ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակը ներկայացնել չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» N 1340-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԹՂԹԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՅԼ ԴԵՊՔ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ».
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մասին և 82-րդ հոդվածի 6-րդ մասին» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա․ «ա» պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ գլխին» բառերով,
բ. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ ․
«բ. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում․»,
գ․ «գ» պարբերությունում «մաքսային հայտարարագրի փոխարեն» բառերը փոխարինել «որպես մաքսային հայտարարագիր՝» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|