Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

30 hունվարի 2013 թվական

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

     

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2013 թվականի հունվարի 30-ի

թիվ 6 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում

(ՄՄ ՏԿ 018/2011) կատարվող

 

1. 6 կետում՝

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«արբանյակային նավիգացիոն ապարատուրա»՝ տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող ապարատածրագրային սարք առնվազն երկու գործող գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի ազդանշաններով տրանսպորտային միջոցի ընթացիկ տեղադիրքը, ուղղությունները և արագությունը որոշելու, տրանսպորտային միջոցի մեջ լրացուցիչ սարքավորումներով տեղեկություններ փոխանակելու, ինչպես նաև շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով տեղեկություններ փոխանակելու համար.».

ութսուներկուերորդ պարբերությունը լրացնել «, որը նախատեսված է թափքի նկատմամբ վարորդի և ուղևորների դիրքը ֆիքսելու միջոցով տրանսպորտային միջոցի պասիվ անվտանգությունը բարձրացնելու համար».

հարյուրերկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգ»՝ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի գործառույթ կատարող համակարգ, որն ապահովում է ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների դեպքում ավտոմատ ռեժիմով տրանսպորտային միջոցի մասին հաղորդագրությունների փոխանցումը.».

հարյուր քառասունմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարք»՝ առնվազն երկու գործող գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի ազդանշանների օգնությամբ տրանսպորտային միջոցի կոորդինատների, շարժման արագության և ուղղության որոշումը, ավտոճանապարհային և այլ պատահարների ժամանակ ձեռքի ռեժիմով՝ տրանսպորտային միջոցի մասին հաղորդագրությունների փոխանցումը և շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով արտակարգ օպերատիվ ծառայությունների հետ երկկողմ ձայնային կապ իրականացնող և ապահովող սարք.»:

2. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Շրջանառության մեջ բաց թողնվող՝ ուղևորների կոմերցիոն սկզբունքով փոխադրումների, ինչպես նաև երեխաների փոխադրման համար հատուկ նախատեսված М կատեգորիայի և կոշտ կենցաղային թափոնների և աղբի (աղբատարներ), հատուկ, վտանգավոր, ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ բեռների փոխադրման համար օգտագործվող N կատեգորիայի տրանսպորտային միջոցները, ինչպես նաև օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցները ենթակա են արբանյակային նավիգացիոն ապարատուրայով համալրման: Նշված տրանսպորտային միջոցների կառուցվածքը պետք է ապահովի նշված ապարատուրայով դրանց համալրման հնարավորությունը:

Օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցները և կոշտ կենցաղային թափոնների և աղբի փոխադրման համար օգտագործվող N կատեգորիայի տրանսպորտային միջոցները (աղբատարները) համալրվում են արբանյակային նավիգացիոն ապարատուրայով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների՝ նշված ապարատուրայով համալրումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 կետով՝

«131. Շրջանառության մեջ բաց թողնվող՝ ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող М1 կատեգորիայի և ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցները համալրվում են արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգով. շրջանառության մեջ բաց թողնվող М1 և N1 կատեգորիաների այլ տրանսպորտային միջոցները, М2, М3, N2, N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցները համալրվում են արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքով:»:

4. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 117-րդ և 118-րդ դիրքերով՝

«117. Արբանյակային նավիգացիոն ապարատուրա

118. Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարք»:

5. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝

աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 113-րդ և 114-րդ դիրքերով՝

 

«113.

Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքով համալրում

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող М1

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող N1

Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 16-րդ կետ

(2015 թ.-ից)

(2016 թ.-ից)

(2017 թ.-ից)

2)

37)

114.

Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգով համալրում

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող М2, Мз, N2, N3, М1

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող N1

սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի 17-րդ կետ (2015 թ.- ից) (2017 թ.-ից)

2)».

 

ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով՝

«37) Պահանջները տարածվում են այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք օգտագործվում են ուղևորների կոմերցիոն սկզբունքով փոխադրման համար, հատուկ նախատեսված են 6-ից 16 տարեկան երեխաների փոխադրման համար և վտանգավոր բեռների, կոշտ կենցաղային թափոնների և աղբի (աղբատարներ) փոխադրման համար, ինչպես նաև՝ քարշակների վրա, որոնք օգտագործվում են վտանգավոր բեռներ փոխադրող կցանքների քարշակման համար:»:

6. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով՝

«16. Տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի տեղակայման մասով

16.1. ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող М1 կատեգորիայի, ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող N1 կատեգորիայի, М2, М3, N2 և N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցները պետք է լրակազմվեն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 10 հավելվածի 118-րդ կետի պահանջներին համապատասխանող՝ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքով (այսուհետ՝ սարք):

16.2. Սարքը պետք է ապահովի՝

16.2.1. Տրանսպորտային միջոցի, դրա ընթացիկ տեղադիրքի, շարժման ուղղության և արագության մասին հաղորդագրության փոխանցումն արտակարգ կանչի կոճակը սեղմելուց հետո, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից նաև ավտոմատ կերպով՝ տրանսպորտային միջոցը շրջվելու դեպքում.

16.2.2. Շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերի միջոցով արտակարգ օպերատիվ ծառայությունների հետ երկկողմ բարձրաձայն կապ:

16.3. Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի կոճակը պետք է տեղադրվի ներկայացուցչականության 50-րդ պերցենտիլ մակարդակին դասվող տղամարդ վարորդի և դիմացը նստող ուղևորի նստատեղից ուղիղ տեսանելիության գոտում գտնվող տեղում (եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսվում է դիմացը նստող ուղևորի՝ վարորդի նստատեղի կողքին գտնվելը) և առանց անվտանգության գոտիների անջատման՝ ապահովում է նրանց կողմից կանչի կոճակի հասանելիության հնարավորությունը:

16.4. Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի կոճակը պետք է ունենա մեխանիկական եղանակով չկանխամտածված սեղմելուց պաշտպանություն:

16.5. Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի կոճակը պետք է ապահովված լինի լուսավորմամբ:

16.6. Օրվա նաև ցերեկային ժամերին տեսանելի՝ մշտական (չթարթող) լուսարձակման կարմիր գույնի սարքի վիճակի օպտիկական ցուցիչը տեղադրվում է 16.3-րդ կետով սահմանված չափանիշները բավարարող՝ վարորդի և առջևում նստող ուղևորի նստատեղից ուղիղ տեսանելիության շրջանում: Նշված ցուցիչը միացվում է՝

կարճատև (3-ից 10 վայրկյան) վառքի գործարկչի (գործարկման փոխարկչի)՝ «միացված է» դիրքի (աշխատանքային դիրք) փոխարկելիս տրանսպորտային միջոցի էլեկտրական սարքավորումներին էլեկտրաէներգիա հաղորդելիս.

համակարգում անսարքինության առաջացման (առկայության) դեպքում, ինչը թույլ չի տալիս կատարել 16.2-րդ կետի պահանջները և մնում է միացված անսարքինության առկայության ամբողջ ընթացքում՝ վառքի գործարկչի (գործարկման փոխարկչի)՝ «միացված է» դիրքում (աշխատանքային դիրք) գտնվելու ժամանակ:

Թույլատրվում է նշված պահանջները բավարարող օպտիկական ցուցիչի բացակայությունն այլ օպտիկական ցուցիչի օգտագործման միջոցով վառքի գործարկչի (գործարկման փոխարկչի)՝ «միացված է» դիրքի (աշխատանքային դիրք) փոխարկելիս տրանսպորտային միջոցի էլեկտրական սարքավորումներին էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր մատուցման ժամանակ սարքի անսարքինությունը հաստատելու հնարավորության ապահովման, ինչպես նաև սարքերի համակցության վրա սարքի անսարքինության մասին տեքստային հաղորդագրության արտածման դեպքում, որը կպահպանվի վառքի գործարկչի (գործարկման փոխարկչի)՝ «միացված է» դիրքի (աշխատանքային դիրք) փոխարկելիս անսարքինության առկայության ամբողջ ընթացքում:

16.7. Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի կոճակը և սարքի վիճակի ցուցիչը պետք է ունենան դրանք նույնականացնող նշաններ: Սարքի վիճակի ցուցիչը կարող է կառուցվածքով համատեղվել արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի կոճակի հետ:

17. Տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի տեղակայման մասով

17.1. ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող М1 կատեգորիայի և ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցները պետք է լրակազմվեն սույն հավելվածի 16.2-16.7-րդ կետերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 10 հավելվածի 118-րդ կետի պահանջները բավարարող արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգով (այսուհետ՝ համակարգ):

17.2. Համակարգը պետք է լրացուցիչ ապահովի՝

17.2.1. Տրանսպորտային միջոցի մասին հաղորդագրության փոխանցումը ավտոմատ կերպով՝ անվտանգության բարձիկի (բարձիկների) գործարկման ժամանակ կամ ըստ ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոններով նախատեսված փորձարկումներն անցկացնելիս տրանսպորտային միջոցի դանդաղեցման մակարդակը որոշող՝ պասիվ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների կամ տրանսպորտային միջոցի այլ համակարգերի տվիչի (տվիչների) ազդանշանի (այն տրանսպորտային միջոցների համար, որոնց վրա տարածվում է նշված կանոնների գործողությունը): ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 կանոնների համաձայն՝ փորձարկումների փոխարեն N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար կատարվում են փորձարկումներ ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 12 կանոնների համաձայն).

17.2.2. 17.2.1 կետում նշված փորձարկումներն անցկացնելուց հետո աշխատունակության պահպանում և երկկողմ ձայնային կապ արտաքին օպերատիվ ծառայությունների հետ:

17.3. 17.2.1 կետի պահանջները կատարելու նպատակով տրանսպորտային միջոցները պետք է համալրվեն առնվազն վարորդի անվտանգության բարձիկով:»:

7. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5. Տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի (համակարգի) տեղակայման մասով

5.1. ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող М1 կատեգորիայի, ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող N1 կատեգորիայի, М2, М3, N2 և N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցները պետք է լրակազմվեն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 10 հավելվածի 118-րդ կետի պահանջներին համապատասխանող՝ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքով (այսուհետ՝ սարք):

Սարքը պետք է ապահովի սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 16-րդ կետով սահմանված պահանջների կատարումը:

5.2. ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող М1 կատեգորիայի, ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ մտնող N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցները պետք է լրակազմվեն արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգով (այսուհետ՝ համակարգ):

Համակարգը պետք է ապահովի սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 17-րդ կետով սահմանված պահանջների կատարումը:

5.3. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները կիրառվում են՝

2016 թ. հունվարի 1-ից՝ ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 94 և 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող М1 կատեգորիայի, ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 95 կանոնների կիրառման ոլորտ չմտնող N1 կատեգորիայի, М2, М3, N2 և N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք օգտագործվում են ուղևորների կոմերցիոն սկզբունքով փոխադրման համար, հատուկ նախատեսված են 6-ից 16 տարեկան երեխաների փոխադրման համար, ինչպես նաև վտանգավոր բեռների, վտանգավոր բեռներ փոխադրող կցանքների քարշակման համար օգտագործվող քարշիչների փոխադրման համար.

2017 թվականի հունվարի 1-ից՝ М և N կատեգորիաների բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ:»:

8. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.20 և 10.21 կետերով՝

«10.20. Տրանսպորտային միջոցի վրա տեղադրված արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքը կամ համակարգը պետք է լինեն աշխատունակ:

10.21. Տրանսպորտային միջոցի վրա տեղադրված արբանյակային նավիգացիոն ապարատուրան պետք է լինի աշխատունակ:»:

9. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 117-րդ և 118-րդ կետերով՝

 

«117.

Արբանյակային նավիգացիոն ապարատուրա

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 10-03 կանոններ:

Պետք է ապահովվեն՝

GSM 900 և GSM 1800 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում աշխատանքի համար բաժանորդի անհատական ունիվերսալ բազմապրոֆիլ նույնականացման քարտի առկայությունը.

բաժանորդի անհատական ունիվերսալ բազմապրոֆիլ նույնականացման քարտի վրա պահվող տեղեկատվության՝ GSM 900 և GSM 1800 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով թարմացման հնարավորությունը.

GSM 900 և GSM 1800 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով բարձրաձայն կապի ռեժիմով ձայնային կապի իրականացման հնարավորությունը.

ապարատուրայի վիճակի ցուցանշումը.

տվյալների կամ կարճ տեքստային հաղորդագրությունների փաթեթային փոխանցման միջոցով GSM 900 և GSM 1800 շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով տեղեկատվության փոխանցման և ընդունման հնարավորությունը.

արտաքին սարքերի հետ տեղեկությունների փոխանակման համար RS232, RS485, CAN և USB միջերեսների օգտագործման հնարավորությունը և առնվազն երկու դիսկրետ և երկու անալոգային մուտքերի առկայությունը.

տրանսպորտային միջոցի տեղադիրքի որոշումը կոորդինատային առանցքներով՝ 15 մ-ից ոչ ավելի սխալանքով և տրանսպորտային միջոցի արագության որոշումը՝ 0,1 մ/վ-ից ոչ ավելի սխալանքով՝ 0,95 վստահության հավանականությամբ.

ձայնագրությունն ապահովող ներքին էներգաանկախ հիշողության ծավալը՝

М կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար՝ առնվազն 150 000 հաջորդաբար գրանցված իրադարձություն.

N կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար՝ առնվազն 20 000 հաջորդաբար գրանցված իրադարձություն.

ներքին հիշողության մեջ այն հաղորդագրությունների պահպանում, որոնք չի հաջողվել փոխանցել GSM 900 և GSM 1800 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերի միջոցով, և այդ հաղորդագրությունների փոխանցումը՝ կապը վերականգնելու դեպքում:

118.

Արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարք

ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 10-03 կանոններ:

Սարքի աշխատունակությունն ապահովվում է շրջակա միջավայրի -40 ОС-ից + 85 ОС ջերմաստիճանային պայմաններում: Պահուստային մարտկոցի համար (առկայության դեպքում) թույլատրվում է -20 ОС-ից ոչ բարձր նվազագույն աշխատանքային ջերմաստիճան:

Սարքի և տրանսպորտային միջոցի վրա դրա ամրակապի աշխատունակությունը պահպանվում է ՄԱԿ-ի ԵՏՀ թիվ 17 կանոնների թիվ 9 հավելվածի լրացմանը համապատասխան՝ դինամիկ փորձարկումների անցկացման ժամանակ առաջացող բեռնվածքների դեպքում:

Սարքն ունի GSM 900 և GSM 1800, ինչպես նաև UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում աշխատանքի համար բաժանորդի չհանվող անհատական ունիվերսալ բազմապրոֆիլ նույնականացման քարտ:

Սարքն ապահովում է՝

տեղադիրքի որոշումը՝ կոորդինատային առանցքներով 15 մ-ից ոչ ավելի սխալանքով՝ 0,95 վստահության հավանականությամբ.

արտակարգ օպերատիվ ծառայությունների օպերատորի հետ բարձրաձայն կապի ռեժիմում երկկողմ դուպլեքս ձայնային միացման հաստատում.

GSM 900 և GSM 1800, UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում աշխատող տոնային մոդեմի կիրառմամբ տրանսպորտային միջոցի մասի հաղորդագրության փոխանցում.

GSM 900 և GSM 1800, UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում արտակարգ կանչի առաջնայնության պարտադիր հատկանիշներ.

տեղեկատվության փոխանցման սկզբից 20 վայրկյանի ընթացքում շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում աշխատող տոնային մոդեմի կիրառմամբ տեղեկատվության փոխանցման անհնարինության դեպքում՝ տոնային մոդեմի կիրառման դադարեցում և կարճ տեքստային հաղորդագրությունների (ԿՏՀ) օգտագործման միջոցով տեղեկատվության կրկնական փոխանցում.

հաստատված ձայնային միացման միջոցով աշխատող տոնային մոդեմի կիրառմամբ և GSM 900 և GSM 1800, UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերում SMS -ի օգտագործման միջոցով տեղեկատվության կրկնական փոխանցման հնարավորություն.

արտակարգ կանչն ավարտելուց հետո SMS -ի տեսքով ընդունվող կրկնական արտակարգ կանչի իրականացման հրահանգի ընդունում և սահմանված ժամանակահատվածում կրկնական արտակարգ կանչի իրականացում.

արտակարգ կանչ իրականացնելիս ձայնային միացման ընթացքում տրանսպորտային միջոցի վրա ձայնի վերականգնման այլ միջոցների անջատում՝ բացառությամբ կապի հատուկ միջոցների.

GSM 900 և GSM 1800, UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերի օգտագործման միջոցով տեղեկատվության փոխանցման անհնարինության դեպքում՝ էներգաանկախ հիշողության մեջ չփոխանցված տեղեկատվության պահպանում և, այդ հնարավորության վերականգնման դեպքում՝ դրա փոխանցում.

արտակարգ կանչի ավարտից հետո առնվազն 20 րոպեի ընթացքում ստացվող հեռախոսային կանչերի ավտոմատ կերպով ընդունում.

բոլոր նախատեսված ռեժիմներում սարքի աշխատանքը, ինչպես նաև սնուցման պահուստային մարտկոցի լիցքավորումը (առկայության դեպքում) ապահովող՝ տրանսպորտային միջոցի ներսում էլեկտրական ցանցին միացում.

տրանսպորտային միջոցի մեջ էլեկտրական ցանցից սնուցման բացակայության դեպքում՝ հետադարձ զանգի սպասման ռեժիմում առնվազն 60 րոպեի ընթացքում և հետագայում ձայնային կապի ռեժիմում աշխատանքի առնվազն 10 րոպեի ընթացքում պահուստային մարտկոցի օգտագործման հաշվին ավտոնոմ աշխատանքի հնարավորություն: Պահուստային մարտկոցի ծառայության ժամկետը կազմում է առնվազն 3 տարի.

ավտոմատ և ձեռքի ռեժիմներում սեփական աշխատունակությունը ստուգելու հնարավորություն և սարքի վիճակի օպտիկական ցուցիչի կամ սարքերի համակցության վրա համապատասխան հաղորդագրության միջոցով սեփական անսարքինության մասին տեղեկացնելը.

GSM 900 և GSM 1800, UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերի կիրառման միջոցով սարքի թեստավորման արդյունքների փոխանցման հնարավորություն.

բաժանորդի չհանվող անհատական ունիվերսալ բազմապրոֆիլ նույնականացման քարտի վրա պահվող տեղեկատվության՝ GSM 900 և GSM 1800, ինչպես նաև UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով թարմացման հնարավորություն.

ստանդարտացված հարակցիչի և տվյալների փոխանցման ստանդարտացված հաղորդակարգի միջոցով միացվող արտաքին լրացուցիչ սարքերով (ներառյալ ավտոճանապարհային պատահարի իրադարձությունը որոշելու համար նախատեսված սարքերը) աշխատանքի հնարավորություն: Տվյալների փոխանցման ֆիզիկական միջերեսն ապահովում է տվյալների փոխանցման առնվազն 62,5 կԲիտ/վ արագություն:

Սարքի ալեհավաքների տեղադրումն ապահովում է տրանսպորտային միջոցի աշխատանքային դիրքում առնվազն երկու գործող գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի ազդանշանների կայուն ընդունում և տրանսպորտային միջոցի ցանկացած դիրքում՝ GSM 900, GSM 1800, ինչպես նաև UMTS 900 և UMTS 2000 ստանդարտների ազդանշանների ընդունումն ու փոխանցումն ապահովող շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով՝ կայուն կապ: »:

 

10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 14 հավելվածում՝ (տրանսպորտային միջոցի տեսակի հավանության 1-ին հավելված) աղյուսակում, «Տրանսպորտային միջոցի սարքավորումներ» դիրքի աջ սյունակում «ալեհավաք» բառից հետո լրացնել «, արտակարգ օպերատիվ ծառայությունների սարք (համակարգ)» բառերով:

11. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 15 հավելվածում՝ (ամրաշրջանակի տեսակի հավանության թիվ 1 հավելված) աղյուսակում, «Ամրաշրջանակի սարքավորումներ» դիրքի աջ սյունակում «ալեհավաք» բառից հետո լրացնել «, արտակարգ օպերատիվ ծառայությունների սարք (համակարգ)» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: