ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 190 |
քաղ. Մոսկվա |
««ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 026/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել՝
1.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումը (կցվում է).
1.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, (այսուհետ, համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի հուլիսի 31-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այնպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
2.2. Մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերի կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել դրա ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերին՝
4.1. Մինչ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ |
ՑԱՆԿ
ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումը
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Պայթյունա- և հրդեհաանվտանգությանը ներկայացվող պահանջներ: 4-րդ հոդվածի 32-րդ կետ |
ISO 10088:2009 |
Նավեր փոքր։ Ամրակայված վառելիքային համակարգեր և վառելիքի ամրացված բաքեր |
|
2 |
ԳՕՍՏ Ռ 51270-99 |
Հրատեխնիկական արտադրատեսակներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ |
||
3 |
ISO 7840:2004 |
Նավեր փոքր: Հրակայուն վառելիքային ճկափողեր |
||
4 |
ISO 8469:2006 |
Նավեր փոքր։ Ոչ հրակայուն ճկուն ճկափողեր՝ վառելիքի մատուցման համար |
||
5 |
ISO 9094-1:2003 |
Նավեր փոքր։ Հակահրդեհային պաշտպանություն։ Մաս 1։ Նավեր՝ մինչև 15 մ (ներառյալ) նավիրանի երկարությամբ |
||
6 |
ISO 9094-2:2002 |
Նավեր փոքր։ Հակահրդեհային պաշտպանություն։ Մաս 2։ Նավեր՝ 15 մ-ից ավելի նավիրանի երկարությամբ |
||
7 |
Կառուցվածքային անվտանգությանը ներկայացվող պահանջները: 4-րդ հոդվածի 14-31-րդ, 38-րդ կետեր, 5-րդ հոդվածի 5-րդ կետ |
ԳՕՍՏ 19105-79 |
Զբոսանավեր՝ թիավոր և շարժիչով: Տիպեր, հիմնական պարամետրեր և ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
8 |
ԳՕՍՏ 21292-89 |
Նավակներ՝ փչովի, թիավոր: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
||
9 |
ԳՕՍՏ 13641-80 |
Վերջրյա նավերի մետաղական նավիրանի կառուցվածքային տարրեր: Եզրույթներ և սահմանումներ |
||
10 |
ISO 10087:2006 |
Նավեր փոքր։ Նավիրանի նույնականացում: Ծածկագրման համակարգ |
||
11 |
ԳՕՍՏ 24161-80 |
Ջրաշարժիչային սպորտի նավեր: Եզրույթներ և սահմանումներ |
||
12 |
ԳՕՍՏ Ռ 53446-2009 (ISO 6185-1:2001) |
Նավակներ փչովի: Մաս 1։ Նավակներ՝ 4,5 կՎտ շարժիչի առավելագույն հզորությամբ |
||
13 |
ԳՕՍՏ Ռ 53447-2009 (ISO 6185-2:2001) |
Նավակներ փչովի: Մաս 2։ Նավակներ՝ 4,5-ից մինչև 15 կՎտ (ներառյալ) շարժիչի առավելագույն հզորությամբ |
||
14 |
ԳՕՍՏ Ռ 53448-2009 (ISO 6185-3:2001) |
Նավակներ փչովի: Մաս 3։ Նավակներ՝ 15 կՎտ-ից ոչ պակաս շարժիչի առավելագույն հզորությամբ |
||
15 |
ISO 8665:2006 |
Նավեր փոքր։ Նավի գլխավոր թիավոր շարժիչներ և համակարգեր: Հզորության չափում և հայտագրված արժեքներ |
||
16 |
ISO 8666:2002 |
Նավեր փոքր։ Հիմնական տվյալներ |
||
17 |
ISO 10240:2004 |
Նավեր փոքր։ Ձեռնարկ՝ տիրապետողի համար |
||
18 |
ISO 11192:2005 |
Նավեր փոքր։ Գրաֆիկական պայմանանշաններ |
||
19 |
ISO 14895:2000 |
Նավեր փոքր։ Նավախոհանոցի սալօջախներ՝ հեղուկ վառելիքով աշխատող |
||
20 |
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 11591- 2011 |
Նավեր՝ փոքր, շարժիչով: Տեսադաշտի գոտին՝ ղեկորդի տեղից |
||
21 |
ISO 11592:2001 |
Նավեր՝ փոքր, 8 մ-ից պակաս նավիրանի երկարությամբ: Շարժիչի առավելագույն թույլատրելի հզորության որոշում |
||
22 |
ISO 11812:2001 |
Նավեր փոքր։ Անջրանցիկ արագ չորացող քոկպիտներ |
||
23 |
ISO 12215-1:2000 |
Նավեր փոքր։ Նավիրանի կոնստրուկցիան և հավաքումը: Մաս 1։ Նյութեր՝ ջերմառեակտիվ խեժեր, ապակեթելքային արմատուր, շերտավոր նյութ |
||
24 |
ISO 12215-2:2002 |
Նավեր փոքր։ Նավիրանի կոնստրուկցիան և հավաքումը: Մաս 2։ Նյութեր: «Սէնդվիչ» տիպի կոնստրուկցիաների համար լցանյութեր, ներկառուցված նյութեր |
||
25 |
ISO 12215-3:2002 |
Նավեր փոքր։ Նավիրանի կոնստրուկցիան և հավաքումը: Մաս 3։ Նյութեր: Պողպատ, ալյումինե համաձուլվածքներ, փայտ և այլ նյութեր |
||
26 |
ISO 12215-4:2002 |
Նավեր փոքր։ Նավիրանի կոնստրուկցիան և հավաքումը: Մաս 4։ Շինարարական արհեստանոցներ և արտադրական գործընթաց |
||
27 |
ISO 12216:2002 |
Նավեր փոքր։ Պատուհաններ, կողային լուսանցույցներ, ելանցքեր, խուլ լուսանցույցներ և դռներ: Ամրությանը և անջրանցիկությանը ներկայացվող պահանջներ |
||
28 |
ISO 12401:2009 |
Նավեր փոքր։ Տախտակամածի կապովի անվտանգության գոտիներ և ապահովաճոպաններ՝ զբոսանավերում կիրառվող: Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ |
||
29 |
ISO 13342:1995 |
Նավեր փոքր։ Նավից դուրս գտնվող շարժիչների ստատիկ քարշի չափում |
||
30 |
ISO 14945:2004 |
Նավեր փոքր։ Արտադրողի ցուցանակ |
||
31 |
ISO 14946:2001 |
Նավեր փոքր։ Առավելագույն բեռնատարողություն |
||
32 |
Մանևրայնություն: 5-րդ հոդվածի 46-րդ կետ |
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8847- 2011 |
Նավեր փոքր։ Ղեկի շարժաբեր: Համակարգեր՝ մետաղալարե ճոպաններով և փոկանիվներով |
|
33 |
ISO 8848:1990 |
Նավեր փոքր։ Հեռակառավարման համակարգեր |
||
34 |
ISO 9775:1990 |
Նավեր փոքր։ Հեռակառավարման համակարգեր՝ 15-ց մինչև 40 կՎտ հզորությամբ նավից դուրս գտնվող միակի շարժիչների համար |
||
35 |
ISO 10592:1994 |
Նավեր փոքր։ Ղեկի կառավարման հիդրավլիկական համակարգեր |
||
36 |
ISO 13929:2001 |
Նավեր փոքր։ Ղեկիային սարքվածք: Ատամնավոր փոխանցիչներ |
||
37 |
ISO 15652:2003 |
Նավեր փոքր։ Ղեկային կառավարման հեռավար համակարգեր՝ նավում գտնվող ոչ մեծ հիդրոնավակների համար |
||
38 |
Կայունություն: 4-րդ հոդվածի 42-րդ կետ |
ISO 12217-1:2002 |
Նավեր փոքր։ Կայունության ու լողունության գնահատում և դասակարգում ըստ կատեգորիաների։ Մաս 1։ Առանց առագաստի նավեր՝ 6 մ-ից ավելի կամ հավասար նավիրանի երկարությամբ |
|
39 |
ISO 12217-2:2002 |
Նավեր փոքր։ Կայունության ու լողունության գնահատում և դասակարգում ըստ կատեգորիաների։ Մաս 2։ Առագաստանավեր՝ 6 մ-ից ավելի կամ հավասար նավիրանի երկարությամբ |
||
40 |
ISO 12217-3:2002 |
Նավեր փոքր։ Կայունության ու լողունության գնահատում և դասակարգում ըստ կատեգորիաների։ Մաս 3։ Նավեր՝ 6 մ-ից պակաս նավիրանի երկարությամբ |
||
41 |
Էլեկտրական սարքավորումներ: 4-րդ հոդվածի 34-րդ կետ |
ISO 8846:1990 |
Նավեր փոքր։ Էլեկտրական սարքվածքներ: Պաշտպանություն վառելագազերի բռնկումից |
|
42 |
ISO 9097:1991 |
Նավեր փոքր։ Էլեկտրական օդափոխիչներ |
||
43 |
ISO 10133:2000 |
Նավեր փոքր։ Էլեկտրական համակարգեր: Գերցածր լարման հաստատուն հոսանքի սարքվածքներ |
||
44 |
ISO 10134:2003 |
Նավեր փոքր։ Էլեկտրական սարքվածքներ: Կայծակի հարվածից պաշտպանության համակարգեր |
||
45 |
ISO 13297:2000 |
Նավեր փոքր։ Էլեկտրահամակարգեր: Փոփոխական հոսանքի սարքվածքներ |
||
46 |
Փրկարարական և ազդանշանային միջոցներ: 4-րդ հոդվածի 41-րդ կետ |
ԳՕՍՏ 22336-77 |
Բաճկոնակներ փրկարարական: Տեխնիկական պայմաններ |
|
47 |
ԳՕՍՏ 19815-74 |
Օղակներ փրկարարական: Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
||
48 |
ISO 9650-1:2005 |
Նավեր փոքր։ Փչովի փրկարարական լաստեր: Մաս 1։ Տիպ I |
||
49 |
ISO 9650-2:2005 |
Նավեր փոքր։ Փչովի փրկարարական լաստեր: Մաս 2։ Տիպ II |
||
50 |
ISO 9650-3:2009 |
Նավեր փոքր։ Փչովի փրկարարական լաստեր: Մաս 3։ Նյութը |
||
51 |
ISO 15085:2003 |
Նավեր փոքր։ Նավից ընկնելը կանխելը և մարդուն նավ բարձրացնելը |
||
52 |
ISO 15734:2001 |
Նավեր և ծովային տեխնոլոգիաներ: Հիդրոստատիկ սարքվածքներ՝ փրկարարական լողացող միջոցների արձակման համար |
||
53 |
ISO 17339:2002 |
Նավեր և ծովային տեխնոլոգիա: Լողացող խարիսխներ՝ փրկարարական լողացող միջոցների և փրկարարական կատերների համար |
||
54 |
Նավի սարքվածքներին և համակարգերին ներկայացվող պահանջներ: 4-րդ հոդվածի 38-րդ կետ, ինչպես նաև 5-րդ հոդվածի 43-44-րդ, 58-րդ կետեր |
ԳՕՍՏ Ռ 51722-2001 |
Նավեր փոքր։ Խարիսխներով, խարսխի շղթաներով, խարսխային, կառանման և քարշակման ճոպաններով մատակարարման նորմեր |
|
55 |
ISO 4566:1992 |
Ամրակայված շարժիչներով փոքր նավեր: Թիալիսեռի ծայրեր և թիապտուտակի կունդեր՝ 1:10 կոնավորությամբ |
||
56 |
ISO 8845:1994/ Cor.l:1995 |
Ամրակայված շարժիչով փոքր նավեր: Թիալիսեռի ծայրեր և թիապտուտակի կունդ՝ 1:16 կոնավորությամբ: Տեխնիկական ուղղում 1 |
||
57 |
ISO 8099:2000 |
Նավեր փոքր։ Կղանքային մնացորդների հավաքման և հեռացման համակարգեր |
||
58 |
ISO 8847:2004 |
Նավեր փոքր։ Ղեկի շարժաբեր: Մետաղալարե ճոպանների և փոկանիվների համակարգեր |
||
59 |
ISO 8849:2003 |
Նավեր փոքր։ Նավամբարի պոմպեր՝ հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչի շարժաբերով |
||
60 |
ISO 9093-1:1994 |
Նավեր փոքր։ Նավից դուրս գտնվող կափույրներ և կցամասեր՝ նավիրանի միջով անցնող: Մաս 1։ Մետաղական |
||
61 |
ISO 9093-2:2002 |
Նավեր փոքր։ Նավից դուրս գտնվող կափույրներ և կցամասեր՝ նավիրանի միջով անցնող: Մաս 2։ Ոչ մետաղական |
||
62 |
ISO 10088:2009 |
Նավեր փոքր։ Ամրակայված վառելիքային համակարգեր և վառելիքի ամրացված բաքեր |
||
63 |
ISO 10239:2008 |
Նավեր փոքր։ Հեղուկացված նավթային գազի համակարգեր (LPG) |
||
64 |
ISO 11105:1997 |
Նավեր փոքր։ Օդափոխություն՝ բենզինային շարժիչի հատվածամասերում և (կամ) բենզինի համար նախատեսված ցիստեռններում |
||
65 |
ISO 11547:1994 |
Նավեր փոքր։ Գործարկման մեխանիզմի պաշտպանություն |
||
66 |
ISO 13363:2004 |
Ռետինե և պլաստմասսե ճկափողեր՝ նավային շարժիչների ջրի արտանետման համակարգերի համար Տեխնիկական պահանջներ |
||
67 |
ISO 13590:2003 |
Նավեր փոքր: Անձնական նավեր: Համակարգերի կոնստրուկցիային և տեղադրանը ներկայացվող պահանջներ |
||
68 |
ISO 13591:1997 |
Նավեր փոքր։ Շարժական վառելիքային համակարգեր՝ կախովի շարժիչների համար |
||
69 |
ISO 14227:2001 |
Նավեր փոքր։ Մագնիսական կողմնացույցներ |
||
70 |
ISO 15083:2003 |
Նավեր փոքր։ Նավամբարի պոմպային համակարգեր |
||
71 |
ISO 15084:2003 |
Նավեր փոքր։ Խարսխավորում, կառանում և քարշակում: Հենարանային դիրքեր |
||
72 |
ISO 15584:2001 |
Նավեր փոքր։ Բենզինային ամրակայված շարժիչներ: Վառելիքային և էլեկտրական համակարգերի բաղադրիչներ՝ շարժիչի վրա մոնտաժվող |
||
73 |
ISO 16147:2002 |
Նավեր փոքր։ Դիզելային ամրակայված շարժիչներ։ Վառելիքային և էլեկտրական բաղադրիչներ՝ շարժիչի վրա մոնտաժվող |
||
74 |
ISO/TR 4558:1985 |
Նավեր փոքր։ Պտուտակային ձգասարքեր՝ չժանգոտվող պողպատից մետաղալարե ճոպանների համար Տարաբաժանքների, սռնիների և բլթանցնքների հիմնական չափեր |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ |
ՑԱՆԿ
ստանդարտների, որոնք պարունակում են «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններին և մեթոդներին ներկայացվող պահանջներ: 5-րդ հոդվածի 69-րդ կետ |
ԳՕՍՏ 19356-79 |
Զբոսանավեր՝ թիավոր և շարժիչավոր: Փորձարկումների մեթոդներ |
|
2 |
ԳՕՍՏ 23200-78 |
Զբոսանավեր՝ թիավոր և շարժիչավոր: Ընդհանուր պահանջներ՝ արտահանման մեջ դնելիս |
||
3 |
ԳՕՍՏ 4.380-85 |
Արտադրանքի որակի ցուցանիշների համակարգ: Զբոսանավեր: Ցուցանիշների անվանացանկ |
||
4 |
ISO 13592:1998 |
Նավեր փոքր: Բենզինային շարժիչներում բոցի հետադարձ բռնկման նկատմամբ հսկողություն |
||
5 |
ԳՕՍՏ 313292006 |
Աղմուկ: Նավերի աղմուկի չափում՝ ներքին գծերում և նավահանգիստներում |
||
6 |
ISO 14509-1:2008 |
Նավեր փոքր։ Օդում տարածվող ձայնի չափում, որն արձակվում է շարժիչային զբոսանավերից: Մաս 1։ Արտաքին աղմուկի չափման մեթոդիկա |
||
7 |
ISO 14509-2:2006 |
Նավեր փոքր։ Օդում տարածվող ձայնի չափում, որն արձակվում է շարժիչային զբոսանավերից: Մաս 2։ Աղմուկի գնահատում՝ չափանմուշային (էտալոնային) նավի օգտագործմամբ |
||
8 |
ISO 14509-3:2009 |
Նավեր փոքր։ Օդում տարածվող ձայնի չափում, որն արձակվում է շարժիչային զբոսանավերից: Մաս 3։ Աղմուկի գնահատում՝ հաշվարկման և չափման ընթացակարգերի կիրառմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 02 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|