Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 310-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03536005) 2023 թվականի մարտի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցուցադրության համար նախատեսված սեղանի ձեռքբերում՝ 1,540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01831375) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի կողմից ալյումինե դռների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 9,779,406 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյ Էս Բի Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02845628) 2023 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 8,096,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էս Էս Էյջ Էյջ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00218923) 2023 թվականի մարտի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրոնային դաշնամուրի և կիթառի ձեռքբերում՝ 853,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |