Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2022 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 45-ՐԴ ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 45-րդ գլխում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) երկրորդ պարբերությունում «կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝» բառերը փոխարինել «եղել կատաղախտից՝ վերջին 6 ամիսների ընթացքում:» բառերով.

բ) երրորդ և չորրորդ պարբերությունները հանել.

գ) հինգերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Թույլատրվում է այն դոնոր որձ շների սերմնահեղուկի ներմուծումը և (կամ) տեղափոխումը, որոնք վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստվել են սերմնահեղուկ վերցնելուց ավելի քան 12 ամիս առաջ, եթե անասնաբուժական սերտիֆիկատը տրամադրած անասնաբույժը հաստատում է, որ պատվաստանյութի միջոցով իմունիտետի պահպանման՝ ավելի քան մեկ տարի կազմող ժամկետը չի լրացել է, կամ լաբորատոր եղանակով հաստատվել է 0,5 ՄՄ/մլ-ից ոչ պակաս իմունիտետի լարվածություն (միայն կատաղության համար)».

դ) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դոնոր որձ շներն անցնում են տարեկան մշակում՝ հակամակաբուծային պատրաստուկներով:».

ե) տասներորդ պարբերությունը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: