Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2022 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8504 31 800 1 ստորաենթադիրքի անվանման մեջ «բաժանարար տրանսֆորմատորներ (սպլիտտրանսֆորմատորներ)» բառերը փոխարինել «բաժանարար տրանսֆորմատորներ (սպլիտտրանսֆորմատորներ),» բառերով։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ Այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8504 31 800 1 ծածկագրով դիրքի անվանման մեջ «բաժանարար տրանսֆորմատորներ (սպլիտտրանսֆորմատորներ)» բառերը փոխարինել «բաժանարար տրանսֆորմատորներ (սպլիտտրանսֆորմատորներ),» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: