Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 մարտի 2013 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 011/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի թիվ 44 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Մաքսային միության «Վերելակների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Վերելակներ՝ էլեկտրական կառավարմամբ, այլ վերելակներ

8428 10-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

2. Վերելակների անվտանգության սարքվածքներ՝

8431 31 000 0-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

1) թափարգել՝ էներգակուտակող տեսակի (բացառությամբ գծային բնութագրերով էներգակուտակող թափարգելների)՝

     

ոչ գծային բնութագրերով,

     

մեղմացված հետադարձ մուտքով,

     

էներգիա ցրող տեսակի.

     

2) անվտանգության հիդրոապարատ (խզման կափույր).

     

3) հորանի դռների փական.

     

4) որսիչներ.

     

5) արագության սահմանափակիչ

     

Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Մաքսային միության «Վերելակների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 011/2011) չի տարածվում այն վերելակների վրա, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են՝
լեռնարդյունաբերության և ածխարդյունաբերության հանքահորերում,
նավերում և այլ լողամիջոցներում,
ծովում հետախուզության և հորատման համար հենահարթակներում,
ինքնաթիռներում և թռչող ապարատներում, ինչպես նաև այն վերելակների վրա, որոնք՝
ունեն վերհանման ատամնաձողային կամ պտուտակավոր մեխանիզմ,
ռազմական նպատակների համար հատուկ նշանակության վերելակներ են:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: