Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.04.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0037 Ն. 04.04.23

 

04 ապրիլի 2023 թվականի

թիվ 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել ոչ հրապարակային ֆոնդերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը և լրացման կարգը,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 92-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից իր և իր կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների լրացման ու ներկայացման կարգը: Սույն կանոնակարգի 3-6-րդ գլուխները սահմանում են հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) կողմից իր և իր կողմից կառավարվող հրապարակային ֆոնդերի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը, ինչպես նաև կառավարչի կողմից կայացվող այն որոշումները, որոնց մասին պետք է տեղեկացվի Կենտրոնական բանկը, և տեղեկացնելու կարգը: Սույն կանոնակարգի 7-րդ գլուխը սահմանում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից՝ իր կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը:»:

 

2) Կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում գումարները արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հազար դրամի ճշտությամբ, եթե այլ բան նախատեսված չէ հաշվետվությունների լրացման կանոններով:»:

 

3) Կանոնակարգի 5-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) «Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի Հավելված 21-ով սահմանված մեթոդաբանության:»:

4) Կանոնակարգի 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«76. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը (այդ թվում՝ լիցենզավորված կառավարիչը) Կենտրոնական բանկ է ներկայացնում իր կողմից կառավարվող կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի վերաբերյալ սույն կետի աղյուսակով սահմանված հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.

 

Աղյուսակ

Հաշվետվության թիվը

Հաշվետվության անվանումը

Ներկայացման պարբերականությունը

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասին

15

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների վերաբերյալ

եռամսյակային

16

Ոչ հրապարակային ներդրումային
ֆոնդի ակտիվների կառուցվածքի վերաբերյալ

եռամսյակային

17

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ

եռամսյակային

18

Ոչ հրապարակային ֆոնդի անունից
ածանցյալ ֆինանսական գործիքներում
կատարված ներդրումների վերաբերյալ

եռամսյակային

»:

 

5) Կանոնակարգի 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«77. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով` հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով: Եթե ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին տրամադրվել է Սի-Բի-Էյ-նեթ համակարգ, ապա հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

 

6) Կանոնակարգի 78-90-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Ենթաֆոնդերի բաժանված ֆոնդի դեպքում սույն գլխով պահանջվող հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր ենթաֆոնդի համար առանձին: Հաշվետվությունները լրացնելիս յուրաքանչյուր ենթաֆոնդ դիտարկվում է որպես առանձին ֆոնդ: Հաշվետվություններն առանձին ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր ենթաֆոնդ պետք է ունենա համար՝ 01 (ներառյալ) թվից սկսած՝ ըստ հաջորդականության: Ենթաֆոնդերի համարները ֆոնդի գործունեության ընթացքում ենթակա չեն փոփոխման:

79. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունների անվանումները կոդավորվում են հետևյալ կարգով.

 

ֆոնդի կոդը

գծիկ

ենթաֆոնդի համարը

գծիկ

հաշվետվության համարը

կետ

ընդլայնումը

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

Ներմուծեք նկարագրությունը_20420

XXXXX

-

XX

-

XX

.

Xls

80. Այն ֆոնդերի դեպքում, որոնք բաժանված չեն ենթաֆոնդերի, հաշվետվության անվանման մեջ «ենթաֆոնդի համարը» սյունակում լրացվում է «00»:

81. Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը ներառյալ:

82. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

83. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, պետք է լրացվի «Արիալ Արմենիան» տառատեսակով, երկու լրացված ամբողջական տողերի միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:

84. Հաշվետվությունները լրացնելիս արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը, արժույթի ISO և այլ կոդերը ներկայացվում են անգլերեն:

85. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվության որևէ ձևով պահանջվում է լրացնել ակտիվների արժեքը կամ զուտ ակտիվների արժեքը, և ֆոնդի կանոնների համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ ակտիվի (ակտիվների, զուտ ակտիվների) արժեքը չի հաշվարկվում, ապա համապատասխան դաշտում լրացվում է ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերջին հաշվարկված արժեքը:

86. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

87. Թիվ 15 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 15-ի: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ դրա լրիվ անվանումը:

2) «Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը:

3) «Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է մասնակցի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը՝ «առերես շփմամբ», «առանց առերես շփման՝ տեսազանգ», «առանց առերես շփման՝ հեռախոսազանգ», «առանց առերես շփման՝ նամակագրություն», «առանց առերես շփման՝ այլ եղանակ»:

4) «Ռեզիդենտությունը (երկիրը)» սյունակում լրացվում է համապատասխան երկրի ISO կոդը:

5) «Փայի (բաժնետոմսի) դասի անվանումը» սյունակում լրացվում է մասնակցին պատկանող փայերի (բաժնետոմսերի) դասի անվանումը, եթե ֆոնդը կամ ենթաֆոնդը ունի տարբեր դասերի փայեր (բաժնետոմսեր):

6) «Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում» սյունակի «Ընդհանուր արժեքը» ենթասյունակում լրացվում է մասնակցին պատկանող տվյալ դասի փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը՝ որպես փայերի (բաժնետոմսերի) քանակի և մեկ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի արտադրյալ, իսկ «Մասնաբաժինը (%)» ենթասյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ֆոնդի մասնակցի մասնաբաժինը՝ տոկոսներով, որը որոշվում է մասնակցին սեփականության իրավունքով պատկանող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությամբ: Եթե ֆոնդը ունի տարբեր դասի փայեր (բաժնետոմսեր), ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

88. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 16-ի:

89. Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) Աղյուսակ 1-ում «Արժեթղթի տեսակը» սյունակում նշվում է ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթի տեսակը՝ «բաժնետոմս», «պարտատոմս», «ներդրումային ֆոնդի փայ», «այլ բաժնային արժեթուղթ», «այլ պարտքային արժեթուղթ»:

2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է արժեթղթի դասը՝ «հասարակ բաժնետոմս», «արտոնյալ բաժնետոմս», «արժեկտրոնային պարտատոմս», «զեղչատոկոսային պարտատոմս», «փոխարկելի պարտատոմս», «այլ»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:

3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):

4) «Թողարկողի անվանումը» սյունակում լրացվում է թողարկողի լրիվ անվանումը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:

5) «Թողարկողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է թողարկողի գտնվելու երկրի ISO կոդը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:

6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթուղթը:

7) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է արժեթղթերի քանակը: Ծավալային արժեթղթերի դեպքում սյունակը չի լրացվում:

8) «Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

9) «Արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը, ներառյալ այդ արժեթղթերի գծով հաշվարկված տոկոսները:

10) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:

11) Աղյուսակ 2-ում «Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխառուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:

12) «Իրավաբանական անձ փոխառուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխառուի գտնվելու երկրի ISO կոդը:

13) «Սկզբնական պարտատիրոջ անվանումը» սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ ֆոնդը ձեռք է բերել սկզբնական պարտատիրոջ կողմից տրված փոխառությունը (վարկը)՝ վերջինիս կողմից փոխառուի (վարկառուի) նկատմամբ պահանջի իրավունքը ֆոնդին փոխանցելով: Սյունակում լրացվում է սկզբնական պարտատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը): Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը: Ընդ որում, վարկի դեպքում սույն կետի 11-18-րդ ենթակետերով սահմանված փոխառության վերաբերյալ սյունակներում լրացվում են վարկի վերաբերյալ տեղեկությունները:

14) «Փոխառության ժամկետը» սյունակում լրացվում է փոխառության ընդհանուր ժամկետը՝ օրերով:

15) «Փոխառության տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է փոխառության անվանական տարեկան ֆիքսված տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:

16) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխառությունը:

17) «Փոխառության ծավալը» սյունակում լրացվում է փոխառության հաշվեկշռային մնացորդը:

18) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է փոխառության ծավալի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:

19) Աղյուսակ 3-ում ներկայացվում են ֆոնդի հաշվին ներդրված ավանդների, ինչպես նաև ֆոնդի ցպահանջ դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները:

20) «Բանկի անվանումը» սյունակում լրացվում է այն բանկի լրիվ անվանումը, որտեղ ընթացիկ հաշվում կամ որպես ավանդ ներդրված են ներդրումային ֆոնդի դրամական միջոցները: Հայաստանի Հանրապետության բանկերի համար անհրաժեշտ է լրացնել Կենտրոնական բանկի կողմից տրամադրած կոդը։

21) «Բանկի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է բանկի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության բանկերի դեպքում սյունակը չի լրացվում:

22) «Ավանդ» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է ավանդի տեսակը՝ «Ժամկետային» կամ «Ցպահանջ»: «ժամկետը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի ընդհանուր ժամկետը՝ օրերով: Անժամկետ ցպահանջ ավանդների դեպքում լրացվում է «անժամկետ» բառը: «Տոկոսադրույքը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի տարեկան անվանական ֆիքսված տոկոսադրույքը: Լողացող տոկոսադրույքի դեպքում «լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը: «Անվանական արժեքը» ենթասյունակում լրացվում է ավանդի մայր գումարը: «Համախառն գումարը» ենթասյունակում լրացվում է ներդրված ավանդի մնացորդային մայր գումարի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:

23) «Ընթացիկ հաշվի դրամական միջոցների արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի՝ բանկում բացված ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքը:

24) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված են ներդրված ավանդի մայր գումարը կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցները:

25) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ներդրված ավանդի համախառն գումարի կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:

26) Աղյուսակ 4-ում «Անշարժ գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակն ըստ օգտագործման նպատակի՝ «հող», «ծառայողական տարածքներ», «բնակելի տարածքներ», «գրասենյակային տարածքներ», «արտադրամասային տարածքներ» կամ «այլ անշարժ գույք»:

27) «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու երկրի ISO կոդը:

28) «Համախառն գնման գինը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի ձեռքբերման գնի և ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:

29) «Իրական արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի իրական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

30) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ձեռքբերված անշարժ գույքի (իրական արժեքով) տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:

31) Աղյուսակ 5-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կետի 1-8-րդ ենթակետերի:

32) «Հակադարձ ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է հակադարձ ռեպո գործարքը:

33) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

34) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:

35) «Ժամկետը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը՝ օրերով:

36) «Հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

37) «Հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի առաջնային առքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:

38) «Հարաբերակցությունը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ՝ տոկոսով:

39) Աղյուսակ 6-ում ներկայացվում են բոլոր այն ակտիվները, որոնք չեն ներկայացվել 1-5-րդ աղյուսակներում:

90. Թիվ 17 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 17-ի։»։

7) Կանոնակարգը 90-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-93-րդ կետերով.

«91. Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) Աղյուսակ 1-ում «Փոխատուի (վարկատուի) անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

2) «Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:

3) «Փոխատուի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է փոխատուի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը՝ «առերես շփմամբ», «առանց առերես շփման՝ տեսազանգ», «առանց առերես շփման՝ հեռախոսազանգ», «առանց առերես շփման՝ նամակագրություն», «առանց առերես շփման՝ այլ եղանակ»: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:

4) «Իրավաբանական անձ փոխատուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխատուի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:

5) «Փոխառության (վարկի) ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) ընդհանուր ժամկետը՝ օրերով:

6) «Փոխառության (վարկի) տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) անվանական տարեկան տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների (վարկերի) դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:

7) «Փոխառության առարկան» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության առարկան: Եթե փոխառության առարկան դրամական միջոցներ են, ապա այս սյունակում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը: Վարկի դեպքում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը:

8) «Փոխառության (վարկի) ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) հաշվեկշռային մնացորդը:

9) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:

10) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:

11) Աղյուսակ 2-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:

12) «Ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է ռեպո գործարքը:

13) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

14) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:

15) «Ժամկետը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը՝ օրերով:

16) «Ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

17) «Ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի առաջնային վաճառքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:

18) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:

19) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:

20) Աղյուսակ 3-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:

21) «Կարճ վաճառքից ստացված գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերից ստացված գումարը:

22) «Արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը:

23) «Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:

24) «Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:

25) Աղյուսակ 4-ում ներկայացվում են բոլոր այն պարտավորությունները, որոնք չեն ներկայացվել 1-3-րդ աղյուսակներում:

92. Թիվ 18 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կողմից ածանցյալ ֆինանսական գործիքներում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 18-ի:

93. Թիվ 18 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոնների համապատասխան.

1) Աղյուսակ 1-ի «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ֆորվարդ առք», «ֆորվարդ վաճառք», «ֆյուչերս առք» կամ «ֆյուչերս վաճառք» բառերը:

2) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

3) «Ֆյուչերսների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա ֆյուչերսների քանակը:

4) «Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է «բաժնային արժեթուղթ», «պարտքային արժեթուղթ» «արժույթ», «ինդեքս», «տոկոսադրույք», «ապրանք/հումք», «այլ ակտիվ»: «Արժույթի ISO կոդը» ենթասյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է հիմքում ընկած ակտիվը: Արժույթի դեպքում ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթը որոշվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140 Ն որոշմամբ սահմանված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի 69-րդ կետի: «Միավոր ակտիվի գինը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առքի կամ վաճառքի նախապես սահմանված գինը, արժույթի դեպքում լրացվում է փոխարժեքը, տոկոսադրույքի դեպքում՝ տոկոսադրուքը: «Քանակը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի քանակը: Եթե ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը արժույթ է, ապա լրացվում է արժույթի ծավալը՝ արտահայտված ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթով՝ հազարներով:

5) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը: Ֆյուչերսի դեպքում լրացվում է ֆյուչերսների քանակի, յուրաքանչյուր ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը:

6) «Վճարված/ստացված նախնական գումարը» սյունակում լրացվում է գործարքի կնքման պահին վճարված կամ ստացված նախնական գումարը:

7) «Գործարքի ժամկետը» սյունակում լրացվում է գործարքի՝ պայմանագրում նշված ժամկետը՝ օրերով:

8) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է այն անձի անվանումը, որի հետ կնքվել է ածանցյալ գործիքով գործարքը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

9) «Գործիքի վերագնահատված արժեքը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատված արժեքը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:

10) «Վերագնահատումից շահույթը (վնասը)» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթը կամ վնասը (վնասը՝ բացասական նշանով):

11) «Տեսակարար կշիռը» սյունակի «Ակտիվների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ՝ տոկոսով: «Պարտավորությունների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից վնասի (բացարձակ արժեքով) հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:

12) Աղյուսակ 2-ի «Օպցիոնի տեսակը» սյունակում լրացվում են «գնման օպցիոն» կամ «վաճառքի օպցիոն» բառերը:

13) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք» բառերը:

14) «Օպցիոնների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա օպցիոնների քանակը, եթե դրանք բորսայում ցուցակված ստանդարտ պայմաններով օպցիոններ են:

15) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը, իսկ բորսայում ցուցակված օպցիոնների համար՝ օպցիոնների քանակի, օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը:

16) «Վճարված/ստացված պարգևավճարի մեծությունը» սյունակում լրացվում է վճարված (օպցիոնը գնելիս) կամ ստացված (օպցիոնը վաճառելիս) օպցիոնի պարգևավճարի ընդհանուր մեծությունը:

17) Աղյուսակ 3-ի «Սվոփի տեսակը» սյունակում լրացվում են «արժութային սվոփ», «փոխարժեքային սվոփ» կամ «տոկոսադրույքային սվոփ» բառերը:

18) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ներգրավման» բառը՝ արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում, կամ «տրամադրման» բառը՝ արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում: Տոկոսադրույքային սվոփի դեպքում սյունակը չի լրացվում:

19) «Սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:

20) «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով՝ հազարներով), իսկ «Գործարքի արժույթի ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով՝ հազարներով):

21) «Ֆորվարդ փոխարժեքը» սյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի ժամկետի ավարտին արժույթների փոխանակման ֆորվարդ փոխարժեքը, եթե նախապես պայմանագրով սահմանված է:

22) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր մայր գումարը: Տոկոսադրույքային սվոփի դեպքում լրացվում է այն գումարը, որի հիման վրա հաշվարկվում են վճարվող և ստացվող տոկոսադրույքները:

23) «Ստացվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ստացվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:

24) «Վճարվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է վճարվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:

25) Աղյուսակ 2-ի և 3-ի մյուս սյունակները լրացվում են ըստ աղյուսակ 1-ի համար սահմանված կանոնների:

26) Աղյուսակ 4-ը լրացվում է այն ածանցյալ գործիքների մասին, որոնք ներկայացված չեն 1-3 աղյուսակներում:»:

 

8) Կանոնակարգի հավելված 15-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։

9) Կանոնակարգի հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի։

10) Կանոնակարգի հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի։

11) Կանոնակարգը լրացնել նոր հավելված 18-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 4-ի։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի ապրիլի 4-ի

 թիվ 37-Ն որոշման

 

Հավելված 15

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

Ֆոնդի անվանումը

.......................

Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը

.......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Ենթաֆոնդերի թիվը

.......................

Ենթաֆոնդի անվանումը

.......................

Ենթաֆոնդի համարը

.......................

Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը

.......................

Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը

.......................


(հազար ՀՀ դրամ)

Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը)

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)

Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը

Ռեզիդեն-տությունը (երկիրը)

Փայի (բաժնետոմսի) դասի անվանումը

Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում

Ընդհանուր արժեքը

Մասնա-բաժինը (%)

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             

Ընդամենը

   

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի ապրիլի 4-ի

 թիվ 37-Ն որոշման

 

Հավելված 16

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 16

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

Ֆոնդի անվանումը

.......................

Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը

.......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Ենթաֆոնդերի թիվը

.......................

Ենթաֆոնդի անվանումը

.......................

Ենթաֆոնդի համարը

.......................

Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը

.......................

Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը

.......................

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐԺԵԹՂԹԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Արժե-թղթի տեսակը

Արժե-թղթի դասը

Արժեթղթի տար-բերակիչ ծածկա-գիրը

Թողար-կողի անվա-նումը

Թողար-կողի գտնվելու վայրը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթերի քանակը

Արժե-թղթերի ընդհանուր անվա-նական արժեքը

Արժե-թղթերի ընդհանուր հաշվե-կշռային արժեքը

Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

Ընդամենը

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը)

Իրավա-բանական անձ փոխառուի գտնվելու վայրը

Սկզբնական պարտա-տիրոջ անվանումը

Փոխառության ժամկետը

Փոխառության տոկոսը

Արժույթի ISO կոդը

Փոխա-ռության ծավալը

Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)

Ֆիքսված

Լողացող

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Ընդամենը

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԱՎԱՆԴՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Բանկի անվանումը

Բանկի գտնվելու վայրը

Ավանդ

Ընթացիկ հաշվի դրա-մական միջոց-ների արժեքը

Արժույթի ISO կոդը

Տեսա-կարար կշիռը ֆոնդի ակտիվ-ների նկատմամբ (%)

Տեսակը

Ժամ-կետը

Տոկոսադրույքը

Անվա-նական արժեքը

Համա-խառն գումարը

Ֆիքս-ված

Լողա-ցող

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     

Ընդամենը

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

(հազար ՀՀ դրամ)

Անշարժ գույքի տեսակը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Համախառն գնման գինը

Իրական արժեքը

Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)

1

2

3

4

5

         
         

Ընդամենը

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Արժե-թղթի տեսակը

Արժե-թղթի դասը

Արժե-թղթի տար-բերակիչ ծածկա-գիրը

Թողար-կողի անվա-նումը

Թողար-կողի գտնվելու վայրը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթերի քանակը

Արժե-թղթերի ընդհա-նուր անվա-նական արժեքը

Հակա-դարձ ռեպո գործարքի արժույթի ISO կոդը

Գործարքի մյուս կողմը

Ռեպո տոկոսա-դրույքը

Ժամ-կետը

Հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժե-թղթերի ընթացիկ արժեքը

Հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքը

Տեսա-կարար կշիռը ֆոնդի ակտիվ-ների նկատ-մամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             

Ընդամենը

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Ակտիվի անվանումը, նկարագրությունը

Ակտիվի ընթացիկ շուկայական արժեքը

Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)

1

2

3

     
     

Ընդամենը

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի ապրիլի 4-ի

 թիվ 37-Ն որոշման

 

Հավելված 17

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 17

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

Ֆոնդի անվանումը

.......................

Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը

.......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Ենթաֆոնդերի թիվը

.......................

Ենթաֆոնդի անվանումը

.......................

Ենթաֆոնդի համարը

.......................

Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը

.......................

Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը

.......................


ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Փոխատուի (վարկատուի) անունը, ազգանունը (անվանումը)

Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)

Փոխատուի նույնա-կանացման և ինքնության ստուգման եղանակը

Իրավա-բանական անձ փոխատուի գտնվելու վայրը

Փոխա-ռության (վարկի) ժամկետը

Փոխառության (վարկի) տոկոսը

Փոխա-ռության առարկան

Փոխա-ռության (վարկի) ծավալը

Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորու-թյունների նկատմամբ (%)

Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)

Ֆիքսված

Լողացող

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     

Ընդամենը

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Արժե-թղթի տեսակը

Արժե-թղթի դասը

Արժե-թղթի տար-բերակիչ ծածկա-գիրը

Թողար-կողի անվա-նումը

Թողար-կողի գտնվելու վայրը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթերի քանակը

Արժե-թղթերի ընդհա-նուր անվա-նական արժեքը

 Ռեպո գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը

Գոր-ծարքի մյուս կողմը

Ռեպո տոկոսա-դրույքը

Ժամ-կետը

Ռեպո գոր-ծարքի հիմքում ընկած արժե-թղթերի ընթացիկ արժեքը

Ռեպո գոր-ծարքի գծով վճար-վելիք գումարը

Տեսա-կարար կշիռը ֆոնդի պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%)

Տեսա-կարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվ-ների արժեքի նկատ-մամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               

Ընդամենը


ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿԱՐՃ ՎԱՃԱՌՔ

(հազար ՀՀ դրամ)

Արժեթղթի տեսակը

Արժեթղթի դասը

Արժեթղթի տար-բերակիչ ծածկագիրը

Թողար-կողի անվա-նումը

Թողար-կողի գտնվելու վայրը

Արժույթի ISO կոդը

Արժե-թղթերի քանակը

Արժե-թղթերի ընդհանուր անվա-նական արժեքը

Կարճ վաճառքից ստացված գումարի ընդհանուր արժեքը

Արժե-թղթերի ընդհանուր շուկայական արժեքը

Տեսակարար կշիռը ֆոնդի պարտա-վորութ-յունների նկատմամբ (%)

Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       

Ընդամենը

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(հազար ՀՀ դրամ)

Պարտավորության տեսակը, նկարագրությունը

Ժամկետը

Արժույթի ISO կոդը

Պարտավորության մնացորդային ծավալը

Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)

Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)

1

2

3

4

5

6

           
           

Ընդամենը

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի ապրիլի 4-ի

 թիվ 37-Ն որոշման

 

Հավելված 18

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 18

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

Ֆոնդի անվանումը

.......................

Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը

.......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Ենթաֆոնդերի թիվը

.......................

Ենթաֆոնդի անվանումը

.......................

Ենթաֆոնդի համարը

.......................

Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

.......................

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը

.......................

Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը

.......................

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՖՈՐՎԱՐԴ/ՖՅՈՒՉԵՐՍ

(հազար ՀՀ դրամ)

Գործարքի տեսակը

Գործարքի արժույթի ISO կոդը

Ֆյո-ւչերսների քանակը

Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը

Ընդհա-նուր գումարը

Վճարված
/ստացված նախնա-կան գումարը

Գոր-ծարքի ժամկետը

Գոր-ծարքի մյուս կողմը

Գործիքի վերա-գնահատ-ված արժեքը

Վերագնա-հատումից շահույթը (վնասը)

Տեսակարար կշիռը

Տե-սակը

Արժույթի ISO կոդը

Միավոր ակտիվի գինը

Քա-նակը

Ակտիվ-ների նկատ-մամբ (%)

Պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             
                             

Ընդամենը


ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՕՊՑԻՈՆ

(հազար ՀՀ դրամ)

Օպցիոնի տեսակը

Գոր-ծարքի տեսակը

Գոր-ծարքի արժույթի ISO կոդը

Օպցիոն-ների քանակը

Օպցիոնի հիմքում ընկած ակտիվը

Ընդհա-նուր գումարը

Վճարված
/ստացված պարգևա-վճարի մեծու-թյունը

Գոր-ծարքի ժամ-կետը

Գոր-ծարքի մյուս կողմը

Գործիքի վերա-գնահատ-ված արժեքը

Վերա-գնահա-տումից շահույթը (վնասը)

Տեսակարար կշիռը

Տե-սակը

Արժույթի ISO կոդը

Միավոր ակտիվի գինը

Քա-նակը

Ակտիվ-ների նկատ-մամբ (%)

Պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               
                               

Ընդամենը

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՍՎՈՓ

(հազար ՀՀ դրամ)

Սվոփի տե-սակը

Գոր-ծարքի տե-սակը

Գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը

Սվոփի հիմքում ընկած ար-ժույթի ISO կոդը

Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը

Ֆոր-վարդ փոխ-ար-ժեքը

 Ընդհա-նուր գու-մարը

Ստացվող տոկոսադրույքը

Վճարվող տոկոսադրույքը

Գոր-ծարքի ժամ-կետը

Գոր-ծարքի մյուս կողմը

Գոր-ծիքի վերա-գնա-հատ-ված ար-ժեքը

Վերա-գնահա-տումից շա-հույթը (վնասը)

Տեսակարար կշիռը

Սվոփի հիմքում ընկած ար-ժույթի ծավալը

Գոր-ծարքի ար-ժույթի ծավալը

Ֆիքս-ված

Լողա-ցող

Ֆիքս-ված

Լողա-ցող

Ակտիվ-ների նկատ-մամբ (%)

Պարտա-վորութ-յուն-ների նկատ-մամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

                                   
                                   
                                   

Ընդամենը

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՅԼ

(հազար ՀՀ դրամ)

Ածանցյալ գործիքի անվանումը (նկարա-գրությունը)

Գործարքի տեսակը

Գործարքի հիմքում ընկած ակտիվը

Ընդհանուր արժեքը

Գործիքի վերագնա-հատված արժեքը

Վերագնա-հատումից շահույթը (վնասը)

Տեսակարար կշիռը

Ակտիվների նկատմամբ (%)

Պարտա-վորություն-ների նկատմամբ (%)

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

Ընդամենը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2023 թվական: