ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 700-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 736-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը սահմանելու մասին» N 736-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 8-րդ կետում «մեկ տարվա» բառերը փոխարինել «երեք տարվա» բառերով.
2) որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 2-րդ հավելվածի 4-րդ կետերում «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «առավելագույնը եռամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|