Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 օգոստոսի 2022 թվականի

թիվ 132

քաղ. Բիշքեկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6 ենթակետով.

«3.6. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը.

3.6.1. Տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետը կիրառվում է՝ հաշվի առնելով այն, որ օտարերկրյա արտադրողի լիազորված ներկայացուցիչներն իրավունք ունեն լինելու հայտատուներ՝ տրանսպորտային միջոցի տիպի հաստատումը (շասսիի տիպի հաստատումը) իրականացնելու, դրա գործողությունը տարածելու կամ ժամկետը երկարաձգելու դեպքում:

3.6.2. Տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետը չի կիրառվում:»:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովելու տրանսպորտային միջոցի տիպի հաստատումը (շասսիի տիպի հաստատումը) ձևակերպելու համար այն հայտերի ռեեստրների վարումը և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնական կայքերում, հրապարակումը, որոնք պարունակում են նաև հետևյալ տեղեկությունները՝

հայտի գրանցման ամսաթիվը.

տրանսպորտային միջոցի (շասսիի) մակնիշը.

տրանսպորտային միջոցի (շասսիի) տիպը.

տրանսպորտային միջոցի (շասսիի) կատեգորիան.

տրանսպորտային միջոցի (շասսիի) էկոլոգիական դասը.

տրանսպորտային միջոցը (շասսին) արտադրողը.

տրանսպորտային միջոցի (շասսիի) սռնիների թիվը:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: