Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2022-24.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2022 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունիսի 28-ի

թիվ 95 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված) 01121 ծածկագրով դիրքը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով,»:

2. Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերը ձևավորելու կարգում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա տրամադրելու դիմումի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի թիվ 2 հավելված) 2.6 համարով բաժնի դիրքը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ՝

ա) 3-րդ կետի չորրորդ պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

բ) այն ապրանքների ցանկի 2.6 բաժինը, որոնց համար սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«2.6. Կենդանի վայրի կենդանիներ, ջրային կենսաբանական ռեսուրսներ*,  առանձին վայրի բույսեր ու վայրի դեղահումք

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1. Կենդանի վայրի կենդանիներ

1.1. Վայրի կենդանիներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0106 19 009 3 ծածկագրով դասակարգվող՝ կենդանի սամույրների)

01-րդ խմբից

1.2. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ

0407-ից

2. Ջրային կենսաբանական ռեսուրսներ

2.1. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից)

0301-ից

2.2. Խեցգետնակերպներ՝ պատյանով կամ առանց պատյանի, կենդանի (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0306 39 100 0 ծածկագրով դասակարգվող քաղցրահամ ջրերի խեցգետինների)

0306-ից

2.3. Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու, կենդանի (բացառությամբ խխունջների, բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 60 900 0 ծածկագրով դասակարգվող ծովային խխունջներից)

0307-ից

2.4. Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպներից և կակղամորթներից, կենդանի

0308-ից

2.5. Արտեմիաների ձվեր (ցիստեր) (Artemia salina)

0511 91 909 0-ից

3. Առանձին վայրի բույսեր

3.1. Սոճենու ընկույզներ՝ կճեպով կամ առանց կճեպի

0802 91 000

0802 92 000 0

0811 90 390 0-ից

0811 90 950 0-ից

3.2. Ծովային և այլ ջրիմուռներ

1212 21 000 0

1212 29 000 0

4. Վայրի դեղահումք

4.1. Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), որոնք օգտագործվում են հիմնականում օծանելիքի արտադրության, դեղագործության մեջ կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած

1211-ից

4.2. Բուսական հյութեր ու լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են օծանելիքային, դեղագործական, միջատասպան, սնկասպան և համանման նպատակներով

1302-ից

 

_________________________

* Սույն բաժնի նպատակներով ջրային կենսաբանական ռեսուրսներ ասելով հասկանում ենք վայրի բնության մեջ արդյունահանված (որսված), ինչպես նաեւ ակվակուլտուրայի իրականացման (ձկնաբուծության) գործընթացում արտադրված հիդրոբիոնտները:

 

Բաժնի ծանոթագրություն. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):»,

 

գ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կենդանի վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի ու վայրի դեղահումքի արտահանման մասին հիմնադրույթում (նշված որոշման թիվ 5 հավելված)՝

անվանումը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

տեքստում «կենդանի վայրի կենդանիներ և (կամ) վայրի բույսեր» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «ցանկի 2.6 բաժնից ապրանքներ» բառերով՝ համապատասխան հոլովով.

1-ին կետում՝

առաջին պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե ցանկի 2.6 բաժնում ներառված ապրանքը ներառված է նաև նշված ցանկի 2.7 բաժնում, ցանկի 2.6 բաժնից համապատասխան ապրանքների արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի ձևակերպման՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված կարգին համապատասխան։».

4-րդ կետում՝

առաջին պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի».

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ցանկի 2.6 բաժնից ապրանքների եզակի նմուշները՝ մեկ տեսակից 3 օրինակից ոչ ավելի քանակով, ինչպես նաև սոճենու ընկույզները կճեպով՝ 1 կգ-ից ոչ ավելի քաշով, սոճենու ընկույզներն առանց կճեպի՝ 0,5 կգ-ից ոչ ավելի քաշով արտահանելու դեպքում (բացառությամբ ցանկի տվյալ բաժնի 1.1 կետում նշվածներից) եզրակացության (թույլատրագրի) ստացում չի պահանջվում։».

չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: