ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
13 մայիսի 2014 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի թիվ 70 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն արտադրանքի (արտադրատեսակների), որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
Արտադրանքի (արտադրատեսակի) անվանումը |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1. Արդյունաբերական նպատակներով օգտագործվող վառոդ |
3601 00 000 0 |
համապատասխանության հավաստագիր |
|
2. Պայթուցիկ նյութեր պատրաստի (բացառությամբ վառոդի), այդ թվում՝ |
3602 00 000 0 |
համապատասխանության հավաստագիր |
|
I և II դասերի չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր |
|||
III դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր |
|||
IV դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր |
|||
V դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր |
|||
VI դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր |
|||
VII դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և արտադրատեսակներ՝ V - VI դասերի նախապաշտպանված պայթուցիկ նյութերից |
|||
չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով հատուկ 1-4 խմբերի (С) դասի արտադրատեսակներ |
|||
3. Պայթուցիկ փշրտող նյութեր արդյունաբերական նշանակության |
3602 00 000 0 |
համապատասխանության հավաստագիր |
|
4. Արդյունաբերական նշանակության արտադրատեսակներ՝ պայթուցիկ փշրտող նյութերից |
3602 00 000 0 |
համապատասխանության հավաստագիր |
|
5. Քուղեր կրակահաղորդ. քուղեր ճայթեցնող. հրապատիճներ՝ հարվածող կամ ճայթեցնող․ բռնկիչներ․ էլեկտրաճայթիչներ |
3603 00 |
համապատասխանության հավաստագիր |
|
6. Ամոնիումի նիտրատի հիմքով օքսիդիչի էմուլսիաներ և մատրիցներ, որոնք մշակվում (նախագծվում) և արտադրվում են ջրաէմուլսիոն և ջրագելային պայթուցիկ նյութեր ստանալու համար |
3102 30 |
համապատասխանության հավաստագիր |
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|