ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 26-Ա |
«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 311 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի ապրիլի 21-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության հայտը և վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխման) հիմքով վերաձևակերպել 2021 թվականի ապրիլի 28-ին տրամադրված ԿՀ N 311 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2023 թ. ապրիլի 26 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|