ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 603-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ավետիս Ահարոնյան փողոցի 1/8 շենք, 78 տարածք հասցեի պոմպակայանը՝ 20․5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 06092021-01-0053) և պոմպակայանի սարքավորումները` ընդամենը 10750781․5 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 603-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1/8 ՇԵՆՔ, 78 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Խողովակ F125 |
մ |
2․5 |
7100 |
17750 |
2. |
Խողովակ F108 |
մ |
102 |
6233 |
635766 |
3. |
Խողովակ F76 |
մ |
2 |
4787 |
9574 |
4. |
Խողովակ F57 |
մ |
3 |
4173 |
12519 |
5. |
Անկյուն F108 |
հատ |
25 |
3469 |
86725 |
6. |
Անկյուն F125 |
հատ |
2 |
5018 |
10036 |
7. |
Անկյուն F76 |
հատ |
1 |
1330 |
1330 |
8. |
Զտիչ F100 |
հատ |
1 |
44806 |
44806 |
9. |
Զտիչ F65 |
հատ |
8 |
39047 |
312376 |
10. |
Փական Butterfly F100 |
հատ |
7 |
28444 |
199108 |
11. |
Փական Butterfly F65 |
հատ |
1 |
19310 |
19310 |
12. |
Հետադարձ փական F65 |
մետր |
4 |
20350 |
81400 |
13. |
Ճկուն միացում կցաշուրթերով F65 |
հատ |
8 |
25554 |
204432 |
14. |
Մետաղական կցաշուրթ F100 |
հատ |
14 |
8499 |
118986 |
15. |
Մետաղական կցաշուրթ F65 |
հատ |
18 |
6359 |
114462 |
16. |
Անցում 108-76 |
հատ |
8 |
3238 |
25904 |
17. |
Խողովակ d40 |
մ |
15 |
3781 |
56715 |
18. |
Խողովակի կցամասեր d40 |
հատ |
10 |
652 |
6520 |
19. |
Մեկուսիչ հանքաբամբակով 0,5 մմ |
հատ |
2 |
11563 |
23126 |
20. |
Ճնշման չափիչ |
գծմ |
3 |
5203 |
15609 |
21. |
Փական 1/2 |
հատ |
7 |
2891 |
20237 |
22. |
Մետաղական կցամաս 1/2 |
հատ |
5 |
347 |
1735 |
23. |
Ջրասույզ պոմպ |
հատ |
1 |
84864 |
84864 |
24. |
Հրշեջ հիդրանտ |
հատ |
1 |
159120 |
159120 |
25. |
Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ խորքային բազմաստիճան Wilo SIBOOST SMART2 HELIX VE 1006 |
մ |
1 |
3633818 |
3633818 |
26. |
Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ խորքային բազմաստիճան Wilo SIBoost smart 3HELIX VE 611-WMS |
մ |
1 |
4611403 |
4611403 |
27. |
Թիվ 78 տարածք |
քառ. մ |
20․5 |
11861 |
243151․5 |
Ընդամենը |
10750781․5 |
Հայաստանի Հանրապետության |
Բ. ԲԱԴԱԼՅԱՆ |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |