Գլխավոր տեղեկություն
Համար
N 551-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 551-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով․

2) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

3) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և տեքստում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով․

4) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 7-րդ մասին» բառերով․

5) հավելվածի 9-րդ կետում «կարող են ավելացվել» բառերը փոխարինել «լրացվում են» բառերով․

6) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. «Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային ձևակերպումների և մաքսային զննման իրավասություն ունեցող ստորաբաժանումների կողմից հսկողությունն իրականացվում է հետևյալ քայլերին համապատասխան՝

1) այն դեպքում, երբ ռիսկերի կառավարման համակարգի կողմից հսկողության ակտում ձևավորվում են միայն փաստաթղթային հսկողության իրականացման ժամանակ կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, սույն կետով նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգը հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Դեղին ուղի» միջերեսային արտացոլում: Փաստաթղթային հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացվում է փաստաթղթային հսկողություն՝ համաձայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից ձևավորված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների, և հսկողության ակտում լրացվում են ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքներն օրենսդրությամբ սահմանված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով: Հսկողության ակտում մաքսային զննման իրականացման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման ժամանակ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ չձևավորվելու դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից բաց են թողնվում առանց մաքսային զննման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման.

2) այն դեպքում, երբ ռիսկերի կառավարման համակարգի կողմից հսկողության ակտում ձևավորվում են փաստաթղթային հսկողության և մաքսային զննման իրականացման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման ժամանակ կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, կամ փաստաթղթային հսկողության իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից փաստաթղթային ստուգման արդյունքում մուտքագրված արդյունքի հիման վրա ծագում է մաքսային զննման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն, ապա սույն կետով նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգը հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Կարմիր ուղի» միջերեսային արտացոլում: Մաքսային զննում իրականացնելու կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառում՝ համաձայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից ռիսկի պրոֆիլների հիման վրա ձևավորված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների, և հսկողության ակտում լրացվում են ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքներն օրենսդրությամբ սահմանված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով․

3) այն դեպքում, երբ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքեր, այդ թվում՝ տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի կառավարման ընթացքում կիրառվող ռիսկի գործոնների և հատկանիշների առկայություն, ոչ ավտոմատացված ռիսկի պրոֆիլներին համապատասխանություն, օպերատիվ-հետախուզական տեղեկատվություն, ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային մարմնի մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) թղթային կամ էլեկտրոնային որոշման հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում լրացվում են փաստաթղթային հսկողությանը և մաքսային զննման իրականացմանը կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառմանն առնչվող՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ:».

7) հավելվածի 20-րդ, 21-րդ կետերում և 22-րդ կետի 52-րդ ենթակետում «վերադաս մաքսային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով․

8) հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21․1-ին կետով.

«21.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից սահմանվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային զննման և փաստաթղթային հսկողության իրականացման մեթոդական ուղեցույցը:».

9) որոշման հավելվածի 22-րդ կետի՝

ա․ 23-րդ ենթակետում «վճարներ» բառը փոխարինել «վճարները» բառով,

բ․ 43-րդ ենթակետում «մաքսային կետից» բառերը փոխարինել «մաքսային կետ-բաժնից» բառերով,

գ․ 45-րդ ենթակետում «մաքսակետի» բառը փոխարինել «մաքսային կետ-բաժնի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան