Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2022 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

մայիսի 12-ի թիվ 76 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2)՝

ա) 061 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«061

Տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու հետ չկապված հետազոտությունների և փորձարկումների անցկացման համար որպես փորձանմուշներ (նմուշներ) տեղափոխվող ապրանքներ».

բ) 064 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«064

Տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու նպատակների համար որպես փորձանմուշներ (նմուշներ) ներմուծվող (ներմուծված) ապրանքներ».

գ) 064 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

«065

Կոմպլեկտավորող տարրեր, բաղադրիչներ, հումք և (կամ) նյութեր՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրանքի արտադրության (պատրաստման) համար, որոնք ներմուծվում (ներմուծվել) են այդ արտադրանքը պատրաստողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից՝ բացառապես հայտարարատուի նպատակներով արտադրանքի արտադրման (պատրաստման) համար (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմանը համապատասխան):

066

Հատավաճառ արտադրանքի առանձին նմուշ (այսուհետ՝ եզակի նմուշ) կամ հատավաճառ արտադրանքի նմուշի՝ համատեղելի և մեկ նշանակություն ունեցող տարրերի ամբողջություն՝ դրանցից եզակի նմուշ պատրաստելու համար, որոնք ներմուծվում (ներմուծվել) են առևտրային գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անհատույց կամ հատուցելի հիմունքով դրանց տարածումը բացառող կարիքների համար (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմանը համապատասխան)».

դ) 177 և 178 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«177

Ապրանքներ (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների), որոնք ներմուծվում են նորարարական գիտատեխնիկական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների կառուցման, սարքավորման և տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու ժամանակ դրանք օգտագործելու նպատակներով կամ անհրաժեշտ են ծրագրի մասնակիցների կողմից գիտատեխնիկական գործունեությունն իրականացնելու համար, ինչպես նաև ապրանքներ (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական ռեակտիվներ, ռեագենտներ և այլ նյութեր, պատրաստուկներ, որոնք նախատեսված են գիտահետազոտական և (կամ) տարբեր լաբորատոր աշխատանքների համար), որոնք ներմուծվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ծրագրի մասնակիցների և այլ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից կրթական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու համար դրանք օգտագործելու նպատակներով, և որոնց համար տրամադրվում են սուբսիդիաներ որպես մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի վճարման ծախսերի փոխհատուցում (Ռուսաստանի Դաշնության համար):

178.

Ապրանքներ, որոնք ներմուծվում են նորարարական գիտատեխնիկական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների կառուցման, սարքավորման և տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու ժամանակ դրանք օգտագործելու նպատակներով կամ անհրաժեշտ են ծրագրի մասնակիցների կողմից գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև ապրանքներ (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական ռեակտիվներ, ռեագենտներ և այլ նյութեր, պատրաստուկներ, որոնք նախատեսված են գիտահետազոտական և (կամ) տարբեր լաբորատոր աշխատանքների համար), որոնք ներմուծվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ծրագրի մասնակիցների և այլ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից կրթական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու համար դրանք օգտագործելու նպատակներով, բացառությամբ 177-րդ ծածկագրի ներքո նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)»:

2. Ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 6) НВТ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«НВТ

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ապօրինի տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները»:

3. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (Հավելված 7) 2.4 ենթաբաժնի 2.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«Բացառապես էլեկտրական շարժիչով շարժման մեջ դրվող՝ М, MG, N և NG կատեգորիաների տրանսպորտային միջոցների՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում

ЭМ

6-րդ էկոլոգիական դասի տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիաների՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում

ТШ

Օդային փոխադրումների համար օգտագործման կամ Բելառուսի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ավիացիոն կազմակերպությունների կողմից ավիացիոն աշխատանքների կատարման նպատակներով Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող (ներմուծված) օդանավերի, լրակազմող արտադրատեսակների, պահեստամասերի, վերգետնյա սարքավորումների և օդանավերը շահագործելիս օգտագործման համար անհրաժեշտ այլ ապրանքների՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում

ГА

Բելառուսի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող (ներմուծված) ապրանքների առանձին կատեգորիաների՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում, որոնց գտնվելու վայրը (բնակության վայրը) Օրշանսկի շրջանն է

ОР

Բելառուսի Հանրապետության տարածքում ձեռքով պատրաստվող գեղարվեստական իրերի, սովորական և բարդ կոնֆիգուրցիաներով՝ բյուրեղյա և ապակյա բարձրորակ սպասքի պատրաստման համար հումքի և նյութերի՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում

ХР

Բելառուսի Հանրապետության ազգային բանկի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներմուծվող (ներմուծված) ապրանքների՝ ԱԱՀ-ի վճարումից ազատում

ТБ».

4. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 1-ին բաժինը «01415» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«01416

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա՝ այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի՝ ներկայացված կարիքների ու նպատակների համար օգտագործումը հաստատելու մասին, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս չի պահանջվում տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում».

բ) 9-րդ բաժինը «09051» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«09991

Փայտանյութի և դրա վերամշակումից ստացված արտադրանքի տրանսպորտային փոխադրման համար ուղեկցող էլեկտրոնային փաստաթուղթ (Ռուսաստանի Դաշնության համար)».

գ) 12–րդ բաժինը «12010» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«12011

Ապրանքների նմուշառման և (կամ) փորձանմուշների վերցման ակտ

12012

Նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման ակտ»:

5. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9)՝

ա) 3-րդ բաժնի 3.3 ենթաբաժինը «3810» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«Հլածուկի կամ կոլզայի մանրատած կամ չմանրատած սերմերի արտահանման մաքսատուրք

3820

Կաշվե հումքի արտահանման մաքսատուրք

3830

Անտառանյութերի և փայտամշակման արտադրանքի արտահանման մաքսատուրք

3840».

բ) 3-րդ բաժնի 3.4 ենթաբաժինը «4230» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«Ծխելու էլեկտրոնային համակարգերի հեղուկների համար ակցիզներ

4240

Նիկոտին պարունակող ոչ ծխախոտային արտադրատեսակների համար ակցիզներ

4250»:

6. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման դեպքում կիրառվող լրացուցիչ բնութագրիչների և պարամետրերի դասակարգչում (Հավելված 21)՝

ա) 111 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«111

ԽՈՐԱՆԱՐԴ ՍԱՆՏԻՄԵՏՐ, ՄԻԼԻԼԻՏՐ

ՍՄ3, ՄԼ».

բ) 111 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«121

ԽԻՏ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ

ԽԻՏ Մ3»:

7. Արժույթների դասակարգիչը (Հավելված 23) 937 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«926

VED

Բոլիվար Սոբերանո»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: