Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2022 թվականի

թիվ 93

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը, և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունիսի 14-ի

թիվ 93 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 236 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51, 731, 751, 752, 861, 862, 871, 872, 881, 901, 1391, 1701, 1871, 2101, 2181, 2551, 2741, 3191, 3201, 4901, 4902, 6061-60610 դիրքերով՝

 

«

51

 

ԳՕՍՏ ISO 6079-2019 «Թեյ լուծվող. Տեխնիկական պայմաններ»

 

731

 

ԳՕՍՏ 7045-2017 «Ալյուր աշորայի հացաթխման: Տեխնիկական պայմաններ»

 

751

 

ԳՕՍՏ 7169-2017 «Ցորենային թեփ. Տեխնիկական պայմաններ»

 

752

 

ԳՕՍՏ 7170-2017 «Աշորային թեփ. Տեխնիկական պայմաններ»

 

861

 

ԳՕՍՏ 951 1-80 «Հացաբուլկեղեն շերտավոր. Տեխնիկական պայմաններ»

 

862

 

ԳՕՍՏ 9713-95 «Հացաբուլկեղեն սիրողական. Տեխնիկական պայմաններ»

 

871

 

ԳՕՍՏ 9846-88 «Հացիկներ խրթխրթան. Տեխնիկական պայմաններ»

 

872

 

ԳՕՍՏ 11270-88 «Հացաբուլկեղեն. Ցպիկաձև. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

881

 

ԳՕՍՏ 12183-2018 «Ալյուր աշորացորենային և ցորենաաշորային թեփահան հացաթխման. Տեխնիկական պայմաններ»

 

901

 

ԳՕՍՏ 12584-67 «Բատոններ ակոսավոր` երկարատև պահման համար, սպիրտով պահածոյացված. Տեխնիկական պայմաններ»

 

1391

 

ԳՕՍՏ 24298-80 «Հացաբուլկեղեն մանրահատ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

1701

 

ԳՕՍՏ 28881-90 «Հացի ձողիկներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

1871

 

ԳՕՍՏ 30561-2017 «Ճակնդեղամաթ (մելաս). Տեխնիկական պայմաններ»

 

2101

 

ԳՕՍՏ 31751-2012 «Հացաբուլկեղեն տապակած. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

2181

 

ԳՕՍՏ 31806-2012 «Կիսաֆաբրիկատ հացաբուլկեղեն՝ սառեցված և պաղեցված. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

2551

 

ԳՕՍՏ 32677-2014 «Հացաբուլկեղեն. Եզրույթներ և սահմանումներ»

 

2741

 

ԳՕՍՏ 32908-2014 «Մակարոնային արտադրատեսակներ, առանց գլյուտենի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

3191

 

ԳՕՍՏ 34142-2017 «Ալյուր տրիտիկալեի. Տեխնիկական պայմաններ»

 

3201

 

ԳՕՍՏ 34149-2017 «Ջին. Տեխնիկական պայմաններ»

 

4901

 

ՍՏ ՂՀ 3384-2019 «Թեփ եգիպտացորենի. Տեխնիկական պայմաններ»

 

4902

 

ՍՏ ՂՀ 3385-2019 «Սաղմ եգիպտացորենի. Տեխնիկական պայմաններ»

 

6061

 

ԳՕՍՏ Ռ 57607-2017 «Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից. Հաց կաթնահունց փաթեթվածքում. Տեխնիկական պայմաններ»

 

6062

 

ԳՕՍՏ Ռ 57609-2017 «Բուլկեղեն աշորացորենային կաթնահունց. Լոշիկ «Աշորայի». Տեխնիկական պայմաններ»

 

6063

 

ԳՕՍՏ Ռ 57610-2017 «Հացաբուլկեղեն ցորենաաշորային. Կարելյան հաց. Տեխնիկական պայմաններ»

 

6064

 

ԳՕՍՏ Ռ 57935-2017 «Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից կաթնահունց. «Բարձրակալորիական բուլկի» Տեխնիկական պայմաններ»

 

6065

 

ԳՕՍՏ Ռ 57936-2017 «Բուլկեղեն ցորենի ալյուրից` կաթնահունց. Հացիկ «Լենինգրադյան». Տեխնիկական պայմաններ»

 

6066

 

ԳՕՍՏ Ռ 57937-2017 «Բուլկեղեն ցորենի ալյուրից` կաթնահունց. Բատոնիկ թեյի համար. Տեխնիկական պայմաններ»

 

60677

 

ԳՕՍՏ Ռ 58161-2018 «Հացաբուլկեղեն մանկական սննդի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

60688

 

ԳՕՍՏ Ռ 58233-2018 «Հաց ցորենի ալյուրից. Տեխնիկական պայմաններ»

 

6069

 

ԳՕՍՏ Ռ 58390-2019 «Սոյա ծլեցված սննդային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

60610

 

ԳՕՍՏ Ռ 58425-2019 «Հատիկ տափակեցրած պահածոյացված. Տեխնիկական պայմաններ»

 
»,

 

բ) 73-րդ, 98-րդ, 147-րդ, 209-րդ, 212-րդ, 218-րդ, 219-րդ, 496-րդ, 498-րդ, 500-րդ, 507-րդ, 513-րդ, 519-րդ, 521-րդ, 523-րդ, 525-րդ, 529-րդ, 541-րդ և 548-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

73

 

ԳՕՍՏ 7022-2019 «Սպիտակաձավար. Տեխնիկական պայմաններ»

 

98

 

ԳՕՍՏ 14032-2017 «Գալետներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

147

 

ԳՕՍՏ 26884-2018 «Շաքարային արդյունաբերության մթերքներ. Եզրույթներ և սահմանումներ»

 

209

 

ԳՕՍՏ 31743-2017 «Մակարոնային արտադրատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

212

 

ԳՕՍՏ 31763-2012 «Գինու սպիրտ. Տեխնիկական պայմաններ»

 

218

 

ԳՕՍՏ 31805-2018 «Հացաբուլկեղեն ցորենի հացաթխման ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

219

 

ԳՕՍՏ 31807-2018 «Հացաբուլկեղեն աշորայի հացաթխման և աշորայի ու ցորենի հացաթխման ալյուրի խառնուրդից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

496

 

ՂՄՍ 1329:2018 «Վայրի մրգեր թարմ. Տեխնիկական պայմաններ»

 

498

 

ՂՄՍ 738:2018 «Տորթեր և հրուշակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

500

 

ՂՄՍ 845:2020 «Վարենիկներ` արագ սառեցրած. Տեխնիկական պայմաններ»

 

507

 

ՂՄՍ 946:2017 «Արագ պատրաստման մակարոնային արտադրատեսակներ` համային հավելումներով. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

513

 

ՂՄՍ 980:2021 «Ազգային խմիչքներ «Մաքսիմ» և «Ժարմա». Տեխնիկական պայմաններ»

 

519

 

ՂՄՍ 1027:2017 «Տալկան. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

521

 

ՂՄՍ 1067:2020 «Ազգային խմիչքներ «Բոզո-Շորո». Տեխնիկական պայմաններ»

 

523

 

ՂՄՍ 1103:2017 «Սննդամթերք «Մեղր բնական մայր` մեղվի կաթով». Տեխնիկական պայմաններ»

 

525

 

ՂՄՍ 1161:2018 «Չիպսեր հացային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

529

 

ՂՄՍ 1219:2020 «Արիշտա օսլայից՝ դունգանական «Ֆին-Տեզ». Տեխնիկական պայմաններ»

 

541

 

ՂՄՍ 1273:2020 «Ազգային սննդամթերք «Ժուպկա». Տեխնիկական պայմաններ»

 

548

 

ՂՄՍ 1295:2020 «Չոր նախաճաշեր՝ գրանոլա. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
»,

 

գ) 549-րդ և 563-րդ դիրքերը հանել,

դ) 600-րդ դիրքը «Ծանոթագրություն» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

«կիրառվում է մինչև «Հացաբուլկեղեն աշորայի հացաթխման և աշորայի ու ցորենի հացաթխման ալյուրի խառնուրդից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31807-2018-ում փոփոխություններ կատարելը,

դ) 601-րդ դիրքը «Ծանոթագրություն» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

«կիրառվում է մինչև «Հացաբուլկեղեն՝ ցորենային հացաթխման ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31805-2018-ում փոփոխություններ կատարելը:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 201, 671, 672, 931, 2241, 2311, 2331, 2361, 2811, 2851, 3901, 3981, 4061, 4091, 4151, 4161, 4181, 4201, 4211, 4291, 4321, 4381, 4391, 4421, 4491, 4511, 4931, 5081, 5581-5587 և 6381 դիրքերով՝

 

«

201

7-րդ հոդվածի «պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ» ցուցանիշ

ԳՕՍՏ 10444.11-2013 (ISO 15214:1998) «Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի մանրէաբանություն. Մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների հայտնաբերման և քանակության հաշվարկման մեթոդներ»

 

671

 

МР 2.3.1.0253-21 «Ռուսաստանի Դաշնության բնակչության տարբեր խմբերի համար էներգիայի և սննդանյութերի ֆիզիոլոգիական պահանջների նորմեր»

 

672

1-ին հավելված

ԳՕՍՏ Ռ 57989-2017 «Մասնագիտացված սննդամթերք. Պոլիմերազային շղթայական ռեակցիայի հիման վրա պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման մեթոդներ»

 

931

2-րդ հավելված

ԳՕՍՏ 29184-91 «Սննդամթերք. Enterobacteriaceae ընտանիքի բակտերիաների հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ»

 

2241

2-րդ հավելվածի 2-րդ աղյուսակի «С. botulinum մեզոֆիլային կլոստրիդիաներ» ցուցանիշ

ԳՕՍՏ 10444.7-86 «Սննդամթերք. Բոտուլինային տոքսինների և Clostridium botulinum-ի հայտնաբերման մեթոդներ»

 

2311

 

ԳՕՍՏ ISO 1839-2018 «Թեյ. Նմուշառում»

 

2331

 

ԳՕՍՏ ISO 7516-2019 «Թեյ լուծվող. Նմուշառում անալիզի համար»

 

2361

 

ԳՕՍՏ 5904-2019 «Հրուշակեղեն. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»

 

2811

 

ԳՕՍՏ 34480-2018 «Միս և մսամթերք. Տանդեմային զանգվածասպեկտրաչափության մեթոդով ամֆենիկոլների և պենիցիլինների որոշում»

 

2851

 

ՍՏ ՂՀ 3572-2020 «Ալյուր, ձավար, հաց, հացաբուլկեղեն և ալրաղացաձավարային արտադրատեսակներ. Սնդիկի զանգվածային մասի չափման վոլտամպերաչափական մեթոդ»

 

3901

 

ՉՄ-1/2021 «Կենդանիների կերերի և համակցված կերերի, հացահատիկային բույսերի, հացահատիկաոլոռային բույսերի, յուղատու կուլտուրաների և դրանց վերամշակումից ստացված մթերքների նմուշներում միկոտոքսինների զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով Evidence Investigator RANDOX անալիզարարի համար «Մուսո» թեստ համակարգի կիրառմամբ ( 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 241.0013/ՌԱ.ՌՈՒ.311866/2021 վկայագրման մասին վկայական):

Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում միկոտոքսինների (աֆլատոքսին Bi, դեզօքսինիվալենոլ, զեարալենոն) որոշումից

 

3981

 

ՉՄ 1060-2018 «Կենդանական ծագման արտադրանք:

Կաթում և կաթնային մթերքներում Mi աֆլատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2341/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30616)

 

4061

 

ՉՄ 1055-2018 «Հացահատիկ և դրա վերամշակումից ստացված մթերքներ: Կենդանական ծագման սննդամթերք: В1 աֆլատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Aflatoxin B1 ELISA Test Kit» ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ (2018 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2570/130- ՌԱ.ՌՈՒ.31 1703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32685): Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում հացահատիկի և դրա վերամշակումից ստացված մթերքների համար աֆլատոքսին B1-ի որոշումից

 

4091

 

«Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզների նմուշներում B1 աֆլատոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԱՖԼԱՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2018 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0192/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ921Գ ՖՌ.1.31.2018.29400):

Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող մթերքների համար աֆլատոքսին B1-ի որոշումից

 

4151

 

ՉՄ 1035-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքներում, հացահատիկաոլոռայիններում, կերերում զեարալենոնի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2342/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30617)

 

4161

 

«Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզների նմուշներում զեարալենոնի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԶԵԱՐԱԼԵՆՈՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ

(2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0195/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ923 ՖՌ.1.31.2018.29428):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում զեարալենոնի որոշման

 

4181

 

ԳՕՍՏ 34618-2019 «Հացահատիկային հիմքով մասնագիտացված սննդամթերք. ԲԱՀՔ-ԶՍ մեթոդով Տ-2 և ՆՏ-2 տոքսինների որոշում՝ իմունոաֆինային աշտարակներում մաքրմամբ»

 

4201

 

ՉՄ 1037-2018 «Հացահատիկ և դրա վերամշակումից ստացվող մթերքներ, կենդանական ծագման մթերքներ: Տ-2 տոքսինի չափումների մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Т-2 Toxin (САР) ELISA Test Kit ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2569/130-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32684)

 

4211

 

«Հացահատիկային մշակաբույսերի և կերերի նմուշներում Տ-2 տոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «Տ-2 ՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0194/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ922 ՖՌ.1.31.2018.29427)

 

4291

 

ՉՄ 1036-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկ և դրա վերամշակումից ստացված մթերք: Հացահատիկաոլոռայիններ: Կերեր: Ա օքրատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Ochratoxin A ELISA Test Kit ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ (2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 2431/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.31351):

 

4321

 

«Հացահատիկային մշակաբույսերի և կերերի նմուշներում Ա օքրատոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ՕՔՐԱՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0193/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ924 ՖՌ.1.31.2018.29397):

 

4381

 

ՉԿՄ.ՄՆ 5617-2016 «Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքում, հացահատիկաոլոռայիններում, կերերում դեզօքսինիվալենոլի պարունակության չափումների կատարման մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2016 թվականի հունիսի 28-ի թիվ 961/2016 վկայագրման մասին վկայական):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

 

4391

 

ՉՄ 1064-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքներում, հացահատիկաոլոռայիններում, կերերում դեզօքսինիվալենոլի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2343/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30618):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

 

4421

 

«Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզի նմուշներում դեզօքսինիվալենոլի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԴԵԶՕՔՍԻՆԻՎԱԼԵՆՈԼ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0196/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ925 ՖՌ. 1.31.2018.29430): Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

 

4491

 

ԳՕՍՏ 34140-2017 «Սննդամթերք, կերեր, պարենային հումք: Միկոտոքսինների որոշման մեթոդ՝ զանգվածասպեկտրաչափական դետեկտմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով»

 

4511

 

«Հացահատիկային մշակաբույսերի և կերերի Bi և Вг ֆումոնիզինների զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ՖՈՒՄՈՆԻԶԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքակազմի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0199/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ927 ՖՌ.1.31.2018.29394):

 

4931

 

ԳՕՍՏ 34165-2017 «Հացահատիկավորներ, լոբահատիկավորներ և դրանց վերամշակումից ստացվող մթերք: Վնասատու միջատներով աղտոտվածության որոշման մեթոդներ»

 

5081

 

ԳՕՍՏ 32035-2013 կետ 5.8.7 «Օղիներ և հատուկ օղիներ: Ընդունման կանոններ և անալիզի մեթոդներ»

 

5581

 

«Մսի, ձկան, թռչնի մսի, ծովամթերքների և մսային հիմքով մանկական սննդի նմուշներում բացիտրացինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԲԱՑԻՏՐԱՑԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 241.0257/ՌԱ.ՌՈՒ.311866/2019 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ913 ՖՌ.1.31.2020.36372)

 

5582

 

ՉՄ В003-2020 «Կենդանական ծագման արտադրանք: Կերեր: Բացիտրացինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «ԻՖԱ-հակաբիոտիկ բացիտրացին» ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ» (2020 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 7640/03-ՌԱ.ՌՈՒ.311703-2020 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ. 1.31.2020.38381)

 

5583

 

1.1 .Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535֊ 18 «Կենդանական ծագման սննդամթերքում քլորամֆենիկոլի (լևոմիցետինի) մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0042.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.33098)

 

5584

 

II.1.Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535֊ 18 «Կենդանական ծագման սննդամթերքում տետրացիկլինային խմբի մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0040.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ. 1.31.2019.330960)

 

5585

 

III.1.Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535-18 «Կենդանական ծագման սննդամթերքում բացիտրացինի մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ

ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0041.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32667)

 

5586

 

ՄՑՈՒ 4.1.3682-20 «Կենդանական ծագման սննդամթերքում ամինոգլուկոզիդների (ստրեպտոմիցինի և դիհիդրոստրեպտոմիցինի) մնացորդային քանակությունների քանակային որոշում մրցակցային իմունաֆերմենտային անալիզի մեթոդով» (2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 0134/ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2021 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2021.40253)

 

5587

 

ՄՑՈՒ 4.1.3683-20 «Կենդանական ծագման սննդամթերքում պենիցիլինների մնացորդային քանակությունների քանակական որոշում՝ մրցակցային իմունաֆերմենտային անալիզի մեթոդով» (2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 0102/ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2021 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌԼ.31.2021.39622)

 

6381

 

ՄՑՈՒ 4.1.3606-20 «Սննդամթերքում նատրիումի, կալիումի, կալցիումի և մագնեզիումի որոշում՝ ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով»(2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 0121/ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2020 վկայագրման մասին վկայական)

 
»,

 

բ) 465-րդ, 544-րդ, 548-րդ, 549-րդ և 555-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

465

 

ԳՕՍՏ 34050-2017 «Ջուր, հող, անասնակեր, բուսական և կենդանական ծագման սննդամթերք: 2,4-D (2,4-երկքլորֆենօքսիքացախաթթվի) որոշում՝ քրոմատագրման մեթոդներով»

 

544

 

ՉԿՄ.ՉՎ 3830-2015 «Կենդանական ծագման արտադրանքում տետրացիկլինների խմբի հակաբիոտիկների պարունակության չափումների կատարման մեթոդիկա՝ ԻՖԱ մեթոդով՝ MaxSignal և ԻՖԱ- հակաբիոտիկ-տետրացիկլին ռեագենտների հավաքածուի օգտագործմամբ» (2021 թվականի մայիսի 19-ի թիվ 1302/2021 վկայագրման մասին վկայական)

 

548

 

ՉԿՄ.ՉՎ 4652-2013 «Կենդանական ծագման սննդամթերքում բացիտրացինի զանգվածային մասը: Չափումների կատարման մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ BACITRACIN ELISA и ПРОДОСКРИН® արտադրության «ԻՖԱ-բացիտրացին» թեստ-համակարգերի օգտագործմամբ» (2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1190/2019 վկայագրման մասին վկայական)

 

549

 

ՉԿՄ.ՉՎ 4678-2018 «Կենդանական ծագման արտադրանքում քլորամֆենիկոլի (լևոմիցետինի) պարունակության չափումների կատարման մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal (R) Chloramphenicol (CAP) ELISA Test Kit և ԻՖԱ-հակաբիոտիկ- քլորամֆենիկոլ ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ» (2018 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1119/2018 վկայագրման մասին վկայական)

 

555

 

ՉԿՄ.ՉՎ 4894-2018 «Կենդանական ծագման արտադրանքում ստրեպտոմիցինի զանգվածային մասի չափումների կատարման մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ Max Signal Streptomycin ELISA Test Kit և ԻՖԱ-հակաբիոտիկ- ստրեպտոմիցին ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ» (2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1145/2018 վկայագրման մասին վկայական)

 
»,

 

գ) 1-ին, 2-րդ, 5-րդ, 62-րդ, 63-րդ, 127-րդ, 176-րդ, 242-րդ, 286-րդ, 287-րդ, 296-րդ, 331-րդ, 454-րդ, 455-րդ և 520-րդ դիրքերը հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան