ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի՝ Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։
2. Լիազորել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնցում պետք է նշվեն նաև տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -24
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2023 թ. ապրիլի 13 ք. Աբովյան |
Հավելված Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 51-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։
2. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Աբովյանի համայնքապետարանի համաձայնության վերաբերյալ Աբովյանի համայնքապետարանի և հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց միջև կնքվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր՝ վարձավճարի չափը սահմանելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով:
3. Օգտագործման հանձնվող տարածքի սահմանները որոշվելու են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի հետ համաձայնեցված հատակագիծ սխեմայով։
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման նպատակով՝ հանրային սննդի ծառայություն մատուցող դիմումատուն՝ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին ուղղված գրավոր դիմում է ներկայացնում, որի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև տարածքի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենը, մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված չափագրության սխեման, ինչպես նաև քննարկվող տարածքի տեղադրության նշմամբ իրադրության հատակագիծը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենը, դիմումատուի անձնագրի պատճենը, տարածքի լուսանկարները, դրանց բացակայության դեպքում էսքիզային առաջարկը, հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության պատճենը և քննարկվող տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով սահմանված վարձավճարի վճարման անդորրագրի պատճենը։
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումների մուտքագրումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժինը քննարկվող տարածքի վերաբերյալ գրավոր եզրակացություն է ներկայացնում Աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին։
6. Քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվում է, եթե ամբողջությամբ վճարված է տարածքի օգտագործման վարձավճարը՝ տվյալ սեզոնի համար և Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժինը ներկայացված դիմումի վերաբերյալ Աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին ներկայացրել է դրական եզրակացություն:
7. Դիմումը մերժվում է, եթե Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժինը Աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին ներկայացրել է բացասական եզրակացություն և/կամ ամբողջությամբ վճարված չէ տարածքի օգտագործման վարձավճարը։
8. Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումից հետո մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից չափագրված հատվածը համարվում է հանրային սննդի ծառայություն մատուցող դիմումատուի սպասարկման տարածք:
9. Տարածքը տրամադրվում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձին բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար, որտեղ կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, տարածքի էսթետիկական պատշաճ տեսքն ապահովող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ տարրեր, ինչպես նաև էսքիզային տարբերակով նախապես Աբովյանի համայնքապետարանի հետ համաձայնեցված հովանոցներ կամ ծածկոցներ՝ չխոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։
10. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձին հանձնվում է քաղաքացիաիրավական պայմանագրի ստորագրման պահից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
11. Քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձի կողմից ենթակա է ազատման և պատշաճ տեսքի վերականգնման:
12. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձը պարտավորվում է օգտագործել քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին ու պահանջներին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: