Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

17 մարտի 2022 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »     ի 20 թվականի

թիվ

քաղ.   

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.12.1 կետի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XII բաժնի դրույթների իրագործման նպատակով`

1. Հաստատել կից ներկայացվող՝ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցությամբ իրավասության շրջանակներում ապահովել Ծրագրի իրագործման մասով միջոցառումների պլանի կատարումը (Ծրագրին կից հավելված)։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին Ծրագրի իրագործման արդյունքների մասին 2026 թվականի առաջին կիսամյակում։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20   թվականի

 թիվ     կարգադրությամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Ծրագիրը Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների զարգացմանն ու իրագործմանն ուղղված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ընդհանուր մոտեցումների ամբողջություն է և միջոցառումների համալիր։

2. Սույն Ծրագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.12.1 կետին համապատասխան, և հիմնվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների վրա։

3. Սույն Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունը;

բ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ A/RES/70/186 բանաձևով ընդունված՝ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավար սկզբունքները՝ սպառողների շահերը պաշտպանելու համար.

գ) «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 13 հավելված) դրույթներին համապատասխան ընդունված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանձնարարագրերը.

դ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) կողմից պատրաստված ամփոփումներում արտացոլված՝ Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացման փորձը.

4. Սույն Ծրագրով Միության շրջանակներում սահմանվում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգային հիմքերը և այն չի ազդում ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի շրջանակներում անդամ պետությունների կողմից ընդունված պարտավորությունների վրա։

 

II. Ծրագրի իրագործման նպատակները, խնդիրներն ու ժամկետները

 

5. Սույն Ծրագրի նպատակն անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար պայմանների ստեղծման ապահովումն ու Պայմանագրի 60-րդ հոդվածով նախատեսված՝ սպառողների հավասար իրավական պաշտպանության սկզբունքների իրագործումն է։

6. Սույն Ծրագրի խնդիրներն են`

ա) Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված՝ տնտեսության ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն իրականացվելիս քաղաքացիների սպառողական իրավունքների հավասար պաշտպանության ապահովման համար անդամ պետությունների համատեղ գործողությունների կազմակերպումը՝ սպառողների շահերը հաշվի առնելու միջոցով (այսուհետ՝ սպառողների շահերը հաշվի առնելը).

բ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) միջև տեղեկատվության փոխանակման ապահովումը.

գ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակումը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը և տվյալ ոլորտում Միության շրջանակներում մշակված ընդհանուր սկզբունքները․

դ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացումը․

ե) իրավական պաշտպանության մատչելի միջոցների ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ ներառյալ խորհրդատվությունների տրամադրումն ու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների, հասարակական միավորումների և սպառողների կազմակերպությունների ներգրավմամբ սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների օգտագործումը։

7. Սույն Ծրագրի իրագործումն իրականացվում է միջոցառումների պլանին համապատասխան՝ հավելվածի համաձայն։

 

III. Ծրագրի իրագործման համար պատասխանատուները

 

8. Սույն Ծրագրի իրագործումն ապահովվում է հետևյալ լիազորված մարմինների կողմից՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարությունը.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը կից Հակամենաշնորհային կարգավորման ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը.

այլ շահագրգիռ լիազորված մարմիններ (սահմանված իրավասության շրջանակներում)։

 

IV. Կազմակերպական հիմքի ստեղծում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար

 

9. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական կարգավորման կատարելագործման ուղղությամբ, այդ թվում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմը ձևավորելու և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Միության իրավունքի ինտեգրման և կատարելագործման արդիական հարցերի լուծմանն ուղղված առաջարկությունները նախապատրաստելու միջոցով։

10. Սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորումն իր մեջ է ներառում է՝

ա) սպառողների շահերը հաշվի առնելու ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարագրի մշակումն ու ընդունումը.

բ) էկոնոմիկայի առանձին ոլորտներում սպառողների շահերը հաշվի առնելու վերլուծության իրականացումը և դրա հիման վրա սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Միության իրավունքի ինտեգրման և կատարելագործման արդիական հարցերի լուծմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը։

11. Անդամ պետությունները որոշում են սպառողների պաշտպանվածության մակարդակի գնահատման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման նպատակահարմարությունը։

12. Սոցիոլոգիական հետազոտությունների անցկացումն ապահովելու համար լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ մշակում և համաձայնեցնում են Միության մարմինների ակտերի նախագծերը՝ սոցիոլոգիական հետազոտությունները մեթոդական ուղեկցությամբ անցկացնելու մասով, սպառողների պաշտպանվածության մակարդակի գնահատման, ինչպես նաև անդամ պետություններում իրավական կարգավորումը կատարելագործելու համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության նպատակով։

 

V. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակման միջոցներ

 

13. Հանձնաժողովն անդամ պետությունների աջակցությամբ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին Արձանագրության 3-րդ կետում սահմանված՝ հիմնական ուղղություններով ազգային մոտեցումների մոտարկմանն ուղղված հանձնարարագրերը (Պայմանագրի թիվ 13 հավելված), այդ թվում՝

սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ ընդհանուր մոտեցումները՝ էլեկտրոնային առևտուր իրականացնելիս

անդամ պետությունների օրենսդրության վերլուծական ամփոփումների անցկացման նկատմամբ ընդհանուր մոտեցումները՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։

14. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ապահովում է վերլուծության անցկացումը անդամ պետությունների կողմից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի հանձնարարագրերի կիրառման արդյունքները գնահատելու նպատակով:

 

VI. Լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացում

 

15. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ լիազորված մարմինների միջև համագործակցությանն աջակցելու և զարգացնելու ուղղությամբ։

16. Լիազորված մարմինները փոխգործակցություն են իրականացնում սպառողների իրավունքների պահպանման նկատմամբ արդյունավետ հսկողության ապահովման, սպառողների շահերին դիպչող՝ խարդախ և ապակողմնորոշիչ անդրսահմանային առևտրային գործելակերպին հակազդելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման և ներդրման նպատակով, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հիման վրա։

17. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ մշակում և համաձայնեցնում է տեղեկատվության փոխանակման միջոցով փոխգործակցության զարգացմանն ու սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծման աջակցությանն ուղղված փաստաթղթերը (այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման հարցերով Հանձնաժողովի հանձնարարագրերի ընդունման միջոցով), և սահմանում է այն տեղեկատվության կազմը, որով փոխանակվում են լիազորված մարմինները։

18. Սույն Ծրագրի 17-րդ կետում նշված փաստաթղթերը մշակելիս հաշվի են առնվում սահմանափակ տարածման (հասանելիության) տեղեկություններ համարվող տեղեկատվության պաշտպանության մասով անդամ պետությունների օրենսդրության պահանջները։

 

VII. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորում

 

19. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ յուրաքանչյուր տարի սահմանում են այն թեմատիկան, որին համապատասխան, լիազորված մարմինների կողմից անցկացվում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների տեղեկացմանն ու գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորմանն ուղղված հանրային միջոցառումներ։

20. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ ապահովում է անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անցկացվող հանրային միջոցառումների քարոզչությանն ու կանոնավոր լուսաբանմանը զանգվածային լրատվության միջոցների ներգրավումը։

21. Անդամ պետությունները նպաստում են սպառողների անկախ հասարակական միավորումների գործունեության համար պայմանների ստեղծմանը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն ձևավորելու և իրագործելու, սպառողների իրավունքների քարոզչության ու պարզաբանման գործում նրանց մասնակցությանը։

 

VIII. Սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորում

 

22. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ ապահովում են սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը։ Այդ նպատակով իրականացվում է սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում անդրսահմանային վեճերի լուծման խնդիրների համատեղ վերլուծական հետազոտություն, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրում, որի հիման վրա նախապատրաստվում է Խորհրդատվական կոմիտեի և Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին ուսումնասիրելու համար ներկայացվող զեկույց։

 

IX. Ծրագրի իրագործման մշտադիտարկում

 

23. Անդամ պետությունների հետ համատեղ՝ Հանձնաժողովն իրականացնում է սույն Ծրագրի իրագործման մշտադիտարկումը։

24. Մշտադիտարկում իրականացնելու համար լիազորված մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 30-ը, տեղեկատվություն են ներկայացնում Հանձնաժողով ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ սույն Ծրագրի 7-րդ կետում նշված միջոցառումների պլանի կատարման արդյունքների մասին։

25. Սույն Ծրագրի 24-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովը կազմում է զեկույց՝ սույն Ծրագրի իրագործման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ և ապահովում է այն ներկայացնելը Խորհրդատվական կոմիտեի և Հանձնաժողովի կոլեգիայի նիստերում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Սպառողների իրավունքների

պաշտպանության ոլորտում

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների համատեղ

գործողությունների ծրագրի

 

ՊԼԱՆ

 

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման միջոցառումների

Միջոցառումը

Իրագործման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Համակատարողները

 

I. Կազմակերպական հիմքի ստեղծում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանձնարարագրերի մշակում և ընդունում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար

2023 թվական

Հանձնաժողովի հանձնարարագրեր

Հանձնաժողով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

2. Սպառողների շահերը հաշվի առնելու արդյունքների վերլուծություն՝

       

անդամ պետությունների օրենսդրության վերլուծության անցկացում՝ էկոնոմիկայի առանձին ոլորտներում սպառողների շահերը հաշվի առնելու մասով

2023 թվական

անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն

Հանձնաժողով

անդամ պետություններ

հաշվի առնելով կատարված վերլուծությունը՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավունքի ինտեգրման և կատարելագործման արդիական հարցերի լուծմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում

2024 թվական

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների կատարում (անհրաժեշտության դեպքում)

անդամ պետություններ

Հանձնաժողով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով Խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրագործման վերաբերյալ զեկույցի ներկայացում

2025 թվական

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով

անդամ պետություններ

3. Սպառողների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության համար անդամ պետություններում ձեռնարկվող միջոցների արդյունավետությունը գնահատելու նպատակով սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարագրի մշակում և ընդունում (այսուհետ՝ սոցիոլոգիական հետազոտություններ), այդ թվում՝ առաջարկվող մեթոդները, օբյեկտը, հետազոտության առարկան, դրա անցկացման ժամկետները և հիմնական ցուցանիշները, սոցիոլոգիական հարցումներին ներկայացվող հիմնական պահանջները, կատարված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման առաջարկվող կարգը

2023 թվական

Հանձնաժողովի հանձնարարագիր

Հանձնաժողով

անդամ պետություններ

4. Անդամ պետություններում սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում (անհրաժեշտության դեպքում)

2023-2025 թվականներ

լիազորված մարմինների տեղեկատվությունը սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման վերաբերյալ

անդամ պետություններ

Հանձնաժողով

5. Անդամ պետություններում սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման արդյունքների վերլուծություն

2025 թվական

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով

անդամ պետություններ

 

II. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակման միջոցներ

 

6. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին Արձանագրության 3-րդ կետում սահմանված («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) հիմնական ուղղություններով ազգային մոտեցումների մոտարկմանն ուղղված հանձնարարագրերի մշակում և ընդունում, այդ թվում՝

2023-2025 թվականներ

Հանձնաժողովի հանձնարարագրեր

Հանձնաժողով

անդամ պետություններ

ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ էլեկտրոնային առևտուր իրականացնելիս

2023 թվական

     

ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծական ամփոփումների անցկացման նկատմամբ

2024-2025 թվականներ

     

7. Հանձնաժողովի հանձնարարագրերի կիրառման արդյունքների վերլուծություն՝

   

Հանձնաժողով

անդամ պետություններ

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի այն հանձնարարագրերի ցանկի սահմանում, որոնց առնչությամբ կատարվում է վերլուծություն՝ անդամ պետությունների կողմից դրանց կիրառման արդյունքները գնահատելու նպատակով

2023 թվական

Խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

   

անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի հանձնարարագրերի կիրառման արդյունքների ուսումնասիրություն

2024-2025 թվականներ

ամփոփ հաշվետվություն (վերլուծություն)

   

 

III. Լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացում

 

8. Լիազորված մարմինների միջև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման զարգացմանն ուղղված առաջարկությունների ձևավորում և փաստաթղթերի մշակում՝ սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծմանն աջակցելու նպատակով, այդ թվում՝

2023-2025 թվականներ

     

լիազորված մարմինների տեղեկատվական փոխգործակցության ընթացքում ներկայացվող տեղեկատվության կազմի սահմանում

2023 թվական

Տեղեկատվության կազմ

անդամ պետություններ

Հանձնաժողով

անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության մեխանիզմի մասով առաջարկությունների նախապատրաստում՝ սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծմանն աջակցելու նպատակով

2024 թվական

Հանձնաժողովի հանձնարարագրեր

Հանձնաժողով

անդամ պետություններ

 

IV. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորում

 

9. Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով անդամ պետությունների քաղաքացիների տեղեկացմանն ու գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների թեմատիկայի սահմանում (տարվա թեմա)՝

յուրաքանչյուր տարի

     

լիազորված մարմինների հետ տարվա թեմայի համաձայնեցում, Հանձնաժողովի հանձնարարագրերի նախապատրաստում

2023-2025 թվականներ

Հանձնաժողովի հանձնարարագրեր

Հանձնաժողով

անդամ պետություններ

տարվա թեմայի լուսաբանում անդամ պետությունների զանգվածային լրատվամիջոցներում, այդ թվում՝ օգտագործելով լիազորված մարմինների և Հանձնաժողովի պաշտոնական ռեսուրսները «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում

2023-2025 թվականներ

տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներում

անդամ պետություններ

Հանձնաժողով

10. Սպառողների հասարակական միավորումների մասնակցությամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով թեմատիկ սեկցիաների (կլոր սեղանների) կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններում անցկացվող ֆորումների, համաժողովների, այլ հանրային միջոցառումների շրջանակներում

2023-2025 թվականներ, միջոցառումների անցկացման ժամանակացույցներին համապատասխան

Ամփոփիչ փաստաթղթեր

Հանձնաժողով

անդամ պետություններ

11. Զանգվածային լրատվամիջոցների ներգրավմամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված մեդիա միջոցառումների կազմակերպում և անցկացում

2023-2025 թվականներ

տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներում

Հանձնաժողով

անդամ պետություններ

 

V. Սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորում

 

12. Սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում անդրսահմանային վեճերի լուծման խնդիրների վերաբերյալ համատեղ վերլուծական հետազոտության անցկացում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրում, և դրա հիման վրա սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորման համար հիմնավորման նախապատրաստում

2023-2024 թվականներ

զեկույց Հանձնաժողովի կոլեգիայի նիստին

Հանձնաժողով

անդամ պետություններ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան