Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3679-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.10.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

19 հոկտեմբերի 2022 թ.

Հ. 3679-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.185 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2605-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 29.09.2022թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 14.10.2022թ. հ.Դ-84288-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Նոնա Ռազմիկի Պետրոսյանի, Սյուզաննա Սարգսի Ստեփանյանի, Դիանա Էդուարդի Կարապետյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի հ.1504-Ա և հ.1506-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2605-Ա որոշման հավելվածի 15-րդ կետում` կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) 5-րդ սյունակում` «Պետրոսյան Նոնա Ռազմիկի» բառերը փոխարինել «Ազիզյան Նարեկ Ալեքսանի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` ««Երևանի Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, դասատու» բառերը՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ» բառերով.

 2) 5-րդ սյունակում` «Ստեփանյան Սյուզաննա Սարգսի» բառերը փոխարինել «Մելիքբեկյան Էլլա Սուրենի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` ««Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, դասատու» բառերը՝ ««Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի փոխտնօրեն» բառերով.

 3) 5-րդ սյունակում` «Կարապետյան Դիանա Էդուարդի» բառերը փոխարինել «Բարսեղյան Վլադիմիր Ֆրեդիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան