Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2023-12.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 297-Ա

 

«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,437,930 դրամ ընդհանուր արժողությամբ «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «Մաստարա» Ա/Կ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09203764) 2023 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 23,437,930 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 297-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 27 երեխայի նախադպրոցական կրթումն ու դաստիարակումը բարեկարգ և ապահով

պայմաններում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)

4.

Ծրագիրը կատարողը

ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

23,437,930 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի

հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ 23,437,930 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի

31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացում 23,437,930 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ