Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի

թիվ 82

քաղ. Բիշքեկ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՐՏԱԶԱՏՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 107 որոշմամբ ընդունված՝ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) 16-րդ կետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 15-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի մասին հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) ձևը։

2. Սահմանել, որ առաջին հաշվետու օրացուցային տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը, հաշվետվության կազմում ներկայացվող տվյալների փոխանցման և պահպանման գաղտնիությունն ապահովող էլեկտրոնային համակարգը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում շահագործման մեջ դնելու տարվան հաջորդող օրացուցային տարին է։

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված էլեկտրոնային համակարգը մշակելն ու շահագործման մեջ դնելն ապահովելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի

թիվ 82 որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի մասին

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

20 ______ թվականի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի մասին

 

Ծխախոտային արտադրատեսակի անվանումը ___________________________

Ծխախոտային արտադրանքի անվանումը _______________________________

1. Ծխախոտային արտադրատեսակի բաղադրության մասին տեղեկատվություն՝

1) ծխախոտային արտադրատեսակի զանգվածը (մգ) ____________________

Ծանոթագրություններ. 1. Կշռով ծխախոտային արտադրատեսակների համար ծխախոտային արտադրատեսակի զանգված է համարվում (հաշվի առնելով խոնավությունը)՝

ա) 750 մգ բարակ կտրատած ծխելու ծխախոտ.

բ) 1 գ այլ ծխախոտային արտադրատեսակներ (նարգիլեի ծխախոտ, ծխամորճի ծխախոտ)։

2. Հատով ծխախոտային արտադրատեսակի (սիգարետ, սիգար, սիգարիլլա (սիգարիտա), ծխագլանակ, բիդի, կրետեկ) զանգված է համարվում դրա մեկ միավորի զանգվածը (հաշվի առնելով խոնավությունը)։

2) ծխախոտի զանգվածը ծխախոտային արտադրատեսակում (մգ) _______

3) ծխախոտին ավելացվող բաղադրիչները՝

 

Համարը՝ ը/կ

Բաղադրիչի անվանումը

Բաղադրիչի զանգվածը (մգ)

Բաղադրիչի բաժինը (ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ տոկոսներով), %

Բաղադրիչի նշանակությունը

1

2

3

4

5

         

 

Ծանոթագրություններ.

1. Ծխախոտային բաղադրիչի զանգվածը (մգ) անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ դրա բաժնի միջոցով։

2. Ծխախոտին ավելացվող բաղադրիչներն ըստ նշանակության բաժանվում են կախվածության էֆեկտն ուժեղացնող հավելումների, սոսինձների, կապող նյութերի, ներկանյութերի, այրման մոդիֆիկատորների, մանրաթելերի, լցանյութերի, բուրավետիչների, խոնավապահպան նյութերի, կոնսերվանտների, տեխնոլոգիական հավելումների, լուծիչների, ծխի հատկությունները բարելավող հավելումների, ծխի գույնի մոդիֆիկատորների, ծխի հոտի մոդիֆիկատորների և այլն։

3. Բաղադրիչի անվանումը, դրա զանգվածը և բաժինը նշվում են ծխախոտային արտադրատեսակների բաղադրագրին (մասնագրին) համապատասխան։

4) ոչ ծխախոտային նյութերում պարունակվող բաղադրիչները (ըստ այն ոչ ծխախոտային նյութերի կատեգորիաների, որոնցում դրանք պարունակվում են)՝

 

Համարը՝ ը/կ

Բաղադրիչի անվանումը

Ոչ ծխախոտային նյութերի կատեգորիան

Բաղադրիչի զանգվածը (մգ)

Բաղադրիչի բաժինը (ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ տոկոսներով), %

1

2

3

4

5

         
         

 

Ծանոթագրություններ.

1. Ոչ ծխախոտային նյութերը բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝ ծխագլանակային, սիգարետային, եզրաշերտային և ծխափողի թուղթ, ֆիլտրերի համար փաթեթավորման թուղթ (ֆիցելլա), ֆիլտրող նյութ, սոսինձներ, թանաք և այլն։

2. Բաղադրիչի զանգվածը (մգ) անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ դրա բաժնի միջոցով։

3. Բաղադրիչի անվանումը, դրա զանգվածը և բաժինը նշվում են ոչ ծխախոտային նյութերի բաղադրագրին (մասնագրին) համապատասխան։

 

2. Սիգարետի ծխում խեժի, նիկոտինի և ածխածնի մոնօքսիդի պարունակության և կամավոր հիմունքներով այլ արտազատվող նյութերի* (մգ/ծխ.) մասին տեղեկատվություն՝ ըստ յուրաքանչյուր անուն արտադրատեսակի՝

1) խեժի պարունակությունը __________________________________________

2) նիկոտինի պարունակությունը _____________________________________

3) ածխածնի մոնօքսիդի պարունակությունը ___________________________

4) ________________________________________________________________

3. Հաշվետու ժամանակահատվածում ծխախոտային արտադրանքն արտադրողի և (կամ) ներմուծողի կողմից կամ վերջիններիս պատվերով ծխախոտային արտադրատեսակներում պարունակվող բաղադրիչների մասով թունաբանական հետազոտություններ անցկացնելու մասին տեղեկատվություն։

Անցկացվե՞լ են արդյոք թունաբանական հետազոտություններ։

□ Այո

□ Ոչ

4. Առևտրային գաղտնիք կազմող (գաղտնի բնույթի տեղեկատվություն հանդիսացող) տեղեկությունները

նշված են __________________________________

_____________________________________________________________________

(սույն հաշվետվության 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղյուսակների կետեր)

 

Ծանոթագրություններ.

1. Առևտրային գաղտնիք կազմող (բնույթով գաղտնի տեղեկատվություն հանդիսացող) տեղեկությունների բացակայության դեպքում գիծ է դրվում։

2. Առևտրային գաղտնիք կազմող (գաղտնի բնույթի տեղեկատվություն հանդիսացող) տեղեկությունների մասով առողջապահության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ապահովվում է տեղեկատվության գաղտնիության պահպանման ռեժիմը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։։

 

________________________________________________________________________

(ծխախոտային արտադրանքն արտադրողի, հսկող կազմակերպության կամ ներմուծողի անվանումը՝ նշել անհրաժեշտը)

________________

(պաշտոն)

_________________

(ստորագրություն)

_____________

(Ա. Ա. Հ.)

____ ___________ 20___ թ.

Կ.Տ.

 

________________________

* Ծխախոտային արտադրատեսակների մշակման կամ արտադրման ժամանակ արտադրողի կողմից դրանց բացահայտման (հայտնաբերման) դեպքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան