Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ՀԻՄՔԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 55 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ու Պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով) փոխգործակցության կանոնները՝ Պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունների կողմից սահմանափակումների (այսուհետ՝ սահմանափակումներ) սահմանման և չեղարկման դեպքում։

Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ սահմանելու դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 149 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։

2. Հանձնաժողովի հետ փոխգործակցելու համար լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) Հանձնաժողով է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեների ցուցակը՝ սահմանվող, փոփոխվող և չեղարկվող սահմանափակումների մասին ծանուցումների (այսուհետ՝ ծանուցումներ) էլեկտրոնային պատճենները փոխանակելու համար։ Լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոստի հասցեների ստացված ցուցակների փոխանակումն ապահովվում է Հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի (այսուհետ՝ լիազորված դեպարտամենտ) կողմից։

3. Սահմանափակումներ սահմանելու դեպքում սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է Հանձնաժողովին, ինչպես նաև լիազորված դեպարտամենտ է ուղարկում այդպիսի նորմատիվ իրավական ակտի ընդունման մասին ծանուցման էլեկտրոնային պատճենը՝ դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորմամբ, ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները պահանջում են սահմանափակումների շտապ սահմանում։ Այդ դեպքերում ծանուցումն ուղարկվում է նշված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ։ Լիազորված դեպարտամենտը ստացված ծանուցումն ուղարկում է մյուս անդամ պետությունների կառավարություններ և Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներ ոչ ուշ, քան ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Օպերատիվություն ապահովելու նպատակով` լիազորված դեպարտամենտը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման էլեկտրոնային պատճենն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ։

4. Ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

ա) այն ապրանքի (ապրանքների) անվանումը, որի (որոնց) համար սահմանվում են սահմանափակումներ.

բ) սահմանափակումները սահմանելու ամսաթիվը.

գ) սահմանափակումների գործողության ժամկետը.

դ) սահմանվող սահմանափակումների բովանդակությունը (նկարագրությունը).

ե) Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ սահմանափակումները սահմանելու հիմքը.

զ) սահմանափակումները սահմանելու անհրաժեշտությունը հաստատող տեղեկությունները և դրանց գործողության ժամկետի հիմնավորումը։

5. Ներքին շուկաների գործունեության հարցերը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամը ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնում է լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ բոլոր կամ առանձին անդամ պետությունների կողմից համատեղ սահմանափակման միջոցների իրականացման նպատակահարմարությունը քննարկելու համար։

Խորհրդատվություններն արգելք չեն՝ անդամ պետության կողմից սահմանափակումներ սահմանելու համար։

6. Անցկացված խորհրդատվությունների արդյունքների հիման վրա լիազորված դեպարտամենտը կազմում է խորհրդատվությունների արձանագրություն և խորհրդատվությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է լիազորված մարմիններ և Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներ (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով)։

7. Սահմանվող սահմանափակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում լիազորված մարմինները և (կամ) Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտները համապատասխան հարցումներ են ուղարկում լիազորված դեպարտամենտ։ Լիազորված դեպարտամենտը համապատասխան հարցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրա ուղարկումը սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմին և մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

8. Սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված հարցման պատասխանն ուղարկում է այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:

9. Սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման դեպքում սահմանափակումներ սահմանած անդամ պետության լիազորված մարմինն այդ մասին ծանուցում է Հանձնաժողովին, իսկ ծանուցման էլեկտրոնային պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է լիազորված դեպարտամենտ (կցելով սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման մասին նորմատիվ իրավական ակտը)` նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) մասին որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման մասին ստացված ծանուցումները լիազորված դեպարտամենտն ուղարկում է մյուս անդամ պետությունների կառավարություններ և Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներ՝ ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։

10. Լիազորված դեպարտամենտը ձևավորում է Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում գործող սահմանափակումների ցանկը (այսուհետ՝ ցանկ), որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում («Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեություն» տեղեկատվական ռեսուրս)։

Լիազորված դեպարտամենտն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի «ա» - «ե» ենթակետերում և 9-րդ կետում նշված տեղեկատվության ընդգրկումը ցանկում՝ համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Սահմանափակման գործողության ժամկետը լրանալուց հետո կամ Հանձնաժողովի կողմից սահմանափակման վաղաժամ չեղարկվելու մասին ծանուցումն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ սահմանափակումը ցանկից հանվում է։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: