ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 419-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 16-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 132-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ)» բառերով.
2) «Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
17.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |