազմակերպությունների գծով կամ արտասահմանյան միջոցառումներին (գիտաժողովներին, ֆորումներին, համաժողովներին և այլն) մասնակցելու համար երրորդ երկրներ գործուղումներ իրականացնելիս կսահմանեն և կխորացնեն ընդունող պետության պրոֆիլային գերատեսչությունների, փորձագիտական և գործարար շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կոնտակտները, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ բրիֆինգներ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների համար՝ նրանց կողմից վերահսկվող հարցերի շրջանակի առնչությամբ:
Կշարունակվի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ ուղարկվող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տեղեկատվայնության բարձրացման կուրսը:
Միության միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: