Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.05.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

13 մայիսի 2014 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 028/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի թիվ 70 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի (արտադրատեսակների), որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի (արտադրատեսակի) անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Արդյունաբերական նպատակներով օգտագործվող վառոդ

3601 00 000 0

համապատասխանության հավաստագիր

 

2. Պայթուցիկ նյութեր պատրաստի (բացառությամբ վառոդի), այդ թվում՝

3602 00 000 0

համապատասխանության հավաստագիր

 

I և II դասերի չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր

     

III դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

     

IV դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

     

V դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

     

VI դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

     

VII դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և արտադրատեսակներ՝ V - VI դասերի նախապաշտպանված պայթուցիկ նյութերից

     

չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով հատուկ 1-4 խմբերի (С) դասի արտադրատեսակներ

     

3. Պայթուցիկ փշրտող նյութեր արդյունաբերական նշանակության

3602 00 000 0

համապատասխանության հավաստագիր

 

4. Արդյունաբերական նշանակության արտադրատեսակներ՝ պայթուցիկ փշրտող նյութերից

3602 00 000 0

համապատասխանության հավաստագիր

 

5. Քուղեր կրակահաղորդ. քուղեր ճայթեցնող. հրապատիճներ՝ հարվածող կամ ճայթեցնող․ բռնկիչներ․ էլեկտրաճայթիչներ

3603 00

համապատասխանության հավաստագիր

 

6. Ամոնիումի նիտրատի հիմքով օքսիդիչի էմուլսիաներ և մատրիցներ, որոնք մշակվում (նախագծվում) և արտադրվում են ջրաէմուլսիոն և ջրագելային պայթուցիկ նյութեր ստանալու համար

3102 30

համապատասխանության հավաստագիր

 

 

Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Մաքսային մարմիններին «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթ ներկայացնելու պահանջ չի կիրառվում այդ տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար (պաշտպանական արտադրանքի շարքին դասվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար և հրատեխնիկական արտադրատեսակների )։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: