Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2012-01.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.06.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

15 հունիսի 2012 թվականի

թիվ 33

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

«ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 026/2012) (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

     

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 33 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՄՄ ՏԿ 026/2012

 

Փոքրաչափս նավերի անվտանգության մասին

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան 

Հոդված 1. Տարածման ոլորտը

Հոդված 2. Սահմանումները.

Հոդված 3. Շուկայում շրջանառության եվ շահագործման հանձնելու կանոնները

Հոդված 4. Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների եվ փոքրաչափս նավերի համար սարքավորումների անվտանգությանը ներկայացվող պահանջներ

Հոդված 5. Փոքրաչափս նավերին ներկայացվող պահանջները դրանց շահագործման եվ օգտահանման ընթացքում

Հոդված 6. Կանոնակարգման օբյեկտների նույնականացումը

Հոդված 7. Համապատասխանության գնահատումը

Հոդված 8. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշում

Հոդված 9. Պաշտպանության մասով վերապահում

Հավելված թիվ 1 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 2 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 3 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 4 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 5 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 6 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 7 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 8 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

Հավելված թիվ 9 «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

ՆԱԽԱԲԱՆ

 

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների նկատմամբ կիրառման ու կատարման համար պարտադիր այնպիսի միասնական պահանջներ սահմանելու նպատակով, որոնք Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ապահովում են շրջանառության մեջ բաց թողնվող փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների ազատ տեղաշարժը։

3. Եթե փոքրաչափս նավերի նկատմամբ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնք փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների նկատմամբ սահմանում են՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներից տարբերվող, սակայն դրանց չհակասող պահանջներ, ապա փոքրաչափս նավերը, փրկարար միջոցները և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումները պետք է համապատասխանեն Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

4. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների վրա, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, շինարարության, շահագործման (ներառյալ շահագործումից հանելն ու վերանորոգումը), վերացման և օգտահանման գործընթացների վրա։

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների վրա՝ ըստ 1-ին հավելվածով սահմանված ցանկի։

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը սահմանում է պահանջներ փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների նկատմամբ՝ մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, ինչպես նաև սպառողներին (օգտագործողներին) մոլորության մեջ գցող գործողությունների կանխման նպատակներով։

5. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալի վրա՝

ա) փրկարար և հերթապահ մակույկներ ծովային և գետային նավերի համար

բ) սպորտային նավեր, որոնք նախատեսված են բացառապես մրցարշավների համար՝ ներառյալ թիավար մրցանավերն ու ուսումնական (մարզական) նավերը, որոնք այդպիսին են հայտարարվել արտադրողի կողմից,

գ) առագաստի տակ տեղակայված հարթակներ ալիքասահքի (սերֆինգի) համար, փչովի բալոններ և ջրային այլ ատրակցիոններ.

դ) շարժիչով սարքվածքներ ալիքասահքի համար և համանման այլ՝ շարժիչով սարքվածքներ.

ե) փորձարարական փոքրաչափս նավեր.

զ) նավեր օդաբարձիկի և ստորջրյա թևերի վրա.

է) զբոսանքային սուզանավեր.

ը) փոքրաչափս նավեր՝ մինչև 100 կգ ներառյալ զանգվածով»

6. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող փոքրաչափս նավերը, փոքրաչափս նավերի համար սարքավորումները, փրկարար միջոցները պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին։

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

7. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

փոքրաչափս նավի (փոքրաչափս նավի տեխնիկական միջոցի) հարատևություն՝ փոքրաչափս նավի (փոքրաչափս նավի տեխնիկական միջոցի) ունակությունը դիմակայելու վթարի հետևանքով ստացված վնասվածքներին՝ հնարավորինս պահպանելով իր լողունակությունը, շահագործման ու ծովագնացական որակները (շահագործման հատկությունները) այնպիսի իրադրություններում, երբ վտանգված է փոքրաչափս նավի անվտանգությունը, և ապահովելու նավի վրա գտնվող մարդկանց անվտանգությունն ու բեռի պահպանվածությունը.

փոքրաչափս նավի (փոքրաչափս նավի տեխնիկական միջոցի) կենսական պարբերաշրջան՝ փոքրաչափս նավի (փոքրաչափս նավի տեխնիկական միջոցի) վիճակի հաջորդական փոփոխությունների փոխկապակցված գործընթացների ամբողջություն՝ սկսած դրան ներկայացվող նախնական պահանջների ձևակերպումից մինչև դրա շահագործման (ուտիլիզացման) ավարտը.

դասակարգում՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման ձև, ինչն իրականացվում է փոքրաչափս նավերի դասակարգման մարմնի կողմից.

փոքրաչափս նավ՝ նավ, որի երկարությունը ոչ ավելի, քան 20 մետր է, և դրա վրա մարդկանց գտնվելու թույլատրելի թիվը ոչ ավելի, քան 12 մարդ է՝ բացի այն նավերից, որոնք պատրաստված կամ սարքավորված են ձկնորսության, բեռների, ուղևորների փոխադրման, քարշակման, օգտակար հանածոների որոնում, հետախուզում և արդյունահանում իրականացնելու, շինարարական, ճանապարհային, ջրատեխնիկական և համանման այլ աշխատանքների, նավատարային և սառցահատման անցկացման համար, ինչպես նաև ջրային օբյեկտներն աղտոտվածությունից և աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ միջոցառումների անցկացման համար.

մեքենայական սրահներ՝ սրահներ, որոնցում տեղադրված են փոքրաչափս նավի էներգետիկական կայանքների տեխնիկական միջոցները, սարքավորումները.

փոքրաչափս նավերի համար սարքավորումներ՝ տեխնիկական սարքվածք, որը տեղադրվում է փոքրաչափս նավերի վրա և անհրաժեշտ է նավի հիմնական և (կամ) լրացուցիչ գործառույթներն իրականացնելու համար.

փոքրաչափս նավերի դասակարգման մարմին (մարմիններ)՝ Մաքսային միության անդամ պետության փոքրաչափս նավերի դասակարգում իրականացնող մարմնի լիազորություններ իրականացնող կազմակերպություն (կազմակերպություններ).

կայունություն՝ արտաքին ազդեցությամբ հավասարակշռության վիճակից դուրս բերված փոքրաչափս նավի՝ այդ ազդեցությունը դադարելուց հետո հավասարակշության վիճակի վերադառնալու ունակությունը.

նախագծող՝ փոքրաչափս նավի վերաբերյալ նախագծակոնստրուկտորական փաստաթղթերը մշակող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

ջրային ավազանի տարակարգ՝ ջրային ավազանների կատեգորիա՝ կախված դրանց հողմալիքային բնութագրերից.

սերիական թողարկման փոքրաչափս նավեր՝ արդյունաբերական կառուցման փոքրաչափս նավեր, որոնց՝ միևնույն տեսակից տարեկան թողարկման ծավալը կազմում է ոչ պակաս, քան 10 միավոր.

սպորտային նավեր՝ նավեր, որոնք նախագծված, կառուցված կամ վերասարքավորված են առավելապես կամ բացառապես սպորտով զբաղվելու, մրցումների, մարզումների, հեռավոր սպորտային նավարկության, ջրային տեխնիկական սպորտի այլ տեսակներով զբաղվելու համար։

նավ օդաբարձիկի վրա՝ նավ, որի ամբողջ զանգվածը կամ դրա զգալի մասը ընթացքի մեջ գտնվելիս կամ կանգնած վիճակում պահպանվում է ջրի (գետնի, սառույցի և այլնի) վրա՝ օդաբարձիկ կոչվող խոռոչում հատակի տակ անընդհատ մղվող օդի հավելուրդային ճնշման ուժերի օգնությամբ.

նավ ստորջրյա թևերի վրա՝ նավ, որի իրանը ընթացքի ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ պահպանվում է ջրի վրա՝ ջրի մեջ սուզված թևերի վրա առաջացող հիդրոդինամիկական ուժերի օգնությամբ.

սերտիֆիկացման փորձարկումներ՝ փոքրաչափս նավի, փոքրաչափս նավերի վրա տեղադրվող սարքավորումների ներկայացուցչական նմուշի (նմուշների) փորձարկումներ, որոնց արդյունքների հիման վրա եզրակացություն է արվում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին փոքրաչափս նավի տեսակի կամ փոքրաչափս նավի վրա տեղադրվող սարքավորման տեսակի համապատասխանության մասին.

շահագործման մասնագրային (նախագծման ընթացքում նախատեսված) պայմաններ՝ ծովի և քամու այն վիճակը, որի դեպքում հնարավոր է փոքրաչափս նավի անվտանգ շահագործումը.

փոքրաչափս նավերի շինարար՝ այնպիսի իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր տրամադրության տակ ունի հատուկ սարքավորումներ, հանդերձանք և հատուկ պատրաստված անձնակազմ, որն իրականացնում է փոքրաչափս նավերի կառուցում, արդիականացում, թարմացում կամ վերանորոգում, պաշտոնապես իրեն պատասխանատու է ճանաչում կառուցված, արդիականացված, թարմացված կամ վերանորոգված փոքրաչափս նավի համար, եթե շահագործման ընթացքում չեն խախտվել մշակված նախագծով կամ փոքրաչափս նավի անվտանգ շահագործումը կանոնակարգող այլ փաստաթղթերով նախատեսված սահմանափակումները.

փոքրաչափս նավի տեսակ՝ փոքրաչափս նավ, որն ունի տեխնիկական նկարագրում ամրագրված կոնստրուկտորական ընդհանուր հատկանիշներ, կառուցված է մեկ շինարարի կողմից.

փոքրաչափս նավերի տեխնիկական շահագործում՝ փոքրաչափս նավերն իրենց շահագործման ամբողջ ժամանակահատվածում սարքին վիճակում պահելու համար իրականացվող կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների համալիր.

փոքրաչափս նավերի տեխնիկական միջոցներ՝ շարժիչներ, գեներատորներ, պոմպեր, կոմպրեսորներ, կաթսաներ, ջերմափոխանակման ապարատներ, ճնշման տակ գտնվող անոթներ, զտիչներ, համակարգերի ամրան, տախտակամածային մեխանիզմներ, էլեկտրական սարքավորումներ, կապի և նավագնացության ռադիոէլեկտրոնային միջոցներ, հեղուկացված գազի կենցաղային սարքավորումներ, էկոլոգիական անվտանգության սարքավորումներ և նավաշինության, էլեկտրատեխնիկական ու ռադիոէլեկտրոնային արդյունաբերության այլ արտադրատեսակներ, որոնք նախատեսված են փոքրաչափս նավի շահագործման, փոքրաչափս նավի և դրա սարքավորումների կառավարման հնարավորությունն ապահովելու հետ կապված որոշակի գործառույթներ իրականացնելու համար.

փոքրաչափս նավերի տեխնիկական սպասարկում՝ գործողությունների համալիր կամ գործողություն փոքրաչափս նավի, փոքրաչափս նավի տեխնիկական միջոցի, այլ տեխնիկական օբյեկտի՝ նպատակային նշանակությամբ օգտագործման, սպասման, պահպանման և փոխադրման ժամանակ աշխատունակությունը կամ սարքինությունն ապահովելու համար.

Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմին՝ Մաքսային միության անդամ պետության ազգային մարմին՝ օժտված փոքրաչափս նավերի դասակարգում և տեխնիկական դիտարկում իրականացնելու լիազորություններով.

շահագործող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փոքրաչափս նավերի շահագործում և պատասխանատվություն է կրում՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխան իր վրա դրվող պարտավորությունները կատարելու համար.

շահագործման փաստաթղթեր՝ փոքրաչափս նավերի նախագծողի, արտադրողի կամ շահագործողի կողմից մշակված փաստաթղթերի ամբողջություն՝ այդ նավերի նպատակային նշանակությամբ անվտանգ օգտագործումը և դրանց անվտանգ օգտահանումն ապահովելու նպատակներով.

շահագործում՝ փոքրաչափս նավի կենսական պարբերաշրջանի փուլ, որն իր մեջ ներառում է փոքրաչափս նավի շահագործման ընդունումը, արտադրողի (նախագծողի) կողմից սահմանված նպատակային նշանակությամբ դրա օգտագործումը, տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումն առանց շահագործումից հանելու և դրա շահագործումից հանումը.

փորձարարական փոքրաչափս նավեր՝ փոքրաչափս նավեր, որոնք օգտագործվում են փորձարարական–կոնստրուկտորական, փորձարարական, գիտահետազոտական աշխատանքների անցկացման, ինչպես նաև փոքրաչափս նավերի և այլ տեխնիկայի փորձարկման համար։

 

ՀՈԴՎԱԾ 3. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

8. Փոքրաչափս նավերը, փրկարար միջոցները և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումները թույլատրվում են շուկայում շրջանառության մեջ դնել Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին դրանց համապատասխանության դեպքում, ինչը հաստատվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով դրանց մակնշմամբ՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածին համապատասխան։

Փոքրաչափս նավը շահագործման հանձնելու ամսաթիվ է համարվում դրա պետական գրանցման ամսաթիվը։

Այն փոքրաչափս նավերը, փրկարար միջոցները և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումները, որոնց համապատասխանությունը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատված չէ, չպետք է մակնշվեն Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և շուկայում շրջանառության մեջ դրանց բացթողումը չի թույլատրվում։

Շրջանառության մեջ բաց թողնելու դեպքում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում՝

փոքրաչափս նավերի համար, որոնց համապատասխանության գնահատումը (հաստատումը) անցկացվում էր դասակարգման ձևով՝ փոքրաչափս նավի դասակարգման վկայականը.

փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների համար, որոնց համապատասխանության գնահատումը (հաստատումը) անցկացվում էր սերտիֆիկացման ձևով՝ համապատասխանության սերտիֆիկատը։

 

ՀՈԴՎԱԾ 4. ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնված փոքրաչափս նավերի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն հայտարարված տեխնիկական բնութագրերին և ցուցանիշներին, որոնք ներկայացված են փոքրաչափս նավի շինարարի ուղեկցող տեխնիկական փաստաթղթերում։

Փոքրաչափս նավերի անվտանգության ցուցանիշները չպետք է նվազեն բնական շահագործման պայմաններով թույլատրվող կլիմայական և մեխանիկական արտաքին գործոնների ազդեցության ներքո։

10. Յուրաքանչյուր փոքրաչափս նավի վրա փոքրաչափս նավի շինարարի կողմից պետք է սահմանված և փակցված լինի մակնշման ցուցանակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) փոքրաչափս նավի շինարարական կազմակերպության կամ արտադրողի անվանումը, գտնվելու վայրը (ներառյալ իրավաբանական հասցեն և երկիրը) և ֆիրմային նշանը.

բ) նույնականացման համարը՝ ըստ փոքրաչափս նավի շինարարի հաշվառման համակարգի.

գ) փոքրաչափս նավի կառուցման ամսաթիվը.

դ) փոքրաչափս նավի տեսակը.

ե) նախագծի (առկայության դեպքում) համարը (նշումը).

զ) առավելագույն բեռնունակությունը կամ նավի վրա գտնվելու անձանց թիվը.

է) շարժիչի առավելագույն հզորությունը (փոքրաչափս ինքնագնաց նավերի համար).

ը) շարժման առավելագույն արագությունը (փոքրաչափս ինքնագնաց նավերի համար).

թ) ծառայության ժամկետը (սահմանված լինելու դեպքում)։

11. Փոքրաչափս նավերի անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանվում են՝ կախված նավարկության շրջանի բարդության կատեգորիայից, որի սահմաններում նախատեսվում է դրանց շահագործումը։ Ջրային ավազանների ցանկերը՝ կախված նավարկության շրջանների տարակարգերից, սահմանվում են Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից։

3–րդ հավելվածով փոքրաչափս նավերի նկատմամբ՝ ըստ նավարկության շրջանների սահմանվում են սահմանափակումներ։

Փոքրաչափս նավերի նախագծողները և շինարարները պետք է հաշվի առնեն փոքրաչափս նավերի ենթադրյալ շահագործման շրջաններում հիդրոօդերևութաբանական պայմանները։

12. Փոքրաչափս նավերի իրանները և դրանց կառուցվածքային տարրերը պետք է օժտված լինեն այնպիսի դիմացկունությամբ և կայունությամբ, որոնք թույլ կտան դիմանալ այնպիսի բեռնվածությանը, որին դրանք ենթարկվում են շահագործման հատկորոշված (նախագծման ընթացքում նախատեսված) պայմաններում։

13. Փոքրաչափս նավերի իրանների պատրաստման համար կիրառվող նյութերի, դրանց տեխնիկական միջոցների դետալների և հանգույցների երկարակեցությունը պետք է համապատասխանի դրանց ծառայության ժամկետին։

14. Փոքրաչափս նավի իրանի կառուցվածքը, չափսերը և դրա տարրերի փոխդասավորությունը պետք է ապահովեն՝

ա) ամրությունն ու անջրանցիկությունը.

բ) փոքրաչափս նավի կայունությունը՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան.

գ) իրանային կառուցվածքների տեխնիկական շահագործման հուսալիությունն ու ավտանգությունը.

դ) նավային տեխնիկական միջոցների դասավորությունն ու տեղադրվածությունը, ինչն ապահովում է դրանց անվտանգ շահագործումն ու սպասարկումը.

ե) շահագործման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելը և վթարների ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազարկումը։

15. Փոքրաչափս նավերը պետք է լինեն կայուն և անջրասուզելի փոքրաչափս նավերի վրա նախագծերով նախատեսված՝ դրանց շահագործման հատկորոշված պայմաններին համապատասխանող բեռնվածության դեպքում։

Մարդկանց մշտապես և ժամանակավորապես գտնվելու բոլոր վայրերում, ինչպես նաև մարդկանց անցման վայրերում պետք է միջոցներ նախատեսվեն սայթաքելը, բարձրությունից և նավից դուրս ընկնելը կանխելու ուղղությամբ։

16. Փոքրաչափս նավի իրանն ու վերնակառույցները պետք է օժտված լինեն այնպիսի դիմացկունությամբ և կայունությամբ, որոնք թույլ կտան դիմանալ այնպիսի բեռնվածությանը, որոնց փոքրաչափս նավերը ենթարկվում են շահագործման հատկորոշված (նախագծման ժամանակ նախատեսված) պայմաններում՝ փոքրաչափս նավի վրա գտնվող մարդկանց անվտանգությունն ու դրա շահագործման ընթացքում բեռների պահպանվածությունն ապահովելու համար։ Փոքրաչափս նավի իրանը կարող է պատրաստված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերի համակցությունից։

17. Մետաղից, փայտից և ապակեպլաստից պատրաստված փոքրաչափս նավի իրանի կառուցվածքը, որը հաշվարկված է 1-3 տարակարգերի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկության համար, պետք է նախատեսի հավաքակազմի առկայություն, այն փոքրաչափս նավերի համար, որոնք հաշվարկված է 4-5 տարակարգերի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկության համար, թույլատրվում է առանց հավաքածուի կառուցվածք։

1-ին տարակարգի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկության համար հաշվարկված փչովի փոքրաչափս նավերի համար անջրանցիկ կտորներից պատրաստված փոքրաչափս նավի իրանի կառուցվածքը պետք է նախատեսի կոշտ հատակի առկայություն։

Փոքրաչափս նավի կառուցման ժամանակ կիրառվող նյութերը պետք է ընտրվեն՝ հաշվի առնելով շահագործման նախատեսված պայմանները, ինչպիսիք են՝ միջավայրի ջերմաստիճանը, ագրեսիվությունը։

18. Փոքրաչափս նավերի՝ գլխավոր շարժիչների տակ գտնվող հիմքերը, փոքրաչափս նավերի օժանդակ մեխանիզմներն ու սարքվածքները պետք է նավարկության շահագործման շրջաններում ցանկացած իրադրության պայմաններում ապահովեն դրանց ամրակումը։

Նավակային կախովի շարժիչներով սահող փոքրաչափս նավերի հարթ նավախելների կամ կարկառված բարձակների բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 380 միլիմետր։ Ենթաշարժիչախորշի (թունելախորշի) առկայության դեպքում՝ դրա մեջ պետք է նախատեսվեն նավակողանցքեր։

19. Փոքրաչափս նավերը պետք է ունենան դրանց անհրաժեշտ շարժունակությունն ապահովող ղեկային սարքվածքներ կամ փոքրաչափս նավերի կառավարման այլ միջոցներ։

Ինքնագնաց և թիավար փոքրաչափս նավերը թույլատրվում է չհագեցնել նշված սարքավորումներով չհագեցնել։

Փոքրաչափս նավերի վրա ղեկային հեռակառավարման առկայության դեպքում պետք է նախատեսվի նաև վթարային ղեկային շարժաբեր, որն անմիջականորեն ներգործում է ղեկային սարքվածքի կոթի, կամ սեկտորի վրա։

22,1 կՎտ և ավելի հզորությամբ նավակային կախովի շարժիչներով ինքնագնաց փոքրաչափս նավերը պետք է սարքավորված լինեն ղեկային հեռակառավարմամբ ՝ նախագծողի (շինարարի) նախատեսած պահանջներին համապատասխան։

20. Բոլոր փոքրաչափս նավերի վրա պետք է նախատեսվեն կառանման սարքվածքներ, որոնք ապահովում են կառանման կառույցների կամ այլ նավերի կողեզրերի մոտ դրանց հուսալի ամրակումը և քարշակման ճոպանի (մետաղաճոպանի) հուսալի ամրացման հնարավորությունը։

21. Բոլոր փոքրաչափս նավերը պետք է ունենան այնպիսի սարքվածքներ, որոնք այդ նավի նավարկության համար թույլատրելի շրջանում քամու կամ ալեկոծության ժամանակ ապահովում են այդ նավերի անվտանգ քարշակումն այլ նավի միջոցով։

Փոքրաչափս նավի քարշակման սարքվածքը պետք է ապահովի ջրատարողությամբ այդ նավին համանման կամ դրանից պակաս տոննաժ ունեցող այլ նավի քարշակումը իր հաստիքային միջոցներով՝ սեփական շարժասարքերի օգնությամբ։

Փոքրաչափս նավի քարշակման սարքվածքի մեխանիզմների (արտադրատեսակների) քանակն ու ապրանքային անվանացանկը, ինչպես նաև փոքրաչափս նավի վրա դրանց դասավորությունը որոշվում է այն նախագծելիս՝ իրանի կառուցվածքային առանձնահատկություններին, դրա տախտակամածային սարքավորումների յուրահատկություններին և փոքրաչափս նավի նշանակությանը համապատասխան։

22. Փոքրաչափս նավերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որ, հաշվի առնելով փոքրաչափս նավի տեսակը, նշանակությունն ու դրանց շահագործման պայմանները, նվազարկեն մարդու՝ նավից դուրս ընկնելու ռիսկը, ու ապահովեն ջրից նրան նավ բարձրացնելը։

Ուղևորներին և անձնակազմին նավից դուրս ընկնելուց վտանգից պաշտպանելու համար փոքրաչափս նավերի վրա նախատեսվում են պաշտպանակներ (նավակողի ելուն կամ լեերային սարքվածք), բռնաձողեր, անցակամրջակներ, ելարանային սանդուղքներ։

23. Փոքրաչափս նավի մեխանիկական կայանքը պետք է ապահովի անխափան շահագործում բոլոր ռեժիմներում, փոքրաչափս նավերի տվյալ կատեգորիայի համար թույլատրելի կողաթեքման և դիֆերենտին դեպքում, իսկ շարժիչի հզորությունը պետք է համապատասխանի փոքրաչափս նավի տվյալ տեսակի համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հաշվարկային հզորությանը։

Շարժիչային փոքրաչափս նավերը պետք է նախագծված լինեն այնպես, որ շարժիչների օգտագործած գազերը պարունակեն ոչ ավելի, քան 4,8% ածխածնի օքսիդ (CO)։

24. Գործարկման և դարձափոխովի սարքվածքների կառուցվածքն ու դասավորվածությունը պետք է ապահովեն յուրաքանչյուր մեխանիզմի գործարկման և դարձափոխության հնարավորությունը մեկ մարդու կողմից։

25. Գլխավոր շարժիչի աշխատանքի համար նախատեսված գազային վառելիքի պահման տարողության տեղադրման վայրը պետք է գտնվի բաց տախտակամածի վրա կամ գազաթափանցիկ հատվածամասերում, որոնք տեղակայված են այնպես, որ ցանկացած արտահոսքի դեպքում գազը նավից դուրս գա։ Այդ տարողության ամրակումը պետք է բացառի դրա պոկվելը կամ տեղաշարժվելը՝ փոքրաչափս նավի համար թույլատրելի նավարկության շրջանում առավելագույն հնարավոր փոթորկային պայմաններում նավարկելիս։

Դեպի շարժիչ գազ մատակարարող խողովակաշարերը պետք է հերմետիկություն ապահովեն շահագործման բոլոր թույլատրելի ռեժիմներում։

26. Վառելիքի հեղկամբարները, խողովակաշարերն ու ճկափողերը պետք է մեկուսացված և պաշտպանված լինեն ջերմային ճառագայթման աղբյուրների ցանկացած ազդեցությունից։ Հեղկամբարների նյութը և կառուցվածքը պետք է համապատասխանեն դրանց համար պահանջվող վառելիքի տարողությանն ու տեսակին։ Վառելիքի բոլոր հեղկամբարները պետք է ունենան օդափոխության հուսալի համակարգ, որը բացառում է օդային պայթյունավտանգ խառնուրդի գոյացումը։

60°С-ից ցածր բռնկման կետ ունեցող հեղուկ վառելիքը պետք է պահվի այնպիսի հեղկամբարներում, որոնք նավի իրանի հետ ընդհանուր մաս չեն կազմում (շարժական) և պետք է լինեն՝

ա) ջերմային ճառագայթման աղբյուրների ցանկացած ազդեցությունից պաշտպանված.

բ) բնակելի հատվածներից առանձնացված։

27. Ափից 500 մետրից պակաս հեռավորության վրա գտնվող գոտում շահագործվող՝ շարժիչային փոքրաչափս նավի արտաքին աղմկային բնութագրի նորմերը՝ ոչ արագընթաց փոքրաչափս նավերի համար ձայնի մակարդակը պետք է լինի ոչ ավելի, քան 75 դԲԱ, իսկ արագընթացների (արագընթաց փոքրաչափս նավեր են համարվում 40 կմ/ժ-ից բարձր արագություն ունեցող նավերը) համար` 78 դԲԱ: Արտաքին աղմկային բնութագրերի չափումներն իրականացվում են փոքրաչափս նավի կողեզրի հարթությունից 25 մետր հեռավորության վրա։

28. Շարժիչային փոքրաչափս նավերի վրա տեղադրվող շարժիչների (ոչ շարժական և ընդկախ) թույլատրելի հզորությունը որոշվում է նախագծողի (փոքրաչափս նավի շինարարի) նախագծային փաստաթղթերով։

29. Փոքրաչափս նավերի վրա պետք է նախատեսվեն չորացման համակարգ կամ չորացման միջոցներ։

30. Փոքրաչափս նավերի սանիտարակենցաղային և բնակելի սրահները պետք է համապատասխանեն սանիտարահամաճարակաբանական պահանջներին։

Սանիտարակենցաղային սրահներ ունեցող փոքրաչափս նավերի վրա պետք է նախատեսվի կոյուղու համակարգ փոքրաչափս նավերից կեղտաջրերն ու կղանքաջրերը հավաքելու և հեռացնելու համար, որն իր մեջ ներառում է սանիտարական սարքավորումներ, կեղտաջրերն ու կղանքաջրերը հավաքելու համար անհրաժեշտ խողովակաշարեր (հիդրավլիկ փակաղակով) և ցիստեռն կամ հանովի կոնտեյներներ։

31. Ջրամատակարարման համակարգը (դրա առկայության դեպքում) պետք է ապահովի նավի վրա գտնվող մարդկանց թույլատրելի քանակության համար նախատեսվող խմելու ջրի պահանջը։

32. Շարժիչային փոքրաչափս նավերը պետք է համալրված լինեն հակահրդեհային սարքավորումներով և գույքով՝ հաշվի առնելով հրդեհի առաջացման հնարավոր պատճառները։

Հակահրդեհային համակարգը (կրակի դեմ պայքարի միջոցները) պետք է ապահովի(են) շարժիչների պաշտպանիչ պատյանների տակ կրակմարիչի մատուցումը առանց պաշտպանիչ պատյանները բացելու կամ ապամոնտաժելու։

Հակահրդեհային գույքը պետք է տեղադրվի հասանելի, այդ նպատակների համար նախատեսված տեղերում՝ համապատասխան մակնշում կատարելով։ Կառավարման կետում պետք է տեղադրվի ոչ պակաս, քան մեկ կրակմարիչ։

33. Բոլոր տախտակամածով բոլոր փոքրաչափս նավերը պետք է ունենան մեքենայական սրահների և վառելիքի բաքերի (ցիստեռնների) տեղադրման համար բնական կամ հարկադրական օդափոխություն։

Մեքենայական փակ հատվածները պետք է ունենան օդափոխություն, որը կապահովի կուտակված վառելիքային գոլորշիների հեռացումը նախքան շարժիչի գործարկումը։

34. Փոքրաչափս նավի էլեկտրական սարքավորումները (դրանց նախատեսված լինելու դեպքում) պետք է դրանց շահագործման ընթացքում հուսալիորեն պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից, արտաքին միջավայրի ազդեցությունից և լինեն անվտանգ շահագործման մեջ։

Ապահովեն էլեկտրական բոլոր շղթաների պաշտպանվածությունը գերբեռնվածությունից և կարճ միացումներից։

Ուժահավաքիչ մարտկոցներից անջատվող գազերի կուտակումը կանխելու համար պետք է ապահովել դրանց օդափոխությունը։ Փոքրաչափս նավի վրա ուժահավաքիչ մարտկոցները պետք է տեղադրված լինեն անվտանգ և ջրից թափանցումից պաշտպանված տեղում։ Հրդեհավտանգ և պայթյունավտանգ սարքավորումները պետք է կառուցված և նավի վրա տեղադրված լինեն այնպես, որպեսզի նվազարկեն հրդեհի առաջացման վտանգը։

Հրդեհավտանգ և պայթյունավտանգ սարքավորումների կառուցվածքն ու նավի վրա դրանց դասավորվածությունը պետք է ուղղված լինեն հրդեհի առաջացումն ու տարածումը կանխելուն, հատուկ ուշադրութուն պետք է դարձվի՝ բաց բոցով սարքավորումներին. տաքացող մակերևույթներին, շարժիչներին և օժանդակ կայանքներին, վառելիքի և յուղի հեղմանը, վառելիքատար և յուղատար ոչ փակ խողովակաշարերին։

Արգելվում է էլեկտրական հաղորդագծի անցկացումը մեքենայի տաքացող մասերի վրայով։

35. Փոքրաչափս նավերի բոլոր ոչ շարժական շարժիչները պետք է հագեցված լինեն պաշտպանիչ պատյաններով և առանձնացված լինեն նավի բնակելի սրահներից, որպեսզի նվազարկեն հրդեհի առաջացման և տարածման վտանգը, ինչպես նաև բացառվեն մարդկանց առնչվող դժբախտ պատահարները հետևյալի արդյունքում՝ արտանետված թունավոր գազերից և ծխից թունավորում, բնակելի հատվածներում մարդկանց վրա՝ տաքացած մակերևույթների ջերմային ճառագայթման, աղմուկի և թրթռման ազդեցություն։

Փոքրաչափս նավի շարժիչի տարրերը, որոնք հաճախակի զննում և (կամ) տեխնիկական սպասարկում են պահանջում, պետք է լինեն հեշտ հասանելի, մեքենայական հատվածամասի ներսում մեկուսիչ նյութերը պետք է լինեն չայրվող։

60°С-ից բարձր տաքածցվող՝ ոչ շարժական շարժիչի շիկացած կամ շարժվող արտաքին մասերը, պետք է հուսալիորեն ծածկված լինեն պատյանով կամ կափարիչով, որպեսզի անձնակազմին վնաս չպատճառեն։

Վառելիքով լիցքավորման, դրա պահպանման, օդափոխության և մատակարարման սարքվածքները պետք է մշակված լինեն այնպես, որ նավի վրա հրդեհի և պայթյունի առաջացման վտանգը հասցվի նվազագույնի։

36. Փոքրաչափս նավերը սարքավորվում են կապի և նավագնացության միջոցներով (4-րդ հավելված)։

Նավի նավագնացական սարքավորումներն ու նավագնացական մատակարարումը պետք է նավավարին անընդմեջ ապահովեն նավի գտնվելու վայրի, ուղղույթի և արագության վերաբերյալ հավաստի տեղեկություններով, ինչպես նաև այնպիսի տեղեկություններով, որոնք թույլ են տալիս շահագործման համար նախատեսված շրջաններում և պայմաններում անվտանգ կառավարել փոքրաչափս նավը։

37. Կապի և նավագնացության միջոցներով հագեցված բոլոր փոքրաչափս նավերի վրա ռադիոսարքավորումների էներգասնման համար պետք է լինեն էլեկտրական էներգիայի ոչ պակաս, քան երկու աղբյուրներ՝ հիմնական և պահուստային։

38. Նավարկության շրջանների 0 - III կատեգորիայի բարդության ծովային շրջաններում օգտագործվող փոքրաչափս նավերի կառուցվածքը պետք է նախատեսի արբանյակային նավագնացության ապարատուրաներ (այդ թվում՝ ԳԼՈՆԱՍՍ կամ ԳԼՈՆԱՍՍ՝ GPS-ի հետ համատեղ) տեղադրման և դրա գործառման հնարաորություն։

Շրջանառության մեջ բաց թողնվող և շահագործման մեջ գտնվող փոքրաչափս նավերը նշված ապարատուրայով սարքավորելը իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով

Բոլոր փոքրաչափս նավերը, որոնք օգտագործվում են նավարկության շրջանների 0 - IV կատեգորիայի բարդության ծովային շրջաններում, պետք է ունենան կապի միջոցներ, որոնք ապահովում են ծովում անվտանգության՝ ներառյալ եղանակի տեսության, ծովի ալեկոծության և սառցային իրադրության վերաբերյալ տեղեկությունների հաղորդում և ընդունում, փոքրաչափս նավի անվտանգ նավարկության վերաբերյալ նավագնացական հանձնարարականներ, փոթորկի վերաբերյալ նախազգուշացումներ և տեղեկացումներ։

Փոքրաչափս նավի ռադիոսարքերը պետք է պատրաստված լինեն ջրապաշտպան կատարմամբ։

39. Նավարկության ծովային շրջաններում օգտագործվող փոքրաչափս նավերի շահագործման ժամանակ դրանց վրա պետք է տեղադրված լինի մագնիսական կողմնացույց։

40. Ներքին նավարկելի ուղիներում սահմանափակ տեսանելիության (1000 մետրից պակաս) պայմաններում և գիշերային ժամերին շահագործման համար նախագծված փոքրաչափս նավերի վրա, անկախ դրանց շահագործման շրջանից, պետք է ռադիոտեղորոշման կայան տեղադրված լինի։

41. Փոքրաչափս նավերը պետք է ունենան փրկարարն և ազդանշանային միջոցներ՝ կախված փոքրաչափս նավի կատեգորիայից՝ համաձայն 5-րդ հավելվածի։

42. Նախագծողը պետք է նախապատրաստի, իսկ փոքրաչափս նավի շինարարը՝ յուրաքանչյուր փոքրաչափս նավին ապահովի շահագործման փաստաթղթերով, որոնց կազմում գծագրերի (ընդհանուր դասավորության և այլ կառուցվածքների, շահագործման մեջ անհրաժեշտ այլ գծագրերի), սխեմաների (հակահրդեհային և այլ համակարգերի, մեկուսացման, պատվածքի, դասավորության, մատակարարման, փրկարար միջոցների, էլեկտրական միացումների, ռադիոէլեկտրոնային միջոցների, նավագնացական սարքավորումների, ավտոմատիկայի, ազդանշանային և վթարային պաշտպանության և այլ սխեմաներ) և փոքրաչափս նավերի տեխնիկական միջոցների շահագործման վերաբերյալ ձեռնարկների (հրահանգների) հետ մեկտեղ պետք է ընդգրկվեն փոքրաչափս նավի նստեցվածքի և կայունության, անսուզելիության մասին տեղեկատվություն, շարժունակության բնութագրերի վերաբերյալ տեղեկություններ, հարատևության համար պայքարի վերաբերյալ սխեմա և ցուցումներ։

 

ՀՈԴՎԱԾ 5. ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

43. Ղեկային սարքվածքի կառուցվածքը նավակային կախովի շարժիչով հեռակառավարման ժամանակ պետք է, անհրաժեշտության դեպքում, ապահովի դրա ազատ հետգցումը, իսկ նավակային կախովի շարժիչների զույգված տեղակայման դեպքում՝ դրանց շրջադարձի համաժամությունն ու յուրաքնաչյուր շարժիչի հետգցումն առանձին:

Ղեկի դիրքը պետք է հստակ նշվի փոքրաչափս նավի կառավարման կետում՝ ղեկախցիկում: Եթե ղեկի դիրքի ցուցիչը էլեկտրական է, ապա այն պետք է ունենա սնման առանձին շղթա:

Եթե փոքրաչափս նավի նավախելի ուղղությամբ բավականաչափ անարգել տեսադաշտ չի ապահովվում, ապա տեսադաշտն ընդլայնելու համար թույլատրվում է հայելիների, վիդեոսարքվածքների և օպտիկական այլ օժանդակ միջոցների տեղադրում:

Օրվա ցանկացած ժամի լուսավորման միջոցների (լուսարձակների) օգնությամբ պետք է անարգել տեսադաշտ ապահովվի ղեկախցիկի պատուհաններից:

Ղեկախցիկներում օգտագործվող ապակիների թափանցիկության աստիճանը պետք է կազմի ոչ պակաս, քան 75 տոկոս:

44. Փոքրաչափս նավերը պետք է սարքավորված լինեն՝ լուսավորան սարքերով, ընթացային տարբերիչ լույսերով և ձայնային ազդանշանի միջոցներով: 22,1 կՎտ-ից պակաս հզորությամբ շարժիչներով թիավար նավակները և շարժիչայն նավակները ենթակա չեն լուսավորման սարքերով, ընթացային տարբերիչ լույսերով պարտադիր սարքավորման։ Օրվա մութ ժամերին փոքրաչափս նավերի շահագործումը թույլատրվում է միայն միացրած լուսավորման սարքերի ու ընթացային տարբերիչ լույսերի պայմաններում։

45. Արգելվում է փոքրաչափս այն նավերի շահագործումը, որոնք ունեն հետևյալ անսարքությունները՝

ա) խորշերի, հավաքակազմի ճեղքվածքների և իրանի թիթեղվածքի առկայություն (անկախ գտնվելու վայրից).

բ) փոքրաչափս նավի՝ կառուցվածքով նախատեսված հերմոհատվածամասերի և օդային արկղերի բացակայություն կամ ապահերմետիկացում.

գ) ապահովված չէ ղեկի վերադարսման լրիվ անկունը (35 աստիճան յուրաքանչյուր կողեզրին), դժվարացած է ղեկանիվի պտտումը.

դ) ղեկի սայրի կամ ղեկի շարժաբերի դետալների (ուղղորդիչ ճախաբակեր, հենակային առանցքակալներ, ձգիչ ձգասարքեր, ղեկաճոպանային փոխանցում) վնասվածք, ղեկաճոպանի մանվածքաթելերի խզվածքների առկայություն.

ե) ղեկի շարժաբերի ամրակման՝ կառուցվածքով նախատեսված դետալների (մանեկներ, երիթակներ, հակամանեկներ) բացակայություն.

զ) վառելիքի արտահոսք բաքերից, սնման համակարգի ճկափողերից.

է) շարժիչի, կախովի շարժիչի թրթռման առկայություն, որը գերազանցում է շահագործման փաստաթղթերով նախատեսված թույլատրելի արժեքները.

ը) շարժիչի, դարձիչ ռեդուկտորի հեռակառավարման համակարգի վնասվածք։

46. Փոքրաչափս նավերի նավանցումը թույլատրվում է նավարկելի ջրարգելակներով նավանցման կանոններին համապատասխան:

47. Փոքրաչափս նավերի տեխնիկական միջոցների տեխնիկական սպասարկումը, վերանորոգումն ու շահագործումն կատարվում են շինարարների շահագործման ձեռնարկներին (հրահանգներին) և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

48. Փոքրաչափս նավերի տեխնիկական միջոցների՝ նավարկության ժամանակ հայտնաբերված անսարքությունները, որոնց վերացումը պահանջում է գործածությունից հանել անսարք օբյեկտները, պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում վերացվեն նավավարի կողմից։ Եթե նավարկության իրադրությունը թույլ չի տալիս անսարք օբյեկտները հանել շահագործումից, ապա պետք է ձեռնարկվեն մարդկանց անվտանգությունն ապահովող և փոքրաչափս նավի ու դրա տեխնիկական միջոցների հնարավոր վնասումը կանխող միջոցներ։

49. Փոքրաչափս նավերի շահագործման ընթացքում չի թույլատրվում՝ նավն արտադրողի կողմից սահմանված գերազանցում հետևյալի մասով՝

ա) բեռնունակության.

բ) ուղևորատարողության.

գ) շարժիչի հզորության.

դ) ալիքի սահմանային թույլատրելի բարձրության.

ե) նավարկության շրջանի և ափից հեռացածության։

50. Փոքրաչափս նավի նավարկության անվտանգությունն ապահովելու նպատակով նավարկությունից առաջ անհրաժեշտ է համոզվել, որ՝

նավը, շարժիչը, ուժահավաքիչ մարտկոցը, նավամբարի պոմպը, նավի սարքվածքներն ու սարքավորումները, նավագնացական լույսերը գտնվում են սարքին վիճակում.

վառելիքի բաքում առկա է բավարար քանակությամբ վառելիք.

նավի վրա փրկաբաճկոններն ու փրկարար այլ սարքավորումները տեղաբաշխված են դրա վրա գտնվող մարդկանց թվին համապատասխան.

խարիսխը ու կառանման ճոպանները ամրակցված են կողեզրին,

իրանի և անջրանցիկ հատվածամասերի խցափակիչները (հեղուկաթափ խցանները) հուսալիորեն փակված են, փչովի հատվածամասերի փականների կափարիչները նույնպես փակված են։

բոլոր ուղևորներին ծանոթացրել են փոքրաչափս նավի վրա վարքագծի կանոններին և տեղավորված են փոքրաչափս նավի հաստիքային տեղերում.

կախովի շարժիչն ամրակցված է փոքրաչափս նավի հարթ նավախելին:

51. Փոքրաչափս նավերի վրա բեռների բեռնմ, բեռնաթափում, ուղևորների նստեցում և իջեցում կազմակերպելիս արգելվում է՝

ա) փոքրաչափս նավերը բեռնավորել նախագծողի կամ արտադրող–գործարանի կողմից սահմանված բեռնունակությունից ավելի.

բ) փոքրաչափս նավի վրա ընդունել այնպիսի քանակությամբ մարդկանց, որը գերազանցում է նավի վրա գտնվող մարդկանց քանակության նորման։

52. Շարժիչների շահագործումն արգելվում է այն դեպքերում, եթե՝

ա) շարժիչների աշխատանքային պարամետրերը գերազանցում են շահագործման ձեռնարկներով (հրահանգներով) նախատեսված սահմանային արժեքները.

բ) գլանաձև ականոցներում և կափարիչներում, շարժման դետալներում, բոցամուղների մղիչ խողովակաշարերում, յուղատար խողովակաշարերում, գործարկման սարքվածքի դետալներում և օդի բաշխման սարքվածքում առկա են ճեղքվածքներ ու խորշեր.

գ) գլանամխոցային խմբի և այլ դետալների բացակներն ու մաշվածքները գերազանցում են շահագործման ձեռնարկներով (հրահանգներով) սահմանված սահմանային նորմերը.

դ) օժանդակ նշանակության համակարգերը (վառելիքի, յուղման, ելքի օդի) կամ տեխնիկական միջոցները և շարժիչը սպասարկող սարքավորումները (պոմպեր, հովացուցիչներ, տաքացիչներ, օդային ճնշակներ) գտնվում են անսարք վիճակում.

ե) գործարկման, դարձափոխային կամ լիսեռադարձման սարքվածքները գտնվում են անսարք վիճակում.

զ) կարգավորիչները գտնվում են անսարք վիճակում։

53. Փոքրաչափս նավի՝ նավարկության դուրս գալու յուրաքանչյուր դեպքից առաջ, նախքան ջրանցք կամ ջրարգելակ մտնելը, ղեկային սարքվածքը պետք է զննվի և ստուգվի գործողության մեջ գտնվելիս։

54. Փոքրաչափս նավի շահագործման ժամանակահատվածում խարսխային սարքվածքը պետք է պատրաստ լինի օգտագործման։

55. Խարսխային սարքվածքի անսարքության դեպքում փոքրաչափս նավի շահագործումն արգելվում է։

56. Արգելվում է փոքրաչափս նավի շահագործումը, եթե դրա կառանման սարքավորումները (նախագծողի (շինարարի) կողմից նախատեսված ճոպանասյուները, կեռերը, հոլովակները, ճոպանանցքերը, կապանային զոլակներն ու այլ հարմարանքները) չեն ապահովում փոքրաչափս նավի պահումը կառանացցի, նավամատույցի մոտ դրա կայանման և նավանցման ժամանակ։ Նավակառանման պողպատյա ճոպանների համար պոկված մետաղալարերի թիվը չպետք է գերազանցի դրանց ընդհանուր թվի 20%-ը մետաղաճոպանի տրամագծի 6 պատիկ երկարության վրա։ Արգելվում է սինթետիկ նյութերից պատրաստված ճոպանների օգտագործումը, եթե՝

ա) հայտնաբերվել են քերամաշվածքի հատկանիշներ՝ մանրաթելերի խզվածքով (կտրվածքներ, հյուսերի շեղում և այլ ակնհայտ թերություններ).

բ) աշխատանքային բեռնվածության ժամանակ ճոպանը երկարում է ավելի, քան 25 %-ով, և բեռնվածությունը հանելուց հետո չի վերականգնում իր նախկին երկարությունը։

57. Սինթետիկ և բուսական թելքավոր նյութերից պատրաստված ճոպանների շահագործման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները՝

ա) ճոպանասյուների և հոլովակների մակերևույթները չպետք է ունենան խանդակներ, ծլեպներ և ժանգաբծեր.

բ) որպես սևեռակ անհրաժեշտ է օգտագործել միայն բուսական նյութերից պատրաստված ճոպաններ.

գ) ճոպանասյուների վրա պետք է դրվի ոչ պակաս, քան 8 փաթույթ, ընդ որում՝ վերին փաթույթները պետք է ամրացված լինեն բուսական նյութերից պատրաստված ճոպանի կցվանքներով.

դ) սինթետիկ նյութերից պատրաստված ճոպանները թույլատրվում է օգտագործել և պահել մինուս 20-ից մինչև պլյուս 40°С–ի պայմաններում։

58. Առագաստային փոքրաչափս նավերի վրա պետք է իրականացվի նավի կայմերի տեխնիկական սպասարկում և շարժական մասերի պարբերաբար յուղում։ Ընդ որում, անհրաժեշտ է անկացնել՝

ա) ինքնին կայմերի ամբարձման ու ներգցման, ազդանշանների, անտենայի բարձացման, կրելու և իջեցման համար գործող մեխանիզմների և հարմարանքների սարքինության,

բ) կատարողական մեխանիզմների վերջամասային անջատիչների գործառման ճշտությաւնը,

գ) նավի իրանին կամ վերնակառույցներին կայմերի ամրակման,

դ) շանթարգելի սարքինության,

ե) առաջացած անսարքությունների վերացման ստուգում։

59. Շահագործման ընթացքում փոքրաչափս նավերի կառուցվածքում փոփոխություններ կատարելիս անվտանգության սահմանված մակարդակի իջեցում չի թույլատրվում։

60. Շահագործման ընթացքում փոքրաչափս նավերի վրա պետք է պահպանվեն նավթային բոլոր մնացորդները, կեղտոտ ջուրը, աղբը, սննդային մնացորդները, ինչպես նաև շրջակա միջավայրն աղտոտող նյութերը, որոնք հանձնվում են բազայի տարածքում կամ նավահանգստային առափնյա կառույցներում գտնվող այն ընդունիչ սարքվածքներ (կոնտեյներներ, տարողություններ), որոնք իրականացնում են տվյալ նյութերի ընդունումը։

61. Շարժիչի շահագործման ժամանակ ջրային օբյեկտների՝ նավթամթերքներով աղտոտումը կանխելու համար անհրաժեշտ է՝

ա) շարժիչի աշխատանքի ժամանակ պարբերաբար ստուգել դրա վառելիքային համակարգի միացումների վիճակը և, վառելիքի կաթում հայտնաբերելու դեպքում, միջոցներ ձեռնարկել անսարքության անհապաղ վերացման նպատակով։ Եթե վառելիքային համակարգի անսարքությունն անհնար է վերացնել շարժիչի աշխատանքի ժամանակ, ապա հարկավոր է կանգնեցնել շարժիչը, պարզել պատճառներն ու միջոցներ ձեռնարկել վառելիքի՝ նավից դուրս ներթափանցումը կանխելու ուղղությամբ.

բ) ռեդուկտորի և դրա համակարգի վերանորոգման և զննության ժամանակ դրանցում գտնվող վառելիքն ու յուղը արտաթողել նախապես պատրաստված հատուկ տակնոցների կամ այլ տարողութունների մեջ։ Արգելվում է վառելիք պարունակող բոլոր խառնուրդները թափել ներքին և տարածքային ջրերի մեջ։

62. Փոքրաչափս նավը վառելիքով լիցքավորելիս ջրավազանները նավթամթերքներով աղտոտվելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է՝

նախքան ընդունումն սկսելը՝

ա) ստուգել փոքրաչափս նավի կառանման հուսալիությունը.

բ) ստուգել վառելիքի ընդունման համակարգի վրայի փականների բացման սարքինությունն ու ճշտությունը.

գ) ստուգել օդային և օդափոխության խողովակների սարքինությունն ու վիճակը.

դ) վառելիքի ցիստեռններում (բաքերում) կատարել վառելիքի չափում.

ե) ստուգել ազդանշանային համակարգերի և վառելիքի մակարդակը չափելու համար նախատեսված սարքվածքների սարքինությունը.

զ) ճկափողերի միացման կետերի տակ դնել տակդիրներ՝ տախտակամածի վրա թափված վառելիքի՝ ջուր լցվելը բացառելու համար.

է) փակել տախտակամածի նավակողանցքերը հատուկ խցափակիչներով,

ը) լցավորողի հետ հաստատել հուսալի տեսողական և ձայնային կապ.

թ) նախապես պատրաստել անհրաժեշտ չափսի և ձևի հնոտի և ձագար.

ընդունման ժամանակ՝

ա) ստուգել վառելիքատար ճկափողերի և դրանց միացումների հերմետիկությունը ճնշումը՝ մինչև աշխատանքային ճնշման աստիճանաբար բարձրացնելու միջոցով.

բ) մշտապես հսկողության տակ պահել ընդունվող վառելիքի մակարդակը ցիստեռնների մամլում և գերլցում թույլ չտալու համար.

գ) թույլ չտալ վառելիքի ընդունման խողովակաշարի ամբողջական և կտրուկ փակում.

դ) մշտապես հետևել ճկափողերում առկա ճնշմանը՝ թույլ չտալով դրա գերազանցումը տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմայից.

ե) փականներով և ճկափողերով վառելիքի աննշան հոսաթողում հայտնաբերելու դեպքում իջեցնել ճնշումը և սեղմել ճկափողային միացումները։ Հոսսաթողումը դադարեցնելը չի հաջողվում՝ դադարեցնել վառելիքի ընդունումը, պարզել պատճառներն ու վերացնել անսարքությունը (փոխարինել միջադիրները, անսարք ճկափողը).

վառելիքի ընդունման ավարտից հետո՝

ա) բոլոր հնարավոր միջոցներով (փչամաքրում օդով, ջրով լվացում, պոմպահանումով, ինքնահոսով և այլն) ճկափողերից հեռացնել վառելիքի մնացորդները։ Ջրով լվացման դեպքում կեղտոտված ջուրը դատարկել հատուկ տարողության մեջ.

բ) անջատել ընդունող ճկափողերըմիայն վառելիքը դրանցից հեռացնելուց հետո.

գ) անջատված ճկափողերի ծայրերին տեղադրել խցափակիչներ։

63. Հրդեհավտանգ իրավիճակների առաջացումը կանխարգելելու և դրանց հետևանքները վերացնելու նպատակներով փոքրաչափս նավի նախագծողն ու շինարարը հրդեհային անվտանգության ապահովման համակարգի շրջանակներում պետք է նախատեսեն՝

ա) հակահրդեհային կառուցվածքային պաշտպանություն,

բ) հրդեհի առաջացման վտանգը նվազարկող հրդեհավտանգ օբյեկտների կառուցվածքը և դասավորությունը.

գ) հակահրդեհային համակարգեր, որոնք ըստ այրման նյութի տեսակի համապատասխանում են հրդեհի դասին, և հրդեհի ազդանշանման համակարգեր.

դ) հակահրդեհային միջոցների լրակազմությունն ու գործելու պատրաստականությունը։

64. Փոքրաչափս նավի վրա չի թույլատրվում՝

ա) ինքնուրույն փոփոխություններ կատարել նավի սրահների էլեկտրամատակարարման համակարգերում, տեղադրել հավելյալ խրոցակային վարդակներ և ճյուղավորիչներ.

բ) կենցաղային և արտադրական աղբը հավաքելու համար օգտագործել այրվող նյութերից պատրաստված տարողություններ.

գ) վառելիքաքսուքային, ինքնաբռնկելի և դյուրաբոցավառ նյութերը պահել բաց տարայում և այնպիսի վայրերում, որոնք նախատեսված չեն այդ նպատակների համար։

65. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը պետք է ժամանակի ընթացքում իրենց որակները կորցնելու ենթակա փրկարար միջոցների համար սահմանի ծառայության ժամկետ։ Նման փրկարար միջոցները պետք է ունենան մակնշվածք, որոնք ցույց կտան դրանց տարիքը կամ այն ամսաթիվը, երբ դրանք պետք է փոխարինվեն։

Փրկարար միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

պատրաստված լինեն պատշաճ կերպով և պատշաճ նյութերից.

չդառնան օգտագործման համար ոչ պիտանի օդի -30-ից մինչև +65°С–ի պայմաններում դրանք պահելու դեպքում.

եթե ենթադրվում է, որ դրանց օգտագործման ժամանակ հնարավոր է դրանց ընկնելը ծովի ջրի մեջ, ապա աշխատեն ծովի ջրի -1-ից մինչև +30°С–ի պայմաններում.

այն վայրերում, որտեղ կիրառելի է, լինեն նեխման, քայքայման նկատմամբ կայուն և չենթարկվեն ծովի ջրի, նավթի կամ սնկերի չափազանց մեծ ներգործությանը.

եթե դրանք բաց են արևի ճառագայթների ներգործության համար, ապա դրանով հանդերձ չկորցնեն իրենց որակները.

լինել լավ տեսանելի գույնի ամենուրեք, որտեղ դա կնպաստի դրանց հայտնաբերմանը.

ապահովված լինեն լուսաանդրադարձիչ նյութով այն վայրերում, որտեղ դա կնպաստի դրանց հայտնաբերմանը.

եթե դրանք նախատեսված են ալեկոծության ժամանակ օգտագործվելու համար, ապա բավարար աշխատեն այդպիսի պայմաններում։

66. Ջրային օբյեկտների, մերձափնյա գոտու էկոլոգիական վիճակի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու և նավագնացության անվտանգությանը սպառնացող վտանգի առաջացումը բացառելու համար շահագործումից հանված, վթարային, ոչ պիտանի դարձած կամ լքված փոքրաչափս նավերը պետք է օգտահանվեն։ Նման նավերի օգտահանման պատասխանատվությունը դրվում է սեփականատիրոջ վրա։

67. Փոքրաչափս նավերի օգտահանումը (մասնատումը) պետք է կազմակերպվի և անցկացվի այդ նպատակների համար հատուկ հատկացված և սարքավորված վայրերում։

68. Տեխնոլոգիական գործընթացների ռեժիմները, օգտահանման գործողությունների կազմն ու հաջորդականությունը պետք է ապահովեն մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը փոքրաչափս նավերի (փոքրաչափս նավերի տեխնիկական միջոցների) օգտահանման ընթացքում՝ ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ վթարային իրավիճակներում, որոնք առաջացել են օգտահանման ընթացքում։

69. Փոքրաչափս նավերի համապատասխանությունը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին ապահովվում է դրա անվտանգության պահանջների կատարմամբ անմիջականորեն կամ այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումն (հաստատումը) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ (այսուհետ՝ ստանդարտներ) պարունակող ստանդարտների պահպանումը։

Ստանդարտների պահանջները կամավոր հիմունքով կատարելը վկայում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանության մասին։

70. Սույն հոդվածի 69-րդ կետում նշված ստանդարտների ցանկերը հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

 

ՀՈԴՎԱԾ 6. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

71. Փոքրաչափս նավերի նույնականացումն իրականացվում է՝

ա) ձեռք բերողի (գնորդի)՝ փոքրաչափս նավերի հիմնավորված ընտրության իրավունքի ապահովման նպատակով՝ հաշվի առնելով դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկությունը,

բ) ձեռք բերողներին փոքրաչափս նավի անբարեխիղճ արտադրողից (շինարարից, վաճառողից) պաշտպանելու,

գ) փոքրաչափս նավի գնորդին (ձեռք բերողին) մոլորության մեջ չգցելու,

դ) Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին փոքրաչափս նավերի համապատասխանությունը սահմանելու,

ե) արտադրողի (փոքրաչափս նավի շինարարի, վաճառողի) կողմից հայտարարագրվող (հայտարված) տեղեկություններին փոքրաչափս նավերի համապատասխանությունը սահմանելու նպատակով։

72. Փոքրաչափս նավերի, փրկարարն միջոցների և (կամ) սարքավորումների նույնականացումն իրականացնում են՝

ա) Մաքսային միության անդամ պետությունների մարմինները, որոնք իրականացնում են փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների համապատասխանության գնահատում (հաստատում).

բ) Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմիններն՝ իրենց իրավասության շրջանակներում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս։

73. Փոքրաչափս նավերի նույնականացումն իրականացվում է՝ հաշվի առնելով արտադրողի (փոքրաչափս նավի շինարարի, վաճառողի) կողմից ներկայացված նկարագրութուններում նշված հատկանիշները։

Որպես նկարագրություն կարող են օգտագործվել նույնականացվող փոքրաչափս նավերը բնութագրող միջպետական և ազգային ստանդարտները, կազմակերպությունների ստանդարտները, ուղեկցող փաստաթղթերը, մատակարարման պայմանագրերը, պայմանագրերը, մասնագրերը, մակնշման ցուցանակների մակագրությունները և այլ փաստաթղթեր։

74. Փոքրաչափս նավերի նույնականացումն իրականացվում է 6-րդ հավելվածում նշված կարգի համաձայն։

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

75. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողնվող փոքրաչափս նավերը և (կամ) սարքավորումները ենթակա են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման։

Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն անցկացվում է հետևյալ ձևերով՝ դասակարգում, համապատասխանության հաստատում, պետական հսկողություն (վերահսկողություն)։

76. Համապատասխանության հաստատումը

1. Փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների համապատասխանության հավաստումն իրականացվում է արտադրանքը բաց թողնելիս՝ Մաքսային միության Հանձնաժողովի կողմից հաստատված միասնականացված ընթացակարգերին համապատասխան։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգին փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների համապատասխանության հաստատումն իրականացվում է՝

Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման հավատարմագրված (համապատասխանության գնահատման (հաստատման)) մարմնի (այսուհետ` սերտիֆիկացման մարմին) կողմից սերտիֆիկացման ձևով։

3. Սերտիֆիկացումն անցկացվում է 8-րդ հավելվածի 1-ին աղյուսակում բերված պարտադիր սերտիֆիկացման ենթակա Օբյեկտների ցանկում ներառված փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նկատմամբ։

4. Համապատասխանության հաստատում անցկացնելիս ստուգվում է փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, որոնք տրվել են անմիջականորեն կամ սահմանվել են սույն Տեխնիկական կանոնակարգի 69-րդ հոդվածում նշված ստանդարտներում։

5. Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համապատասխանության հաստատում անցկացնելիս հայտատուն կազմում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող՝ փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է՝

անվտանգության հիմնավորումը.

տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).

շահագործման փաստաթղթերը.

69-րդ կետին համապատասխան՝ ստանդարտների ցանկը, որոնց պահանջներին պետք է համապատասխանեն տվյալ փոքրաչափս նավերը, փրկարար միջոցները, փրկարար միջոցները և (կամ) սարքավորումները (շինարարի կողմից դրանց կիրառման դեպքում).

ապրանքաուղեկից փաստաթղթերը (խմբաքանակի, միավոր արտադրատեսակի համար), անցկացված փորձարկումների մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

շինարարի, վաճառողի, օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձի և (կամ) փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված՝ փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների փորձարկումների արձանագրությունները (առկայության դեպքում).

կոմպլեկտավորող արտադրատեսակների համապատասխանության սերտիֆիկատները կամ դրանց փորձարկումների արձանագրությունները (առկայության դեպքում).

ստացված սերտիֆիկացման արտասահմանյան մարմիններից ստացված տվյալ փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համապատասխանության սերտիֆիկատները (առկայության դեպքում).

սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների համապատասխանությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաստող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։

6. Փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների սերտիֆիկացումն իրականացվում է՝ համաձայն 9-րդ հավելվածի կարգի։

77. Շրջանառության մեջ բացթողման դեպքում փոքրաչափս նավերի դասակարգումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ համաձայն 7-րդ հավելվածի կարգի, այն փոքրաչափս նավերի նկատմամբ, որոնք ընդգրկված են 8-րդ հավելվածի 2-րդ աղյուսակում նշված դասակարգման ենթակա Օբյեկտների ցանկում։

Փոքրաչափս նավերը դասակարգելիս որպես հայտատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը՝ որպես անհատ ձեռնարկատեր, որը հանդիսանում է շինարար կամ վաճառող, կամ օտարերկրյա պատրաստողի գործառույթներ իրականացնող անձը:

78. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը փոքրաչափս նավի շինարարության տեխնիկական դիտարկման և (կամ) փոքրաչափս նավի և դրա տարրերի զննման դրական արդյունքների հիման վրա տրամադրում է դասակարգման մասին վկայական։

79. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման դեպքում փոքրաչափս նավերի զննումն իրականացնելիս Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը տրամադրում է դասակարգման մասին վկայական՝ 5 տարի ժամկետով։

80. Արտադրանքի շրջանառության մեջ բացթողման դեպքում փոքրաչափս նավի դասակարգման վկայականը կամ համապատասխանության սերտիֆիկատը հանդիսանում է միակ փաստաթուղթը, որը հավաստում է փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Դասակարգման վկայականն ու համապատասխանության սերտիֆիկատն ունեն հավասար իրավաբանական ուժ և Մաքսային միության միասնական մաքսային տարածքում գործում են այն փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նկատմամբ, որոնք Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց են թողնվում դասակարգման վկայականի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամանակ, և կիրառելի են յուրաքանչյուր միավորի (փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների) նկատմամբ՝ դրա ծառայության ժամկետի ընթացքում։

81. Շահագործման փուլում համապատասխանության գնահատումը կատարվում է տեխնիկական զննման և դասակարգման ձևով։ Շահագործման մեջ գտնվող կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման ընթացակարգերի անցկացման կարգը, ինչպես նաև շահագործման մեջ գտնվող կարգավորման օբյեկտներին ներկայացվող պահանջների համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերի ձևերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ։

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

82. Անվտանգության պահանջներին համապատասխանող և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն համապատասխանության գնահատման ընթացակարգն անցած փոքրաչափս նավերը պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշում։

83. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է փոքրաչափս նավերը շուկայում շրջանառության մեջ բացթողնելուց առաջ։

84. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է անմիջականորեն փոքրաչափս նավի վրա կամ նշվում է շահագործման փաստաթղթերում։

Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է դրա հստակ պատկեր ապահովող ցանկացած եղանակով։

85. Փոքրաչափս նավերի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով վկայում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

86. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող փոքրաչափս նավերի կամ դրանց նկատմամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) ենթակա կամ առանց համապատասխանության գնահատման (հաստատման) փաստաթղթի և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում առանց շրջանառության միասնական նշանով մակնշման շրջանառության մեջ դրվող կամ գտնվող արտադրանքի կամ սարքավորումների հայտնաբերման դեպքում յուրաքանչյուր Կողմի լիազորված մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ տվյալ արտադրանքի՝ շրջանառության մեջ բացթողումը կանխելու, Կողմերի օրենսդրության համաձայն՝ շրջանառությունից այն հանելու, ինչպես նաև մյուս Կողմերին դրա մասին տեղեկացնելու համար։

87. Պաշտպանության հոդվածի կիրառման համար հիմք կարող են ծառայել հետևյալ դեպքերը․

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 4-5-րդ հոդվածների պահանջները չկատարելը.

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 69-րդ կետում նշված ստանդարտների պահանջները չպահպանելը, եթե տվյալ ստանդարտները կիրառվել են.

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածում շարադրված կանոնները չպահպանելը.

պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով.

դասակարգման լիազորված մարմնի (սերտիֆիկացման մարմնի) զննման արդյունքներով (տեսչական հսկողության)։

88. Եթե Մաքսային միության մյուս անդամ պետությունների իրավասու մարմինները բողոք են ներկայացնում 87-րդ կետում հիշատակված որոշման դեմ, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան անհապաղ անցկացնում է խորհրդակցություններ Մաքսային միության բոլոր անդամ պետությունների իրավասու մարմինների հետ՝ փոխընդունելի որոշում կայացնելու նպատակով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Այն փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների ցանկը, որոնց վրա տարածվում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը

1. Փոքրաչափս նավեր։

2. Փոքրաչափս նավերի սարքավորումներ՝

1) իրաններում տեղադրվող և նավախելային շարժաբերով շարժիչների համար բռնկումից պաշտպանված սարքավորումներ.

2) միացված կցորդման դեպքում գործարկումից պաշտպանման սարքվածքներ՝ արտաքին շարժիչների համար.

3) ղեկային անիվներ, կառավարման մեխանիզմներ և մետաղաճոպաններ՝ հավաքված.

4) վառելիքի բաքեր և ճկափողեր.

5) գործարանային պատրաստման ելանցքներ և լուսանցույցներ։

3. Փրկարար միջոցներ՝

1) փրկաբաճկոնակներ.

2) փրկաշրջաններ.

3) լաստեր փրկարար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերին ներկայացվող անվտանգության պահանջները

 

Անվտանգության չափանիշը

Անվտանգության պահանջների նշանակությունը

Կայունությունը

Տախտակամածով փոքրաչափս նավերի համար, որոնք հաշվարկված են 0-III կատեգորիաների բարդության շրջաններում և 1-4 տարակարգերի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկելու համար, պետք է կատարվեն հետևյալ պահանջները․

ա) լայնական ստատիկ կայունության դիագրամի բազուկը կողաթեքման 30 աստիճան կամ ավելի անկյան դեպքում պետք է լինի 0,25 մետրից ոչ պակաս այն փոքրաչափս նավերի համար, որոնք հաշվարկված են 1-ին և 2-րդ տարակարգերի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկության համար, և 0,2 մետրից ոչ պակաս այն փոքրաչափս նավերի համար, որոնք հաշվարկված են 3-րդ և 4-րդ տարակարգերի IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկության համար.

բ) լայնական ստատիկ կայունության դիագրամի առավելագույնը պետք է ապահովվի փոքրաչափս նավերի կողաթեքման 25 աստիճանից ոչ պակաս անկյան դեպքում.

գ) փոքրաչափս նավերի լայնական ստատիկ կայունության դիագրամի գլոցման անկյունը պետք է լինի 60 աստիճանից ոչ պակաս.

դ) տախտակամածով և անտախտակամած փոքրաչափս նավերի սկզբնական լայնական մետակենտրոնային բարձրությունը բեռնման բոլոր տարբերակների դեպքում, բացառությամբ դատարկ փոքրաչափս նավերի, պետք է լինի 0,5 մետրից ոչ պակաս։

Անսուզելիություն

ա) սուզման ընթացքում փոքրաչափս նավերը պետք է պահպանեն լողունության և կայունության դրական պաշար.

բ) այն փոքրաչափս նավերը, որոնց իրանը բաժանվում է հատվածամասերի, և որոնք ունեն այնպիսի ջրատարողություն, որը հավասար է ամբողջական ջրատարողության և ջրով լցված վիճակում (վթարային ջրասուզման դեպքում) փոքրաչափս նավի վրա տեղավորման համար նախատեսված քանակությամբ մարդկանց կշռի տարբերությանը, հանդարտ ջրի վրա պետք է ունենան՝

լողունության պաշար, որը թույլ է տալիս փոքրաչափս նավերին մնալ ջրի երեսին, ինչպես նաև լողունության ավելցուկային պաշար, որը կազմում է ամբողջական ջրատարողության 40 տոկոսից ոչ պակաս, ընդ որում, տախտակամածի կողեզրը կամ միջնամասի ողնակողի վրայի վերնեզրը չպետք է մտնեն ջրի մեջ.

լողունության պաշար, որը թույլ է տալիս փոքրաչափս նավերին մնալ ջրի երեսին ցանկացած մեկ հատվածամասի ջրասուզման դեպքում, ընդ որում, վթարային ջրագիծը չպետք է հատի սուզման սահմանագիծը, որը պետք է անցնի տախտակամածից կամ բաց անցքերից 75 միլիմետրից ոչ պակաս ցածրության վրա։

Վերոնշյալ փոքրաչափս նավերն ամբողջական բեռնման դեպքում ցանկացած մեկ հատվածամասի վնասման պարագայում պետք է պահպանեն դրական լողունություն։

Ամբողջովին ջրասուզված փոքրաչափս նավերը՝ դրանց սարքավորումների ամբողջական լրակազմով , շարժիչով, վառելիքի ամբողջական պաշարով և մարդկանց քանակությամբ, պետք է պահպանեն դրական լողունություն և կայունություն։

գ) փչովի փոքրաչափս նավերը պետք է բաժանված լինեն լողունության երկուսից ոչ պակաս բաժանմունքների։

Փչովի փոքրաչափս նավերն ամբողջական բեռնման ժամանակ, ցանկացած մեկ բաժանմունքի վնասման դեպքում պետք է պահպանեն դրական լողունություն։

ե) անտախտակամած փոքրաչափս նավերը պետք է լինեն անսուզելի՝ ջրով լցված վիճակում, ամբողջական բնութագրիչ բեռնվածքի պայմաններում։

Բոլոր փոքրաչափս նավերի համար նախագծողի կողմից (փոքրաչափս նավի շինարարի կողմից) պետք է նշանակված լինի վերջրյա կողեզրի ամենացածր այնպիսի բարձրություն, որը բավարարում է այդ փոքրաչափս նավերի ամրության, լողունության, կայունության և անջրասուզելիության պահանջները՝ հաշվի առնելով նավարկության թույլատրելի շրջանների քամու և ալիքային ռեժիմները։

Շարժունակություն

Ինքնագնաց ջրատարողական փոքրաչափս նավի շարժունակությունը պետք է համապատասխանի հետևյալ ցուցանիշներին․

ա) հանդարտ ջրում փոքրաչափս նավի շրջադարձի ժամանակ կայունացած շրջապտույտի տրամագծի և փոքրաչափս նավի երկարության հարաբերությունը պետք է լինի 2-ից ոչ ավել.

բ) հանդարտ ջրում փոքրաչափս նավի ընթացքի ժամանակ ղեկի վերադարսման զրոյական անկյան դեպքում կայունացած շրջապտույտի տրամագիծը պետք է կազմի փոքրաչափս նավի երկարության տասնապատիկից ոչ պակաս, կամ փոքրաչափս նավը պետք է շարունակի շարժումն ուղիղ ընթացքով.

գ) փոքրաչափս նավը պետք է դուրս բերվի ղեկի վերադարսման 20 աստիճան անկյան դեպքում կատարվող կայունացած շջապտույտից, կառավարման գլխավոր միջոցների գործադրմամբ շարժիչների կանգառքից հետո՝ առանց գետնավարման սարքվածքի օգտագործման.

դ) փոքրաչափս նավի արգելակային ուղին լրիվ հետընթաց շարժման օգնությամբ արգելակման փորձարկումներն իրականացնելու ժամանակ չպետք է գերազանցի փոքրաչափս նավի երկարության տասնհինգապատիկը.

ե) փոքրաչափս նավի շարժումը, տրված ուղիղ ուղղույթով շարժասարքերի պտտման անվանական հաճախականությամբ, պետք է հնարավոր լինի քամու այնպիսի արագության դեպքում, որը կազմում է՝ վայրկյանում 19 մետրից ոչ պակաս՝ ավազաններում, որտեղ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքն ունի 2,0 մետր բարձրություն և երեքտոկոսային ապահովվածությամբ ալիքն ունի 3,0 մետր և ավելի բարձրություն, և վայրկյանում 14 մետրից ոչ պակաս՝ ավազաններում, որտեղ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքն ունի մինչև 1,2 մետր բարձրություն։

Պաշտպանակներ (նավակողի ելուն կամ լեերային սարքվածք), բռնաձողեր, անցակամրջակներ, ելարանային սանդուղքներ

0-III կատեգորիաների բարդության շրջաններում նավարկելու համար հաշվարկված՝ 6 մետր և ավելի երկարությամբ փոքրաչափս նավի բաց վերին աշխատանքային տախտակամածը պետք է պատսպարված լինի ռելինգներ ունեցող ամբողջական լեերային պաշտպանակներով կամ նավակողի ելուններով։ Պաշտպանակները պետք է դիմանան դրանց շահագործման ընթացքում առաջացող բեռնվածքներին։ Պաշտպանակների միացման և ամրացման համար նախատեսված սարքվածքները պետք է պատրաստված լինեն այնպես, որ չթուլանան թրթռումից։ Եթե լեերային պաշտպանակների ընդհանուր գիծն ընդհատվում է կողեզրային կամ նավախելային անցումներով, այդ անցումները պետք է ապահովված լինեն հուսալի փակումներով։

0 - III կատեգորիաների բարդության շրջաններում նավարկության համար նախատեսված անտախտակամած փոքրաչափս նավերը պետք է սարքավորված լինեն հենակ-ռելինգով՝ 1000 միլիմետրից ոչ պակաս բարձրությամբ, տեղակայված փոքրաչափս նավի քթամասային հատվածում։

0 - III կատեգորիաների բարդության շրջաններում նավարկության համար հաշվարկված՝ նավասահման ռեժիմում երթևեկում նախատեսող անտախտակամած փոքրաչափս նավերը մարդկանց նստատեղերի շրջանում պետք է սարքավորված լինեն ոտքերի համար ասպանդակներով և ձեռքերի համար բռնակներով։

Վերնակառույցները, ղեկախցիկները, նավասանդուղքները, փողանցքները, միջանցքները, ներքին սրահները պետք է սարքավորված լինեն բռնակներով՝ փոքրաչափս նավի իրանի ներսից և դրսից, այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են անբարենպաստ ջրաօդերևութաբանական պայմաններում մարդկանց անվտանգ գտնվելու, տեղաշարժման և աշխատանքի ապահովման համար։

Աշխատանքային տախտակամածի մակերևույթը չպետք է լինի սահուն։ Վերին տախտակամածի վրա տեղակայված ելանցքների կափարիչների մակերևույթները և ղեկախցիկների եզրապատերի և քոկպիտների թեք մակերևույթները պետք է ունենան հակասահուն հատկանիշներ։

0 - III կատեգորիաների բարդության շրջաններում նավարկության համար հաշվարկված փոքրաչափս նավերի վրա պետք է նախատեսված լինի դրսի կախովի նավասանդուղք կամ 40-45 միլիմետրից ոչ մեծ անցքերով ցանց, որն իջնում է 600 միլիմետրից ոչ ավել խորության վրա՝ դատարկ փոքրաչափս նավի ջրագծից հաշված։ Այն դեպքերում, երբ անհնարին է փոքրաչափս նավի վրա նավասանդուղքի կամ ցանցի օգտագործումը, պետք է նախատեսվի այլ՝ ոչ պակաս արդյունավետ միջոց, որն ապահովում է ջրից անգիտակից վիճակում գտնվող մարդուն հանելը։

Փոքրաչափս բազմիրան նավերի իրանները միացնող կամրջակի (կամրջակների) քթամասային և նավախելային եզրերի միջև նվազագույն հեռավորությունը պետք է լինի տվյալ կամրջակով (կամրջակներով) միացվող իրաններից փոքրագույնի երկարության 0,5-ից ոչ պակաս։

Բոլոր նավային սանդուղքները (ելարանները), որոնք նախատեսված են փոքրաչափս նավի վրա բարձրանալու, տախտակամած դուրս գալու, սրահների, հարթակների և կամրջակների միջև հաղորդակցվելու, սարքավորումներին մուտքի հնարավորություն ունենալու համար, պետք է լինեն օգտագործման ժամանակ հարմար և անվտանգ։

Սանդղակալների միջև չափված թեք նավասանդուղքների լայնությունը պետք է լինի 500 միլիմետրից ոչ պակաս, նավասանդուղքի թեքության անկյունը՝ 65 աստիճանից ոչ ավել, աստիճանների բարձրությունը՝ 255 միլիմետրից ոչ ավել և 180 միլիմետրից ոչ պակաս։

Թեք նավասանդուղքները պետք է սարքավորված լինեն հարթ բռնաձողերով՝ 25 միլիմետրից ոչ պակաս տրամագծով (հաստությամբ) և 900 միլիմետրից ոչ պակաս բարձրությամբ։

Սանդղակալների միջև չափված ուղղահայաց նավասանդուղքների լայնությունը պետք է լինի 300 միլիմետրից ոչ պակաս, աստիճանների միջև հեռավորությունը՝ 280 միլիմետրից ոչ պակաս և 320 միլիմետրից ոչ ավել։

Հեռավորությունն ուղղահայաց նավասանդուղքից մինչև դրա հետևում տեղակայված կոնստրուկցիաները պետք է լինի 150 միլիմետրից ոչ պակաս, իսկ բռնաձողերի միջև հեռավորությունը (դրանց առկայության դեպքում)՝ 500 միլիմետրից ոչ պակաս։

Բռնակասանդուղքների բռնակները պետք է ունենան թեթևակի գոգավոր (իջեցված) հենարանային մակերևույթ՝ 250 միլիմետրից ոչ պակաս լայնությամբ։ Դրանց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 350 միլիմետրը, իսկ բռնակի և ամրացման մակերևույթի միջև հեռավորությունը՝ 150 միլիմետրից ոչ պակաս։

12 մետրից պակաս երկարությամբ փոքրաչափս նավերի վրա թույլատրվում է բռնաձողի տեղադրումը վերնակառույցի կամ ղեկախցիկի պարագծով։

Մարդկանց տեղավորման և հանգստի համար նախատեսված վերնակառույցների և ղեկախցիկների բաց տախտակամածների առանձին գոտիները (արևային գոտիները) պետք է ունենան հավելյալ պաշտպանակներ կամ ապահովեն մարդու հուսալի սևեռակումը անշարժ դիրքում՝ փոքրաչափս նավի երթևեկության ժամանակ։

Ցամաքեցման համակարգ (ցամաքեցման միջոցներ)

Ցամաքեցման համակարգը (ցամաքեցման միջոցները) պետք է կազմված լինի՝

ա) 6 մետրից պակաս երկարությամբ փոքրաչափս նավերի վրա՝ մեկ ցամաքեցման միջոցից.

բ) 0 - III կատեգորիաների բարդության ծովային շրջաններում նավարկության համար նախատեսված՝ 6 և ավելի մետր երկարությամբ տախտակամածով փոքրաչափս նավերի վրա՝ 2 պոմպերից։

Պոմպերից մեկը պետք է տեղադրվի ոչ շարժական ձևով՝ քոկպիտի շրջանում կամ վերին տախտակամածի վրա, իսկ երկրորդը՝ փոքրաչափս նավի ներքին սրահներում՝ մուտքի նավասանդուղքի շրջանում։

Պոմպերից յուրաքանչյուրը պետք է ունենա արտադրողականություն՝ հետևյալից ոչ պակաս՝

ա) 3,4 խորանարդ մետր ժամում՝ մինչև 15 խորանարդ մետր ջրատարողությամբ փոքրաչափս նավերի համար.

բ) 4 խորանարդ մետր ժամում՝ 15-ից մինչև 26 խորանարդ մետր ջրատարողությամբ փոքրաչափս նավերի համար.

գ) 6 խորանարդ մետր ժամում՝ 26-ից մինչև 35 խորանարդ մետր ջրատարողությամբ փոքրաչափս նավերի համար.

դ) 8 խորանարդ մետր ժամում՝ 35 խորանարդ մետրից ավելի ջրատարողությամբ փոքրաչափս նավերի համար.

IV կատեգորիայի բարդության շրջաններում նավարկման համար հաշվարկված՝ 6 մետր և ավելի երկարությամբ տախտակամածով փոքրաչափս նավերի վրա պետք է նախատեսվի ցամաքեցման համակարգ՝ կախված նավարկության տարակարգից՝

ա) նավարկության 1-ին տարակարգի դեպքում ցամաքեցման համակարգը պետք է պարունակի մեխանիկական շարժաբերով մեկ պոմպից ոչ պակաս և ձեռքի շարժաբերով մեկ պոմպ.

բ) նավարկության 2-րդ տարակարգի դեպքում ցամաքեցման համակարգը պետք է պարունակի ձեռքի շարժաբերով երկու պոմպից ոչ պակաս, որոնցից մեկը կարող է լինի շարժական.

գ) նավարկության 3-5-րդ տարակարգերի դեպքում ցամաքեցման համակարգը պետք է պարունակի ձեռքի շարժաբերով մեկ պոմպից ոչ պակաս , ընդ որում, 4-րդ և 5-րդ տարակարգերի նավերի վրա պոմպը կարող է լինել շարժական։

Ոչ ինքնագնաց փոքրաչափս նավերը, որոնք շահագործվում են առանց անձնակազմի, կարող են չսարքավորվել պոմպերով։ Այդ դեպքում ցամաքեցման համակարգը պետք է նախատեսի այլ նավի ցամաքեցման միջոցների օգտագործման հնարավորությունը։

Ցամաքեցման համակարգի ներծծող խողովակաոստերը պետք է ապահովեն դրանց աշխատունակությունը փոքրաչափս նավի մինչև 10 աստիճան կողաթեքման դեպքում, իսկ արտաքին թիթեղվածքում ընդունման և հետհոսքի անցքերը բացառեն իրանից ներս ջրի պատահական ներթափանցման հնարավորությունը։

Արմատուրի կառավարման շարժաբերերը պետք է տեղադրվեն հեշտ հասանելի վայրերում և ապահովված լինեն կափույրի վիճակը ցույց տվող (բաց է- փակ է) սարքվածքով, իսկ հեռակառավարվող արմատուրը պետք է ունենա կրկնակիչ ձեռքի կառավարում։

Էլեկտրական սարքավորումներ

Էլեկտրական էներգիայի հիմնական աղբյուր, որն ունի փոքրաչափս նավի նախագծով նախատեսված առավելագույն բեռնվածքի ռեժիմում փոքրաչափս նավի բոլոր սարքվածքների և համակարգերի սնուցման համար բավարար հզորություն, և ինքնավար վթարային աղբյուր (ուժահավաքիչ մարտկոցներ)։

Ուժահավաքիչ մարտկոցների հզորությունը պետք է բավարար լինի վթարային ռեժիմում պահանջվող սպառողների սնուցման համար։

Այն դեպքերում, երբ փոքրաչափս նավի ուժահավաքիչ մարտկոցն օգտագործվում է միաժամանակ ներքին այրման հիմնական շարժիչների գործարկման համար, դրա տարողությունը պետք է բավարար լինի առնվազն ներքին այրման հիմնական շարժիչների 10 գործարկում իրականացման համար։

Անվանական լարումները նավային ցանցի սնուցման համար էլեկտրական էներգիայի աղբյուրների արտանցիչներում չպետք է գերազանցեն հետևյալ նշանակությունները․

ա) 50 Հերց հաճախականությամբ փոփոխական միաֆազ հոսանքի դեպքում՝ 230 վոլտը.

բ) հաստատուն հոսանքի դեպքում՝ 24 վոլտը։

24 վոլտից ավելի լարմամբ հաստատուն հոսանքի աղբյուրների տեղադրումը փոքրաչափս նավի վրա թույլատրվում է մեկուսացման դիմադրության անընդհատ ավտոմատ հսկողության սարքվածքի տեղադրման դեպքում։ Այն սրահում, որտեղ գտնվում են 24 վոլտից ավել լարմամբ հոսանքի աղբյուրներ, չպետք է լինեն հարակից բոցավառելի հեղուկներ պարունակող տարողություններ։

Էլեկտրական սարքավորումները չպետք է հանդիսանան վնասակար ճառագայթումների և թունավոր նյութերի անջատման աղբյուր։

Էլեկտրական էներգիայի բաշխման սնուցման համակարգի կառուցվածքային կատարումը պետք է լինի այնպիսին, որ էլեկտրական ցանցում կարճ միակցման դեպքում բացառի վտանգավոր լարման առաջացումը։

Էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից նավային համակարգի սնուցման ապահովման համար փոքրաչափս նավի վրա պետք է տեղակայված լինի սնուցման վահան, որի վրա նախատեսվում է՝ արտաքին աղբյուրից ճկուն մալուխի միացման և չեզոք հաղորդալարի հողանցման համար համապատասխան սեղմակների առկայություն, վոլտմետր կամ սեղմակների վրա լարման առկայության այլ ազդանշան և ցուցանակ՝ հոսանքի լարման, տեսակի և հաճախականության նշումով։

Տախտակամածի վրա տեղադրված (անտախտակամած նավերի վրա՝ իրանի մեջ) մալուխները, ազդանշանային տարբերիչ լապտերները, լուսատուները, խցակային հարակցիչները և անջատիչները, որոնք տեղադրված են տախտակամածի վրա, պետք է ունենան ջրապաշտպանիչ կառուցվածք։

Փոքրաչափս նավերի վրա պետք է կիրառվեն լարմանը համապատասխանող՝ չայրվող և այրումը չտարածող պղնձե ջղերով մալուխներ։ Անկացման տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ կամ նավթամթերքների (էլեկտրոլիտի) ազդեցություն, կիրառվում են համապատասխան պաշտպանությամբ մալուխներ։

Մալուխային անցումները չպետք է խախտեն միջնորմերի անջրանցիկությունը։

Վառելիքային համակարգ

Լցնող վառելիքային խողովակաշարերը պետք է հասցվեն մինչև ցիստեռնի հատակը՝ նվազագույն բացակով։

Փոքրաչափս նավի վրա չի թույլատրվում անհամատեղելի վառելիքների և յուղերի նույն խողովակաշարով վերամղումը և պահպանումը հեղուկամբարում։

Փոքրաչափս նավի վրա վառելիքների և յուղերի վերամղման (սպառման) տեխնոլոգիական գործողությունները պետք է համապատասխանեն դրա կայունության և անսուզելիության ապահովման պահանջներին։

Շարժիչի վառելիքային համակարգի բոլոր հանգույցները անհրաժեշտ է տեղադրել թողարկիչ կոլեկտորի հակառակ կողմում։ Կարբյուրատորի ներծծող խողովակը պետք է դուրս հանվի հանովի պատյանի սահմաններից, և գտնվի դրանից 500 միլիմետրից ոչ պակաս բարձրության վրա։ Ներծծող խողովակի ծայրին պետք է տեղադրված լինի բոցն ընդհատող արմատուր։ Վառելիքի և յուղի բոլոր խողովակաշարերը և արմատուրը պետք է լինեն հերմետիկ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերի նավարկության շրջանները

 

Համարը՝ ը/կ

Նավարկության շրջանները

Ջրաօդերևութաբանական պայմանների բնութագիրը

Ապաստարանատեղերից կամ ափից հեռացվածությունը, ծովային մղոն

Փոքրաչափս նավի տիպը, տեսակը

1

«О» կատեգորիայի բարդության

պահանջներ չեն ներկայացվում

պահանջներ չեն ներկայացվում

տախտակամածով նավ, որը, ըստ նախագծային և շահագործման փաստաթղթերի, չունի նավարկության պայմանների սահմանափակումներ

2

I կատեգորիայի բարդության

ծովային շրջան՝ մինչև 8,5 մետր բարձրությամբ երեքտոկոսային ապահովվածությամբ ալիքով

200-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

3

II կատեգորիայի բարդության

ծովային շրջան՝ մինչև 7 մետր բարձրությամբ երեքտոկոսային ապահովվածությամբ ալիքով

100-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

4

III կատեգորիայի բարդության

ծովային շրջան՝ մինչև 3,5 մետր բարձրությամբ երեքտոկոսային ապահովվածությամբ ալիքով

50-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

5

IV կատեգորիայի բարդության

I տարակարգի

ծովային շրջան կամ ներքին ջրավազան՝ մինչև 3,0 մետր բարձրությամբ երեքտոկոսային ապահովվածությամբ ալիքով

20-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

 

II տարակարգի

ծովային շրջան կամ ներքին ջրավազան՝ մինչև 2,0 մետր բարձրությամբ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքով

12-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

 

III տարակարգի

ծովային շրջան կամ ներքին ջրավազան՝ մինչև 1,2 մետր բարձրությամբ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքով

6-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

2,7-ից ոչ ավելի

անտախտակամած նավ

 

IV տարակարգի

ծովային շրջան կամ ներքին ջրավազան՝ 0,6 մետր բարձրությամբ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքով

2,7-ից ոչ ավելի

տախտակամածով նավ

1,6-ից ոչ ավելի

անտախտակամած նավ

 

V տարակարգի

ծովային շրջան կամ ներքին ջրավազան՝ մինչև 0,25 մետր բարձրությամբ մեկտոկոսային ապահովվածությամբ ալիքով

0,27-ից ոչ ավելի

տախտակամածով և անտախտակամած նավ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերի ռադիոսարքավորումների ցանկը

 

Համարը՝ ը/կ

Նավահանգստից, ապաստարանատեղից կամ ափից առավելագույն հեռացվածություն, մղոններ (կիլոմետրեր)

Նավարկման շրջանների բարդության կատեգորիան, ավազանների տարակարգերը

Կապի միջոցներ

Ծանոթագրություններ

ԳԿԱ

ԸԱ/ԿԱ/ արբանյակային ռադիոհեռախոս

1

Սահմանափակված չէ

0

+

+

 

2

200-ից ոչ ավելի

I

+

+

 

3

100-ից ոչ ավելի

II

+

+

 

4

50-ից ոչ ավելի

III

+

-

 

5

50

IV

+

-

օրվա ցերեկային ժամերին

6

12

1

+

-

տախտակամածով նավեր

7

6

2

(+)

-

տախտակամածով նավեր

8

2,5 (5)

3

(+)

-

տախտակամածով նավեր

9

1,5 (3)

4

(+)

-

տախտակամածով նավեր

10

0,3 (0,5)

5

(+)

-

տախտակամածով նավեր


Ծանոթագրություններ.

3, 4, 5 տարակարգերի ավազաններում լողալու համար հաշվարկված փոքրաչափս նավերի վրա թույլատրելի է ավելի փոքր հզորության ռադիոկայանների տեղադրումը.

 

+ - նշված սարքավորումների տեղադրումը պարտադիր է.

 

(+) նշված սարքավորումների տեղադրումը խորհուրդ է տրվում։

0, I, II կատեգորիաների բարդության նավարկության շրջանների յուրաքանչյուր նավ պետք է ունենա նավային ռադիոտեղորոշման կայան (ՆՌԿ)՝ նավագնացական իրադրության հսկման և նավարկման ժամանակահատվածում փոքրաչափս նավի անվտանգության ապահովման համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 5

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Նավարկության ծովային շրջանների փոքրաչափս նավերի փրկարար և ազդանշանային միջոցների մատակարարման նորմերը

 

Համարը՝ ը/կ

Փրկարար և ազդանշանային միջոցների անվանումները

Նավի նավարկման շրջանի բարդության կատեգորիան

 

IV

III

II

I

0

Հեռացվածությունը (ծովային մղոններով) օրվա ցերեկային ժամերին

կայանատեղ բազայից

ապաստարանատեղից

մինչև 12

մինչև 50

մինչև 100

մինչև 200

200-ից ավելի

1

2

3

4

5

6

7

1

Փրկարար լաստ

Միաիրան նավերի համար՝ չի պահանջվում։ Բազմաիրանների համար՝ տես Ծանոթագրությունը

այո

2

Փրկաշրջաններ

Փոքրաչափս նավի վրա մինչև 8 մարդկանց ընդհանուր քանակի դեպքում՝ 2 շրջան

Փոքրաչափս նավի վրա մինչև 12 մարդկանց ընդհանուր քանակի դեպքում՝ 3 շրջան

3

Փրկաշրջանի վրայի որոնման կրակ

1 հատ՝ նշաձողին չմիացված փրկաշրջանի վրա

Փրկաշրջանների լողուն խարիսխներ

1 հատ՝ նշաձողին միացված փրկաշրջանի վրա

4

Շրջանների ազդանշանային նշաձողեր

Չի պահանջվում

1 հատ՝ միայն առագաստաշարժիչային նավերի համար, ազդանշանային կրակի կամ դրոշակի բարձրությունը ջրի մակերևույթից՝ 1,8 մետրից ոչ պակաս

5

Փրկաշրջանների պարանները

1-2 հատ՝ 20 մետրից ոչ պակաս երկարությամբ, առանց նշաձող փրկաշրջանների համար

6

Փրկաբաճկոնակներ

Մեկական բաճկոնակ՝ փոքրաչափս նավի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու

7

Օդապարիկային հրթիռներ

 

Սպիտակ

0

4

4

6

12

Կարմիր

3

6

6

6

12

8

Ծխային ազդանշաններ լողուն (լանիկներ)

0

2

2

2

3

9

Ջերմապաշտպան միջոցներ՝

Նավի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու

10

Հրատեխնիկական ազդանշանային լույսեր (ֆալշֆեյերներ)

 

Սպիտակ

4

4

4

4

4

 

Կարմիր

4

4

4

4

4

11

Ռադիոազդալողան ԿՕՍՊԱՍ- ՍԱՐՍԱՏ (EPIRB)

Չի պահանջվում

1 լրակազմ

12

Ապահովական հեծելասարք

 

Թիմի անդամներից յուրաքանչյուրին՝ մեկական լրակազմ՝ երկու ապահովական ծայրերով 1,5 մետրից ոչ պակաս երկարությամբ և քրոչստրոպով (ոտքերի միջև անցնող առասանով)

 

Ծանոթագրություն.

այն բազմակորպուսային նավերի համար, որոնց կայմը (կայմերը) հանդիսանում է նավի իրանի կառուցվածքի կրող տարրը, փրկարար լաստի առկայությունը պարտադիր է։

Ներքին ջրային ուղիներում շահագործվող փոքրաչափս նավերի փրկաշրջաններով մատակարարման նորմերը

 

Փոքրաչափս նավի երկարությունը L, մետր

Փրկաշրջանների քանակը, հատ

Ընդամենը

այդ թվում`

ինքնավառ ազդալողանով

փրկապարանով

<12

11

-

1

12 < L < 20

2

1

1

1Փոքրաչափս նավի 6 մետրից պակաս երկարության դեպքում թույլատրվում է փրկաշրջանը փոխարինել օղակ ունեցող փրկապարանով

 

Ներքին ջրային ուղիներում շահագործվող փոքրաչափս նավերի փրկարար միջոցները

 

Նավարկման շրջանի տարակարգը

Փոքրաչափս նավի երկարությունը L, մետր

Փրկարար միջոցներով ապահովվող մարդկանց քանակը, %

լաստերով

բաճկոնակներով

 

1

2

3

4

1

< 12

50

100

12 < L <20

100

100

2

< 12

-

100

12 < L< 20

50

100

3

< 12

-

100

4

12< L < 20

-

100

5

< 12

-

1001

12 < L < 20

-

1001

1 Թույլատրվում է փրկաբաճկոնակների փոխարեն փրկարար լանջափոկերի օգտագործումը

 

Ներքին ջրային ուղիներում շահագործվող փոքրաչափս նավերի՝ ազդանշանային հրատեխնիկական միջոցներով մատակարարման նորմերը

 

Նավի կատեգորիան

Հրթիռներ՝ աղետի ազդանշանի օդապարիկային նավային, հատ

Հրատեխնիկական ազդանշանային լույսեր (ֆալշֆեյերներ) կարմիր, հատ

1

6

6

2

3

3

3, 4, 5

-

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 6

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նույնականացման անցկացման կարգը

 

1. Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նույնականացնումն անցկացվում է այն դեպքերում, երբ որոշակի օբյեկտի մասին տեղեկություններում ներկայացված է դրա ոչ լրիվ նկարագիրը, կամ անհրաժեշտ է նկարագրի արժանահավատության հավաստում։

2. Կախված նույնականացման խնդիրներից և նույնականացվող փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների յուրահատկությունից՝ օգտագործվում են հետևյալ ընթացակարգերը․

ա) փաստաթղթերի փորձաքննություն.

բ) նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների փորձարկումներ.

գ) փաստաթղթերի փորձաքննություն և նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների փորձարկումներ։

3. Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների՝ փաստաթղթերի փորձաքննության միջոցով նույնականացման դեպքում նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների՝ հայտարարված տեսակին, որոշակի տիպին և մակնիշին պատկանելության սահմանման համար անցկացվում է ուղեկցող փաստաթղթերի, փոքրաչափս նավի շինարարի այլ փաստաթղթերի ուսումնասիրություն և դրանց համեմատումը փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների արտաքին տեսքի, դրանց մակնշման հետ, այդ թվում նաև տրանսպորտային տարայի վրա։ Ընդ որում, իրականացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությունը․

ա) սահմանվում է որոշակի տեսակի փոքրաչափս նավերի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորումների պատկանելիությունը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտ հանդիսացող փոքրաչափս նավերին, փրկարար միջոցներին և (կամ) սարքավորումներին.

բ) համեմատվում են փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների գրանցման և տեխնիկական փաստաթղթերում և (կամ) մակնշման մեջ նշված տվյալները որոշակի տեսակի փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների փաստացի տվյալների հետ։

Փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համար ստուգվում են՝

ա) փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորումների անվանումը, տեսակը, մոդելը, մոդիֆիկացիան.

բ) փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորումների արտադրողի (շինարարի) անվանումը կամ դրա ծագման տվյալները, արտադրման ամսաթիվը.

գ) տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ, որով թողարկվում են փոքրաչափս նավը, փրկարար միջոցները և (կամ) սարքավորումները.

դ) ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններ։

4. Փաստաթղթերի փորձաքննությունից ստացված տեղեկության անբավարարության, ինչպես նաև Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համապատասխանության գնահատման դեպքում անցկացվում են փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների (եթե դա կիրառելի է տվյալ տեսակի փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նկատմամբ) փորձարկումներ՝ համաձայն փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների մակնշմամբ և ուղեկցող փաստաթղթերով սահմանված չափանիշների։ Նույնականացումն անցկացնող մարմինը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանում է նույնականացման ստուգվող ցուցանիշների քանակը՝ կախված փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների տեսակից։

Նույնականացման ցուցանիշների որոշման ժամանակ օգտագործվում են չափումների իրականացման ատեստավորված մեթոդիկաներ, որոնք ապահովում են փորձարկումների արդյունքների անկողմնակալությունը և արժանահավատությունը։

5. Նույնականացումն անցկացնող մարմինը վերլուծում է փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նույնականացման արդյունքները և ձևակերպում է դրանք նույնականացման արձանագրության տեսքով։

Նույնականացման արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները․

ա) նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորման արտադրողի (փոքրաչափս նավի շինարարի) մասին տեղեկություն՝ իրավաբանական հասցեի և վավերապայմանների նշմամբ.

բ) նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորման անվանումը, դասակարգման խմբավորումներին դասվելը.

գ) նույնականացման համար անհրաժեշտ նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորման մասին տեղեկությունները.

դ) արտադրման ամսաթիվը, ծառայության և (կամ) պահպանման ժամկետը, մակնշումը (առկայության դեպքում).

ե) արդյունքները (առկայության դեպքում)՝ հավատարմագրված փորձարարական լաբորատորիայում (կենտրոնում).

զ) փաթեթվածքի մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

է) մակնշման գնահատման արդյունքը.

ը) նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նորմատիվ կամ տեխնիկական փաստաթղթի (առկայության դեպքում) կամ փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորման նկարագիրը (մատակարարման պայմանագիրը, որակի սերտիֆիկատը, փոքրաչափս նավի անվտանգության ցուցանիշները հավաստող փաստաթուղթը, մասնագրերը) պարունակող այլ փաստաթղթի անվանումը, ներմուծված արտադրանքի տեխնիկական նկարագիրը կամ հայրենական փաստաթղթերի նմանակների առկայության մասին տեղեկությունները.

թ) լրացուցիչ փորձարկումների անցկացման մասին եզրակացությունը (անհրաժեշտության դեպքում).

ժ) հայտարարված անվանմանը և (կամ) հայտարարագրված ցուցանիշներին նույնականացվող փոքրաչափս նավի, փրկարար միջոցի և (կամ) սարքավորման համապատասխանության մասին եզրակացությունը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 7

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերի դասակարգման անցկացման կարգը

 

1. Փոքրաչափս նավերի դասակարգման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը.

տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն և համաձայնեցում.

փոքրաչափս նավերի շինարարության (պատրաստման), վերասարքավորման, վերանորոգման, արդիականացման և ուտիլիզացման տեխնիկական դիտարկում.

զննումներ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր փոքրաչափս նավի շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ մինչ դրա դուրսգրումը.

Զննման իրականացման կարգը և ժամկետները, ինչպես նաև շահագործման մեջ գտնվող փոքրաչափս նավերի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի ձևերը որոշվում են Մաքսային միության մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ.

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին փոքրաչափս նավերի համապատասխանության մասին փաստաթղթերի ձևակերպում։

2. Տեխնիկական փաստաթղթերը մշակվում և ներկայացվում են փոքրաչափս նավերի դասակարգման մարմնի ուսումնասիրմանը՝ մինչև փոքրաչափս նավի կառուցման (պատրաստման) սկիզբը։

Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են փոքրաչափս նավերի դասակարգման մարմնին հայտատուի (այլ անձի) կողմից, պետք է պարունակեն անհրաժեշտ տվյալներ՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ստուգման համար։ Եթե փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով, ապա դրանց ձևաչափը և փոխանցման եղանակը համաձայնեցվում են Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի հետ՝ յուրաքանչյուրն առանձին դեպքում։

Փաստաթղթերը, որոնք ներկայացվում են ուսումնասիրման նպատակով, համարվում են գաղտնի և կարող են փոխանցվել երրորդ կողմին միայն դրա սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում։

3. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը քննարկում և համաձայնեցնում է տեխնիկական փաստաթղթերը՝ փոքրաչափս նավերի կառուցման, վերասարքավորման, արդիականացման, դրանց վրա տեղադրվելիք արտադրատեսակների պատրաստման և վերանորոգման և նյութերի պատրաստման (տեխնիկական նախագծեր, աշխատանքային փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ փաստաթղթեր)։ Սկզբունքայնորեն նոր որոշումների կիրառման դեպքում ուսումնասիրման կարող են ներկայացվել տեխնիկական առաջադրանքը, տեխնիկական առաջարկը, էսքիզային նախագիծը, ինչպես նաև փորձարարական-կոնստրուկտորական և գիտահետազոտական մշակումները։ Այդպիսի փաստաթղթերը համաձայնեցման ենթակա չեն։ Դրանց ուսումնասիրման արդյունքներով կազմվում է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի նամակ-եզրակացություն (կարծիք)։

4. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից փոքրաչափս նավերի նախագծման նպատակով և շահագործման ժամանակ օգտագործվող տեխնիկական փաստաթղթերի և համակարգչային կիրառական ծրագրերի (ծրագրային արտադրանքների) համաձայնեցումն իրականացվում է գրավոր եզրակացության ձևով։

Տեխնիկական փաստաթղթերի և համակարգչային կիրառական ծրագրերի (ծրագրային արտադրանքների) գործածության ժամկետը կազմում է 6 տարուց ոչ ավելի։

5. Նախօրոք համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերում կատարվող և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջները շոշափող փոփոխությունները համաձայնեցվում են փոքրաչափս նավերի դասակարգման մարմնի հետ։

6. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը չի ստուգում հաշվարկների ժամանակ հաշվիչ գործառնությունների կատարման ճշգրտությունը, այդ թվում՝ իր կողմից համաձայնեցված ծրագրերով, այլ քննարկում է հաշվարկների վերջնական արդյունքները։ Հաշվարկները պետք է իրականացվեն Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցված մեթոդիկաներով։ Առանձին դեպքերում անցկացվում է հաշվարկների վերջնական արդյունքների արժանահավատության լրացուցիչ փորձաքննություն։

7. Տեխնիկական փաստաթղթերի և համակարգչային կիրառական ծրագրերի (ծրագրային արտադրանքների) համաձայնեցումը կարող է չեղյալ համարվել

Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից հետևյալ դեպքերում․

ա) համապատասխան փոքրաչափս նավերի նկատմամբ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներում փոփոխություններ մտցնելու դեպքում.

բ) հայտատուի կողմից նախկինում համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերում և համակարգչային հավելումներում (ծրագրային արտադրանքներում) առանց Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցնելու փոփոխություններ մտցնելու դեպքում։

8. Տեխնիկական դիտարկումը ներառում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման կանոնավոր ստուգումներ՝ փոքրաչափս նավերի կառուցման, վերասարքավորման, արդիականացման, վերանորոգման, փոքրաչափս նավերի վրա տեղադրման համար նյութերի և արտադրատեսակների պատրաստման և վերանորոգման ընթացքում։

9. Տեխնիկական դիտարկումն իրականացվում է հետևյալ կանոններով․

ա) ստուգումների, հետազոտությունների, չափումների և փորձարկումների ծավալը և մեթոդները սահմանվում են Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից և յուրաքանչյուր դեպքում ենթակա են ճշտման նախնական հայտերում՝ հաշվի առնելով արտադրման պայմանները։ Հայտին կցվում է տեխնիկական կանոնակարգման և տեխնոլոգիական գործառնությունների օբյեկտների հսկիչ ստուգումների ցանկը, որը պարտադիր է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնին ներկայացնելու համար՝ շինարարի կողմից հսկողություն իրականացնելուց և փաստաթղթերը լրացնելուց հետո.

բ) կառուցման, վերասարքավորման, արդիականացման դեպքում Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը, փուլային ստուգումների, նավակառանման և ընթացային փորձարկումների (անհրաժեշտության դեպքում) արդյունքների հիման վրա, տրամադրում է դասակարգման վկայական.

գ) փոքրաչափս նավերի կառուցման, վերասարքավորման, արդիականացման կամ վերանորոգման աշխատանքներ կատարող կազմակերպությունը պետք է՝

տրամադրի աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ արտադրանքի որակի հսկողության փաստաթղթերը.

պատրաստի փոքրաչափս նավերը ստուգումների անցկացմանը.

ապահովի զննումների անցկացման անվտանգությունը.

ապահովի փոքրաչափս նավերի զննմանը ներկայացնելու համար պատասխանատու աշխատակազմի ներկայությունը.

դ) փոքրաչափս նավերի համար նյութերի և արտադրատեսակների պատրաստման, արդիականացման, վերանորոգման ընթացքում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի և տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման դեպքում Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինը տրամադրում է հավանության մասին վկայական.

ե) կազմակերպության կողմից սույն կետի «գ» ենթակետով նախատեսված պահանջների չպահպանման դեպքում Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինն իրավունք ունի հրաժարվելու տեխնիկական դիտարկման անցկացումից՝ գրավոր հիմնավորելով իր մերժումը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 8

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) ենթակա տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկը

 

Աղյուսակ 1

 

Պարտադիր սերտիֆիկացման ենթակա օբյեկտների ցանկ

 

ը/կ

Տեխնիկական կարգավորման օբյեկտները

1.

Կատեգորիա՝ փոքրաչափս նավեր

1.1.

սերիական թողարկման փոքրաչափս նավեր՝ 6 մետրից պակաս իրանի երկարությամբ

2

Արտադրատեսակի կատեգորիա և փոքրաչափս նավի վրա տեղադրվող սարքավորում.

 

1. Իրանում և նավախելային շարժաբերային շարժիչներում տեղադրվող՝ բռնկումից պաշտպանված սարքավորում։

2. Միացված կցորդման դեպքում գործարկումից պաշտպանման սարքվածքներ՝ արտաքին շարժիչների համար։

3. Ղեկային անիվներ, կառավարման մեխանիզմներ և մետաղաճոպաններ՝ լրակազմով։

4. Վառելիքի բաքեր և ճկափողեր։

5. Գործարանային պատրաստման ելանցքներ և լուսանցույցներ։

3

Կատեգորիա՝ փրկարար միջոցներ

 

1. Փրկաբաճկոնակներ

2. Փրկաշրջաններ

3. Լաստեր փրկարար

 

Աղյուսակ 2

 

Դասակարգման ենթակա օբյեկտների ցանկը

 

ը/կ

Տեխնիկական կարգավորման օբյեկտները

1.

Կատեգորիա՝ փոքրաչափս նավեր

1.1.

Փոքրաչափս նավեր՝ 6 մետրից ավելի իրանի երկարությամբ

1.2.

Սերիական թողարկման փոքրաչափս նավեր՝ 6 մետրից ավելի իրանի երկարությամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 9

«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

 

Փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների սերտիֆիկացում անցկացնելու կարգը

 

1. Փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների սերտիֆիկացումն իրականացվում է հետևյալ սխեմաներով․

1ս սխեման սերիական թողարկման փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների համար ներառում է հետևյալ գործողությունները․

հայտատուն ձևավորում է 76-րդ կետի 8-րդ ենթակետում նշված փաստաթղթերի լրակազմը և սերտիֆիկացման հայտ ներկայացնում սերտիֆիկացման մարմին.

սերտիֆիկացման մարմինը փորձարկումների անցկացման համար հայտատուից անցկացնում է նմուշառում.

Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)) անցկացնում է փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նմուշների փորձարկումներ.

սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրողի արտադրության վիճակի և փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների նմուշների փորձարկումների արդյունքների վերլուծություն և դրական արդյունքների դեպքում հայտատուին տալիս է համապատասխանության սերտիֆիկատ.

սերտիֆիկացման մարմինն անցկացնում է տեսչական հսկողություն՝ սերտիֆիկացված փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նկատմամբ, հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:

3ս սխեման փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար ներառում է հետևյալ գործողությունները․

հայտատուն ձևավորում է 79-րդ հոդվածի 8-րդ ենթակետում նշված փաստաթղթերի լրակազմը և սերտիֆիկացման հայտ ներկայացնում սերտիֆիկացման մարմին.

սերտիֆիկացման մարմինը կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) փորձարկումների անցկացման համար հայտատուից անցկացնում է նմուշառում.

հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) անցկացնում է փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նմուշների փորձարկումներ.

սերտիֆիկացման մարմինն անցկացնում է փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների նմուշների փորձարկումների արդյունքների վերլուծություն և դրական արդյունքների դեպքում հայտատուին տալիս է համապատասխանության սերտիֆիկատ.

1ս սխեմայով սերտիֆիկացման դեպքում հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր կամ շինարար, կամ օտարերկրյա շինարարի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության դեպքում պատասխանատվության մասով գործառույթներն իրականացնող անձ (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ)։

3ս սխեմայով սերտիֆիկացման դեպքում հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր կամ արտադրող, կամ վաճառող, կամ օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության դեպքում պատասխանատվության մասով գործառույթներն իրականացնող անձ (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ)։

2. Հայտատուն կարող է սերտիֆիկացման հայտով դիմել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հաստատման ենթակա Փոքրաչափս նավերի և սարքավորումների ցանկում ընդգրկված՝ փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների հավատարմագրման ոլորտում սերտիֆիկացման ցանկացած մարմին, Մաքսային միության Հանձնաժողովի կողմից հաստատվող սերտիֆիկացման ձևով։

Սերտիֆիկացում անցկացնելու հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից և պետք է պարունակի՝

հայտատուի անվանումը և գտնվելու վայրը.

շինարարի անվանումը և գտնվելու վայրը.

Տեղեկություններ՝ փոքրաչափս նավերի, փրկարարն միջոցների և (կամ) սարքավորումների (դրանց բաղադրության) վերաբերյալ, և դրանց նույնականացնող հատկանիշները (անվանումը, ծածկագիրը՝ ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության դասակարգչի, այն փաստաթուղթը, որի համաձայն պատրաստված են փոքրաչափս նավերը և (կամ) սարքավորումները (միջպետական կամ ազգային ստանդարտ, ձեռնարկության ստանդարտ, տեխնիկական պայմաններ և այլն)), թողարկման ձևը՝ սերիական արտադրություն կամ խմբաքանակ, պայմանագրի վավերապայմանները և այլն).

սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ օգտագործվող ստանդարտը (ստանդարտները).

սերտիֆիկացման սխեման:

3. Սերտիֆիկացման մարմինը քննարկում է հայտը և ընդունում է որոշում՝ սերտիֆիկացում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։

Դրական որոշման դեպքում սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացման աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր է կնքում հայտատուի հետ:

Սերտիֆիկացման մարմինն աշխատանքները կատարում է սերտիֆիկացման սխեմայի համաձայն, պատրաստում է որոշումը և դրական արդյունքի դեպքում հայտատուին տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատը։

4. Սերտիֆիկացման բացասական արդյունքի դեպքում սերտիֆիկացման մարմինը հայտատուին է ուղարկում հիմնավորված որոշում՝ համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու վերաբերյալ։

5. Փոքրաչափս նավի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից այն սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, որին տրվում է փորձարկումների արձանագրությունը։

6. Արտադրության վիճակի վերլուծությունը սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացվում է շինարարի մոտ: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:

Եթե կառուցողն ունի փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների արտադրության կամ մշակման և արտադրության որակի կառավարման սերտիֆիկացված համակարգ, ապա սերտիֆիկացման մարմինը գնահատում է տվյալ համակարգի` սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող՝ սերտիֆիկացվող փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) սարքավորումների կայուն թողարկումն ապահովելու հնարավորությունը։

7. Սերտիֆիկացման սխեմայով նախատեսված ստուգումների դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում է հայտատուին:

Համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված միասնական ձևով։

Սերտիֆիկացման մարմինը տրված համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստր։

8. Թողարկվող սերիական արտադրության փոքրաչափս նավերի և (կամ) սարքավորումների համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 5 տարուց ոչ ավելի, թողարկված խմբաքանակի համար ժամկետ չի սահմանվում։

9. Համապատասխանության սերտիֆիկատը կարող է ունենալ հավելված, որը ներառում է որոշակի արտադրատեսակների ցանկ, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը: Հավելվածը ձևակերպվում է, եթե՝

պահանջվում է մանրամասնել դիմումատուի կողմից թողարկվող և միևնույն պահանջներով սերտիֆիկացված միատեսակ արտադրանքի խմբի կազմը.

պահանջվում է նշել արտադրող գործարանները, որոնք ներառված են ավելի խոշոր՝ արտադրանքի արտադրության միասնական պայմաններ ունեցող միավորումներում:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումը

 

Համարը` ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

Պայթյունահրդեհային անվտանգությանը ներկայացվող պահանջներ. 4-րդ հոդվածի 32-րդ կետ

ԻՍՕ 10088:2009

Նավեր փոքր. Ամրակայված վառելիքային համակարգեր և վառելիքի ամրացված բաքեր

 

2

ԳՕՍՏ Ռ 51270:99

Արտադրատեսակներ հրատեխնիկական. Անվտանգության ընդհանուր պահանջները

 

3

ԻՍՕ 7840:2004

Փոքր նավեր. Հրակայուն վառելիքային ճկափողեր

 

4

ԻՍՕ 8469:2006

Նավեր փոքր. Ոչ հրակայուն ճկուն ճկափողեր վառելիքի մատուցման համար

 

5

ԻՍՕ 9094-1:2003

Նավեր փոքր. Հակահրդեհային պաշտպանություն. Մաս 1. Նավեր՝ նավիրանի մինչև 15 մ (ներառյալ) երկարությամբ

 

6

ԻՍՕ 9094-2:2002

Նավեր փոքր. Հակահրդեհային պաշտպանություն. Մաս 2. Նավեր՝ նավիրանի 15 մ-ից ավելի երկարությամբ

 

7

Կառուցվածքային անվտանգությանը ներկայացվող պահանջները. 4-րդ հոդվածի 14-31–րդ, 38–րդ կետեր, 5-րդ հոդվածի 59–րդ կետ

ԳՕՍՏ 19105-79

Զբոսանավեր՝ թիավոր և շարժիչային. Տեսակներ, հիմնական պարամետրեր և ընդհանուր տեխնիկական պահանջներ

 

8

ԳՕՍՏ 21292-89

Նավակներ՝ փչովի, թիավոր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

 

9

ԳՕՍՏ 13641-80

Վերջրյա նավերի մետաղական նավիրանի կառուցվածքային տարրեր. Եզրույթներ և սահմանումներ

 

10

ԻՍՕ 10087:2006

Նավեր փոքր. Նավիրանի նույնականցում Ծածկագրման համակարգ

 

11

ԳՕՍՏ 24161-80

Ջրաշարժիչային սպորտի նավեր. Եզրույթներ և սահմանումներ

 

12

 

ԳՕՍՏ Ռ 53446-2009

(ԻՍՕ 6185-1:2001)

Նավակներ փչովի. Մաս 1. Նավակներ՝ 4,5 կՎտ շարժիչի առավելագույն հզորությամբ

 

13

ԳՕՍՏ Ռ 53447-2009

(ԻՍՕ 6185-2:2001)

Նավակներ փչովի. Մաս 2. Նավակներ՝ 4,5-ից մինչև 15 կՎտ (ներառյալ) շարժիչի առավելագույն հզորությամբ

 

14

ԳՕՍՏ Ռ 53448-2009

(ԻՍՕ 6185-3:2001)

Նավակներ փչովի. Մաս 3. Նավակներ՝ 15 կՎտ ոչ պակաս շարժիչի առավելագույն հզորությամբ

 

15

ԻՍՕ 8665:2006

Նավեր փոքր. Նավի գլխավոր թիավոր շարժիչներ և համակարգեր. Հզորության չափում և հայտագրված արժեքներ

 

16

ԻՍՕ 8666:2002

Նավեր փոքր. Հիմնական տվյալներ

 

17

ԻՍՕ 10240:2004

Նավեր փոքր. Ձեռնարկ տիրապետողի համար

 

18

ԻՍՕ 11192:2005

Նավեր փոքր. Գրաֆիկական պայմանանշաններ

 

19

ԻՍՕ 14895:2000

Նավեր փոքր. Նավախոհանոցի սալօջախներ՝ հեղուկ վառելիքով աշխատող

 

20

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 11591- 2011

Նավեր՝ փոքր, շարժիչային. Տեսադաշտի գոտի ղեկորդի տեղից

 

21

ԻՍՕ 11592:2001

Նավեր՝ փոքր, 8 մ-ից պակաս նավիրանի երկարությամբ. Շարժիչի առավելագույն թույլատրելի հզորության որոշում

 

22

ԻՍՕ 11812:2001

Նավեր փոքր. Անջրանցիկ արագ չորացող քոկպիտներ

 

23

ԻՍՕ 12215-1:2000

Նավեր փոքր. Նավիրանի կառուցվածքը և հավաքակազմը. Մաս 1. Նյութեր՝ ջերմառեակտիվ խեժեր, ապակեթելքային արմատուր, շերտավոր նյութ

 

24

ԻՍՕ 12215-2:2002

Նավեր փոքր. Նավիրանի կառուցվածքը և հավաքակազմը. Մաս 2. Նյութեր. «Սէնդվիչ» տեսակի կառուցվածքի համար լցանյութեր, ներկառուցված նյութեր

 

25

 

ԻՍՕ 12215-3:2002

Նավեր փոքր. Նավիրանի կառուցվածքը և հավաքակազմը. Մաս 3. Նյութեր. Պողպատ, ալյումիե համաձուլվածքներ, փայտ և այլ նյութեր

 

26

ԻՍՕ 12215-4:2002

Նավեր փոքր. Նավիրանի կառուցվածքը և հավաքակազմը. Մաս 4. Շինարարական արհեստանոցներ և արտադրական գործընթաց

 

27

ԻՍՕ 12216-2002

Նավեր փոքր. Պատուհաններ, լուսանցույցներ, ելանցքեր, փակ լուսանցույցներ և դռներ. Ամրությանն ու անջրանցիկությանը ներկայացվող պահանջներ

 

28

ԻՍՕ 12401:2009

Նավեր փոքր. Տախտակամածի անվտանգության գոտիներ և ապահովաճոպաններ, որոնք կիրառվում են զբոսանավերում. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ

 

29

ԻՍՕ 13342:1995

Նավեր փոքր. Նավից դուրս գտնվող շարժիչների ստատիկ քարշի չափում

 

30

ԻՍՕ 14945:2004

Նավեր փոքր. Պատրաստողի ցուցանակ

 

31

ԻՍՕ 14946:2001

Նավեր փոքր. Առավելագույն բեռնատարողություն

 

32

Շարժունակություն. 5-րդ հոդվածի 46-րդ կետ

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8847: 2011

Նավեր փոքր. Ղեկի շարժաբեր. Համակարգեր՝ մետաղալարե ճոպաններով և փոկանիվներով

 

33

ԻՍՕ 8848:1990

Նավեր փոքր. Հեռակառավարման համակարգեր

 

34

ԻՍՕ 9775:1990

Նավեր փոքր. Հեռավար կառավարման համակարգեր՝ 15-ից մինչև 40 կՎտ հզորությամբ նավից դուրս գտնվող միավոր շարժիչների համար

 

35

ԻՍՕ 10592:1994

Նավեր փոքր. Ղեկի կառավարման հիդրավլիկական համակարգեր

 

36

ԻՍՕ 13929:2001

Նավեր փոքր. Ղեկի սարքվածք. Ատամնավոր փոխանցիչներ

 

37

ԻՍՕ 15652:2003

Նավեր փոքր. Ղեկային կառավարման հեռավար համակարգեր նավում գտնվող ոչ մեծ հիդրոնավակների համար

 

38

Կայունություն. 4-րդ հոդվածի 42-րդ կետ

ԻՍՕ 12217-1:2002

Նավեր փոքր. Կայունության և լողունության գնահատում և դասակարգում ըստ կատեգորիաների. Մաս 1. Առանց առագաստի նավեր՝ նավիրանի 6 մ-ից ավելի կամ հավասար երկարությամբ

 

39

ԻՍՕ 12217-2:2002

Նավեր փոքր. Կայունության և լողունության գնահատում և դասակարգում Մաս 2. Առագաստանավեր՝ նավիրանի 6 մ-ից ավելի կամ հավասար երկարությամբ

 

40

ԻՍՕ 12217-3:2002

Նավեր փոքր. Կայունության և լողունության գնահատում և դասակարգում. Մաս 3. Նավեր նավիրանի՝ 6 մ-ից պակաս երկարությամբ

 

41

Էլեկտրական սարքավորումներ. 4-րդ հոդվածի 34-րդ կետ

ԻՍՕ 8846:1990

Նավեր փոքր. Էլեկտրական սարքվածքներ. Պաշտպանություն վառելագազերի բռնկումից

 

42

ԻՍՕ 9097:1991

Նավեր փոքր. Էլեկտրական օդափոխիչներ

 

43

ԻՍՕ 10133:2000

Նավեր փոքր. Էլեկտրական համակարգեր. Սարքվածքներ՝ հաստատուն հոսանքի գերցածր լարման

 

44

ԻՍՕ 10134:2003

Նավեր փոքր. Էլեկտրական սարքվածքներ. Կայծակի հարվածից պաշտպանության համակարգեր

 

45

ԻՍՕ 13297:2000

Նավեր փոքր. Էլեկտրահամակարգեր. Սարքվածքներ՝ փոփոխական հոսանքի

 

46

Փրկարարական և ազդանշանային միջոցներ. 4-րդ հոդվածի 41-րդ կետ

ԳՕՍՏ 22336:77

Բաճկոնակներ փրկարարական. Տեխնիկական պայմաններ

 

47

ԳՕՍՏ 19815:74

Օղակներ փրկարարական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 

48

ԻՍՕ 9650-1:2005

Նավեր փոքր. Փչովի փրկարարական փոքր լաստեր. Մաս 1. Տեսակ 1

 

49

ԻՍՕ 9650-2:2005

Նավեր փոքր. Փչովի փրկարարական փոքր լաստեր. Մաս 2. Տեսակ II

 

50

ԻՍՕ 9650-3:2009

Նավեր փոքր. Փչովի փրկարարական փոքր լաստեր. Մաս 3. Նյութը

 

51

ԻՍՕ 15085-2003

Նավեր փոքր. Նավից ընկնելը կանխելը և մարդուն նավ բարձրացնելը

 

52

 

ԻՍՕ 15734:2001

Նավեր և ծովային տեխնոլոգիաներ. Հիդրոստատիկ սարքվածքներ՝ փրկարարական լողացող միջոցների արձակման համար

 

53

ԻՍՕ 17339:2002

Նավեր և ծովային տեխնոլոգիա. Լողացող խարիսխներ՝ փրկարարական լողացող միջոցների և փրկարարական կատերների համար

 

54

Նավի սարքվածքներին և համակարգերին ներկայացվող պահանջներ. 4-րդ հոդվածի 38-րդ կետ, ինչպես նաև 5-րդ հոդվածի 43-44-րդ, 58-րդ կետեր

ԳՕՍՏ Ռ 51722:2001

Նավեր փոքր. Խարիսխներով, խարսխի շղթաներով, խարսխային, կառանման և քարշակման ճոպաններով մատակարարման նորմեր

 

55

ԻՍՕ 4566:1992

Ամրակայված շարժիչներով փոքր նավեր. Թիալիսեռի ծայրեր և թիապտուտակի կունդեր 1:10 կոնավորությամբ.

 

56

ԻՍՕ 8845:1994/

 Cor.1: 1995

Ամրակայված շարժիչով փոքր նավեր. Թիալիսեռի ծայրեր և թիապտուտակի կունդ 1:16 կոնավորությամբ. Տեխնիկական ուղղում 1

 

57

ԻՍՕ 8099:2000

Նավեր փոքր. Կղանքային մնացուկների հավաքման և հեռացման համակարգեր

 

58

ԻՍՕ 8847:2004

Նավեր փոքր. Ղեկի շարժաբեր. Մետաղալարե ճոպանների և փոկանիվների համակարգեր

 

59

ԻՍՕ 8849:2003

Նավեր փոքր. Նավամբարի պոմպեր՝ հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչի շարժաբերով

 

60

ԻՍՕ 9093-1:1994

Նավեր փոքր. Նավից դուրս գտնվող կափույրներ և կցամասեր, որոնք անցնում են նավիրանի միջով. Մաս 1. Մետաղական

 

61

ԻՍՕ 9093-2:2002

Նավեր փոքր. Նավից դուրս գտնվող կափույրներ և կցամասեր, որոնք անցնում են նավիրանի միջով. Մաս 2. Ոչ մետաղական

 

62

ԻՍՕ 10088:2009

Նավեր փոքր. Ամրակայված վառելիքային համակարգեր և վառելիքի ամրացված բաքեր

 

63

ԻՍՕ 10239:2008

Նավեր փոքր. Հեղուկացված նավթային գազի համակարգեր (LPG)

 

64

ԻՍՕ 11105:1997

Նավեր փոքր. Օդափոխություն բենզինային շարժիչի և (կամ) բենզինի համար նախատեսված ցիստեռնների հատվածամասերում

 

65

 

ԻՍՕ 11547:1994

Նավեր փոքր. Գործարկման մեխանիզմի պաշտպանություն

 

66

ԻՍՕ 13363:2004

Ռետինե և պլաստմասե ճկափողեր՝ նավային շարժիչների ջրի արտանետման համակարգերի համար. Տեխնիկական պահանջներ

 

67

ԻՍՕ 13590:2003

Փոքր նավեր. Անձնական նավեր. Համակարգերի կառուցվածքին և տեղակայմանը ներկայացվող պահանջներ.

 

68

ԻՍՕ 13591:1997

Նավեր փոքր. Շարժական վառելիքային համակարգեր կախովի շարժիչների համար

 

69

ԻՍՕ 14227:2001

Նավեր փոքր. Մագնիսական կոմղնացույցներ

 

70

ԻՍՕ 15083:2003

Նավեր փոքր. Նավամբարի պոմպային համակարգեր

 

71

ԻՍՕ 15084:2003

Նավեր փոքր. Խարսխավորում, կառանում և քարշակում. Հենարանային դիրքեր

 

72

ԻՍՕ 15584:2001

Նավեր փոքր. Բենզինային ամրակայված շարժիչներ. Վառելիքային և էլեկտրական համակարգերի բաղադրիչներ, որոնք մոնտաժվում են շարժիչի վրա

 

73

ԻՍՕ 16147:2002

Նավեր փոքր. Դիզելային ամրակայված շարժիչներ. Վառելիքային և էլեկտրական բաղադրիչներ, որոնք մոնտաժվում են շարժիչի վրա

 

74

ԻՍՕ/TR 4558:1985

Նավեր փոքր. Պտուտակային ձգասարքեր չժանգոտվող պողպատից մետաղալարե ճոպանների համար Տարաբաժանքների, սռնիների և բլթանցնքների հիմնական չափեր

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Ստանդարտների, որոնք պարունակում են «Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

 

Համարը` ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններին և մեթոդներին ներկայացվող պահանջներ: 5-րդ հոդվածի 69-րդ կետ

ԳՕՍՏ 19356-79

Զբոսանավեր թիավոր և շարժիչային. Փորձարկումների մեթոդներ

 

2

ԳՕՍՏ 23200-78

Զբոսանավեր՝ թիավոր և շարժիչային. Արտահանման կանգնեցնելու ընդհանուր պահանջներ

 

3

ԳՕՍՏ 4.380-85

Արտադրանքի որակի ցուցանիշների համակարգ. Զբոսանավեր. Ցուցանիշների անվանացանկ

 

4

ԻՍՕ 13592:1998

Փոքր նավեր. Բենզինային շարժիչներում բոցի հետադարձ բռնկման նկատմամբ հսկողություն

 

5

ԳՕՍՏ 31329- 2006

Աղմուկ. Նավերի աղմուկի չափում ներքին գծերում և նավահանգիստներում

 

6

ԻՍՕ 14509-1:2008

Նավեր փոքր. Օդում տարածվող ձայնի չափում, որն առաջանում է շարժիչային զբոսանավերից. Մաս 1. Արտաքին աղմուկի չափման մեթոդիկա

 

7

ԻՍՕ 14509-2:2006

Նավեր փոքր. Օդում տարածվող ձայնի չափում, որն առաջանում է շարժիչային զբոսանավերից. Մաս 2. Աղմուկի գնահատում՝ չափանմուշային (էտալոնային) նավի օգտագործմամբ

 

8

 

ԻՍՕ 14509-3:2009

Նավեր փոքր. Օդում տարածվող ձայնի չափում, որն առաջանում է շարժիչային զբոսանավերից. Մաս 3. Աղմուկի գնահատում՝ հաշվարկման և չափման ընթացակարգերի կիրառմամբ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2023, թիվ 119 01.05.2024, թիվ 33
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան