Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2022 թվականի

թիվ 73

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ 202  ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ կետին և 264-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի 202  կետում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

մայիսի 12-ի թիվ 73 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի 202 կետում կատարվող

 

1. Առաջին մասը «այլ անձի» բառերից հետո լրացնել «(ֆիզիկական անձին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջը, իրավաբանական անձին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությանը)» բառերով։

2. Երկրորդ մասը «այլ անձի» բառերից առաջ լրացնել «սույն կետի առաջին մասում նշված» բառերով։

3. Երրորդ մասում՝

ա) առաջին պարբերության մեջ «ձևով և պարունակում են տեղեկություններ՝» բառերը փոխարինել «ձևով։» բառով.

բ) երկրորդ-չորրորդ պարբերությունները հանել։

4. Երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ մասերով՝

«Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ֆիզիկական անձին (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը) փոխանցելու մասին դիմումի մեջ պետք է պարունակվեն տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի մակնիշը, մոդելը, գրանցման համարը, նույնականացման համարը, թափքի համարը (առկայության դեպքում), հենասարքի համարը (առկայության դեպքում), թողարկման պահը (արտադրման ամսաթիվը), նավի, օդանավի տեսակը, գրանցման համարը).

այն ֆիզիկական անձի մասին, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (գրանցման) վայրի հասցեն և (կամ) Միության անդամ պետության տարածքում գտնվելու վայրի հասցեն, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև հարկային մարմնում հաշվառման վերցնելու մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը (ՆՀ), Ղազախստանի Հանրապետությունում՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ), Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման անձնական համարը (ՆԱՀ), Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ))։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ֆիզիկական անձին (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը) փոխանցելու թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրում («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փոխանցումը ______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, և նրա անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը իրավաբանական անձին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը փոխանցելու մասին դիմումի մեջ պետք է պարունակվեն տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի մակնիշը, մոդելը, գրանցման համարը, նույնականացման համարը, թափքի համարը (առկայության դեպքում), հենասարքի համարը (առկայության դեպքում), թողարկման պահը (արտադրման ամսաթիվը), նավի, օդանավի տեսակը, գրանցման համարը).

այն իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ մասին, որոնց փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության անվանումը (կրճատ (կրճատված) կամ լրիվ) կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության (գրանցման) վայրի հասցեն, հարկային մարմնում հաշվառման վերցնելու մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ) կամ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ), Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ) կամ նույնականացման անձնական համարը (ՆԱՀ), Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ)), կոնտակտային վավերապայմանները (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և նմ.).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխադրման պայմանագրի, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթվերի և համարների մասին, որոնք հաստատվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխադրման պայմանագրով, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը իրավաբանական անձին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը փոխանցելու թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրում («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փոխանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որոնց փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, հարկային մարմնում հաշվառման վերցնելու մասին տեղեկությունները (առկայության դեպքում), ինչպես նաև անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխադրման պայմանագրի, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը և համարը։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։»։

5. Չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել։

6. Հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակները՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ այն ֆիզիկական անձին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջը, կամ իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցչին՝ հետագա փոխանցման համար, որոնց փոխանցվում է այդ տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն փոխանցվում են նշված անձանց (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է տվյալ անձանց կողմից), իսկ այդ դիմումի պատճենը և հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենը մնում են մաքսային մարմնում:»։

7. Յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն կետի վեցերորդ մասով նախատեսված դեպքում դիմումի բնօրինակը՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում է հայտարարատուին՝ այն ֆիզիկական անձին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջը, կամ իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցչին հետագա փոխանցման համար, որոնց փոխանցվում է այդ տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն փոխանցվում է նշված անձանց (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է տվյալ անձանց կողմից), իսկ այդ դիմումի պատճենը մնում է մաքսային մարմնում:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: