Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.05.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

14 մայիսի 2013 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ՝ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 28 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում կոնտակտային ոսպնյակների համար նախատեսված նախապատրաստվածքների մասով փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն քննարկման ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի 1–ին, 3-րդ և 7–րդ կետերում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, «3926 90 970 7-ից» բառը փոխարինել «3926 90 970 9-ից» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  » ի 2013 թվականի

թիվ

քաղ.

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ կոնտակտային ոսպնյակների համար նախատեսված նախապատրաստվածքների մասով փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկումև Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ պետությունների ղեկավարների մակարդակով նախապատրաստել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը փոփոխելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Նախքան նշված ցանկում փոփոխություններ կատարելը՝ սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունների մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

     

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2013 թվականի ի թիվ որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3926 90 970 7

- - - - այլ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2013 թվականի ի թիվ որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3926 90 970 2

- - - - գլաններ՝ 5 մմ-ից ոչ պակաս, բայց ոչ ավելի, քան 8 մմ բարձրությամբ, 12 մմ-ից ոչ պակաս, բայց ոչ ավելի, քան 15 մմ տրամագծով, առանց օպտիկական մշակման, մի ծայրին գնդափոսիկով՝ 9001 30 000 0 ենթադիրքում նշված կոնտակտային ոսպնյակների արտադրության համար

 

3926 90 970 9

- - - - այլ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2013 թվականի ի թիվ որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3926 90 970 2

- - - - գլաններ՝ 5 մմ-ից ոչ պակաս, բայց ոչ ավելի, քան 8 մմ բարձրությամբ, 12 մմ-ից ոչ պակաս, բայց ոչ ավելի, քան 15 մմ տրամագծով, առանց օպտիկական մշակման, մի ծայրին գնդափոսիկով՝ 9001 30 000 0 ենթադիրքում նշված կոնտակտային ոսպնյակների արտադրության համար

0

3926 90 970 9

- - - - այլ

20

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: