Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

23 հունիսի 2014 թվականի

թիվ 43

քաղ. Սոչի

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 013/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

 

Ս. Ռումաս

 

Բ. Սագինտաև

 

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի

թիվ 43 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011)

 

1. 2.1 կետի յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մազութ՝ վառելիք, որն ստացվում է նավթի, գազային կոնդենսատի հումքի վերամշակումից ստացվող արտադրանքից և նախատեսված է տրասպորտային միջոցների, անշարժ կաթսայական ու տեխնոլոգիական կայանքների համար,»։

2. 7.3 կետի առաջին պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով։

3. 7.4 կետի առաջին պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով։

4. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածի 2.1-րդ կետում «ավտոմոբիլային դիզելային շարժիչների համար նախատեսված» բառերը հանել։

5. Նշված տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 4

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

(ՄՄ ՏԿ 013/2011)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի

թիվ 43 որոշման խմբագրությամբ)

 

Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Մազութի բնութագիրը

Չափման միավորը

Նորմը՝ նավատորմային մազութի համար

Նորմը՝ ջեռուցման մազութի համար

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

2,0

3,5

Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր

°С

-

90

Փակ հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր

°С

80

-

Ֆրակցիայի ստացվածքը, որը եռում է մինչև 350°С, ոչ ավելի

ծավ.%

17*

17*

Ծծմբաջրածնի պարունակությունը,
ոչ ավելի

ppm

10**

10**

 

___________________

* Նորմը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության համար («Ֆ-5» ապրանքանիշի նավատորմային մազութի համար նորմը՝ ծավ. 22 %-ից ոչ ավելի)։

** Ռուսաստանի Դաշնության համար նորմը սահմանվում է 2015 թվականի հունվարի 1-ից, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համար՝ 2017 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում թույլատրվում է ծծմբաջրածնի՝ 20 ppm-ից ոչ ավելի պարունակություն։

 

Հավելված 5

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

(ՄՄ ՏԿ 013/2011)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի

թիվ 43 որոշման խմբագրությամբ)

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագիրը

Չափման միավորը

Նորմը՝ թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար

Ջեթ Ա-1

ՏՍ-1

ՌՏ

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°С ջերմաստիճանի դեպքում, ոչ ավելի

մմ2

-

8*

16

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°С ջերմաստիճանի դեպքում, ոչ ավելի

մմ2

8

8**

8**

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր

°С

-

մինուս 60***

մինուս 60***

Սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր

°С

մինուս 47

-

-

Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը

-

բացակայություն

բացակայություն

բացակայություն

Ֆրակցիոն կազմը՝

10%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր

90%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր

98%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր

թորազտումից մնացորդը, ոչ ավելի

թորազտումից կորուստները, ոչ ավելի

 

°С


°С


°С


%

%

 

205


-


-


1,5

1,5

 

165


230


250


չի նորմավորվում

չի նորմավորվում

 

175


270


280


1,5

1,5

Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ

նավթալինային ածխաջրածինների՝ 3%-ից ոչ ավելի ծավալային մասի դեպքում, ոչ պակաս

մմ


մմ

25


19

25


-

25


-

Փակ հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր

°С

38

28

28

Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի

%

25

20 (22)

20 (22)

Փաստացի խեժերի խտությունը, ոչ ավելի

մգ/100 սմ3

7

5

4

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,25

0,20

0,10

Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,003

0,003

0,003

Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանի դեպքում,
ոչ ցածր

°С

260

260

260
(275)****

Ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի

մմ սս

25

25

25

Նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի

միավորներն ըստ գունային սանդղակի

3

3

3

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը*****՝

առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի

հակաստատիկ հավելանյութով

պՍմ/մ





10

50-600





10

50-600





10

50-600

 

___________________

* Նորմը սահմանվում է Ղազախստանի Հանրապետության համար։

** Նորմը սահմանվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար։

*** Թույլատրվում է մշակել բյուրեղացման սկզբի՝ մինուս 50°С-ից ոչ բարձր ջերմաստիճանով՝ բացառությամբ վառելիքի՝ ցուրտ և արկտիկական կլիմայական պայմաններում կիրառության

**** Սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքների համար ջերմաթթվեցման կայունությունը՝ 275°С-ից ոչ ցածր ջերմաստիճանում։

***** Որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից։»։

 

7. 3-րդ հավելվածում «Ցետանային թիվը՝ ձմեռային և արկտիկական դիզելային վառելիքի համար» բառերից հետո լրացնել «, ոչ պակաս» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: