Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.09.2007-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.822
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) առևտրական գործունեություն).».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով՝

«ա1) առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը ««բ» ենթակետերով,» բառերից հետո լրացնել «251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը «3-րդ կետի «ա» ենթակետով» բառերից հետո լրացնել «, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «3-րդ կետի «ա» ենթակետով,» բառերից հետո լրացնել «251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում «Երևան քաղաքում առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող՝ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների» բառերը փոխարինել «Երևան քաղաքում գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում՝ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի «գ» ենթակետը «կրպակների (տաղավարների)» բառերից հետո լրացնել «և այլ վաճառատեղերի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «30 քառակուսի մետր» բառերը փոխարինել «Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր» բառերով.

բ) 2-րդ մասի «30 քառակուսի մետրից» բառերը փոխարինել «Երևան քաղաքում` 7 քառակուսի մետրից, այլ վայրերում` 10 քառակուսի մետրից» բառերով.

գ) 3-րդ մասի «ա» ենթակետի «310» թիվը փոխարինել «1200,0» թվով, իսկ «չափը» բառից հետո լրացնել «, ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին» բառերով.

դ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21 հոդվածի»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ գլխով:

 

«Գ Լ ՈՒ Խ  21.

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդված 251. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների և այլ վաճառատեղերի (բացառությամբ խանութների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 1200,0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2500,0 հազար դրամը (սահմանային չափը), ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին.

բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.

գ) առևտրի իրականացման վայրում գյուղատնտեսական արտադրանքի վաճառք իրականացնող քաղաքացիների վրա.

դ) առևտրի իրականացման վայրում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:

 

Հոդված 252. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 253. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալը

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում առևտրական տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով:

 

Հոդված 254. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝

Երևան քաղաքի համար՝ 2,75.
մարզկենտրոնների, Աբովյան, Վաղարշապատ քաղաքների համար` 1,2.

մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Երևան, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներից)`

1,0.
աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի համար` 0,5:»:

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վճարողներն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողներին տարածքներ (վաճառատեղեր) տրամադրելիս օրենքով սահմանված կարգով կնքում են համապատասխան գրավոր պայմանագիր, որում նշվում են նաև`

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, ՀՎՀՀ-ն.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:»:

 

Հոդված 10. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 97.

Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

 

2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քառասունհինգերորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1 » ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-193-Ն