Գլխավոր տեղեկություն
Համար
N 1118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.04.2023-15.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1118-Ն

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 22.04.21 N 625-Ն)

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության» մասին պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական սակագնային կարգավորման» արձանագրության 4-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 30.03.23 N 448-Ն)

1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:

(1-ին կետը խմբ. 22.04.21 N 625-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 22.04.21 N 625-Ն)

3․ Հաստատել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

(3-րդ կետը խմբ. 22.04.21 N 625-Ն)

4. Սույն որոշման իմաստով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 26.10.17 N 1374-Ն, 22.04.21 N 625-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

(վերնագիրը խմբ. 22.04.21 N 625-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ անձ) կողմից գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության (այսուհետ` մաքսատուրքից ազատելու արտոնություն) կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ներդրումային ծրագիր` արտադրական, տրանսպորտային և (կամ) ինժեներական ենթակառուցվածքի առկա օբյեկտների վերազինմանը (արդիականացման, վերակառուցման) կամ նոր օբյեկտների ստեղծմանն ուղղված ներդրումներ նախատեսող միջոցառումների համալիր, որն իրականացվում է սույն կարգով սահմանված (տնտեսության ոլորտների) գործունեության գերակա ոլորտներում.

2) գործառնական (արտադրական և այլ) գործունեություն` ընկերության (կազմակերպության) ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվող գործունեության տեսակը.

3) նպատակային օգտագործում՝ գործառնական գործունեության իրականացման նպատակով օգտագործում.

4) ներմուծում՝ ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով։

(2-րդ կետը փոփ., լրաց. 28.07.22 N 1182-Ն)

3. Սույն կարգի իմաստով գերակա են համարում հետևյալ ոլորտները` (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ)՝

1) գյուղատնտեսությունը (դասակարգչի կոդ A բաժնից՝ խումբ 01,02,03).

2) արդյունաբերությունը (դասակարգչի կոդ B բաժին, C բաժին).

3) զբոսաշրջությունը (դասակարգչի կոդ I բաժնից՝ խումբ 55 և R բաժնից՝ 93․11, 93․21 ենթախմբերը).

4) տրանսպորտը, տեղեկատվություն (բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները) և կապը (դասակարգչի կոդ H (բացառությամբ տաքսու ծառայություններ և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ) և J (բացառությամբ 63․9 կոդի).

5) էներգետիկան (դասակարգչի կոդ D).

6) առողջապահություն (դասակարգչի կոդ Q բաժնից՝ խումբ 86):

4. Մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի (այդ թվում՝ լիզինգով ձեռք բերված) նկատմամբ, որոնք չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով), կամ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվող նմանատիպ ապրանքները չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:

Վերը նշվածի մասով հիմք է ընդունվում անձի հայտարարությունը։

(պարբերությունն ուժը կորցրել է 28.07.22 N 1182-Ն)

(4-րդ կետը փոփ. 28.07.22 N 1182-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը պետք է օգտագործվեն նպատակային (ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում) և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը կարող են Հայաստանի Հանրապետությունից արտահանվել (տեղափոխվել) հետևյալ դեպքերում, երբ՝

1) ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը ենթակա են վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, փոխարինման.

2) ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ենթակա են փոխարինման կամ վերադարձման ներդրումային ծրագրի շրջանակներում պահանջվող որակը մատակարարի կողմից ապահովված չլինելու կամ գործարքի պայմանները խախտելու պատճառով: Այս դեպքում թույլատրվում է ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի փոխարինման նպատակով արտահանումը և կրկին ներմուծումն արտոնության կիրառմամբ.

3) ավարտվել է ներդրումային ծրագիրը։

7. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծված՝

1) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերն անձը չի կարող օտարել առնվազն մինչև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը.

2) հումքը և (կամ) նյութերն անձը չի կարող օտարել ներմուծված առաջնային ձևով մինչև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը, (առաջնային ձև է համարվում, եթե ծրագրով նախատեսված գործունեությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել).

3) լիզինգով ձեռք բերված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը կարող են օտարվել մինչև ներդրումային ծրագրի ավարտը, եթե լուծվել է լիզինգի մասին պայմանագիրը, և օտարումն իրականացվում է լիզինգատուի կողմից։ Այս դեպքում լիզինգատուի կողմից օտարումը կարող է իրականացվել արտոնությամբ տրամադրած մաքսատուրքերը վճարելուց հետո։

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում սույն կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի վրա, եթե վերջիններիս համար վճարվել են ներմուծման ժամանակ օրենքով սահմանված բոլոր հարկերը և տուրքերը ստացած արտոնության մասով և չափով, կամ, եթե դրանք արդեն ձեռք են բերել Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։

9. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նպատակային և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման հսկողությունն իրականացվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Անձը կարող է դիմել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ գործառնական (արտադրական) գործունեության շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի (այդ թվում՝ լիզինգով ձեռք բերված) ներմուծման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լիզինգով ձեռք բերված և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունը տրվում է լիզինգատու կազմակերպությանը՝ անձի հետ կնքած լիզինգի պայմանագրի առկայության դեպքում։

Արտոնություն ստացած լիզինգատու կազմակերպությունը սույն կարգով սահմանված կարգավորումների շրջանակում չունի պարտավորություն ներդրումային ծրագրի իրականացման համար։

11. Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացումը չի կարող գերազանցել հինգ տարին:

12. Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։

(12-րդ կետը լրաց. 28.07.22 N 1182-Ն, փոփ. 30.03.23 N 448-Ն)

13. Մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հայտ` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան։

14. Հայտը ներառում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

1) դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) հայտարարություն ` համաձայն սույն կարգի N 2 ձևի.

3) ներդրումային ծրագիր` համաձայն սույն կարգի N 3 ձևի.

4) ցանկ՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի վերաբերյալ` համաձայն սույն կարգի N 4 ձևի.

5) լիզինգով ձեռք բերված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման դեպքում նաև լիզինգի պայմանագրի պատճենը, անձի կողմից հաստատված բնօրինակին համապատասխանության վերաբերյալ։

15. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

16. Հայտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե բացակայում են սույն կարգի 21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հայտի մերժման հիմքերը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է մաքսատուրքի արտոնության տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ` որոշման նախագիծ) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` մարմիններ)` դիրքորոշման։

Որոշման նախագծի հետ միաժամանակ մարմիններին է ներկայացվում նաև հայտը։

(16-րդ կետը փոփ., լրաց. 28.07.22 N 1182-Ն)

17. Մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրում են ներկայացված որոշման նախագիծն ու հայտը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում դիրքորոշում նախագծի և հայտի (այդ թվում՝ ծրագիրը) վերաբերյալ։

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով մարմինների դիրքորոշումները, եթե առկա չէ 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը որոշման նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Մարմինների դիրքորոշումն ստանալուց հետո, եթե առկա է 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է անձին մերժման հիմքի առկայության մասին և առաջարկում մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել մերժման հիմքը։

(18-րդ կետը լրաց. 28.07.22 N 1182-Ն)

19. Հայտը մերժելու հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է անձին հայտը մերժելու մասին՝ ներկայացնելով մերժման հիմքը:

20. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը որոշման նախագիծն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը:

21. Հայտը մերժվում է, եթե՝

1) հայտը ներկայացված չէ ամբողջական.

2) անձի ներկայացրած փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ.

3) ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն կարգի 3-5-րդ կետերի պահանջներին.

4) հայտը ներկայացնելու պահի դրությամբ անձն ունի ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների վճարման պարտավորություններ, և այն չի վերացրել սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում։

(21-րդ կետը փոփ., խմբ. 28.07.22 N 1182-Ն)

22. Ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքների գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ։ Մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։ Մոնիթորինգն իրականացվում է մինչև ներդրումային ծրագրի իրականացման ավարտը։

23. Սույն կարգով նախատեսվող մոնիթորինգի ընթացակարգը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

24. Մոնիթորինգի իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում արտոնություն ստացած անձը (բացառությամբ արտոնություն ստացած լիզինգատու կազմակերպության) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան (յուրաքանչյուր աճողական տրամաբանությամբ) հաշվետվություններ՝ սույն կարգի N 5 ձևին և տեղեկանք՝ N 6 ձևին համապատասխան, մինչև ներդրումային ծրագրի ժամկետի ավարտը:

Մոնիթորինգի իրականացման նպատակով ներդրումային ծրագիր իրականացնող անձը սույն կետում նշված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հաշվետվություններ, տեղեկանք նաև այն դեպքում, երբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լիզինգով ձեռք բերված և ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունը տրվել է լիզինգատու կազմակերպությանը։

25. Հաշվետվությունները և տեղեկանքը ներկայացվում են մինչև կիսամյակի և տարվա ավարտին հաջորդող ամսվա վերջին օրը։

26. Սույն կարգի N 5 ձևին համապատասխան հաշվետվությունների ներկայացման՝ սույն կարգի 25-րդ կետով սահմանված ժամկետը խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր նախազգուշացնում է անձին և պահանջում, որ այն ներկայացնի երեք աշխատանքային օրվա ընթացքում:

27. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հաշվետվություններն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ամփոփում է դրանցում արտացոլված ցուցանիշները, ներկայացնում է մարմիններին։

28. Մարմինները 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում անձանց կողմից համապատասխան հաշվետվությամբ ներկայացված ցուցանիշների վերաբերյալ տվյալ մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվություն և դիրքորոշում արտոնության տրամադրումը շարունակելու կամ դադարեցնելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ նաև տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի։

29. Մարմինների դիրքորոշումը և տեղեկատվությունն ստանալուց հետո, եթե առկա են սույն կարգի 31-րդ կետով նախատեսված արտոնությունը դադարեցնելու հիմքեր, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն օրենսդրությամբ սահմանված կարգով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում արտոնությունը դադարեցնելու և արտոնության տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ։

30. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշումն ընդունվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է անձին։

31. Արտոնությունը դադարեցնելու հիմքերն են`

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը չեն օգտագործվել սույն որոշման իմաստով գերակա ոլորտում (ոլորտներում).

2) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը չեն օգտագործվել նպատակային (ներդրումային ծրագրի իրականացման նպատակով) և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում.

3) չեն պահպանվել սույն կարգի 4-8-րդ կետերի պահանջները.

4) սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություն և տեղեկանք չներկայացնելը.

5) անձի կողմից դադարեցման մասին ներկայացված դիմումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

32. Արտոնության դադարեցումը տարածվում է դադարեցման պահից հետո ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի մասով։

33. Արտոնության դադարեցման դեպքում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի այն մասը, որը չի օգտագործվել ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, կարող են օտարվել դրանց համար արտոնությամբ տրամադրած մաքսատուրքերը վճարելուց հետո կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։

34. Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքից ազատման արտոնություն, համարվում են պայմանական բաց թողնված մինչև ներդրումային ծրագրի ավարտը կամ սույն կարգով նախատեսված դեպքերում դադարեցումը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը։

Եթե սույն կարգով նախատեսված դեպքերում դադարեցումը տեղի է ունեցել ավելի շուտ, քան պայմանական բաց թողնված ապրանքի կարգավիճակ ունենալու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, ապա դրանք համարվում են պայմանական բաց թողնված՝ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտը։

Այդ ապրանքներն օրենսդրության պահանջների խախտմամբ օգտագործելու դեպքում անձը կրում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

-----------------------------------------ին

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի՛ --------,

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն Ձեզ ենք ներկայացնում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «---------» կազմակերպության հայտը:

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ պահանջվող ձևերը:

Առդիր ______էջ:

 

 Հարգանքով՝

 ______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________
(ստորագրությունը)

 

 

  __ _________ 20___ թ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հավաստում եմ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը կկիրառվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեության իրականացման նպատակով (արտադրություն, տրանսպորտային ծառայություններ և այլն):

Հավաստում եմ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը չեմ օտարի ներմուծելու պահից առնվազն մինչև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը։ Մինչև ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը վերոնշյալ ապրանքները նախքան օտարելը պարտավորվում եմ վճարել ներմուծման ժամանակ այդ ապրանքների համար օրենքով սահմանված բոլոր հարկերը և տուրքերը, այդ թվում՝ նաև ստացած արտոնության մասով և չափով։

Հավաստում եմ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) հումքն ու նյութերը չեմ օտարի ներմուծված առաջնային ձևով։ Վերոնշյալ ապրանքները նախքան ներմուծված առաջնային ձևով օտարելը պարտավորվում եմ վճարել ներմուծման ժամանակ այդ ապրանքների համար օրենքով սահմանված բոլոր հարկերը և տուրքերը, այդ թվում՝ նաև ստացած արտոնության մասով և չափով։

Հավաստում եմ, որ արտոնություն ստանալու դեպքում հաշվետվությունները կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում։

Տեղեկացնում եմ, որ ընկերության ուսումնասիրությունների համաձայն հայտով ներկայացվող ապրանքները չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կամ արտադրվում են ներդրումային ծրագրի համար ոչ բավարար քանակով և (կամ) չեն բավարարում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներին:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրող _____________
                      (պաշտոնը)

______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________
(ստորագրությունը)

_____ ______________ 20__ թ.

 

 

Ձև N 3

 

1․ Ծրագրի նկարագրական մաս

 

Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման

տարեթիվը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Կազմակերպության բաժնետերերը

 

կոնտակտային տվյալները`

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Իրավաբանական հասցեն

 

Տնտեսական գործունեության դասակարգիչը

 

Հեռախոսահամարը

 

Էլ. փոստը

 

2.

Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն

 

3.

Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը (մինչև հինգ տարի) և ապրանքների ներմուծման ժամկետը

 

4.

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը և այլն)

 

5.

Ծրագրով նախատեսված ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ծրագրի շրջանակներում օգտագործման նկարագրությունը Լիզինգով ձեռք բերված և ներմուծվող ապրանքների դեպքում նշվում է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը

 

6.

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն)

 

7.

Հայտը ներկայացնելու պահին ծրագրի նպատակով արդեն իսկ իրականացված

ներդրումները (դրամ)

 

8.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անձի հայեցողությամբ)

 

 

2․ Տնտեսական գործունեության և ծրագրային ցուցանիշներ

 

NN

ը/կ

1

2

3

4

5

6

7

1.

Ցուցանիշ

20 __ թիվ

20__   թիվ

20__ թիվ

20 __ թիվ

20 __ թիվ

20 __ թիվ

1-ին կիսամյակ

տարեկան

1-ին կիսամյակ

տարեկան

1-ին կիսամյակ

տարեկան

1-ին կիսամյակ

տարեկան

1-ին կիսամյակ

տարեկան

1-ին կիսամյակ

տարեկան

2.

Արտադրանք (մլն

դրամ)

                       

3.

Իրացում (մլն դրամ)

                       

4.

Արտահանում (մլն դրամ)

                       

5.

Աշխատատեղերի քանակ, այդ թվում՝ նոր ստեղծվող

                       

6.

Միջին

աշխատավարձ (հազ. դրամ)

                       

7.

ԱԱՀ

                       

8.

Շահութահարկ

                       

9.

Եկամտային հարկ

                       

10,

Այլ հարկեր

                       

 

- 2-րդ սյունակում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ սյունակի համապատասխան վանդակներում դրվում է «-» նշանը:

(ձևը փոփ. 28.07.22 N 1182-Ն)

 

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

 

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակար- դակով***

Անվա- նումը

Տեխնի- կական բնու- թագիրը***

Չափի միավորը***

Քանակը***

Ծագման երկիրը*

Արտա- հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ**

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

                 

2.

                 
 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

                 

2.

                 

Ընդամենը

                 

ԸՆԴԱ-

ՄԵՆԸ

                 

*- Եթե ծագման երկիրը հնարավոր չէ պարզել, նշվում է համապատասխան գրառմամբ:

**- Լիզինգով ներկրվող ապրանքների դիմաց նշվում են «լիզինգ» և պայմանագրի համարը:

***- Մաքսային մարմինների կողմից արտոնության կիրառման համար ապրանքների նույնականացման նպատակով պարտադիր է 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում նշված տեղեկությունների համապատասխանությունը ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկություններին, իսկ մնացած սյունակներում նշված տեղեկություններից կարող են շեղվել ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկությունները:

(ձևը խմբ. 28.07.22 N 1182-Ն)

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________
(ընկերության անվանումը)

 

 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ*

 

NN

ը/կ

Ցուցանիշ

20 թ. հունիսի 30-ի դրությամբ

20 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ

1.

Իրականացրած ներդրումների ծավալը (մլն դրամ)

   

2.

Ծրագրի շրջանակում արտոնություն ստացած, հաշվետու ժամանակաշրջանում ներկրված ապրանքների ծավալը (մլն դրամ)

   

3.

Ծրագրի շրջանակում արտոնություն ստացած, հաշվետու ժամանակաշրջանում ներկրված ապրանքներից նպատակային նշանակությամբ օգտագործված ապրանքների ծավալը (մլն դրամ)

   

4.

Ծրագրի շրջանակում արտոնություն ստացած, հաշվետու ժամանակաշրջանում ներկրված ապրանքներից սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով վաճառված ապրանքների ծավալը (մլն դրամ)

   

 

Հաշվետվության 2-4-րդ տողերում նշված տեղեկատվության հետ ներկայացվում է նաև ապրանքային կառուցվածքը:

Այլ տեղեկություններ _______________________________________________________________________

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ__________________________________________

Առաջարկություններ _______________________________________________________________________

Ներդրումային ծրագիրը (ավարտվել, ընթացքի մեջ)________________________________________________ է:

Հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ _________________ (ընկերության անվանում) կողմից ներմուծված ապրանքների ցանկը (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը) կցվում է:

 

Ստորագրող _____________
                      (պաշտոնը)

______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________
(ստորագրությունը)

_____ ______________ 20__ թ.

 

 

Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

______________________
(ընկերության անվանումը)

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

NN

ը/կ

Ցուցանիշ

20_ թ. հունիսի 30-ի

դրությամբ

20 թ. դեկտեմբերի 31-ի

դրությամբ

1.

Արտադրանք (մլն դրամ)

 

 

2.

Իրացում (մլն դրամ)

 

 

3.

Արտահանում (մլն դրամ)

 

 

4.

Արտահանման երկրներ

 

 

5.

Աշխատատեղերի քանակ

 

 

6.

Միջին աշխատավարձ (հազ.

դրամ)

 

 

7.

Աշխատավարձի ֆոնդ

 

 

8.

ԱԱՀ

 

 

9.

Շահութահարկ

 

 

10.

Եկամտային հարկ

 

 

11.

Այլ հարկեր

   

(հավելվածը խմբ. 22.04.21 N 625-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.07.22 N 1182-Ն, փոփ. 30.03.23 N 448-Ն)