Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

08 փետրվարի 2021 թ.

Հ. 219-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ.125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 1120-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ մանկավարժական խորհրդի 13.11.2020թ. (հ.4 արձանագրություն), ծնողական խորհրդի 13.11.2020թ. (հ.3 արձանագրություն) որոշումները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 21.01.2021թ. հ. 01.09.3/721-21 գրությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 02.02.2021թ. հ.12- 127028 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամների՝ Ալինա Մայիսի Մարգարյանի, Մարինե Լեռնիկի Հակոբյանի, Թամարա Աշոտի Պապյանի և Հովհաննես Հարությունի Կարապետյանի լիազորությունները։

2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 24-ի N 1120-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի առաջին սյունակում՝ «Մարգարյան Ալինա Մայիսի» բառերը փոխարինել «Մարգարյան Ալինա Մայիսի» բառերով, «Հակոբյան Մարինե Լեռնիկի» բառերը՝ «Ալավերդյան Եպրաքսիա Գագիկի» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ սյունակում՝ «Պապյան Թամարա Աշոտի» բառերը փոխարինել «Թումանյան Հայարփի Մովսեսի» բառերով.

3) որոշման հավելվածի 5-րդ սյունակում՝ «Կարապետյան Հովհաննես Հարությունի» բառերը փոխարինել «Վարդանյան Մարտիրոս Սամվելի» բառերով.

4) որոշման հավելվածի 6-րդ սյունակում՝ «Երևանի Բ.Ժամկոչյանի անվան հ.119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն բառերը փոխարինել «Երևանի Մ.Քաջունու անվան հ.54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան