Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.12.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

24 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 245

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 026/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 026/2012) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 026/2012) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

դեկտեմբերի 24-ի թիվ 245 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ստանդարտների, ինչպես նաև «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 026/2012) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ-ի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը:

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

47.080

Նավեր փոքր. Ամրակայված վառելիքային համակարգեր և վառելիքի ամրացված բաքեր.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 10088: 2013-ի հիման վրա

4-րդ հոդվածի 26-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

2

47.080

Նավեր փոքր. Հրակայուն վառելիքային ճկափողեր. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 7840: 2013-ի հիման վրա

4-րդ հոդվածի 26-րդ կետը և 5-րդ հոդվածի 62-րդ կետը

2015 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

3

47.080

Նավեր փոքր. Ոչ հրակայուն ճկուն ճկափողեր՝ վառելիքի մատուցման համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 8469: 2013-ի հիման վրա

4-րդ հոդվածի 26-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

4

47.080

Նավեր փոքր. Հակահրդեհային պաշտպանություն. Մաս 1. Նավեր՝ մինչև 15 մ (ներառյալ) նավիրանի երկարությամբ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9094-1: 2003-ի հիման վրա

4-րդ հոդվածի 32-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

5

47.080

Նավեր փոքր. Հակահրդեհային պաշտպանություն. Մաս 2. Նավեր՝ 15 մ-ից ավելի նավիրանի երկարությամբ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9094-2: 2002-ի հիման վրա

4-րդ հոդվածի 32-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

6

47.080

Նավեր փոքր. Հեռակառավարման համակարգեր.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 8848: 1990-ի հիման վրա

4-րդ հոդվածի 19-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

7

47.080

Նավեր փոքր. Ղեկի կառավարման հիդրավլիկական համակարգեր.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 10592: 1994-ի հիման վրա

4-րդ հոդվածի 19-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

8

47.080

Նավեր փոքր. Ղեկային կառավարման հեռավար համակարգեր նավում գտնվող ոչ մեծ հիդրոնավակների համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 15652: 2003-ի հիման վրա

4-րդ հոդվածի 19-րդ կետը և 5-րդ հոդվածի 43-րդ կետը

2016 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

9

47.080

Նավեր փոքր. Կայունության և լողունության գնահատում և դասակարգում ըստ կատեգորիաների. Մաս 1. Առանց առագաստի նավեր՝ 6 մ-ից ավելի կամ 6 մ-ին հավասար նավիրանի երկարությամբ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 12217-1: 2013-ի հիման վրա

4-րդ հոդվածի 42-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

10

47.080

Նավեր փոքր. Էլեկտրական սարքեր. Ամպրոպային պարպումներից պաշտպանության համակարգեր.

 

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 10134: 2003-ի հիման վրա

4-րդ հոդվածի 34-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

11

47.080

Նավեր փոքր. Դիզելային ամրակայված շարժիչներ. Վառելիքային և էլեկտրական բաղադրիչներ, որոնք մոնտաժվում են շարժիչի վրա.

 

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16147: 2002-ի հիման վրա

4-րդ հոդվածի 35-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան