Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2022 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի մայիսի 31-ի

թիվ 88 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

1. Մաքսային վճարումների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (7-րդ հավելված) 1-ին բաժնի 1.1 ենթաբաժինը КИ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«Պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 2 հավելվածի համաձայն

ЦР

Էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 4 հավելվածի համաձայն

ЦЭ

Թվային տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 5 հավելվածի համաձայն

ЦЦ

Թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 6 հավելվածի համաձայն

ЦЛ

Մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 7 հավելվածի համաձայն

ЦМ

Շինարարության ոլորտում օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 8 հավելվածի համաձայն

ЦС

Տրանսպորտային ոլորտում օգտագործվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով, և որոնք ներառված են ցանկում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 9 հավելվածի համաձայն

ЦТ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող՝ էլեկտրական շարժիչներով այն շարժիչային տրանսպորտային միջոցների առնչությամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն 2022 թվականին 7 հազ. հատ քանակությամբ և 8 հազ. հատ՝ 2023 թվականին, Բելառուսի Հանրապետություն 2022 թվականին՝ 10 հազ. հատ և 15 հազ. հատ՝ 2023 թվականին, Ղազախստանի Հանրապետություն՝ 2022 թվականին 10 հազ. հատ և 15 հազ. հատ՝ 2023 թվականին, Ղրղզստանի Հանրապետություն 2022 թվականին՝ 5 հազ. հատ և 10 հազ. հատ՝ 2023 թվականին

ЦД»։

2. Այն ապրանքների կատեգորիաների դասակարգչում, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը (27-րդ հավելված), 02 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«03

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 2, 4-9 հավելվածների համաձայն ցանկերում ներառված ապրանքներ»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: